Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Խաղային տեխնոլոգիաների կիրառումը մաթեմատիկայի դասերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Խաղային տեխնոլոգիաների կիրառումը մաթեմատիկայի դասերին

    «Ուրախացիր երեխայի գոյությամբ, սովորիր նրանից, լսիր նրան և խաղա՛ նրա հետ»: Սա ճշմարտացի, դարերով փորձված և ապացուցված իմաստնություն է:
    Խաղը երեխայի համար առաջնային գործուենություն է, հաղորդակցման, շրջապատի ճանաչման, ինքնաճանաչման հզոր միջոց է: Խաղի ժամանակ երեխաները պետք է ցուցաբերեն կամքի ուժ, համարձակություն, իրավիճակին ստեղծագործաբար մոտենալու կարողություն:
    Խաղային տեխնոլոգիաների կիրառումը մանկավարժության տեսության մեջ և պրակտիկայում շատ կարևոր է: Խաղի մեթոդաբանական հիմքերի, սոցիալական բնույթի և սովորողի զարգացման գործում դրա ունեցած դերի ու այլ հարցերի մշակմամբ ժամակակից մանկավարժության մեջ զբաղվել են Լ. Վիգուրսկին, Ա. Ն. Լեոնտևը, Դ. Բ. Էլկոնինը:
    Ըստ հոգեբանների՝ խաղին հատուկ կարևորություն է տրվում կրտսեր դպրոցական տարիքի երեխաների ուսուցման ու դաստիարակության գործում: Այդ տարիքը առանձնանում է որպես անհատականության ձևավորման առաջին աստիճան, և զարգացման հենց այդ շրջափուլի գործունեության հիմնական տեսակը, ուսուցման հետ զուգահեռ, շարունակում է մնալ խաղը:
    Խաղային տեխնոլոգիաների կիրառումը դասերի ընթացքում նպաստում է աշակերտների ակտիվացմանը՝ և՛ մարմնաշարժողական և՛ իմացական առումներով: Ակտիվությունն անհրաժեշտ պայման է ժամանակակից մանկավարժական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար: Խաղի մուտքը (կենդանի) դասարանում ստեղծում է նոր, յուրահատուկ միջավայր: Աշակերտներն անկաշկանդ արտահայտում են իրենց մտքերը՝ աննկատելիորեն ընդգրկվելով ակտիվ ուսուցման մեջ: Խաղի կիրառումը ուսուցման գործընթացում հնարավորություն է ընձեռում ուսուցչի աշխատանքն առավել բազմազան ու ճկուն դարձնել:

  • #2
    Հարգելի՛ Անահիտ Ղազումյան, շնորհավորում եմ Ձեր մուտքը «Հայկական կրթական միջավայր»։ Թեման հետաքրիր է, և ես սիրով կմասնակցեմ քննարկմանը։

    Comment


    • #3
      Հարգելի՛ Անահիտ Ղազումյան, թեման շատ հետաքրքիր է: Սիրով կմասնակցեմ թեմայի քննարկմանը:

      Comment


      • #4
        Հարգելի Անահիտ Ղազումյան.
        Ողջունում եմ Ձեր մուտքը հայկական կևթական միջավայր: Ակնկալում եմ հետաքրքիր քննարկումներ, քանի որ թեման ինքնին հետաքրքիր է:

        Comment


        • #5
          Նարինե Ափիցարյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի՛ Անահիտ Ղազումյան, շնորհավորում եմ Ձեր մուտքը «Հայկական կրթական միջավայր»։ Թեման հետաքրիր է, և ես սիրով կմասնակցեմ քննարկմանը։
          Շնորհակալություն

          Comment


          • #6
            Գայանե Թումանյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի՛ Անահիտ Ղազումյան, թեման շատ հետաքրքիր է: Սիրով կմասնակցեմ թեմայի քննարկմանը:
            Շնորհակալություն

            Comment


            • #7
              Սալվինե Սահակյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Անահիտ Ղազումյան.
              Ողջունում եմ Ձեր մուտքը հայկական կևթական միջավայր: Ակնկալում եմ հետաքրքիր քննարկումներ, քանի որ թեման ինքնին հետաքրքիր է:
              Շնորհակալություն

              Comment


              • #8
                Հարգելի Անահիտ Ղազումյան, համամիտ եմ Ձեր ընտրած թեման քննարկման դնելու գաղափարին: Թեման կարևոր է այնքանով, որ առարկան բարդ է, աշակերտի մոտ էլ միշտ վախ կա, ուստի պետք է ընտրել, կիրառել այնպիսի մեթոդներ, որոնք դյուրին կդարձնեն մաթեմատիկայի յուրացումը: Այդ առումով խաղային միջոցներն անփոխարինելի են:

                Comment


                • #9
                  Շնորհակալ եմ.որ թեման Ձեզ դուր է եկել
                  .
                  Վերջին խմբագրողը՝ Անահիտ Ղազումյան; 19-02-20, 21:39.

