Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կրտսեր դպրոցականների իմացական կարողությունների զարգացման առանձնահատկությունները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Կրտսեր դպրոցականների իմացական կարողությունների զարգացման առանձնահատկությունները

    Հարգելի՛ կոլեգաներ, ձեզ եմ ներկայացնում ՙՙ Կրտսեր դպրոցականների իմացական կարողությունների՝ մտածողության, ուշադրության, հիշողության, ընկալման,երևակայության, ինչպես նաև ճանաչողական հետաքրքրությունների զարգացման առանձնահատկությունները՚՚ թեման:
    Եկեք խոսենք կրտսեր դպրոցականների իմացական կարողությունների զարգացման առանձնահատկություններից:
    Խոսենք նաև,թե ինչպես է պետք պլանավորել դասը, որպեսզի զարգանան երեխայի իմացական կարողությունները:
    Վերջին խմբագրողը՝ ***ԱՆՆԱ***; 15-06-20, 21:34.

  • #2
    Հարգելի Աննա շատ հետքրքիր թեմա է: Սիրով կմասնակցեմ քննարկումներին:

    Comment


    • #3
      * Լուսիկ*-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Աննա շատ հետքրքիր թեմա է: Սիրով կմասնակցեմ քննարկումներին:
      Հարգելիՙ Լուսիկ, շնորհակալ եմ արձագանքի համար: Սիրով կհետևեմ թեմայի շուրջ Ձեր դիտարկումներին:՚

      Comment


      • #4
        Կրտսեր դպրոցական տարիքը չափազանց կարևոր է անձի ձևավորման գործընթացում :Չտարանջատելով անձի զարգացումը
        նրա իմացական կարողությունների զարգացումից, շատ կարևոր է,որ իմացական կարողությունները ճիշտ զարգան:Կրտսեր դպրոցական տարիքում գերակայող ֆունկցիան մտածողությունն է։ Դրա շնորհիվ ինտենսիվորեն զարգանում, վերակառուցվում են հենց մտածական գործընթացները, իսկ մյուս կողմից, ինտելեկտից է կախված մնացած հոգեկան ֆունկցիաների զարգացումը։Ավարտվում է նախադպրոցական տարիքից սկսած անցումը ակնառու պատկերավոր մտածողությունից բառատրամաբանականին։
        Երեխայի մոտ ի հայտ են գալիս ճիշտ դատողություններ. դատելով՝ նա օգտագործում է օպերացիաներ։ Սակայն սրանք դեռ ձևական տրամաբանական օպերացիաներ չեն, հիպոթետիկ պլանում դատել կրտսեր դպրոցականը դեռ չի կարող։

        Comment


        • #5
          Համամիտ եմ Ձեզ հետ:

          Comment


          • #6
            Մտածողությունը թույլ է տալիս մարդկանց մեկնաբանել, ներկայացնել կամ մոդելավորել աշխարհում իրենց փորձառությունը և կանխատեսումներ անել հենց այդ աշխարհի վերաբերյալ։ Ուստի այն օգտակար է այն օրգանիզմի համար, որն ունի կարիքներ, նպատակներ և ցանկություններ, քանզի այն հնարավորություն է տալիս ծրագրեր կազմել հենց այդ նպատակներն իրականացնելու համար։ (Աղբյուր՝ Վիքիպեդիա)

            Comment


            • #7
              * Լուսիկ*-ի խոսքերից Նայել գրառումը
              Մտածողությունը թույլ է տալիս մարդկանց մեկնաբանել, ներկայացնել կամ մոդելավորել աշխարհում իրենց փորձառությունը և կանխատեսումներ անել հենց այդ աշխարհի վերաբերյալ։ Ուստի այն օգտակար է այն օրգանիզմի համար, որն ունի կարիքներ, նպատակներ և ցանկություններ, քանզի այն հնարավորություն է տալիս ծրագրեր կազմել հենց այդ նպատակներն իրականացնելու համար։ (Աղբյուր՝ Վիքիպեդիա)
              Լիովին համամիտ եմ Ձեզ հետ:

