Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Խաղային տեխնոլոգիաների կիրառումը մաթեմատիկայի դասերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մարգարյան Նաիրա
    replied
    Անահիտ Ղազումյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի' Նաիրա, համաձայն եմ Ձեզ հետ, խաղը ընտրելիս պետք է հաշվի առնել երեխաների տարիքային առանձնահատկությունները:
    Իհարկե, Անահիտ ջան, անպայման պետք է հաշվի առնել երեխաների տարիքային առանձնահատկությունները, այլապես կիրառված խաղը կամ մեթոդը չեն ծառայի բուն նպատակին։

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Ղազումյան
    replied
    Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարրական դպրոցում նշանակալի տեղ է գրավում խաղը՝որպես ուսուցման ձև:Այն դասերը,որտեղ կիրառվում են խաղային տեխնոլոգիաներ, դառնում են ավելի արդյունավետ, բարձրանում է կրթության և դաստիարակության որակը,որովհետև այն գրավում է ամբողջ դասարանի ուշադրությունը:Խաղից առաջ ուսուցիչը պետք է ճիշտ ձևով ներկայացնի սցենարը, կանոնները և բաշխի դերերը:Որպեսզի արթնացնենք և պահենք երեխայի հետաքրքրությունը խաղային առաջադրանքների հանդեպ, անհրաժեշտ է՝
    *երեխաների համար առաջադրանքի իմաստը լինի հասկանալի,
    *առաջադրանքի իմաստը հասանելի լինի երեխաներին,
    *առաջադրանքը տարբերվի սովորական առաջադրանքից։
    Հարգելի' Նաիրա, համաձայն եմ Ձեզ հետ, խաղը ընտրելիս պետք է հաշվի առնել երեխաների տարիքային առանձնահատկությունները:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Տարրական դպրոցում նշանակալի տեղ է գրավում խաղը՝որպես ուսուցման ձև:Այն դասերը,որտեղ կիրառվում են խաղային տեխնոլոգիաներ, դառնում են ավելի արդյունավետ, բարձրանում է կրթության և դաստիարակության որակը,որովհետև այն գրավում է ամբողջ դասարանի ուշադրությունը:Խաղից առաջ ուսուցիչը պետք է ճիշտ ձևով ներկայացնի սցենարը, կանոնները և բաշխի դերերը:Որպեսզի արթնացնենք և պահենք երեխայի հետաքրքրությունը խաղային առաջադրանքների հանդեպ, անհրաժեշտ է՝
    *երեխաների համար առաջադրանքի իմաստը լինի հասկանալի,
    *առաջադրանքի իմաստը հասանելի լինի երեխաներին,
    *առաջադրանքը տարբերվի սովորական առաջադրանքից։

