Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԿԱՊԿՈՒ երեխաներ՝ առանց ախտորոշման։ ԻՆչպես վարվել։

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ԿԱՊԿՈՒ երեխաներ՝ առանց ախտորոշման։ ԻՆչպես վարվել։

    Հաճախ դասարաններում ունենում ենք հոգեբանական խնդիրներով կամ վարքային շեղումներ ունեցող աշակերտներ, ովքեր չունեն որևէ ախտորոշում և "պաշտոնապես" չեն համարվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ։ Որտե՞ղ է այն "սահմանը" , որը պետք է իմանան ուսուցիչները ու ասենք հիպերակտիվ կամ բարդ բնավորություն ունեցող երեխային, ով կարիք ունի առանձնահատուկ մոտեցման , չհամարել "ներառականի երեխա"։ Այլ բան է, երբ այս պարագայում ուսուցիչն ավելի մեծ ուշադրություն և հոգատարություն է ցուցաբերում աշակերտի նկատմամբ։ Իսկ եթե հակառակը՞։ Պիտակավորում ենք երեխային , "լվանում ենք ձեռքերը" ու անցնում առաջ․․․

  • #2
    ԶառաՍարիբեկյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Սարիբեկյան, հետաքրքիր թեմա եք առաջ քաշել: Այո, դա բոլորիս համար էլ խոցելի կետ է: Սիրով կհետևեմ և կմասնակցեմ քննարկմանը:

    Comment

    • #3
      Աշակերտը հանգիստ չի նստում, շարժվում է, կարող է սուլել, տկտկացնել սեղանի վրա ձեռքով, գրիչով: Երբեմն դանդաղ է գրում, տառերը ներքևից վերև կամ իր նախընտրած տարբերակով: Խաղում է գրիչ-մատիտով, քանոնով, այն ամենով, ինչ ունի իր մոտ: Կարող է հագուստի հետ խաղալ, բերանը դնել: Ունի կարդալու դժվարություններ, դժվարանում է ուսումնական խնդիրները հաղթահարելիս, ասում է, որ չի ուզում սովորել, դպրոց գալ: Լինում է, որ հարցերին հենց ինքն է առաջինը պատասխանում (շախմատը, մեկ-մեկ մայրենին): Այնպես չի, որ չի տրամաբանում կամ չի հասկանում: Ագրեսիվ չէ, ընկերասեր է... Եղել է, որ դասարանում քայլել է, նկատողություն անելուց հետո նոր նստել է, կարող է կտրուկ բարձր ձայնով պատասխանել: Կարող է ընդհատել և պատմել ինչ-որ բան կամ հարցնել դասի հետ չառնչվող մի բան...

      Կարող եք ասել այս վարքագծի պատճառը, շատ եմ ուզում նրան օգնել... Դպրոցում հոգեբան չկա...

      Comment

      • #4
        Անպայման արձագանքե´ք.... շատ շնորհակալ կլինեմ...
        Վերջին խմբագրողը՝ Lusine Badalyan; 24-02-20, 21:45.

        Comment

        Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
        Working...
        X