                  Comment


                  • #10
                    «Խաղային մանկավարժական տեխնոլոգիաներ» հասկացությունը ներառում է բավականին ընդարձակ մեթոդների և հնարքների խումբ: Մանկավարժական խաղը ունի էական հատկանիշներ: Դրանցից են նպատակը և ակնկալվող մանկավարժական արդյունքը:
                    «Խաղային տեխնոլոգիա» ասելով պետք է հասկանալ խաղի իրականացման ընթացքը: Խաղային տեխնոլոգիայի կառուցվածքի մեջ մտնում են նպատակադրումը, պլանավորումը, նպատակների իրականացումը, արդյուքների վերլուծությունը: Խաղի ընթացքում անձն իրեն իրացնում է լիարժեքորեն: Խաղային տեխնոլոգիան ներառում է.
                    Ա. Դերեր, որոնք պետք է կատարեն խաղացողները:
                    Բ. Խաղային գործողություններ, որպես դերերի կատարման միջոցներ
                    Գ. Առարկաների խաղային, պայմանական օգտագործումը
                    Դ. Խաղացողների միջև իրական հարաբերությունների ստեղծումը
                    Ե. Սյուժե, բովանդակություն՝ այն իրականությունը, որը պայմանականորեն վերարտադրվում է խաղի մեջ:
                    Խաղը համարվում է զվարճանքի, հանգստի, ուսուցման, ստեղծագործության, թերապիայի հզոր միջոց: Ժամանակակից կրտսեր դպրոցում խաղը կիրառվում է որպես ինքնուրույն տեխնոլոգիա՝ թեման, բաժինը ուսումնասիրելու և յուրացնելու նպատակով, որպես դասի առանձին տարր, արտաուսումնական պարապմունքի ձև և այլն: Այն ուսումնական գործունեությունը խթանող միջոց է: Խաղային տեխնոլոգիաները լայն տարածում են գտել ժամակակից դպրոցում՝ սկսած 6 տարեկանից: Դրանք տալիս են գոհացուցիչ արդյունքներ:
                    Ոչ ոք չի կարող հերքել, որ 6-8 տարեկանում երեխան ընկալունակ է և կարող է ընմռնել բազմաբնույթ տեղեկատվություն: Նա դրանով զարմացնում է իր շրջապատին, սակայն նրա իմացական կարողությունները, կամային որակներն ու սոցիալական հմտությունները զարգանում են հաջորդ դասարաններում: Տարրական դասարանի երեխայի համար խիստ կարևոր է խմբով որևէ խաղի մասնակցելը: Խաղի միջոցով է բացահայտվում նրա մեջ թաքնված ներուժը: Ուսուցողական բնույթի խաղեր կարելի է իրականացնել՝ մի դեպքում հեքիաթներ, առակներ և առածներ կարդալով կամ դրանք բեմականացնելով, մեկ այլ դեպքում՝ մաթեմատիկական խաղեր կազմակերպելով:

                    Խաղային տեխնոլոգիաների կիրառումը մաթեմատիկայի դասերին

                    Մաթեմատիկական հմտություններն ու գիտելիքները, ժամանակակից տեխնոլոգիայի կիրառման պայմաններում, կարևոր դեր են կատարում դպրոցականների ընդունակությունների մշակման և ընդլայնման գործում: Ուսուցման ընթացքում օգտագործվող խաղերը նպաստում են նաև աշակերտների ստեղծագործական ունակությունների զարգացմանը: Խաղի դժվարությունների հաղթահարման գործում նրանք ցուցաբերում են որոշակի մոտեցումներ, հանդես են բերում սեփական փորձը, օգնում են ընկերներին՝ նպաստելով ստեղծագործական րևակայության զարգացմանը: Խաղերը երեխաներին «մղում են ավելի կատարելագործված մտավոր գործունեության, նպաստում են նրանց հոգեկան զարգացմանը, ինչը պետք է ապահովի իրադրության վերափոխումը ոչ միայն պրակտիկորեն, այլև պատկերավոր ձևով»:
                    Մաթեմատիկական խաղերն ունեն իրենց պատմական անցյալը: Այս խաղերի նպատակը միայն զվարճություն պատճառելը չէ, այլ մաթեմատիկական գիտելիքներին հաղորդակից դարձնելը, տվյալ առարկայի նկատմամբ ընդհանուր հետաքրքրություների առաջացման առումով: Շրջապատող միջավայրից վերցրած տվյալներով կառուցված խնդիրների միջոցով իրականացվում է տեսականի և գործնականի կապը, ինչպես նաև ապահովվում է կրթության ու դաստիարակության միասնությունը: Աշակերտներին գործնականորեն ցույց է տրվում մաթեմատիկայի կիրառությունը կյանքի տարբեր բնագավառներում և դա խթանում է նրանց հետաքրքրասիրությունը տվյալ ուսումնական առարկայի հանդեպ: Նրանք զարմանքով ու սպասողաբար փնտրում են որոնվող հարցերի պատասխանները, իսկ երբ կարողանում են գտնել, ապա մեծ բավականություն են ստանում դասապրոցեսից: Մաթեմատիկական խաղերը կազմակերպում են նոր նյութի հաղորդումը նախապատրաստելու, անցածն ամրապնդելու, ինչպես նաև գիտելիքներն ստուգելու նպատակով:
                    Խաղի արդյունավետությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից առաջնային են դրա ճիշտ ու ժամանակին կազմակերպումը և անցկացման բարեհարմար մեթոդները:
                    Խաղը կազմակերպելիս անհրաժեշտ է նկատի ունենալ հետեևյալ պահանջները.
                    1. Խաղը և դրա կանոնները պետք է լրիվ հասկանալի լինեն երեխաներին:
                    2. Խաղի բովանդակությունը պետք է համապատասխանի խաղացողների գիտելիքների մակարդակին:
                    3. Խաղը պետք է լինի կոնկրետ:
                    4. Հեշտ ու դժվար, աշխույժ ու լուռ խաղերը հաջորդելու են միմյանց:
                    5. Խաղերի քանակն ու տևողությունը պետք է լինի չափավոր:
                    6. Խաղը պետք է նպաստի գիտելիքների հարստացմանը և հետաքրքրությունների ձևավորմանը:
                    Յուրաքանչյուր խաղ կազմակերպելուց առաջ ուսուցիչը այն պետք է ենթարկի վերլուծության և վերանայի՝
                    ա) Խաղի նպատակը
                    բ) խաղացողների թիվը
                    գ) գիտելիքների մակարդակը
                    դ) նախապատրաստական վարժությունների կատարման անհրաժեշտությունը
                    ե) խաղի անցկացման կանոնները
                    զ) կատարման հնարավոր տարբերակները:
                    Խաղի ընթացքում պահանջվում են բարձր կարգապահություն, ուշադրություն և օբյեկտիվ գնահատում:
                    Դասի տարբեր փուլերում անցկացվող խաղերի տեսակներն են՝
                    ա) դիդակտիկ խաղեր
                    բ) հաշվային զվարճալիքներ և տրամաբանական խնդիրներ
                    գ) շարժական խնդիրներ
                    Վերջին խմբագրողը՝ Անահիտ Ղազումյան; 20-02-20, 22:36.

                    Comment


                    • #11
                      [QUOTE=Անահիտ Ղազումյան;n150456]«Խաղային մանկավարժական տեխնոլոգիաներ» հասկացությունը ներառում է բավականին ընդարձակ մեթոդների և հնարքների խումբ: Մանկավարժական խաղը ունի էական հատկանիշներ: Դրանցից են նպատակը և ակնկալվող մանկավարժական արդյունքը:
                      «Խաղային տեխնոլոգիա» ասելով պետք է հասկանալ խաղի իրականացման ընթացքը: Խաղային տեխնոլոգիայի կառուցվածքի մեջ մտնում են նպատակադրումը, պլանավորումը, նպատակների իրականացումը, արդյուքների վերլուծությունը: Խաղի ընթացքում անձն իրեն իրացնում է լիարժեքորեն: Խաղային տեխնոլոգիան ներառում է.
                      Ա. Դերեր, որոնք պետք է կատարեն խաղացողները:
                      Բ. Խաղային գործողություններ, որպես դերերի կատարման միջոցներ
                      Գ. Առարկաների խաղային, պայմանական օգտագործումը
                      Դ. Խաղացողների միջև իրական հարաբերությունների ստեղծումը
                      Ե. Սյուժե, բովանդակություն՝ այն իրականությունը, որը պայմանականորեն վերարտադրվում է խաղի մեջ:
                      Խաղը համարվում է զվարճանքի, հանգստի, ուսուցման, ստեղծագործության, թերապիայի հզոր միջոց: Ժամանակակից կրտսեր դպրոցում խաղը կիրառվում է որպես ինքնուրույն տեխնոլոգիա՝ թեման, բաժինը ուսումնասիրելու և յուրացնելու նպատակով, որպես դասի առանձին տարր, արտաուսումնական պարապմունքի ձև և այլն:

                      Համաձայն եմ գրվածի հետ, սակայն կա մի կարևոր նրբություն՝ դա խաղը որպես ուսումնական նյութի մատուցման ձև , ճիշտ ներկայացնելու կարողությունն է: Աշակերտը պետք է ճիշտ ընկալի, որ այստեղ առարկայական գիտելիք մատուցվեց ուսուցչի կողմից, ոչ թե դիտարկի այն որպես ժամանց՝ ուսուցչի և աշակերտի միջև: Խաղային տեխնոլոգիաների կիրառումը մեծ վարպետություն և մանկավարժական հմտություն է պահանջում:

                      Comment


                      • #12
                        [QUOTE=Սալվինե Սահակյան;n150460]
                        Անահիտ Ղազումյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        «Խաղային մանկավարժական տեխնոլոգիաներ» հասկացությունը ներառում է բավականին ընդարձակ մեթոդների և հնարքների խումբ: Մանկավարժական խաղը ունի էական հատկանիշներ: Դրանցից են նպատակը և ակնկալվող մանկավարժական արդյունքը:
                        «Խաղային տեխնոլոգիա» ասելով պետք է հասկանալ խաղի իրականացման ընթացքը: Խաղային տեխնոլոգիայի կառուցվածքի մեջ մտնում են նպատակադրումը, պլանավորումը, նպատակների իրականացումը, արդյուքների վերլուծությունը: Խաղի ընթացքում անձն իրեն իրացնում է լիարժեքորեն: Խաղային տեխնոլոգիան ներառում է.
                        Ա. Դերեր, որոնք պետք է կատարեն խաղացողները:
                        Բ. Խաղային գործողություններ, որպես դերերի կատարման միջոցներ
                        Գ. Առարկաների խաղային, պայմանական օգտագործումը
                        Դ. Խաղացողների միջև իրական հարաբերությունների ստեղծումը
                        Ե. Սյուժե, բովանդակություն՝ այն իրականությունը, որը պայմանականորեն վերարտադրվում է խաղի մեջ:
                        Խաղը համարվում է զվարճանքի, հանգստի, ուսուցման, ստեղծագործության, թերապիայի հզոր միջոց: Ժամանակակից կրտսեր դպրոցում խաղը կիրառվում է որպես ինքնուրույն տեխնոլոգիա՝ թեման, բաժինը ուսումնասիրելու և յուրացնելու նպատակով, որպես դասի առանձին տարր, արտաուսումնական պարապմունքի ձև և այլն:

                        Համաձայն եմ գրվածի հետ, սակայն կա մի կարևոր նրբություն՝ դա խաղը որպես ուսումնական նյութի մատուցման ձև , ճիշտ ներկայացնելու կարողությունն է: Աշակերտը պետք է ճիշտ ընկալի, որ այստեղ առարկայական գիտելիք մատուցվեց ուսուցչի կողմից, ոչ թե դիտարկի այն որպես ժամանց՝ ուսուցչի և աշակերտի միջև: Խաղային տեխնոլոգիաների կիրառումը մեծ վարպետություն և մանկավարժական հմտություն է պահանջում:
                        Շատ հետաքրքիր թեմա եք առաջարկել: Աշակերտների համար շատ կարևոր է խաղալով սովորելը:Այո, համաձայն եմ նաև այն մտքի հետ, որ դասը չպետք է վերածել ժամանցի և մանկավարժական հմտությունը շատ պետք է: Օրինակ բերեմ խաղալով սովորելու դասի մի փոքրիկ օրինակ: Մաթեմատիկա ,III դասարան,թեմա << Կլոր տասնյակներով բազմապատկում>>: Յուրաքանչյուր առաջադրանքը կատարելու ժամանակ աշակերտն ասում է պատասխանը, մոտենում , տրված թիիվն անց է կացնում խողովակի միջոցով և հակառակ կողմից դուրս է գալիս ճիշտ պատասխանը: Միթե հրաշալի չէ՝ խաղալով սովորել:
                        Կցված ֆայլեր

                        Comment

                        Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                        Working...
                        X