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Խաղը հոգեհարազատ և սիրված է երեխաների կողմից:Երբ ուսուցումը համեմվում է խաղերով, դրանք երեխաների համար դառնում են ավելի հետաքրքիր, սրտամոտ ու ցանկալի:Երբ խաղը մուտք է գործում մանկավարժական գործընթացի մեջ, դասարանում ստեղծվում է մի նոր, յուրահատուկ միջավայր:Խաղն ունի մի այնպիսի հիանալի հատկություն,որ երեխային կարող է իր համար էլ աննկատելիորեն ընդգրկել ակտիվ ուսուցման մեջ:Խաղի միջոցով ոչ միայն ուսուցանվում և ամրապնդվում է դասանյութը, այլև այն օգնում է, ,որ աշակերտն աննկատ ձևով կարողանա հաղթահարել շատ ուսումնական խնդիրներ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Ղազումյան
    replied
    Դիդակտիկ խաղերը հիմնականում համապատասխանում են դասի թեմային և կազմակերպվում են առանձին թեմաների ուսուցումը նախապատրաստելու, անցածը խորացնելու, ամրապնդելու և ամփոփելու նպատակով: Կրտսեր դպրոցականների մասնակցությունը դիդակտիկ խաղերին նպաստում են նրանց ինքնադրսևորմանը և ինքնահաստատմանը: Դրանք ձևավորում են հաջողության, հաղթանակի հասնելու կայուն ձգտում՝ հետևաբար նաև կամային որակներ: Դիդակտիկ խաղերի կիրառման ժամանակ ուսուցիչը կարող է օգտագործել զննական զանազան պարագաներ՝ ուսուցումը կազմակերպելով խաղային նորարարական մեթոդներով:
    Առավել նպատակահարմար է համագործակցային մեթոդների կիրառումը, քանի որ դրանց շնորհիվ ուսումնական մթնոլորտում սոցիալական շփման դաշտ է ստեղծվում: Օրինակ՝ դիդակտիկ խաղերի ժամանակ կիրառվող քննարկումը աշակերտների մտածողությունը և հաղորդակցման հմտությունները զարգացնելու հիանալի եղանակ է: Բացի դրանից, երեխաները խաղալով են հասկանում իրար, ճանաչում են իրականությունը և գիտելիքներ ձեռք բերում: Հարկավոր է զարգացնել երեխայի հիշողությունը, ուշադրությունը, մտածողությունը, երևակայությունը, քանի որ առանց այդ հատկանիշների անհավատալի է երեխային ամբողջովին զարգացնել:
    Զվարճալի կամ թարմացնող խաղերը կարող են լինել թեմատիկ և ոչ թեմատիկ: Դա բխում է աշակերտների գիտելիքների մակարդակից և հետաքրքրության աստիճանից:
    Հանելուկ-խնդիրները նպատակահարմար են առաջադրել դասի վերջում, որպեսզի երեխաները տանը նույնպես հնարավորություն ունենան մտածելու տվյալ առաջադրանքի ուղղությամբ:
    II և III դասարաններում նպատակահարմար է, որ աշակերտը մաթեմատիկական խաղերի և տրամաբանական խնդիրների համար ունենա առանձին տետր, որպեսզի կարողանա իքնուրույն գրառել ինչպես դասարանում, այնպես էլ տանը կատարած մաթեմատիկական խաղերի նկարագրությունը և լուծումները:
    Մաթեմատիկական խաղերը կարելի է կիրառել նաև մյուս առարկաների ուսուցման ժամանակ, ինչը կապահովի մաթեմատիկայի ու տվյալ առարկայի միջառարկայական կապը: Դասին հնարավոր է օգատագործել այն պարագաները, որոնք աշակերտները պատրաստել են աշխատանքի ուսուցման ժամերին:
    Խաղը կաևոր է նաև ուսուցվող նյութի ամրակայման համար: Նոր թեմա բացատրելուց հետո ուսուցիչը երեխաների կողմից ստուգում է նյութի յուրացումը և այն ամրապնդում տարբեր եղանակներով, այդ թվում՝ մաթեմատիկական խաղերի միջոցով:
    Տարրական դասարաններում կարևոր տեղ է հատկացվում խաղ-առաջադրանքներին: Օրինակներ՝ «Գծիր փակ աչքերով», «Հաշվիր մտքում», «Գնալով պակասում ենք», «Ապա գուշակիր», «Շղթայական օրինակներ», խաղ-առաջադրանքների նպատակն է ամրակայել երկրաչափական պատկերների իմացությունը, զարգացնել ձեռքի շարժումը, աչքաչափը: 4-5 աշակերտի հանձնարարվում է փակ աչքերով գծել երկրաչափական պատկերներ և համեմատել:
    Մարդու մարմնաշարժողական մտածողության զարգացումն այսօր այն հիմնաքարն է, որով կարող է կերտվել գիտական առաջընթացը, հաջողությամբ կատարվում են բազում գործնական աշխատանքներ: Աշակերտները մատների վարժությունների շնորհիվ սովորում են կենտրոնացնել իրենց ուշադրությունը և ճիշտ բաշխել այն:
    I դասարանում ֆիզկուլտ-դադարներին կատարում են մատների վարժություններ՝ կարևորելով մատների միասնական աշխատանքը:
    Օրինակ. Մեկ, երկու, երեք, չորս, հինգ
    մատիկները քնեցին և գնդակի վերածվեցին:
    Մեկ, երկու, երեք, չորս, հինգ
    Հետո նորից արթնացան,
    Խաղացին, ուրախացան:
    Գործնական աշխատանքների կատարումը, խաղ-առաջադրանքները, մատների վարժությունները խթանում են երեխաների հիշողության, մտածողության զարգացումը և նույնիսկ նպաստում են խոսքային տարբեր արատների դեպքում շտկողական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:
    Մաթեմատիկական խաղեր կազմակերպելիս «Շոշափելով գուշակիր», «Կարմիր խմբեր ըստ գույնի, ձևի, նմանության», «Կանգնիր խմբեր կազմելով՝ երեքական, չորսական» և այլն: Աշակերտները ոգևորվում են, երբեմն էլ իրենք են հորինում նմանատիկ խաղեր: Մաթեմատիկական խաղերն իրենց հետաքրքրաշարժությամբ գրավում են երեխաներին, օգնում ազատ մտածել, համագործակցել, նպաստում տրամաբանական մտածողության զարգացմանը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Ղազումյան
    replied
    [QUOTE=Մուշեղյան Քրիստինե;n150475]
    Սալվինե Սահակյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել: Աշակերտների համար շատ կարևոր է խաղալով սովորելը:Այո, համաձայն եմ նաև այն մտքի հետ, որ դասը չպետք է վերածել ժամանցի և մանկավարժական հմտությունը շատ պետք է: Օրինակ բերեմ խաղալով սովորելու դասի մի փոքրիկ օրինակ: Մաթեմատիկա ,III դասարան,թեմա << Կլոր տասնյակներով բազմապատկում>>: Յուրաքանչյուր առաջադրանքը կատարելու ժամանակ աշակերտն ասում է պատասխանը, մոտենում , տրված թիիվն անց է կացնում խողովակի միջոցով և հակառակ կողմից դուրս է գալիս ճիշտ պատասխանը: Միթե հրաշալի չէ՝ խաղալով սովորել:
    Հարգելի Քրիստինե , շնորհակալ եմ մեկնաբանության համար։

