Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Խաղային տեխնոլոգիաների կիրառումը մաթեմատիկայի դասերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Անահիտ Ղազումյան
    replied
    Նարինե Ափիցարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Անահիտ Ղազումյան, շնորհավորում եմ Ձեր մուտքը «Հայկական կրթական միջավայր»։ Թեման հետաքրիր է, և ես սիրով կմասնակցեմ քննարկմանը։
    Շնորհակալություն։
    Վերջին խմբագրողը՝ Անահիտ Ղազումյան; 01-03-20, 15:30.

    Թողնել հաղորդագրություն:


  • Սալվինե Սահակյան
    replied
    Հարգելի Անահիտ Ղազումյան.
    Ողջունում եմ Ձեր մուտքը հայկական կևթական միջավայր: Ակնկալում եմ հետաքրքիր քննարկումներ, քանի որ թեման ինքնին հետաքրքիր է:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գայանե Թումանյան
    replied
    Հարգելի՛ Անահիտ Ղազումյան, թեման շատ հետաքրքիր է: Սիրով կմասնակցեմ թեմայի քննարկմանը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Նարինե Ափիցարյան
    replied
    Հարգելի՛ Անահիտ Ղազումյան, շնորհավորում եմ Ձեր մուտքը «Հայկական կրթական միջավայր»։ Թեման հետաքրիր է, և ես սիրով կմասնակցեմ քննարկմանը։

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաղային տեխնոլոգիաների կիրառումը մաթեմատիկայի դասերին

    «Ուրախացիր երեխայի գոյությամբ, սովորիր նրանից, լսիր նրան և խաղա՛ նրա հետ»: Սա ճշմարտացի, դարերով փորձված և ապացուցված իմաստնություն է:
    Խաղը երեխայի համար առաջնային գործուենություն է, հաղորդակցման, շրջապատի ճանաչման, ինքնաճանաչման հզոր միջոց է: Խաղի ժամանակ երեխաները պետք է ցուցաբերեն կամքի ուժ, համարձակություն, իրավիճակին ստեղծագործաբար մոտենալու կարողություն:
    Խաղային տեխնոլոգիաների կիրառումը մանկավարժության տեսության մեջ և պրակտիկայում շատ կարևոր է: Խաղի մեթոդաբանական հիմքերի, սոցիալական բնույթի և սովորողի զարգացման գործում դրա ունեցած դերի ու այլ հարցերի մշակմամբ ժամակակից մանկավարժության մեջ զբաղվել են Լ. Վիգուրսկին, Ա. Ն. Լեոնտևը, Դ. Բ. Էլկոնինը:
    Ըստ հոգեբանների՝ խաղին հատուկ կարևորություն է տրվում կրտսեր դպրոցական տարիքի երեխաների ուսուցման ու դաստիարակության գործում: Այդ տարիքը առանձնանում է որպես անհատականության ձևավորման առաջին աստիճան, և զարգացման հենց այդ շրջափուլի գործունեության հիմնական տեսակը, ուսուցման հետ զուգահեռ, շարունակում է մնալ խաղը:
    Խաղային տեխնոլոգիաների կիրառումը դասերի ընթացքում նպաստում է աշակերտների ակտիվացմանը՝ և՛ մարմնաշարժողական և՛ իմացական առումներով: Ակտիվությունն անհրաժեշտ պայման է ժամանակակից մանկավարժական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար: Խաղի մուտքը (կենդանի) դասարանում ստեղծում է նոր, յուրահատուկ միջավայր: Աշակերտներն անկաշկանդ արտահայտում են իրենց մտքերը՝ աննկատելիորեն ընդգրկվելով ակտիվ ուսուցման մեջ: Խաղի կիրառումը ուսուցման գործընթացում հնարավորություն է ընձեռում ուսուցչի աշխատանքն առավել բազմազան ու ճկուն դարձնել:
Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X