              Comment


              • #8
                Կրտսեր դպրոցական տարիքին բնորոշ օպերացիաները Ժան Պիաժեն անվանել է կոնկրետ, քանի որ կարող են կիրառվել միայն կոնկրետ, ակնառու նյութի հիման վրա։Դպրոցական ուսուցումը կառուցվում է այնպես, որ բառատրամաբանական մտածողությունը նկատելիորեն զարգանում է: Եթե դպրոցական առաջին տարիներին երեխաները շատ աշխատում են ակնառու պատկերներով, ապա հաջորդ դասարաններում նրանց ծավալը կրճատվում է։Կրտսեր դպրոցական տարիքի վերջում դրսևորվում են անհատական տարբերություններ. երեխաներին հոգեբաններ բաժանում են «տեսաբանների» կամ «մտածողների»,ովքեր հեշտ լուծում են ուսումնական խնդրիները բառային պլանում, «պրակտիկների», ովքեր հիմնվում են ակնառու եւ պրակտիկ գործողությունների վրա, «նկարիչների»՝ վառ պատկերավոր մտածողությամբ։ Երեխաների մեծամասնության մոտ նկատվում է մտածողության տարբեր տեսակների միջև հարաբերական հավասարակշռություն։ Ուսուցանման ընթացքում կրտսեր դպրոցականների մոտ ձևավորվում են գիտական հասկացությունները։ Դրանց յուրացման համար երեխաները պետք է ունենան բավական զարգացած կենցաղային
                պատկերացումներ՝ ձեռքբերված նախադպրոցական տարիքում,որոնք շարունակվում են ինքնաբերաբար դրսևորվել դպրոցից դուրս՝ յուրաքանչյուր երեխայի սեփական փորձի հիման վրա։Կենցաղային հասկացությունները ստորին հասկացական մակարդակն են, գիտականը՝ վերին՝ առանձնանալով գիտակցվածությամբ եւ կամայնությամբ։

                Comment


                • #9
                  Տիրապետելով գիտության տրամաբանությանը՝ երեխան հաստատում է հարաբերություններ հասկացությունների միջև, գիտակցում ընդհանրացված հասկացությունների բովանդակությունը։ Յուրացման գործընթացում գիտական հասկացությունն անցնում է ընդհանուրից դեպի մասնավորը։ Ուսուցման գործընթացում գիտական հասկացությունների համակարգի յուրացումը հնարավորություն է տալիս խոսելու կրտսեր դպրոցականների մոտ հասկացական կամ տեսական մտածողության հիմքերի մասին։ Տեսական մտածողությունն օգնում է դպրոցականին լուծելու խնդիրներ՝ կողմնորոշվելով օբյեկտների արտաքին, ակնառու հատկանիշների և կապերի վրա, այլ ներքին հարաբերությունների և հատկությունների վրա։Տեսական մտածողության զարգացումը կախված է նրանից, թե ինչ եւ ինչպես են սովորեցնում երեխային, այսինքն՝ ուսուցման տեսակից։Բացի ուսուցման համակարգի կառուցումից՝ կարեւոր է եւ այն ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը։
                  Արդյունավետ է երեխաների համագործակցությունը մի ուսումնական խնդիր լուծելիս: Ուսուցիչը, կազմակերպելով աշակերտների համատեղ աշխատանք, դրանով իսկ կազամակերպում է նրանց գործնական շփումը։ Խմբային աշխատանքի ժամանակ բարձրանում է երեխաների ինտելեկտուալ ակտիվությունը, ավելի լավ է յուրացվում ուսումնական նյութը։ Զարգանում է ինքնակարգավորումը, քանի որ երեխաները, վերահսկելով համատեղ աշխատանքի ընթացքը, սկսում են ավելի լավ գնահատել իրենց հնարավորությունները եւ գիտելիքների մակարդակը։ Ինչ
                  վերաբերում է հենց մտածողության զարգացմանը, ապա աշակերտների համագործակցությունն անհնարին է առանց իրենց տեսակերտների կոորդինացման, խմբի ներսում ֆունկցիաների եւ գործողությունների բաշխման, ինչի շնորհիվ երեխաների մոտ ձեւավորվում են համապատասխան ինտելեկտուալ կառույցներ։
                  Հոգեկան մնացած ֆունկցիաների զարգացումը կախված է մտածողության զարգացումից:

                  Վերջին խմբագրողը՝ ***ԱՆՆԱ***; 17-06-20, 17:15.