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Ղազումյան
    replied
    Հարգելի ' Նաիրա, շնորհակալ եմ,որ մասնակցում եք իմ ներկայացրած թեմայի քննարկմանը։
    Վերջին խմբագրողը՝ Անահիտ Ղազումյան; 01-03-20, 15:29.

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարգարյան Նաիրա
    replied
    Խաղի միջոցով ոչ միայն ուսուցանվում և ամրապնդվում է դասանյութը, այլև այն օգնում է, որ աշակերտն աննկատ ձևով կարողանա հաղթահարել բարդ ուսումնական խնդիրներ:Խաղերը չեն կարող ինքնանպատակ լինել, այլ պետք է համաձույլ լինեն ուսուցմանը և ծառայեն ուսումնական նպատակին:Անհրաժեշտ է խաղն այնպես ընտրել, որ համապատասխանի ուսումնասիրվող թեմային, աշակերտների տրամադրությանն ու տարիքային առանձնահատկություններին, ինչպես նաև օգնի՝ճիշտ ըմբռնելու անցածն ու անցնելիքը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մուշեղյան Քրիստինե
    replied
    [QUOTE=Սալվինե Սահակյան;n150460]
    Անահիտ Ղազումյան-ի խոսքերից Նայել գրառումը
    «Խաղային մանկավարժական տեխնոլոգիաներ» հասկացությունը ներառում է բավականին ընդարձակ մեթոդների և հնարքների խումբ: Մանկավարժական խաղը ունի էական հատկանիշներ: Դրանցից են նպատակը և ակնկալվող մանկավարժական արդյունքը:
    «Խաղային տեխնոլոգիա» ասելով պետք է հասկանալ խաղի իրականացման ընթացքը: Խաղային տեխնոլոգիայի կառուցվածքի մեջ մտնում են նպատակադրումը, պլանավորումը, նպատակների իրականացումը, արդյուքների վերլուծությունը: Խաղի ընթացքում անձն իրեն իրացնում է լիարժեքորեն: Խաղային տեխնոլոգիան ներառում է.
    Ա. Դերեր, որոնք պետք է կատարեն խաղացողները:
    Բ. Խաղային գործողություններ, որպես դերերի կատարման միջոցներ
    Գ. Առարկաների խաղային, պայմանական օգտագործումը
    Դ. Խաղացողների միջև իրական հարաբերությունների ստեղծումը
    Ե. Սյուժե, բովանդակություն՝ այն իրականությունը, որը պայմանականորեն վերարտադրվում է խաղի մեջ:
    Խաղը համարվում է զվարճանքի, հանգստի, ուսուցման, ստեղծագործության, թերապիայի հզոր միջոց: Ժամանակակից կրտսեր դպրոցում խաղը կիրառվում է որպես ինքնուրույն տեխնոլոգիա՝ թեման, բաժինը ուսումնասիրելու և յուրացնելու նպատակով, որպես դասի առանձին տարր, արտաուսումնական պարապմունքի ձև և այլն:

