Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ընթացիկ գնահատում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Նունե Մխիթարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ընկեր Դանիելյան, կարծում եմ՝ շատ կարևոր թեմա եք բարձրացրել: Ես, որպես աշակերտի ծնող, ինձ վրա զգում եմ հասարակության «ճմշումը»: Ծանոթ-անծանոթ հետաքրքրվում են ոչ թե երեխայի գիտելիքներից, այլ գնահատականներից: Եվ սա բացասական է ազդում երեխայի ուսումնառության վրա: Աշակերտը կենտրոնանում է ոչ թե գիտելիքի, այլ գնահատականի վրա, վախենալով, որ ցածր գնահատականի դեպքում կպատժվի: Համամիտ եմ կրտսեր դպրոցում գնահատանիշ չկիրառելուն:
    Սիրելի Նունե, ուրախ եմ, որ մասնակցում եք այս քննարկմանը։ Ծնողի կարծիքը ես նույնպես շատ եմ կարևորում։
    Ձեր բարձրացրած խնդիրը, ցավոք, անչափ տարածված է մեր հասարակության մեջ։
    Նախ ամեն ինչ պիտի փոխենք մեր ներսում։
    Ծնողը պիտի երեխայի մեջ կարևորի նրա նոր ձևավորված արժեքները, ուրախանա նոր բան սովորածի համար, հետաքրքրվի, թե դպրոցում ի՜նչ նոր բաներ է սովորել, ոչ թե ամեն դասի վերջում հարցնի. <<Այսօր ի՞նչ ես ստացել։ Իսկ կողքիդ նստո՞ղը>>։
    Սրանք շատ վտանգավոր հարցեր են, որոնք երեխային տանում են թերարժեքության, ընկճվածության, դարձնում են նախանձ ու նյարդային։
    Ճիշտ հարցերը սրանք պիտի լինեն.<<Ի՞նչ նոր բան ես սովորել այսօր, ու՞մ ես օգնել, ի՞նչ հետաքրքիր հարցեր ես տվել>>։
    Վերջին խմբագրողը՝ Danielyan Lilit; 22-01-20, 19:23.

    Comment


    • #17
      Գնահատման կարևորագույն նպատակներից մեկը աշակերտներին իրենք իրենց գնահատել սովորեցնելն է։ Իսկական գնահատման ուշադրության կենտրոնում պետք է լինի երեխաներին անկախ և ինքնուրույն դառնալու հնարավորություն ընձեռելը։ Երեխայի կողմից գնահատել կարողանալը բուն գնահատման անբաժանելի մասն է կազմում։
      Ես իմ դասապրոցեսում այս գնահատման ձևը հաճախ եմ օգտագործում, ու ասեմ՝ շատ արդյունավետ է։

      Comment


      • #18
        Գնահատման հիմնական նպատակներից մեկն էլ երեխայի առաջընթացին հետևելն ու ճշգրիտ որոշելն է, թե ուր է հասել նա ուսումնական պրոցեսում, այնպես, որ ըստ ուսումնական ծրագրի կազմված դասերը համապատասխանեն նրա պահանջներին և յուրաքանչյուր երեխայի համար ապահովեն առաջընթաց։
        Գնահատումն անհրաժեշտ է նաև մեկ այլ կարևոր բանի համար. դրա միջոցով առանձնացվում են լրացուցիչ օգնություն կամ ուսուցչի միջամտության կարիք ունեցող երեխաները։
        Այսպիսով, արդյունավետ գնահատումը մի յուրահատուկ կապ է ուսուցման մեթոդի, սովորեցրած նյութի և երեխաների կողմից յուրացված նյութի միջև։

        Comment


        • #19
          Ըստ իս, իսկական գնահատումը պետք է.
          ● ավելի շուտ բացահայտի յուրաքանչյուր երեխայի ուժեղ կողմերը, քան թե փնտրի, գտնի նրա թույլ կողմերը;
          ● հանդիսանա տեղեկատվության աղբյուր, որը կկողմնորոշի , թե ի՛նչ և ինչպե՛ս սովորեցնել;
          ● ուղեկցի ուսուցման գործընթացին;
          ● լինի բազմակողմանի և ընդգրկի երեխայի ճանաչողական, հասարակական գիտակցության և զգայական աշխարհի զարգացման ընթացքը;
          ● արտացոլի ուսուցիչ֊ծնող, ուսուցիչ֊աշակերտ ակտիվ համագործակցությունը;
          ● ընդգծի սովորելու կարևորությունը;
          ● նպաստի սովորողի հաջողությանն ու արդյունավետ ուսմանը;
          ● պարզ և հասկանալի լինի աշակերտների և նրանց ծնողների համար։
          Այս կետերը անչափ կարևոր են և կազմում են արդյունավետ գնահատման հիմնաքարը։

          Comment


          • #20
            Ցանկացած ուսուցչի խնդիրն է՝ իմանալ, թե ի՛նչ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ է ձեռք բերել իր աշակերտը , և որքանով է նա դրանք կարողանում կիրառել։ Այդ նպատակով նրանք դիտարկում ու արձանագրում են երեխաների կատարած աշխատանքները և ընթացիկ, տեղին արված գնահատումն օգնում է ուսուցման գործընթացին և հեշտացնում ուսումնական ծրագրեր կազմելը։
            Այդ գործունեության արդյունքում՝
            ● աշակերտն ավելի քննադատական մոտեցում է դրսևորում, փորձում է ղեկավարել իր ուսուցումը;
            ● ուսուցիչն ավելի արդյունավետ է կազմակերպում ուսուցումը;
            ● ծնողները լավ տեղեկացվում են իրենց երեխաների առաջընթացի մասին;
            ● ուսուցիչը բացահայտում է աջակցության կարիք ունեցող երեխաներին;
            ● դպրոցի ղեկավարությունը տեսնում է դասարանների առաջընթացը;
            ● ուսուցիչները հնարավորություն են ստանում դիտարկել և չափել երեխաների առաջադիմությունը։

