Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցման շերտավորման և օժտված երեխաների հետ աշխատանքի ձևերն ու մեթոդները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    * Լուսիկ*-ի խոսքերից Նայել գրառումը
    Օժտված երեխաները լայն բառապաշար ունեն և կարող են իրենց խոսքում օգտագործել բարդ նախադասություններ։
    Չմոռանանք նաև,որ նրանք ունեն վառ երևակայություն և զարգացած քննադատական մտածողություն:

    Comment


    • #77
      ***ԱՆՆԱ***-ի խոսքերից Նայել գրառումը

      Չմոռանանք նաև,որ նրանք ունեն վառ երևակայություն և զարգացած քննադատական մտածողություն:
      Հարգելի՛ Աննա, միանգամայն ճիշտ եք:

      Comment


      • #78
        Հաջորդականությունների բացահայտման հմտությունը բավականին հազվադեպ է զարգացած փոքր երեխաների մոտ, եթե, իհարկե, ձեր երեխան օժտված երեխա չէ։

        Comment


        • #79
          Օժտված երեխաները անհավանական հետաքրքրասերներ են։ Իրենց հետաքրքրասիրությունը բավարարելու համար նրանք պետք է կարդան իրենց ձեռքն ընկած յուրաքանչյուր գիրք։ Այս առանձնահատկությունն առավել վառ է արտահայտվում, եթե երեխային ինչ-որ բան խիստ դուր է գալիս։

          Comment


          • #80
            * Լուսիկ*-ի խոսքերից Նայել գրառումը
            Օժտված երեխաները անհավանական հետաքրքրասերներ են։ Իրենց հետաքրքրասիրությունը բավարարելու համար նրանք պետք է կարդան իրենց ձեռքն ընկած յուրաքանչյուր գիրք։ Այս առանձնահատկությունն առավել վառ է արտահայտվում, եթե երեխային ինչ-որ բան խիստ դուր է գալիս։
            Օժտված երեխաների հետաքրքրությունները պետք է գրագետ ուղղորդում ստանա մեծահասակի՝ ուսուցչի,ծնողի կողմից:Դա կնպաստի նաև ուսումնառության գործընթացին:

            Comment


            • #81
              Օժտված երեխաներին այնքան է դուր գալիս սովորելը, որ դա հոբբի է դառնում։ Իրենց մտավոր ունակությունների ու գիտելիքների նկատմամբ ձգտման շնորհիվ երեխան կարող է նույնիսկ կիսել իր հասակակիցների որոշակի հետաքրքրություններ։

              Comment


              • #82
                Խելացի և օժտված երեխաները իրենց գրեթե ողջ մտավոր էներգիան ծախսում են իրենց դուր եկած բաների վրա։ Հաճախ ստացվում է այնպես, որ նրանք հաջողում են մի ոլորտում ու անհաջողության մատնվում մյուսներում։ Օժտված երեխաները երբեմն չեն կարողանում իրացնել իրենց բոլոր հնարավորությունները անուշադրության, թափթփվածության, ֆրուստրացիայի կամ սովորական ձանձրույթի պատճառով։

                Comment


                • #83
                  Հարգելի՛ Աննա, համամիտ եմ Ձեզ հետ:

                  Comment


                  • #84
                    Օժտվածությունը ականավոր տաղանդը նկարագրելու ևս մեկ բառ է։ Որոշ երեխաներ ի բնե տաղանդավոր են սպորտում, գիտության կամ արվեստների բնագավառում։ Վառ արտահայտված տաղանդը օժտված երեխայի ակնհայտ նշան է։

                    Comment


                    • #85
                      Օժտված երեխաները գերադասում են մեծերի ու իրենցից տարիքով ավագ երեխաների ընկերակցությունը:
                      Նրանց համար հետաքրքիր չէ շփվել իրենց հասակակիցների հետ, քանի որ նրանց մտավոր մակարդակը գերազանցում է նրանց գիտելիքների պաշարին։ Նրանք իրենց հասակակիցներին չեն հասկանում, կամ էլ նրանց համար հետաքրքիր չէ շփվել իրենց տարեկիցների հետ։ Դրա համար էլ նրանք կփորձեն շփվել տարիքով ավելի մեծ երեխաների, իրենց ուսուցիչների ու մեծահասակների հետ։

                      Comment


                      • #86
                        Օժտված երեխաների մեծ մասը կարողանում է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն իրենց հետաքրքրում է։ Ձանձրալի դասի ժամանակ օժտված երեխան կկորցնի իր այդ ունակությունը։

                        Comment


                        • #87
                          * Լուսիկ*-ի խոսքերից Նայել գրառումը
                          Օժտված երեխաների մեծ մասը կարողանում է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն իրենց հետաքրքրում է։ Ձանձրալի դասի ժամանակ օժտված երեխան կկորցնի իր այդ ունակությունը։
                          Դրա պատճառով սխալմամբ կարելի է մտածել, որ երեխային կենտրոնացումը դժվար է տրվում։

                          Comment


                          • #88
                            Ձանձրույթը չպետք է շփոթել դժվար կենտրոնացման հետ: Օժտված երեխային կենտրոնացած պահելու և դասապրոցեսը նրա համար հետաքրքիր դարձնելու համար մշտապես պետք է պահել նրա հետաքրքրությունը ՝ նոր ուսումնական նյութ առաջարկելով և պահելով նրան մոտիվացված:
                            Վերջին խմբագրողը՝ ***ԱՆՆԱ***; 07-08-20, 22:43.

                            Comment


                            • #89
                              ***ԱՆՆԱ***-ի խոսքերից Նայել գրառումը
                              Ձանձրույթը չպետք է շփոթել դժվար կենտրոնացման հետ: Օժտված երեխային կենտրոնացած պահելու և դասապրոցեսը նրա համար հետաքրքիր դարձնելու համար մշտապես պետք է պահել նրա հետաքրքրությունը ՝մշտապես նոր ուսումնական նյութ առաջարկելով և պահելով նրան մոտիվացված:
                              Հարգելի՛ Աննա, միանշանակ ճիշտ եք: Դրա համար ուսուցիչը դասը պլանավորելիս պետք է միշտ տարբերակված առաջադրանքներ նախատեսի:

                              Comment


                              • #90
                                Օժտված երեխան իրենց տարիքից ավելի հասուն են:
                                Նա կարող է նաև բարձր զարգացած էմոցիոնալ ինտելեկտ ունենալ։ Եթե ձեր երեխան օժտված է, դուք կարող եք նկատել, որ նրա համար հաճելի չեն իրենց հասակակիցների չարաճճիությունները։ Օժտված երեխաները սովորաբար հակված չեն նման վարքագիծ ցուցաբերել։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information