    Համաձայն եմ գրվածի հետ, սակայն կա մի կարևոր նրբություն՝ դա խաղը որպես ուսումնական նյութի մատուցման ձև , ճիշտ ներկայացնելու կարողությունն է: Աշակերտը պետք է ճիշտ ընկալի, որ այստեղ առարկայական գիտելիք մատուցվեց ուսուցչի կողմից, ոչ թե դիտարկի այն որպես ժամանց՝ ուսուցչի և աշակերտի միջև: Խաղային տեխնոլոգիաների կիրառումը մեծ վարպետություն և մանկավարժական հմտություն է պահանջում:
    Շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել: Աշակերտների համար շատ կարևոր է խաղալով սովորելը:Այո, համաձայն եմ նաև այն մտքի հետ, որ դասը չպետք է վերածել ժամանցի և մանկավարժական հմտությունը շատ պետք է: Օրինակ բերեմ խաղալով սովորելու դասի մի փոքրիկ օրինակ: Մաթեմատիկա ,III դասարան,թեմա << Կլոր տասնյակներով բազմապատկում>>: Յուրաքանչյուր առաջադրանքը կատարելու ժամանակ աշակերտն ասում է պատասխանը, մոտենում , տրված թիիվն անց է կացնում խողովակի միջոցով և հակառակ կողմից դուրս է գալիս ճիշտ պատասխանը: Միթե հրաշալի չէ՝ խաղալով սովորել:
    Կցված ֆայլեր

    Թողնել հաղորդագրություն:


  • Սալվինե Սահակյան
    replied
    [QUOTE=Անահիտ Ղազումյան;n150456]«Խաղային մանկավարժական տեխնոլոգիաներ» հասկացությունը ներառում է բավականին ընդարձակ մեթոդների և հնարքների խումբ: Մանկավարժական խաղը ունի էական հատկանիշներ: Դրանցից են նպատակը և ակնկալվող մանկավարժական արդյունքը:
    «Խաղային տեխնոլոգիա» ասելով պետք է հասկանալ խաղի իրականացման ընթացքը: Խաղային տեխնոլոգիայի կառուցվածքի մեջ մտնում են նպատակադրումը, պլանավորումը, նպատակների իրականացումը, արդյուքների վերլուծությունը: Խաղի ընթացքում անձն իրեն իրացնում է լիարժեքորեն: Խաղային տեխնոլոգիան ներառում է.
    Ա. Դերեր, որոնք պետք է կատարեն խաղացողները:
    Բ. Խաղային գործողություններ, որպես դերերի կատարման միջոցներ
    Գ. Առարկաների խաղային, պայմանական օգտագործումը
    Դ. Խաղացողների միջև իրական հարաբերությունների ստեղծումը
    Ե. Սյուժե, բովանդակություն՝ այն իրականությունը, որը պայմանականորեն վերարտադրվում է խաղի մեջ:
    Խաղը համարվում է զվարճանքի, հանգստի, ուսուցման, ստեղծագործության, թերապիայի հզոր միջոց: Ժամանակակից կրտսեր դպրոցում խաղը կիրառվում է որպես ինքնուրույն տեխնոլոգիա՝ թեման, բաժինը ուսումնասիրելու և յուրացնելու նպատակով, որպես դասի առանձին տարր, արտաուսումնական պարապմունքի ձև և այլն:

    Համաձայն եմ գրվածի հետ, սակայն կա մի կարևոր նրբություն՝ դա խաղը որպես ուսումնական նյութի մատուցման ձև , ճիշտ ներկայացնելու կարողությունն է: Աշակերտը պետք է ճիշտ ընկալի, որ այստեղ առարկայական գիտելիք մատուցվեց ուսուցչի կողմից, ոչ թե դիտարկի այն որպես ժամանց՝ ուսուցչի և աշակերտի միջև: Խաղային տեխնոլոգիաների կիրառումը մեծ վարպետություն և մանկավարժական հմտություն է պահանջում:

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Ղազումյան
    replied
    «Խաղային մանկավարժական տեխնոլոգիաներ» հասկացությունը ներառում է բավականին ընդարձակ մեթոդների և հնարքների խումբ: Մանկավարժական խաղը ունի էական հատկանիշներ: Դրանցից են նպատակը և ակնկալվող մանկավարժական արդյունքը:
    «Խաղային տեխնոլոգիա» ասելով պետք է հասկանալ խաղի իրականացման ընթացքը: Խաղային տեխնոլոգիայի կառուցվածքի մեջ մտնում են նպատակադրումը, պլանավորումը, նպատակների իրականացումը, արդյուքների վերլուծությունը: Խաղի ընթացքում անձն իրեն իրացնում է լիարժեքորեն: Խաղային տեխնոլոգիան ներառում է.
    Ա. Դերեր, որոնք պետք է կատարեն խաղացողները:
    Բ. Խաղային գործողություններ, որպես դերերի կատարման միջոցներ
    Գ. Առարկաների խաղային, պայմանական օգտագործումը
    Դ. Խաղացողների միջև իրական հարաբերությունների ստեղծումը
    Ե. Սյուժե, բովանդակություն՝ այն իրականությունը, որը պայմանականորեն վերարտադրվում է խաղի մեջ:
    Խաղը համարվում է զվարճանքի, հանգստի, ուսուցման, ստեղծագործության, թերապիայի հզոր միջոց: Ժամանակակից կրտսեր դպրոցում խաղը կիրառվում է որպես ինքնուրույն տեխնոլոգիա՝ թեման, բաժինը ուսումնասիրելու և յուրացնելու նպատակով, որպես դասի առանձին տարր, արտաուսումնական պարապմունքի ձև և այլն: Այն ուսումնական գործունեությունը խթանող միջոց է: Խաղային տեխնոլոգիաները լայն տարածում են գտել ժամակակից դպրոցում՝ սկսած 6 տարեկանից: Դրանք տալիս են գոհացուցիչ արդյունքներ:
    Ոչ ոք չի կարող հերքել, որ 6-8 տարեկանում երեխան ընկալունակ է և կարող է ընմռնել բազմաբնույթ տեղեկատվություն: Նա դրանով զարմացնում է իր շրջապատին, սակայն նրա իմացական կարողությունները, կամային որակներն ու սոցիալական հմտությունները զարգանում են հաջորդ դասարաններում: Տարրական դասարանի երեխայի համար խիստ կարևոր է խմբով որևէ խաղի մասնակցելը: Խաղի միջոցով է բացահայտվում նրա մեջ թաքնված ներուժը: Ուսուցողական բնույթի խաղեր կարելի է իրականացնել՝ մի դեպքում հեքիաթներ, առակներ և առածներ կարդալով կամ դրանք բեմականացնելով, մեկ այլ դեպքում՝ մաթեմատիկական խաղեր կազմակերպելով:

    Խաղային տեխնոլոգիաների կիրառումը մաթեմատիկայի դասերին

    Մաթեմատիկական հմտություններն ու գիտելիքները, ժամանակակից տեխնոլոգիայի կիրառման պայմաններում, կարևոր դեր են կատարում դպրոցականների ընդունակությունների մշակման և ընդլայնման գործում: Ուսուցման ընթացքում օգտագործվող խաղերը նպաստում են նաև աշակերտների ստեղծագործական ունակությունների զարգացմանը: Խաղի դժվարությունների հաղթահարման գործում նրանք ցուցաբերում են որոշակի մոտեցումներ, հանդես են բերում սեփական փորձը, օգնում են ընկերներին՝ նպաստելով ստեղծագործական րևակայության զարգացմանը: Խաղերը երեխաներին «մղում են ավելի կատարելագործված մտավոր գործունեության, նպաստում են նրանց հոգեկան զարգացմանը, ինչը պետք է ապահովի իրադրության վերափոխումը ոչ միայն պրակտիկորեն, այլև պատկերավոր ձևով»:
    Մաթեմատիկական խաղերն ունեն իրենց պատմական անցյալը: Այս խաղերի նպատակը միայն զվարճություն պատճառելը չէ, այլ մաթեմատիկական գիտելիքներին հաղորդակից դարձնելը, տվյալ առարկայի նկատմամբ ընդհանուր հետաքրքրություների առաջացման առումով: Շրջապատող միջավայրից վերցրած տվյալներով կառուցված խնդիրների միջոցով իրականացվում է տեսականի և գործնականի կապը, ինչպես նաև ապահովվում է կրթության ու դաստիարակության միասնությունը: Աշակերտներին գործնականորեն ցույց է տրվում մաթեմատիկայի կիրառությունը կյանքի տարբեր բնագավառներում և դա խթանում է նրանց հետաքրքրասիրությունը տվյալ ուսումնական առարկայի հանդեպ: Նրանք զարմանքով ու սպասողաբար փնտրում են որոնվող հարցերի պատասխանները, իսկ երբ կարողանում են գտնել, ապա մեծ բավականություն են ստանում դասապրոցեսից: Մաթեմատիկական խաղերը կազմակերպում են նոր նյութի հաղորդումը նախապատրաստելու, անցածն ամրապնդելու, ինչպես նաև գիտելիքներն ստուգելու նպատակով:
    Խաղի արդյունավետությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից առաջնային են դրա ճիշտ ու ժամանակին կազմակերպումը և անցկացման բարեհարմար մեթոդները:
    Խաղը կազմակերպելիս անհրաժեշտ է նկատի ունենալ հետեևյալ պահանջները.
    1. Խաղը և դրա կանոնները պետք է լրիվ հասկանալի լինեն երեխաներին:
    2. Խաղի բովանդակությունը պետք է համապատասխանի խաղացողների գիտելիքների մակարդակին:
    3. Խաղը պետք է լինի կոնկրետ:
    4. Հեշտ ու դժվար, աշխույժ ու լուռ խաղերը հաջորդելու են միմյանց:
    5. Խաղերի քանակն ու տևողությունը պետք է լինի չափավոր:
    6. Խաղը պետք է նպաստի գիտելիքների հարստացմանը և հետաքրքրությունների ձևավորմանը:
    Յուրաքանչյուր խաղ կազմակերպելուց առաջ ուսուցիչը այն պետք է ենթարկի վերլուծության և վերանայի՝
    ա) Խաղի նպատակը
    բ) խաղացողների թիվը
    գ) գիտելիքների մակարդակը
    դ) նախապատրաստական վարժությունների կատարման անհրաժեշտությունը
    ե) խաղի անցկացման կանոնները
    զ) կատարման հնարավոր տարբերակները:
    Խաղի ընթացքում պահանջվում են բարձր կարգապահություն, ուշադրություն և օբյեկտիվ գնահատում:
    Դասի տարբեր փուլերում անցկացվող խաղերի տեսակներն են՝
    ա) դիդակտիկ խաղեր
    բ) հաշվային զվարճալիքներ և տրամաբանական խնդիրներ
    գ) շարժական խնդիրներ
    Վերջին խմբագրողը՝ Անահիտ Ղազումյան; 20-02-20, 22:36.

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Ղազումյան
    replied
    Շնորհակալ եմ,որ թեման Ձեզ դուր է եկել։
    Վերջին խմբագրողը՝ Անահիտ Ղազումյան; 01-03-20, 15:30.

    Թողնել հաղորդագրություն:


  • Սալվինե Սահակյան
    replied
    Հարգելի Անահիտ Ղազումյան, համամիտ եմ Ձեր ընտրած թեման քննարկման դնելու գաղափարին: Թեման կարևոր է այնքանով, որ առարկան բարդ է, աշակերտի մոտ էլ միշտ վախ կա, ուստի պետք է ընտրել, կիրառել այնպիսի մեթոդներ, որոնք դյուրին կդարձնեն մաթեմատիկայի յուրացումը: Այդ առումով խաղային միջոցներն անփոխարինելի են:

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Ղազումյան
    replied
    Սալվինե Սահակյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Անահիտ Ղազումյան.
    Ողջունում եմ Ձեր մուտքը հայկական կևթական միջավայր: Ակնկալում եմ հետաքրքիր քննարկումներ, քանի որ թեման ինքնին հետաքրքիր է:
    Շնորհակալություն։
    Վերջին խմբագրողը՝ Անահիտ Ղազումյան; 01-03-20, 15:30.

    Թողնել հաղորդագրություն:


  • Անահիտ Ղազումյան
    replied
    Գայանե Թումանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Անահիտ Ղազումյան, թեման շատ հետաքրքիր է: Սիրով կմասնակցեմ թեմայի քննարկմանը:
    Շնորհակալություն

    Թողնել հաղորդագրություն:

Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X

Debug Information