                  Comment


                  • #10
                    Մտածողությունն առաջին հերթին իրենից ներկայացնում է ճանաչողական մոտիվացիա։ Մոտիվացիայի կառուցվածքում կարևորում են դրդապատճառի հիմքում գտնվող պահանջմունքը, որը դրդապատճառի մեջ գտնում է իր զարգացումը, բովանդակությունը, բովանդակային բնութագիրը։ Մտածողությունը միջնորդավորված ճանաչում է, որը սկզբում հանդես է գալիս ոչ թե գործունեության, այլ գործողության ձևով, այսինքն սկզբում հանդես է գալիս ոչ թե ճանաչողական դրդապատճառը, որը որևէ մի տեղ կարող է գոյություն ունենալ դիֆուզ ձևով, այլ ամենից առաջ հանդես է գալիս ճանաչողական նպատակը։ (Աղբյուր՝ Վիքիպեդիա)
                    Վերջին խմբագրողը՝ * Լուսիկ*; 17-06-20, 20:01.

                    Comment


                    • #11
                      Հարգելիՙ Լուսիկ, շնորհակալ եմ թեմային անդրադառնալու համար: Ես լիովին կիսում եմ Ձեր կարծիքը :

                      Comment


                      • #12
                        Մտածողության զարգացումը
                        Կրտսեր դպրոցականների մտածողությունը կրում է կոնկրետ պատկերային բնույթ, թեև պահպանվում են ակնառու գործնական տեսակի տարրերը:
                        Մտածողության կոնկրետությունը դրսևորվում է նրանում, որ նրանք մոտավոր խնդիրները լուծում են միայն այն դեպքում, երբ առկա են նյութական առարկաները կամ նրանց պատկերները: Հաշվի առնելով մտածողության այս հատկությունը ուսուցչի մաթեմատիկական առաջադրանքները պետք է կոնկրետացնեն զննական պատկերային ձևով կամ առարկայական օրինակներով: Կրտսեր տարիքի երեխաներին բնորոշ է մտահանգման ինդուկտիվ ձևը , այսինքն կոնկրետ առարկայական մտածողությունից գնալ դեպի ընդհանուր, վերացականը: Մտածողությունը ավելի շատ վերացական հասկացություններ: Առաջին դասարանցու համար թիվը մտավոր հենարան դժվար է դառնում առանց կոնկրետ առարկայի: Թվերի հետ նա գոծողություն է կատարում առարկաների միջոցով, որից հետո աստիճանաբար առարկաներին փոխարինում են մատները, փայտիկները կամ հաշվելի հատիկները:

                        Comment


                        • #13
                          Ըստ ռուս հոգեբան Դավիդովի կրտսեր դպրոցականները ընդունակ են մտավոր գործողություններ կատարել վերացական հասկացություններով: Օրինակ. մեկ լիտր հեղուկը նշանակում են որոշակի երկարությամբ գծով ,2 լիտրը երկու անգամ երկար գծով ,այնուհետև գծերը նշանակում են տառեորով և ստանում հեղուկ-գիծ- տառ հաջորդական շղթան:Վերջում երեխաները գործողություն են կատարում միայն տառերի հետ:

                          Comment


                          • #14
                            [QUOTE=***ԱՆՆԱ***;n151266]Ըստ ռուս հոգեբան Դավիդովի կրտսեր դպրոցականները ընդունակ են մտավոր գործողություններ կատարել վերացական հասկացություններով: Օրինակ. մեկ լիտր հեղուկը նշանակում են որոշակի երկարությամբ գծով ,2 լիտրը երկու անգամ երկար գծով ,այնուհետև գծերը նշանակում են տառեորով և ստանում հեղուկ-գիծ- տառ հաջորդական շղթան:Վերջում երեխաները գործողություն են կատարում միայն տառերի հետ:
                            [/QUOTE

                            Վերացական հասկացություններից օգտվելու կրտսեր դպրոցականների ընդունակությունը ուսուցչին հնարավորություն է տալիս արագ և հեշտ մաթեմատիկական հմտություններ ձևավորել:
                            Վերջին խմբագրողը՝ ***ԱՆՆԱ***; 24-06-20, 22:31.

                            Comment


                            • #15
                              Կրտսեր դպրոցականների մտածողությունը ակնառւ պատկերավորից դեպի վերացական մտածողություն տանող ճանապարհը պետք է սահուն իրականացնել, որպեսզի չտուժի մտածողության զարգացման գործընթացները:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information