Ինտերակտիվ մեթոդների կիրառման արդյունավետությունը կրտսեր դպրոցում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Էմմա Խաչատրյան
    Մոդերատոր
    • Oct 2017
    • 1400

    #76
    Karine Barseghyan-ի խոսքերից Նայել գրառումը
    <<Ուսուցման ինտերակտիվ մեթոդի>> անվանման հիմքը անգլերեն interaction`
    փոխազդեցություն բառն է: Ինտերակտիվ դասը փոխգործակցություն է ոչ միայն դասավանդողի և սովորողի, այլև հենց իրենց՝ սովորողների միջև, ուսումնական նյութի և սովորողների միջև: Ինտերակտիվ ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է կիրառել մի շարք տեխնոլոգիաներ: Ֆորումի հարգելի՛ մասնակիցներ, ակնկալում եմ լսել և փոխանակել ձեր փորձն ու մտքերը: Կանխավ շնորհակալ եմ:
    Հարգելի՛ Կարինե,հետաքրքիր և ուսանելի թեմա եք քննակում։Սիրով կհետևեմ թեմային։
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

    Comment

    • Karine Barseghyan
      Մոդերատոր
      • May 2017
      • 173

      #77
      Հարգելի՛ Էմմա, շնորհակալ եմ մասնակցության համար, այսօրվա դպրոցի պահանջն է դասը դարձնել հետաքրքիր, երեխայի համար գրավիչ: Այսօրվա դպրոցում տեղ չունեն ավանդական քարացած մոտեցումները: Ուսուցիչը պետք է ամեն օր, ամեն դասին մշակի յուրովի հնարներ և մեթոդներ, որոնք հարմար են հենց այդ դասարանի և հենց այդ միջավայրի համար:

      Comment

      • Karine Barseghyan
        Մոդերատոր
        • May 2017
        • 173

        #78
        Սիրելի' գործընկերներ, խնդրում եմ արձագանքել, ձեր դպրոցները զինվա՞ծ են ժամանակակից տեխնոլոգիաներով: Ինչքա՞ն հրաշալի ինտերակտիվ դասերից են զրկվում մեր աշակերտները այս խնդրի պատճառով: Այդպես չէ՞:

        Comment

        • Karine Barseghyan
          Մոդերատոր
          • May 2017
          • 173

          #79
          Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման տեմպը, ուսուցման ժամանակակից մեթոդները, սովորողների անընդհատ ինքնակրթության և զարգացման անհրաժեշտությունը պարտադրում են ուսուցման գործընթացում կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք բարձրացնում են կրթության արդյունավետությունը և որակը, ապահովում են ինքնուրույն ճանաչողական գործունեության շարժառիթներ, նպաստում են միջառարկայական կապերի ամրապնդմանը` տեղեկատվական տեխնոլոգիաների և առարկայական ծրագրերի ինտեգրման եղանակով: Այս պահանջներին բավարարում է ինտերակտիվ մեթոդների կիրառումը:

          Comment

          • Karine Barseghyan
            Մոդերատոր
            • May 2017
            • 173

            #80
            Տարրական դպրոցում դասերի ժամանակ անհրաժեշտ է կիրառել ուսուցման ինտերակտիվ մեթոդներ, քանի որ դրանք թույլ են տալիս նյութը մատուցել մատչելի, հետաքրքիր, վառ և պատկերավոր ձևով, նպաստում են գիտելիքների ավելի խորը յուրացմանը, հետաքրքրություն են առաջացնում գիտելիքների ձեռքբերման հանդեպ, ձևավորում են հաղորդակցական, անձնական, սոցիալական, ինտելեկտուալ բանիմացություն:

            Comment

            • Karine Barseghyan
              Մոդերատոր
              • May 2017
              • 173

              #81
              Տարրական դպրոցի կարևոր խնդիր է երեխաներին հաղորդակցության տարբեր ձևեր սովորեցնելը: Խմբային ուսուցման մեթոդի կիրառումը շատ արդյունավետ է տվյալ խնդիրը իրականացնելիս: 1-ին և 2-րդ դասարաններում առավել արդյունավետ է կիրառել զույգերով աշխատանքը: Զույգերով աշխատանքը ես դիտում եմ որպես առաջին դասարանցիների գործնական միջանձնային հարաբերությունների ձևավորման սկզբնական փուլ: Զույգերով աշխատանքը ուսումնական գործընթացի կազմակերպման առավել հարմար ձևն է, որի նպատակն է գործնական միջանձնային հարաբերությունների ձևավորումը:

              Comment

              • Ստեփանյան Նելլի
                Մոդերատոր
                • Feb 2018
                • 565

                #82
                Հնագույն շրջանում տարրական կրթություն տվող դպրոցները մեծ դեր են կատարել լուսավորությունը տարածելու գործում, դրանց հիմքի վրա հետագայում (միջին դարեր) ստեղծվել են բարձր տիպի դպրոցներ ու համալսարաններ։ Հետագայում տարրական դպրոցների պահպանությունն ու հովանավորությունն ստանձնել են պետական իշխանությունների տեղական մարմինները (Ռուսաստանում, օրինակ, ծխական դպրոցների հետ միասին լայն տարածում են ստացել գեմստվային, գավառային ու նահանգային ստորին տիպի դպրոցները)։

                Comment

                • Karine Barseghyan
                  Մոդերատոր
                  • May 2017
                  • 173

                  #83
                  Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հնագույն շրջանում տարրական կրթություն տվող դպրոցները մեծ դեր են կատարել լուսավորությունը տարածելու գործում, դրանց հիմքի վրա հետագայում (միջին դարեր) ստեղծվել են բարձր տիպի դպրոցներ ու համալսարաններ։ Հետագայում տարրական դպրոցների պահպանությունն ու հովանավորությունն ստանձնել են պետական իշխանությունների տեղական մարմինները (Ռուսաստանում, օրինակ, ծխական դպրոցների հետ միասին լայն տարածում են ստացել գեմստվային, գավառային ու նահանգային ստորին տիպի դպրոցները)։
                  Հարգելի՛ գործընկեր, շնորհակալ եմ թեմային մասնակցելու և տեղեկություն տրամադրելու համար, հետաքրքիր էր:

                  Comment

                  • Գյուլնարա
                    Մոդերատոր
                    • Sep 2017
                    • 361

                    #84
                    Տեղեկատվական գիտելիքների վրա հիմնված հասարակությունը պահանջում է կրթական նոր մոտեցումներ, ուսումը ձեռք է բերում կարևոր նշանակություն` ուսուցանողի նկատմամբ դառնալով էլ ավելի պահանջկոտ:
                    Մեր ժամանակներում կրթություն ստացողը պետք է ակտիվորեն ներգրավվի դասագործընթացում, ձեռբազատվի պասիվ վիճակից և ազատորեն կազմակերպի ուսման անհատական գործընթաց:
                    Սա ամենևին չի նշանակում, որ սովորողը պետք է հասնի գիտելիքների այն մակարդակին, որն ունի իր ուսուցիչը:
                    Մեր ժամանակի սովորողը պետք է սովորի ամբողջ կյանքի ընթացքում, որովհետև այսօր հասարակության գիտելիքների աճը, քան երբևէ, շատ արագ է փոխվում:

                    Comment

                    • Karine Barseghyan
                      Մոդերատոր
                      • May 2017
                      • 173

                      #85
                      Գյուլնարա-ի խոսքերից Նայել գրառումը
                      Տեղեկատվական գիտելիքների վրա հիմնված հասարակությունը պահանջում է կրթական նոր մոտեցումներ, ուսումը ձեռք է բերում կարևոր նշանակություն` ուսուցանողի նկատմամբ դառնալով էլ ավելի պահանջկոտ:
                      Մեր ժամանակներում կրթություն ստացողը պետք է ակտիվորեն ներգրավվի դասագործընթացում, ձեռբազատվի պասիվ վիճակից և ազատորեն կազմակերպի ուսման անհատական գործընթաց:
                      Սա ամենևին չի նշանակում, որ սովորողը պետք է հասնի գիտելիքների այն մակարդակին, որն ունի իր ուսուցիչը:
                      Մեր ժամանակի սովորողը պետք է սովորի ամբողջ կյանքի ընթացքում, որովհետև այսօր հասարակության գիտելիքների աճը, քան երբևէ, շատ արագ է փոխվում:
                      Ճիշտ է, հարգելի' Գյուլնարա, ժամանակակից սովորողը պատրաստի գիտելիքը «մարսելու » կարիք չունի, նա` ինքը, պետք է այդ գիտելիքը ձեռք բերի իր ջանքերի շնորհիվ:

                      Comment

                      Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                      Working...
                      X

                      Debug Information