Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Խմբային աշխատանքի դերը տարրական դասարաններում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Խմբային աշխատանքի դերը տարրական դասարաններում

    Բավական երկար ժամանակ ընտրում և մտածում էի ,թե ինչ թեմա ընտրել,որ հոգեհարազատ և քննարկելի լինի բոլորի համար: Թեմաների շրջանակը ծավալուն էր,կողմնորոշվելը դժվար: Սակայն որոշեցի այնպիսի թեմա ընտրել,որի շուրջ հաստատ բոլորի մոտ ցանկություն կառաջանա զրույց ծավալել: Ընտրածս թեման է՝,, Խմբային աշխատանքը տարրական դասրաններում ՙՙ:
    Իմ կարծիքով այն հենց տարրական դասարաններում կիրառելով, երեխաների համար հիմք է հանդիսանում ընկերասիրության,
    պատասխանատվության զգացման սեփական քայլերի համար: Եվ վերջապես կարևորագույն մի փաստ,որտեղ երեխաների Ես-ը դառնում է՝ մենք: Երբ երեխաները համախմբվում են և պայքարում մի բանի համար:
    Հետագայում, բարձր դասարաններում ավելի լավ են հասկանում մեթոդի իմաստը,ավելի գիտակից են մոտենում խնդրին:Կարծում եմ, սա նաև շատ լավ առիթ է կոնֆլիկտային դասարաններում կիրառելը,քանի որ պայքարում համախմբվածությունը միայն հաղթանակի շուրջ, ավելի է մոտեցնում աշակերտներին:

  • #2
    Հարգելի Անի , ուրախ եմ Ձեզ տեսնել այս հարթակում ։Խմբային աշխատանքները հաճախակի են կիրառվում տարրական դասարաններում և ունեն կարևոր դեր տարրական դասարանների ուսուցման կազմակերպման հարցում։
    Սակայն խմբային աշխատանքները կազմակերպելիս պետք է հաշվի առնել մի քանի կետ.
    •Յուրաքանչյուր աշակերտ պետք է կարևորի իր դերը խմբի ներսում և պատասխանատվություն կրի խմբի յուրաքանչյուր աշակերտի համար ։ Այսինքն առաջնորդվի <<Մեկը բոլորի համար, բոլորը մեկի>> սկզբունքով։

    • Պետք է լինի աշխատանքային մթնոլորտ , որը կնպաստի առողջ համագործակցությանն ու աշխատանքի քննարկմանը։
    •Չի կարելի պահանջել լռություն։
    ​​​​​​•Խմբի ներսում ճիշտ բաշխել դերերը և այնպես անել , որ բոլորն էլ աշխատեն։ Այսպես ասած <<թաքնված> >աշակերտ չմնա։
    •Աշխատանքի ավարտին այնպես անել,որ յուրաքանչյուր աշակերտ խոսի և գնահատի իր կատարած աշխատանքը ։

    Comment


    • #3
      Անչափ շնորհակալ եմ,Վիոլետա ջան իրավացի եք,սա այն մեթոդն է,որտեղ ուսուցիչը պետք է գործի դնի իր հմտությունները:Կարողանա այնպիսի ճիշտ մոտեցումներ գտնել,որպեսզի մեթոդը ծառայի իր նպատակին:Դասը կազմակերպելիս,ուսուցիչը ի սկզբանե իր առջև նպատակ է դնում, դասրանում ստեղծել այնպիսի իրավիճակ,որտեղ աշակերտները կհամախմբվեն մի ընդհանուր գաղափարի շուրջ:Յուրաքանչյուրը պատասխանատվություն կզգա խմբի առջև:Խումբն էլ իր հերթին հնարավորություն է ընձեռում յուրաքնչյուր մասնակցի ներկայանալ և իր կարծիքը հայտնել:Այս համախմբվածության արդյունքն է,որ ի վերջո երեխաների <<Ես-ը՝ դարձնում է Մենք>>:

      Comment


      • #4
        Հարգելի՛ Աննա, շատ հետաքրքիր թեմա եք արաջարկել:
        ​​​​​Խմբային աշխատանքի ամենագնահատելի հատկանիշը խմբի անդամների միջև համագործակցությունն է: Համագործակցության արդյունավետությունը կախված է մեթոդապես ճիշտ տարվող գործունեությունից: Ուսուցիչը պետք է հաշվի նստի աշակերտների ինքնուրույն կարծիքների, կայացրած որոշումների, միմյանց հետ ազատորեն հաղորդակցվելու իրավունքների հետ:

        Comment


        • #5
          Հարգելիՙ Անի , խմբային աշխատանքների դերն ու կարևորությունը տարրական դասարաններում հնարավոր չէ անտեսել: Աշխատանքի այդ ձևի շնորհիվ մենք լուծում ենք ոչ միայն ուսումնական խնդիրներ,այլև անձնային և համագործակցաըին բազմաթիվ հմտություններ ենք ձևավորում:

          Comment


          • #6
            Անի Գասպարյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Բավական երկար ժամանակ ընտրում և մտածում էի ,թե ինչ թեմա ընտրել,որ հոգեհարազատ և քննարկելի լինի բոլորի համար: Թեմաների շրջանակը ծավալուն էր,կողմնորոշվելը դժվար: Սակայն որոշեցի այնպիսի թեմա ընտրել,որի շուրջ հաստատ բոլորի մոտ ցանկություն կառաջանա զրույց ծավալել: Ընտրածս թեման է՝,, Խմբային աշխատանքը տարրական դասրաններում ՙՙ:
            Իմ կարծիքով այն հենց տարրական դասարաններում կիրառելով, երեխաների համար հիմք է հանդիսանում ընկերասիրության,
            պատասխանատվության զգացման սեփական քայլերի համար: Եվ վերջապես կարևորագույն մի փաստ,որտեղ երեխաների Ես-ը դառնում է՝ մենք: Երբ երեխաները համախմբվում են և պայքարում մի բանի համար:
            Հետագայում, բարձր դասարաններում ավելի լավ են հասկանում մեթոդի իմաստը,ավելի գիտակից են մոտենում խնդրին:Կարծում եմ, սա նաև շատ լավ առիթ է կոնֆլիկտային դասարաններում կիրառելը,քանի որ պայքարում համախմբվածությունը միայն հաղթանակի շուրջ, ավելի է մոտեցնում աշակերտներին:
            Հարգելի' Անի,կարևոր,արդիական ու հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար...Համագործակցելու,մեկ գաղափարի շուրջ համախմբված աշխատելու կարևորությունը երեխաները դեռ տարրական դասարաններում պաետք է հասկանան...Դրան հասնելու համար ուսուցչի ձեռքին հզոր զենք են խմբային աշխատանքները:

            Comment


            • #7
              Խմբային աշխատանքներով դասերն առավել հետաքրքիր,ակտիվ ու արդյունավետ են դարձնում դասապրոցեսը,մոտիվացնում աշակերտներին:

              Comment


              • #8
                ***ԱՆՆԱ***-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելիՙ Անի , խմբային աշխատանքների դերն ու կարևորությունը տարրական դասարաններում հնարավոր չէ անտեսել: Աշխատանքի այդ ձևի շնորհիվ մենք լուծում ենք ոչ միայն ուսումնական խնդիրներ,այլև անձնային և համագործակցաըին բազմաթիվ հմտություններ ենք ձևավորում:
                Հարգելի Աննա ,շատ ճիշտ նկատեցիք,այս մեթոդի շնորհիվ կարելի է մի շարք հարցերի լուծումներ տալ:Եթե դասարանում նույնիսկ կան կոնֆլիկտային աշակերտներ,որոնք ինչ-ինչ պատճառներով լեզու չեն գտնում միմյանց հետ,ուսուցիչը իր հմտության շնորհիվ կարող է այնպես կազմակերպել դասը,որ նույնիսկ այդ աշակերտները չնկատեն,թե ինչ նպատակ է հետապնդում ուսուցիչը:Միմյանց հանդեպ անախորժ աշակերտներին համախմբելով նույն խմբի մեջ,որ նույնիսկ նրանք գլխի չեն ընկնի:Հաղթանակի համար պայքարում ,նրանք անգամ կմոռանան իրենց տարաձայնությունները միմյանց նկատմամբ և համախմբված կպայքարեն մի բանի համար:

                Comment


                • #9
                  * Լուսիկ*-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի՛ Աննա, շատ հետաքրքիր թեմա եք արաջարկել:
                  ​​​​​Խմբային աշխատանքի ամենագնահատելի հատկանիշը խմբի անդամների միջև համագործակցությունն է: Համագործակցության արդյունավետությունը կախված է մեթոդապես ճիշտ տարվող գործունեությունից: Ուսուցիչը պետք է հաշվի նստի աշակերտների ինքնուրույն կարծիքների, կայացրած որոշումների, միմյանց հետ ազատորեն հաղորդակցվելու իրավունքների հետ:
                  Այո, Ձոզ հետ համամիտ եմ հարգելի Լուսիկ:Միայն ճիշտ կազմակերպելու դեպքում կարելի է ադյունք տեսնել:Դրա համար նախապես պլանավորելով դասի դրական և բացասական կողմերը, հաշվի առնելով դրանից բխող խնդիրները ,պետք է նկատի ունենալ ցանկացած մանրուք,որպեսզի դասը հակառակ արդյունք չունենա:

                  Comment


                  • #10
                    Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                    Հարգելի' Անի,կարևոր,արդիական ու հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար...Համագործակցելու,մեկ գաղափարի շուրջ համախմբված աշխատելու կարևորությունը երեխաները դեռ տարրական դասարաններում պաետք է հասկանան...Դրան հասնելու համար ուսուցչի ձեռքին հզոր զենք են խմբային աշխատանքները:
                    Անչափ շնորհակալ եմ արձագանքելու համար:Հարգելի Էլեոնորա Հովհաննիսյան ,շատ ճիշտ նկատեցիք,չէ որ ուսուցչի նպատակը հենց դա է,համախմբել,մոտիվացնել և սովորեցնել միմյանց հետ համագործակցել:Հենց տարրական դասարաններից սկսած ,երբ ուսուցիչը ներդնում է այս մեթոդը աշակերտները մեղանիկորեն սովորում են աշխատել:Սակայն տարեցտարի ,մեծանալով ավելի շատ են հասկանում իրենց առջև դրված խնդրի էությունը:

                    Comment


                    • #11
                      Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Խմբային աշխատանքներով դասերն առավել հետաքրքիր,ակտիվ ու արդյունավետ են դարձնում դասապրոցեսը,մոտիվացնում աշակերտներին:
                      Հարգելի Էլեոնորա Հովհաննիսյան,այս մեթոդը ամենահետաքրքիրներից է,որը աշակերտները շատ են սիրում:Ճիշտ է այդ դասի ժամանակ աղմուկը շատ է լինում և դրանից անկախ քեզ անհարմարություն ես զգում ,սակայն,երբ սկսում ենք քննարկել և աշակերտների ոգևորությունը տեսնելով ամեն ինչ իր տեղն է ընկնում:

                      Comment


                      • #12
                        Անի Գասպարյան-ի խոսքերից Նայել գրառումը

                        Հարգելի Էլեոնորա Հովհաննիսյան,այս մեթոդը ամենահետաքրքիրներից է,որը աշակերտները շատ են սիրում:Ճիշտ է այդ դասի ժամանակ աղմուկը շատ է լինում և դրանից անկախ քեզ անհարմարություն ես զգում ,սակայն,երբ սկսում ենք քննարկել և աշակերտների ոգևորությունը տեսնելով ամեն ինչ իր տեղն է ընկնում:
                        Աշխատանքային ախմուկը,ըստ իս,գովելի է...Կարևորը արդյունքն է:

                        Comment


                        • #13
                          Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                          Աշխատանքային ախմուկը,ըստ իս,գովելի է...Կարևորը արդյունքն է:
                          Ես միանշանակ համամիտ եմ Ձեզ հետ,քանի որ դասի իմաստը հենց խմբային քմննարկումն է և այն ինքնստինքյան աղմուկ է առաջացնում:Ես կարծում եմ այն խմբային աշխատանքը,որը անցնում է անձայն,արդյունք չի ապահովելու,կամ ձևական բնույթ է կրելու:

                          Comment


                          • #14
                            Անի Գասպարյան-ի խոսքերից Նայել գրառումը

                            Ես միանշանակ համամիտ եմ Ձեզ հետ,քանի որ դասի իմաստը հենց խմբային քմննարկումն է և այն ինքնստինքյան աղմուկ է առաջացնում:Ես կարծում եմ այն խմբային աշխատանքը,որը անցնում է անձայն,արդյունք չի ապահովելու,կամ ձևական բնույթ է կրելու:
                            Պետք է տարանջատել ժխորը և աշխատանքային աղմուկը: Ըստ իս դասարանում մշտապես պետք է լինի աշխատանքայի աղմուկ: Խմբային աշխատանքների ժամանակ գուցե մի քիչ ավելի,սակայն դա փոխլրացվում է բարձր արդյունավետությամբ:
                            Վերջին խմբագրողը՝ ***ԱՆՆԱ***; 08-08-20, 22:20.

                            Comment


                            • #15
                              https://lib.armedu.am/resource/22923 առաջարկում եմ կիրառել երեխաների կողմից շատ սիրված այս աշխատանքը:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information