            Comment


            • #21
              [QUOTE=Danielyan Lilit;n149935]Ողջույն, հարգելի ուսուցիչներ։
              Սիրով ուզում եմ ներկայացնել մի թեմա, որը կհետաքրքրի բոլորին. դա <<Ընթացիկ գնահատում>> թեման է։ Ես ընտրեցի այս թեման, որովհետև այն ուսուցման կարևորագույն մասն է կազմում։ Ակնկալում եմ ակտիվ քննարկում, քանզի գնահատելով աշակերտին՝ մենք գնահատում ենք մեր աշխատանքի պտուղները։
              Ինչպես գիտենք, ուսումնառությունն ու զարգացումն անընդհատ փոփոխվող հասկացություններ են։ Ուստի մենք՝ մանկավարժներս, պետք է գործենք գնահատման ոլորտում տեղի ունեցող տեղաշարժերին համընթաց։
              Դասապրոցեսում կատարվող ընթացիկ գնահատումը կարող է արդարացի, ճշգրիտ և բազմակողմանի պատկերացում տալ աշակերտների կարողությունների և առաջընթացի մասին։
              Ի տարբերություն գնահատման հին եղանակների, որտեղ նախատեսվում էր կենտրոնացում աշակերտի առաջադիմության հաշվետու ստուգումների վրա ( գրավոր աշխատանքներ, շաբաթական ստուգողականներ,միասնական քննություններ), ժամանակակից մանկավարժությունն ավելի շատ հակված է հայտնաբերելու և կիրառության մեջ դնելու երեխաների զարգացման գնահատման և խրախուսման նոր, այլընտրանքային մեթոդներ։
              Գնահատման նոր եղանակների նպատակը երեխայի ավելի ճշգրիտ գնահատման ապահովումն է։ Եվ այս խնդիրն առաջ բերեց <<արժանահավատ>> գնահատման հասկացությունն՝ ի հակադրումն <<ըստ պահանջի>> իրականացվող գնահատման։ Այն կատարվում է մշտապես՝ իմաստավորված, զարգացմանը նպաստող ուսումնական միջավայրի պայմաններում և արտացոլում է փաստացի, օգտակար ուսումնառության փորձը, որը հնարավոր է արձանագրել դիտարկման, դիպվածային գրառումների, մատյանների, աշխատանքային նմուշների, զրույցների, հատուկ հանձնարարությունների և այլ մեթոդների միջոցով։
              <<Արժանահավատ>> գնահատումն իրականացվում է ուսումնառության ողջ ընթացքում և աշակերտի համար առավել իմաստալի է, քանի որ այն համապատասխանում է աշակերտի զարգացման իրական աստիճանին։
              Շատ կարևոր է յուրաքանչյուրիդ կարծիքը, տեսակետն ու փորձը, սիրով կսպասեմ ձեր գրառումներին։
              Գնահատումն ու գնահատականն ըստ իս հարաբերական են ու սուբյեկտիվ, շատ դժվար է այստեղ օբյեկտիվություն պահելը:
              Շատ ենք լսում, որ տարրական դասարաններում գնահատումը լավ կլինի հանեն, բայց երբ բացում եմ աշակերտներիս մայրենիի ուսուցողական տետրերը, որտեղ սովորողի գրավոր աշխատանքները չեն գնահատվում, մտածում եմ, որ գնահատականի առկայության դեպքում ավելի խնամքով կկատարեն աշխատանքները :Այդպես էլ անում եմ. հասարակ մատիտով գնահատում եմ լուսանցքում ՝ ավելի լավ են գրում :Մեր կյանքում գնահատականի կարևորությունն ու առկայությունն այնքան կարևոր են, որ դժվար է սովորողի ու նրա ծնողի գիտակցությանը հասցնել, որ սովորում եմ ոչ թե գնահատականի, այլ գիտելիքներ ձեռք բերելու համար :

              Comment


              • #22
                Հարգելիՙ Լիլիթ, շատ հետաքրքիր թեմա եք ընտրել, սիրով կմասնակցեմ քննարկմանը:

                Comment


                • #23
                  Ընթացիկ գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է։Այն օգնում է պարզել յուրաքանչյուր սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակը, ինչպես նաև ստանալ դպրոցի կողմից առարկայական ու դպրոցական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների կատարման ամբողջական պատկերը։ Գնահատումը ոչ միայն սովորողի առաջադիմության փաստագրումն է, այլև ուսուցման ընթացքի խթանման կարգավորման, վերահսկման և բարելավման մեխանիզմ։

                  Comment


                  • #24
                    Հարգելի՛ Լիլիթ շատ լավ թեմա եք ընտրել: Միանշանակ կմասնակցեմ քննարկմանը:

                    Comment


                    • #25
                      Մեր ձեռքբերումները որոշելու համար գնահատումը կազմում է ուսուցման և ուսումնառության ողջ գործընթացի անբաժանելի մասը: Այն կենտրոնական տեղ է զբաղեցնում սովորողների գործունեությունը նպատակաուղղված և արդյունավետ կազմակերպելու ուսուցման հինգ հիմնական տարրերին համապատասխան.
                      • գիտելիքների ձեռքբերում
                      • հասկացությունների իմաստավորում
                      • կարողությունների զարգացում
                      • վերաբերմունքի (արժեքների) ձևավորում
                      • գործողությունների (արարքների) ձեռնարկում:

                      Comment

                      Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                      Working...
                      X

                      Debug Information