Ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է հաճախակի գնահատել նոր նյութի յուրացման աստիճանը, տրամաբանական, ստեղծագործական և վերլուծական մտածողությունը: Կան բազմաթիվ արդյունավետ մեթոդներ, որոնք կիրառությունը մակնկավարժներին հնարավորություն են տալիս չափելու այդ արժեքները, դրանցից մեկը՝ «ԴԲՕՀ» ինտերակտիվ մեթոդն է:
«ԴԲՕՀ» ինտերակտիվ մեթոդը բանաձև է, որը հանդիսանում է ուսուցանվող նյութի յուրացումը ստուգող անհատական վերահսկողության գործիք: Ինչը նաև նաև օգնում է սովորողներին անդրադարձ կատարել սեփական աշխատանքին և գործունեությանէ ողջ ուսուցման գործընթացում:
«ԴԲՕՀ» ինտերակտիվ մեթոդը բանաձևը ունի հետևյալ բացվածքը.
Դ – դիրքորոշում
Բ – բացատրություն (կամ հիմնավորում)
Օ – օրինակ
Հ – հետևություն (կամ դատողություն)
Սովորողը իր մտքերը ձևակերպելիս և շարադրելիս պետք է օգտվի այս տրամաբանական շղթայից: Ելույթը տևում է մոտ 1-2 րոպե և կարող է բաղկացած լինել երկուսից չորս նախադասությունից:
Նախադասություններից (դիրքորոշում) առաջինը պետք է սկսվի հետևյալ բառերով. «Ես գտնում եմ, որ ... » :
Երկրորդ նախադասությունը (բացատրություն, դիրքորոշման հիմնավորում) սկսվում է հետևյալ բառով. «Որովհետև ...»:
Երրորդ նախադասությունը (ուղղված է գործնականորեն սեփական դիրքորշման ճշմարտացիության և ապացուցելու հմտությանը) սկսվում է հետևյալ բառերով. «Ես կարող եմ դա ապացուցել հետևյալ օրինակով ...»:
Չորրորդ նախադասությունը (հետևություն, դատողություն, եզրահանգումներ) սկսվում է հետևյալ բառերով. «Ելնելով դրանից`ես հանգում եմ հետևության, որ ...»:
Մեթոդի կարևորությունը կայանում է նրանում, որ այն սովորողներին տալիս է հնարավորություն իրենց մտքերը արտահայտել կոնկրետ, սեղմ և շատ արագ: Վերջին գործոնը շատ կարևոր դեր է խաղում յուրաքանչյուր ուսուցչի համար, քանի որ նրա աշխատանքը ունի խիստ սահմանափակում, այն պետք է կարողանա ճիշտ կառավարել ժամաբաշխումը: Այս գործիքը կամ մեթոդը կարող է օգտագործվել ցանկացած տիպի դասապրոցեսում:
Այն կարելի է կիրառել նաև դասի տարբեր փուլերում՝ տնային աշխատանքների ստուգման, ուսումնասիրված նյութի կրկնության, ֆրոնտալ հարցման և հարցադրումների ժամանակ, թեմատիկ և ամփոփիչ գրավորների նախապատրաստման համար, շարադրանքներ գրելիս, գրավոր ակնարկներ անելիս և նախագծեր մշակելիս:
«ԴԲՕՀ» մեթոդը թույլ է տալիս` կարճ ժամանակահատվածում հարցում անել մի քանի սովորողների միաժամանակ, ստանալ թեմայի վերաբերյալ երեխայի ընկալման խորության մասին տեղեկատվություն, զարգացնում է սովորողի մոտ մեկ կամ մի քանի տարբեր դիրքորոշում արտահայտելու ունակություն, հակադիր դիրքորոշում ունեցողին աջակցելու փաստարկներ ներկայացնելու կարողություն, արժեքները հայտնաբերելու և բնութագրելու կարողություն:

Comment