Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Խաղային տեխնոլոգիաների կիրառումը մաթեմատիկայի դասերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Անահիտ Ղազումյան
    replied
    Դասի պլան
    Դասարանը՝ 4-րդ
    Թեման՝ 2-ի բաժանելիության հայտանիշը
    Դասի նպատակը-
    Ամրապնդել գիտելիները՝
    1․ Բազմանիշ թվերի բաժանում և բազմապատկում
    2․ Անհայտ բաղադրիչները գտնելը
    Զույգ և կենտ թվեր
    Մեթոդները՝ մտագրոհ
    Դասի ընթացքը՝
    1․ Կազմակերպչական մաս
    2․ Անդրադարձ նախորդ դասին
    3․ Տնային առաջադրանքերի վերլուծում
    4․ Նոր նյութի հաղորդում
    Խթանում- մտագրոհի միջոցով անցնել նոր նյութի հաղորդմանը։
    • Ո՞ր թվերն են բաժանվում 2-ի առանց մնացորդի
    • Որո՞նք են զույգ թվերը
    • Բոլոր զույգ թվերը 2-ի պատիկ ե՞ն
    Իմաստի ընկալում-
    • Տրված թվերը ներկայացնել կարգային գումարելիների գումարի տեսքով։
    • Ընտրել այն արտահայտությունները, որոնց արժեքը պատիկ է 2-ին։
    • Կատարել բաժանում և ստուգում։ Օրինակ՝ 375։2=187 (մն․1), ստ․187˟2+1=375
    30, 50, 60, 70, 80, 90, թվերից, որը հնարավոր է ներկայացնել․
    1)5 հավասար գումարելիների գումարի տեսքով
    2)6 հավասար գումարելիների գումարի տեսքով

    Ինքնուրույն աշխատանք
    Լրացնել աղյուսակը
    Կշռադատման փուլում կազմակերպել մաթեմատիկական խաղ՝ «Ծաղիկ»․
    Գրատախտակի վրա նկարել 3 ծաղիկ:
    Ծաղիկի կենտրոնում գրել՝ 12, 24, 48 երկնիշ թվերը։
    Կազմակերպել մրցույթ 3 շարքերի միջև։ Ծաղիկների թերթերի վրա գրել այդ թվերի բաժանարարները։ Հաղթում է այն շարքը, որը արագ և ճիշտ վերջացնում է աշխատանքը։
    Անդրադարձ-գնահատում
    Աշակերտների օգնությամբ ստուգել և վերլուծել աշխատանքները։
    Վերջին խմբագրողը՝ Անահիտ Ղազումյան; 30-03-20, 23:28.

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied

    Խաղի միջոցով ուսուցումը նպաստում է երեխաների հետաքրքրությունները խաղային գործունեությունից աստիճանաբար տեղափոխել դեպի ուսումնական գործունեություն:Դիդակտիկ խաղերի կիրառումն օգնում է ուսուցչին և նպաստում ուսուցանվող նյութի մատչելի ձևով մատուցմանը:Եթե խաղը լավ է կազմակերպվում, ապա աշակերտներն անմիջապես և սիրով մտնում են խաղի մեջ:Նրանք համագործակցում ու մրցակցում են ընկերների հետ:Խաղի միջոցով ստացած գիտելիքն ավելի մնայուն է, պատկերավոր ու հիշվում է երկար:Խաղերը նպաստում են , որպեսզի երեխաները կարճ ժամանակահատվածում ոչ միայն յուրացնեն ուսուցանվող նյութը, այլ ցուցաբերեն իրենց գիտելիքները:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գայանե Թումանյան
    replied
    Անահիտ Ղազումյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաիրա ջան,համաձայն եմ Ձեզ հետ:Թումանյանը շատ խաղեր էգրել, որոնք օգտագործում ենք մայրենիի դասերին:Դրանցից են. Հայոց գետերը,Թանկարժեք քարեր,Հնարամիտ հովիվը և այլ ն:
    Հայ մեծ բանաստեղծ Հ. Թումանյանը գրել է. «Խաղը մանուկ մարդու բնական, օրգանական պահանջն է, նրա լրջությունն է, նրա էությունն է: Կյանքում ամեն բանի նա խաղով է մոտենում, դա նրա ձևն է, դա նրա մեթոդն է: Եվ ամեն բան, ինչ որ նրան տրվում է խաղով, ուրախությունով ընդունում է, հեշտ էլ յուրացնում` առանց ձանձրանալու, առանց հոգնելու»:
    Թումանյանական այս խոսքը մանկավարժական մարգարեություն է: Իմ եզրահանգումն այն է, որ ուսուցիչը պետք է զինված լինի ժամանակակից խաղադարանով, կարողանա երեխայի ուսումնական գործունեությունը վերածել-նմանեցնել խաղի:

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Ղազումյան
    replied
    Խաղ՝ «Ով ավելի արագ»
    Տեղադրել փակագծերն այնպես, որ պատասխանները ճիշտ լինեն.
    5*8+9*2=170 71-41:5=6
    65-27-12=50 64:7+1*9=72
    Նոր թեմա բացատրելուց հետո ուսուցիչը երեխաների կողմից ստուգում է նյութի յուրացումը և այն ամրապնդում է տարբեր եղանակներով, այդ թվում՝ մաթեմատիկական խաղերի միջոցով:
    «Համր խաղ»- Կարելի է կազմակերպել գումարում և բազմապատկում ուսուցանելիս:
    «Շարունակիր հաշվել»- Հարմար է կազմակերպել թվարկություն ուսուցանելիս և հետ հաշիվ կատարելիս:
    «Պատասխանիր անմիջապես»- Թվաբանական գործողություններն աշակերտների մեջ ամրակայելու միջոցներից մեկն է:
    «Գտնել մտքում պահած թիվը»- Այս խաղի ժամանակ ուսուցիչը հաջորդաբար ասում է գործողությունները, իսկ աշակերտները կատարում են պահանջվող հաշվումները:
    «Կառուցիր պատկերներ»- Ուսուցիչը աշակերտներին հանձնարարում է հաշվեձողիկներով կառուցել երկրաչափական պատկերներ: Երկրաչափական խաղերից են «Գուշակիր՝ ինչ ենք թաքցրել», «Հանիր պահանջվող առարկան», «Գծիր փակ աչքերով», «Որտեղ է իմ տեղը»:
    Խաղ՝ «Ծաղիկ»
    Նկարում են մի ծաղիկ, որի թերթերի վրա տեղադրում են վարժություններ և պահանջում, որ երեխաներն ասեն պատասխանները:
    Խաղ՝ «Բազմանիշ թվեր»
    Ուսուցիչը թելադրում է բազմանիշ թվեր, որոնք աշակերտները գրում են ինքնաշեն գրատախտակների վրա՝ ներկայացնելով կարգային գումարելիների գումարի տեսքով: Ով ճիշտ է կատարում, նա հաղթում է:
    Խաղ՝ «Ով կլուծի արագ և ճիշտ»
    Գրատախտակին երեք շարքով գրում են վարժություններ, յուրաքանչյուր շարքից մեկական աշակերտ մոտենում և լուծում է վարժությունը և նստում: Մոտենում են հաջորդ աշակերտները: Հաղթում է այն շարքը, որի բոլոր անդամները արագ և ճիշտ լուծում են բոլոր վարժությունները:
    Խաղ՝ «Ում ձեռքին է թիվը»
    Յուրաքանչյուր աշակերտ ստանում է մեկ քարտ: Խաղավարի ընտրությամբ որևէ աշակերտ կարդում է իր քարտի առաջադրանքը: Աշակերտները պետք է կարողանան թվերը ճիշտ մեծացնել կամ փոքրացնել մի քանի անգամ կամ մի քանիսով: Պետք է կարողանալ որոշել, թե հարցի պատասխանն իրենց ձեռքի՞ն է:
    Խաղ՝ «Շղթա»
    Երեխաները կանգնում են կողք կողքի: Յուրաքանչյուր երեխայի ձեռքին մի օրինակ է: Մյուս երեխաները շարքով գալիս են և լուծում օրինակները: Ով ճիշտ է լուծում, նա հաղթում է: Այս խաղը զարգացնում է ուշադրությունը, ակտիվությունն ու համարձակությունը:
    Արդյունավետ է նաև « Գուշակիր ինչ պատկեր է գծված» խաղը:

    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
    Խաղերի շնորհիվ աշակերտներն զգում են, որ իրենք ինքնաբեր նվաճում են գիտելիքների բարձունքներ, և դա իրականացվում է ուսուցչի ուղղորդմամբ: Իրենք են դառնում գործոց անձեր: Խաղերով զուգակցված դասը միշտ էլ տալիս է դրական արդյունք:

    Թողնել հաղորդագրություն:


  • Սալվինե Սահակյան
    replied
    [QUOTE=Անահիտ Ղազումյան;n150238]«Ուրախացիր երեխայի գոյությամբ, սովորիր նրանից, լսիր նրան և խաղա՛ նրա հետ»:
    Լիովին համամիտ եմ մեջբերված մտքի հետ: Այո, խաղա երեխայի հետ, սովորեցրու խաղի միջոցով, դարավոր այս իմաստնությունը հիմա էլ արդիական է:Սակայն այն մեծ հմտություն է պահանջում, ուսուցիչը պետք է հոգեբանորեն ընտրի այն խաղաձևը, որն ավելի սիրելի է աշակերտի համար, երբեմն էլ անհատական մոտեցում դրսևորի, խաղի մեջ կարողանա կիրառել առարկայական նյութը;Ճիշտ է խաղը ուսուցչի աշխատանքը դարձնում է բազմազան և ճկուն, բայց միևնույն ժամանակ ուսուցչից պահանջում է նույնանման աշխատանք:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Խաղ <<Ստեղծագործի՛ր ինքդ>>

    Երեխաներին բաժանվում են տարբեր տեսակի, չափի և գույնի երկրաչափական պատկերներ և առաջարկվում է ստանալ նոր պատկերներ՝ կենդանիներ, թռչուններ, ավտոմեքենա, նավակ, տնակ և այլն: Աշխատանքներն ավարտելուց հետո դրանք ցուցադրվում են ընդհանուր հավաքապաստառի վրա: Աշակերտների հետ քննարկում է կատարվում՝ ի՞նչ երկրաչափական պատկերներ են օգտագործված, քանի՞ հատ են դրանք, ի՞նչ գույնի են: Այս խաղի նպատակն է՝ ամրապնդել երկրաչափական պատկերների իմացությունը, զարգացնել աշակերտների երևակայությունը,գեղագիտական ճաշակը, ստեղծագործական կարողությունները: Այս խաղը կարելի է կիրառել նաև մայրենիի , կերպարվեստի և տեխնոլոգիայի դասաժամերին։

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Ղազումյան
    replied
    Տվյալ հասկացությունների ընկալումն ամրակայելու նպատակով խաղը կարելի է անցկացնել տարբեր առարկաներով:
    Խաղերի բովանդակությունը անպայման պետք է բխի ուսումնական թեմաներից և ունենա կոնկրետ նպատակներ: Դիդակտիկ խաղերի միջոցով հնարավոր է ձևավորել և զարգացնել հաշվողական հմտություններ՝ ընդլայնելով աշակերտների մաթեմատիկական գիտելիքները:
    Խաղ՝ «Հյուր եմ գնում»
    Խաղի նպատակը-Ի՞նչ հմտություններ և կարողություններ կձևավորվեն այդ խաղի ընթացքում: Ի՞նչ դաստիարակչական խնդիրներ է լուծում:
    Ընթացքը-Աշակերտները բաժանվում են տանտերերի և հյուրերի: Տանտերերը նստում են նստարանին: Նրանց ձեռքին ծրարներ են՝ քարտերով, որոնց վրա գրված են օրինակներ: Հյուրը մոտենում է որևէ տանտիրոջ և ստանում քարտ: Եթե հյուրը ճիշտ է լուծել քարտի առաջադրանքը, ապա քարտը մնում է իրեն և նա կարող է մոտենալ ուրիշ տանտիրոջ: Որ հյուրի մոտ շատ քարտ եղավ, նա էլ հաղթում է: Խաղը սկսվում և ավարտվում է ազդանշանով:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Խաղերն ու զննական պարագաները չեն կարող ինքնանպատակ լինել, այլ պետք է համաձույլ լինեն ուսուցմանը և ծառայեն ուսումնական նպատակին:Անհրաժեշտ է խաղն այնպես ընտրել, որ համապատասխանի ուսումնասիրվող թեմային, աշակերտների տրամադրությանն ու տարիքային առանձնահատկություններին, ինչպես նաև օգնի՝ճիշտ ըմբռնելու անցածն ու անցնելիքը:Ինչպես ցանկացած մանկավարժական հնար, ուսումնական տեխնոլոգիա,այնպես էլ հետաքրքրաշարժության տարրերով հարուստ խաղը կարող է ձանձրացնել երեխաներին, եթե չփոխվի ու անընդհատ կրկնվի նույնությամբ:Այդ իսկ պատճառով այն պետք է կիրառվի ստեղծագործաբար:Ցանկացած խաղ, զննական պարագա ցանկալի է տեսնել ոչ թե անխախտ կաղապարի, այլ զարգացման մեջ, որպեսզի երեխայի մեջ չկորչի հետաքրքրությունը թե դրա, թե ուսուցման նկատմամբ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Ղազումյան
    replied
    Նաիրա ջան,համաձայն եմ Ձեզ հետ:Թումանյանը շատ խաղեր էգրել, որոնք օգտագործում ենք մայրենիի դասերին:Դրանցից են. Հայոց գետերը,Թանկարժեք քարեր,Հնարամիտ հովիվը և այլ ն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Հոգեբան, արվեստագետ, Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանը նշել է , որ երեխաների ամբողջ գործունեության մեջ գերիշխող տեղ է գրավում խաղը: Թումանյանը ոչ միայն խաղի սյուժեով գեղարվեստական գործեր է գրել, այլև երեխաների համար ստեղծել է մի շարք մանկավարժական -հայրենագիտական խաղեր:Նա շատ լավ է ներկայացրել խաղի հոգեբանությունը: Իր հոդվածներից մեկում Թումանյանը մանրամասնությամբ նկարագրում է խաղի կատարած դերը.<<Խաղն առանձնապես անհրաժեշտ պահանջ է երեխաների ու պատանիների համար , էն դալար հասակի համար,որ մեր լեզուն որոշում է մի բառով-մանկություն>>:
    ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԽԱՂ<<Ո՞ՐՆ Է ՔԱՐՏԻ ՏԵՂԸ>>

