Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կրտսեր դպրոցականների իմացական կարողությունների զարգացման առանձնահատկությունները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ***ԱՆՆԱ***-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս նույն ժամանակ ցածր առաջադիմությամբ աշակերտների մոտ առաջանում է փոխհատուցող (կոմպենսատոր)մոտիվացիա։ Սրանք ուսումնական գործունեության նկատմամբ երկրորդային դրդապատճառներ են, որոնք թույլ են տալիս հաստատվել այլ ոլորտներում՝ սպորտի, երաժշտության, նկարչության եւ այլն:
    Երբ ինքնահաստատվելու պահանջմունքը բավարարվում է գործունեության որոշակի ոլորտում, ցածր առաջադիմությունը չի դառնում աշակերտի տագնապային ապրումների աղբյուր։

    Comment


    • Լիովին համակարծիք եմ Ձեզ հետ,սակայն մեր առաքելությունը կայանում է նրանում,որ գործունեության բոլոր ոլորտներում աշակերտը չունենա տագնապային ապրումներ:

      Comment


      • * Լուսիկ*-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի՛ Աննա շատ հանգամանալից ներկայացրել եք:
        Շնորհակալ եմ դիտարկման համար:

        Comment


        • Երբ ինքնահաստատվելու պահանջմունքը բավարարվում է գործունեության որոշակի ոլորտում, ցածր առաջադիմությունը չի դառնում աշակերտի տագնապային ապրումների աղբյուր։

          Comment


          • Ինքնագիտակցություն
            Դպրոցական առաջադիմության, ուսումնական աշխատանքի արդյունքների գնահատման խնդիրը կենտրոնական է կրտսեր դպրոցական տարիքում։
            Գնահատականից է կախված ուսումնական մոտիվացիայի զարգացումը, հենց այս հիմքի վրա էլ առանձին դեպքերում առաջանում են ծանր ապրումներ, դպրոցական դեզադապտացիա։

            Comment


            • Դպրոցական գնահատականն անմիջականոր ազդում է ինքնագնահատականի կայացման վրա:
              Վերջին խմբագրողը՝ ***ԱՆՆԱ***; 01-08-20, 00:04.

              Comment


              • Երեխաները, կենտրոնանալով ուսուցչի գնահատկանի վրա, իրենք իրենց եւ իրենց համադասարանցիներին համարում են գերազանցիկներ, «երկու
                ստացողներ», «միջակներ» եւ այլն՝ յուրաքանչյուր խմբի ներկայացուցիչներին վերագրելով համապատասխան որակներ։

                Comment


                • Դպրոցական ուսուցման սկզբում առաջադիմության գնահատումը, ըստ էության, հենց անձի գնահատում է՝ պայմանավորելով երեխայի սոցիալական կարգավիճակը։

                  Comment


                  • Գերազանցիկների եւ լավ սովորողների մոտ հաստատվում է բարձր ինքնագնահատական։

                    Comment


                    • Ցածր առաջադիմությամբ աշակերտներիմոտ սիստեմատիկ անհաջողությունները եւ ցածր գնահատականները նվազեցնում են իրենց նկատմամբ վստահությունը:

                      Comment


                      • ***ԱՆՆԱ***-ի խոսքերից Նայել գրառումը
                        Ցածր առաջադիմությամբ աշակերտներիմոտ սիստեմատիկ անհաջողությունները եւ ցածր գնահատականները նվազեցնում են իրենց նկատմամբ վստահությունը:
                        Նրանց ինքնագնահատականը յուրահատուկ է զարգանում։ Հետ մնացողների շարքերից դուրս գալու, առավել բարձր կարգավիճակ ձեռք բերելու չիրացված պահանջմունքն աստիճանաբար թուլանում է։Ուսուցման սկզբում դրսեւորվող բարձր ինքնագնահատկանը խիստ նվազում է։

                        Comment


                        • ***ԱՆՆԱ***-ի խոսքերից Նայել գրառումը
                          Նրանց ինքնագնահատականը յուրահատուկ է զարգանում։ Հետ մնացողների շարքերից դուրս գալու, առավել բարձր կարգավիճակ ձեռք բերելու չիրացված պահանջմունքն աստիճանաբար թուլանում է։Ուսուցման սկզբում դրսեւորվող բարձր ինքնագնահատկանը խիստ նվազում է։


                          Ինչպե՞ս են այսպիսի ծանր ուսումնական իրավիճակն ապրում կրտսեր դպրոցականները։

                          Comment


                          • Ցածր ինքնագնահատական ունեցող երեխաների մոտ հաճախ առաջանում է թերարժեքության եւ նույնիսկ անհուսալիության զգացում։ Այսպիսի ապրումների սրությունը նվազեցում է փոխհատուցող մոտիվացիան՝ ոչ ուսումնական գործունեության ուղղվածությունը:Բայց նույնիսկ այն դեպքերում ,երբ երեխան փոխհատուցում է իր ցածր ուսումնական առաջադիմությունը այլ ոլորտների հաջողություններով, թերաժեքության զգացումը, «հետ ընկնողի» կարգավիճակի ընդունումը հանգեցնում է բացասական հետեւանքների:

                            Comment


                            • Անձի ամբողջական զարգացումը ենթադրում է կոմպետենտության զգացման ձեւավորում, որն Էրիկ Էրիկսոնը համարել է այս փուլի գլխավոր նորագոյացությունը։

                              Comment


                              • Ուսումնական գործունեությունը հիմնականն է կրտսեր դպրոցականի համար և եթե նրանում երեխան իրեն կոմպետենտ չի համարում, նրա անձնային զարգացումն աղավաղվում է։ Հետաքրքիր է, որ երեխաները գիտակցում են կոմպետենտության կարեւորությունը հենց ուսման գործընթացում։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information