Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսուցման շերտավորման և օժտված երեխաների հետ աշխատանքի ձևերն ու մեթոդները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ուսուցման շերտավորման և օժտված երեխաների հետ աշխատանքի ձևերն ու մեթոդները

    Հարգելի կոլեգաներ ձեր դատին եմ ներկայացնում ուսուցման շերտավորման առանձնահատկությունները և օժտված երեխաների հետ աշխատանքի ձևերն ու մեթոդները թեման: Ակնկալում եմ ակտիվ քննարկում:
    Եկեք խոսենք շերտավոր ուսուցման կարևորության, կազմակերպման ձևերի, ինչպես նաև օժտված երեխաների հետ աշխատելու մեթոդների մասին:

  • #2
    * Լուսիկ*-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Լուսիկ, շատ լավ թեմա եք առաջարկել: Միանշանակ կմասնակցեմ այդ քննարկմանը:

    Comment

    • #3
      Իմ կարծիքով շերտավորված ուսուցման հիմքում ընկած է անհատական մոտեցման սկզբունքը, որն էլ, մեր ընկալմամբ, ենթադրում է յուրաքանչյուր սովորողի ուսուցման և զարգացման հարաբերակցում (ուսուցման հարմարումը նրա մտավոր զարգացման տեմպին):

      Comment

      • #4
        Նարինե Դալլաքյան*-ի խոսքերից Նայել գրառումը
        Իմ կարծիքով շերտավորված ուսուցման հիմքում ընկած է անհատական մոտեցման սկզբունքը, որն էլ, մեր ընկալմամբ, ենթադրում է յուրաքանչյուր սովորողի ուսուցման և զարգացման հարաբերակցում (ուսուցման հարմարումը նրա մտավոր զարգացման տեմպին):
        Հարգելի Նարինե շնորհակալ եմ թեմային անդրադառնալու համար: Համամիտ եմ Ձեզ հետ:

        Comment

        • #5
          Ամեն դասարանում կա գոնե մեկ աշակերտ, որն առանձնանում է իր անսովոր մտածողությամբ, ինչ-որ առարկայի կամ խնդրի նկատմամբ կրքոտ հետաքրքրությամբ, մի խոսքով՝ երեխա, որին ընդունված է օժտված անվանել: Արդյոք մի՞շտ է այդպիսի աշակերտը անպայման նվեր համարվում մանկավարժին, թե՞ դասարանում նրա հայտնվելը լրացուցիչ խնդիրներ առաջացնում:
          Երեխաների զարգացման հոգեֆիզիոլոգիական տարբերությունները թելադրում են ուսուցման շերտավորման անհրաժեշտություն: Ուսուցման շերտավորման սկզբունքը միայն կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել երեխայի անձի կայացման, նրա անհատական առանձնահատկությունների բացահայտման հարցում:

          Comment

          • #6
            Հիշենք, որ երեխան զարգանում է ոչ թե այն հատկանիշով թե որքան գիտելիք ունի, այլ այն հատկանիշով, թե որքան գիտելիք կարող է ձեռք բերել ինքնուրույն կերպով:
            Կրտսեր դպրոցի ուսուցիչը իր աշխատանքի հիմքում պետք է ունենա հետևյալ խնդիրները.
            ա/ Երեխայի անձի ձևավորում
            բ/ Ինտելեկտի, ընդհանուր կուլտուրայի, ուսումնական գործունեության ձևավորում:
            գ/ Յուրաքանչյուր աշակերտի անհատական հնարավորությունների բացահայտում և այդ հիմքով շերտավորված ուսուցման կազմակերպում` կապված գրքով աշխատելու կարողությունների և հմտությունների հետ:

            Comment

            • #7
              Ըստ դպրոցականի ուսումնառության չափորոշիչների`
              3-րդ մակարդակում այն երեխաներն են, ովքեր առանց դժվարության ընկալում են ուսումնասիրվող նյութը, առանձնացնում են գլխավորը, էականը, օրինաչափը, մասնավորում տեսնում են ընդհանուրը, ինքնուրույնաբար կարողանում են բացահայտումներ կատարել, ստացած գիտելիքները գործադրել նոր իրավիճակներում, կարճ ժամանակում հասնել գիտելիքների բարձր մակարդակի:
              2-րդ մակարդակում նյութը յուրացնում են մարզողական աշխատանքներից հետո, էականը, օրինաչափը անմիջապես չեն կարող առանձնացնել, որոշակի վարժողական աշխատանքից հետո նոր տեսնում են մասնավորի մեջ ընդհանուրը: Գիտելիքների յուրացման համար ավելի շատ ժամանակ է պահանջվում:
              1-ին մակարդակում նյութը յուրացնում են բազմակի վարժություններ կատարելուց հետո, դժվարանում են էականի առանձնացման մեջ, անգամ ամբողջ դասարանի հետ ընդհանուր վարժողական աշխատանք կատարելուց հետո, հիմնականում կատարում են վերարտադրողական առաջադրանքներ, գիտելիքները յուրացնում են շատ երկար ժամանակահատվածի մեջ:

              Comment

              • #8
                Հարգելիՙ Լուսիկ,սիրով կմասնակցեմ թեմայի քննարկմանը:
                Իմ կարծիքով շերտավոր ուսուցումը ուղիղ համեմատական է ուսուցման արդյունավետությանը: Շերտավոր ուսուցում չկազմակերպելու դեպքում դասը
                անհետաքրքիր կլինի օժտված երեխաների համար և կիջնի դասարանի ընդհանուր առաջադիմությունը:

                Comment

                • #9
                  ***ԱՆՆԱ***-ի խոսքերից Նայել գրառումը

                  Շնորհակալություն գրառման համար: Ես լիովին համամիտ եմ Ձեզ հետ:

                  Comment

                  • #10
                    * Լուսիկ*-ի խոսքերից Նայել գրառումը
                    Ըստ դպրոցականի ուսումնառության չափորոշիչների`
                    3-րդ մակարդակում այն երեխաներն են, ովքեր առանց դժվարության ընկալում են ուսումնասիրվող նյութը, առանձնացնում են գլխավորը, էականը, օրինաչափը, մասնավորում տեսնում են ընդհանուրը, ինքնուրույնաբար կարողանում են բացահայտումներ կատարել, ստացած գիտելիքները գործադրել նոր իրավիճակներում, կարճ ժամանակում հասնել գիտելիքների բարձր մակարդակի:
                    2-րդ մակարդակում նյութը յուրացնում են մարզողական աշխատանքներից հետո, էականը, օրինաչափը անմիջապես չեն կարող առանձնացնել, որոշակի վարժողական աշխատանքից հետո նոր տեսնում են մասնավորի մեջ ընդհանուրը: Գիտելիքների յուրացման համար ավելի շատ ժամանակ է պահանջվում:
                    1-ին մակարդակում նյութը յուրացնում են բազմակի վարժություններ կատարելուց հետո, դժվարանում են էականի առանձնացման մեջ, անգամ ամբողջ դասարանի հետ ընդհանուր վարժողական աշխատանք կատարելուց հետո, հիմնականում կատարում են վերարտադրողական առաջադրանքներ, գիտելիքները յուրացնում են շատ երկար ժամանակահատվածի մեջ:
                    Խմբերի բաժանելը պայմանական պետք է լինի, քանի որ պետք է հաշվի առնել նաև կարողությունների դինամիկան (փոփոխել անդամներին ըստ զարգացման): Մասնակիցները ենթակա են մշտական փոփոխման: Նպատակահարմար է խմբին տալ անուններ, որոնք ուղղակիորեն չեն կապվում շերտավորման հետ: Օրինակ` <<Ձնծաղիկ>>, <<Մանուշակ>>, <<Կաղնիներ>>, <<Սոսիներ>>, <<Բարդիներ>>:

                    Comment

                    • #11
                      Իմ կարծիքով շերտավոր ուսուցում կազմակերպելիս և իրականացնելիս արդյունավետ գործիքներ են քարտերն ու ժամանակակից տեխնոլոգիաները:Օգտվելով նշվածներից կարող ենք խմբային արդյունավետ աշխատանքներ կատարել՝ նպաստելով գիտլիքների յուրացմանը և հմտությունների ձևավորմանը:

                      Comment

                      • #12
                        ***ԱՆՆԱ***-ի խոսքերից Նայել գրառումը
                        Իմ կարծիքով շերտավոր ուսուցում կազմակերպելիս և իրականացնելիս արդյունավետ գործիքներ են քարտերն ու ժամանակակից տեխնոլոգիաները:Օգտվելով նշվածներից կարող ենք խմբային արդյունավետ աշխատանքներ կատարել՝ նպաստելով գիտլիքների յուրացմանը և հմտությունների ձևավորմանը:
                        Շնորհակալություն թեմային անդրդառնալու համար

                        Comment

                        • #13
                          Շերտավորումը կարող է իրականացվել կարդալու տեխնիկա զարգացնելու նպատակով, օրինակ`
                          1-ին մակարդակ Կարդալ 1-ին պարբերությունը` ուշադրություն դարձնելով ուղղագրությանը և արտահայտիչ ընթերցանությանը:
                          2-րդ մակարդակ Արտահայտիչ ընթերցել իրեն դուր եկած հատվածը:
                          3-րդ մակարդակ Արտահայտիչ ընթերցել ամբողջ տեքստը:

                          Comment

                          • #14
                            Հարգելիՙ Լուսիկ , երրորդ մակարդակում արտահայտիչ ընթերցելուց զատ,կարելի է նաև ներառել տեքստի վերլուծումը:Երրորդ մակարդակում վերլուծական կարողությունները պետք է գերակայեն:

                            Comment

                            • #15
                              ***ԱՆՆԱ***-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելիՙ Լուսիկ , երրորդ մակարդակում արտահայտիչ ընթերցելուց զատ,կարելի է նաև ներառել տեքստի վերլուծումը:Երրորդ մակարդակում վերլուծական կարողությունները պետք է գերակայեն:
                              Համաձայն եմ Ձեզ հետ, շատ ճիշտ դիտարկում եք արել, հարգելի՛ Աննա:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information