    Խաղի նպատակը-խաղը խթանում է երկու բազմությունների տարրերի միջև փոխմիարժեք համապատասխանություն, ինչպես նաև թվերի, առարկաների քանակների միջև ճիշտ հարաբերակցություն ստեղծելու հմտության ձևավորումն ու զարգացումը:
    Խաղի ընթացքը:
    Հավաքապաստառի վրա ցուցադրել առարկաների 5-6 խումբ և թվանշանների քարտեր կամ թվաքարտեր ՝շրջված:Խաղացողը վերցնում է որևէ քարտ և դնում համապատասխան քանակով առարկայական նկարի տակ կամ ասում, որ այդ թվով առարկաների խումբ չկա:

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Ղազումյան
    replied
    Տրամաբանության զարգացման արդյունավետությունն ապահովված կլինի միայն բազմաբնույթ մտածողության հիման վրա, երբ ուսուցման գործընթացում կարևորում են անձի յուրօրինակ մտածողության, անհատականության առկայությունը, համապատասխան մոտեցման ապահովումը և մտածելակերպի զարգացման խթանումը:
    Տարրական դասարաններում մաթեմատիկան երեխաներին մատուցվում է որպես մտածողություն և մշակույթ, որպես կյանքում հանդիպող խնդիրների բանալի՝ բարձրացնելով երեխաների հետաքրքրությունը, ձգտումը, շարժառիթային դրսևորումները առարկայի և դրա յուրացման նկատմամբ: Մաթեմատիկայի դասերի ընթացքում նյութին մտածողության տարբեր ձևերով մոտենալը օգնում է ուսուցչին հաշվի առնել յուրաքանչյուր երեխայի օժտվածությունն ու բացառիկությունը: Դասերի ժամանակ արդյունավետ են դառնում ուսուցման փոխներգործուն և համագործակցային մեթոդների, բազմազան հնարների օգտագործման, դիդակտիկ և ստեղծագործական խաղերի կազմակերպման շնորհիվ: Այդ կերպ խթանվում է աշակերտի մտքի զարգացումը: Նրանք սովորում են քննադատաբար մտածել, հիմնախնդիր լուծել, քննարկել այլընտրանքային տեսակներ, ընդունել կշռադատված մոտեցումներ և լինել հանդուրժող:
    Դասարանում անցկացվող կամ բացօթյա խաղերի ժամանակ ուսուցիչը կարող է կիրառել զննական տարբեր պարագաներ:
    Դիտարկենք դիդակտիկ խաղերի օրինակներ: Դիդակտիկ խաղ՝ «Կարմիր գլխարկ». Նպատակը- երեխաներին ծանոթացնել երկրաչափական պատկերներին:
    Անհրաժեշտ նյութեր- գունավոր թղթից պատրաստված երկրաչափական պատկերներ:
    Ընթացքը-գրատախտակին ամրացվում է մեծ պաստառ: Ուսուցիչը պատմում է «Կարմիր գլխարկը» հեքիաթը: Գունավոր թղթերով սկսում են պատկերել Կարմիր գլխարկին: Գլուխը պատկերում են շրջանով, աչքերը կապույտ կամ կանաչ շրջանիկներով: Ականջները՝ երկու դեղին քառակուսիով, քիթը՝ կարմիր շրջանով: Բերանը կարմիր եռանկյուն է: Նույն սկզբունքով ամրացվում են Կարմիր գլխարկի մարմինը, ոտքերն ու ձեռքերը: Ամբողջական պատկերը ամրացնում են խաղատախտակին:
    Դիդակտիկ խաղ՝ Գնդակներ
    Նպատակը- ամրակայել «շատ», «մեկ», «մի քանի», «ոչ մի» հասկացությունների ընկալումը:
    Խնդիրները- խմբավորել առարկաներն ըստ ընդհանուր հատկանիշների՝ գույն, ձև: Տարբերել շատ», «մեկ», «մի քանի», «ոչ մի» բառերի իմաստը:
    Պարագաներ-գունավոր փոքրիկ գնդակներ:
    Ընթացքը-Ուսուցիչը հարցնում է.
    Քանի՞սն են սեղանին դրված գնդակները: Առաջարկում է մոտենալ և վերցնել մեկական գնդակ: Այնուհետև հարցնում է, թե քանի՞ գնդակ կա յուրաքանչյուր երեխայի ձեռքին, իսկ սեղանի՞ն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Անահիտ Ղազումյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի' Նաիրա, համաձայն եմ Ձեզ հետ, խաղը ընտրելիս պետք է հաշվի առնել երեխաների տարիքային առանձնահատկությունները:
    Իհարկե, Անահիտ ջան, անպայման պետք է հաշվի առնել երեխաների տարիքային առանձնահատկությունները, այլապես կիրառված խաղը կամ մեթոդը չեն ծառայի բուն նպատակին։

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Ղազումյան
    replied
    Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարրական դպրոցում նշանակալի տեղ է գրավում խաղը՝որպես ուսուցման ձև:Այն դասերը,որտեղ կիրառվում են խաղային տեխնոլոգիաներ, դառնում են ավելի արդյունավետ, բարձրանում է կրթության և դաստիարակության որակը,որովհետև այն գրավում է ամբողջ դասարանի ուշադրությունը:Խաղից առաջ ուսուցիչը պետք է ճիշտ ձևով ներկայացնի սցենարը, կանոնները և բաշխի դերերը:Որպեսզի արթնացնենք և պահենք երեխայի հետաքրքրությունը խաղային առաջադրանքների հանդեպ, անհրաժեշտ է՝
    *երեխաների համար առաջադրանքի իմաստը լինի հասկանալի,
    *առաջադրանքի իմաստը հասանելի լինի երեխաներին,
    *առաջադրանքը տարբերվի սովորական առաջադրանքից։
    Հարգելի' Նաիրա, համաձայն եմ Ձեզ հետ, խաղը ընտրելիս պետք է հաշվի առնել երեխաների տարիքային առանձնահատկությունները:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Տարրական դպրոցում նշանակալի տեղ է գրավում խաղը՝որպես ուսուցման ձև:Այն դասերը,որտեղ կիրառվում են խաղային տեխնոլոգիաներ, դառնում են ավելի արդյունավետ, բարձրանում է կրթության և դաստիարակության որակը,որովհետև այն գրավում է ամբողջ դասարանի ուշադրությունը:Խաղից առաջ ուսուցիչը պետք է ճիշտ ձևով ներկայացնի սցենարը, կանոնները և բաշխի դերերը:Որպեսզի արթնացնենք և պահենք երեխայի հետաքրքրությունը խաղային առաջադրանքների հանդեպ, անհրաժեշտ է՝
    *երեխաների համար առաջադրանքի իմաստը լինի հասկանալի,
    *առաջադրանքի իմաստը հասանելի լինի երեխաներին,
    *առաջադրանքը տարբերվի սովորական առաջադրանքից։

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Խաղը հոգեհարազատ և սիրված է երեխաների կողմից:Երբ ուսուցումը համեմվում է խաղերով, դրանք երեխաների համար դառնում են ավելի հետաքրքիր, սրտամոտ ու ցանկալի:Երբ խաղը մուտք է գործում մանկավարժական գործընթացի մեջ, դասարանում ստեղծվում է մի նոր, յուրահատուկ միջավայր:Խաղն ունի մի այնպիսի հիանալի հատկություն,որ երեխային կարող է իր համար էլ աննկատելիորեն ընդգրկել ակտիվ ուսուցման մեջ:Խաղի միջոցով ոչ միայն ուսուցանվում և ամրապնդվում է դասանյութը, այլև այն օգնում է, ,որ աշակերտն աննկատ ձևով կարողանա հաղթահարել շատ ուսումնական խնդիրներ:

    Թողնել հաղորդագրություն:

Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X