Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Հայրենի երկիր» թեմայի ուսուցումը տարրական դպրոցում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Սովորողը սկսում է տեսնել իր խոսքի մի (մանավանդ՝ վերջնական) տարբերակի առավելությունը մյուսներից։ Նա այսպես նախ մշակում Է սեփական ոճի տարրերը, հետո՝ գրավոր և բանավոր արտահայտվելու իր ոճը, յուրացնում խոսքային վարքի կուլտուրան՝ սովորում է ըստ անհրաժեշտության խոսել, լսել, արձագանքել, մասնակցել քննարկումների, բանավիճել։

    Comment


    • #32

      Comment


      • #33
        Մայրենիի ուսուցումը, որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձեւավորմանը: Մայրենի լեզուն ուղղված է՝
        սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսեւորմանը
        սեփական միտքը բանավոր եւ գրավոր ձեւակերպելուն և արտահայտելուն
        սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը: Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները՝ սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զարգացում. լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացում , բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ խոսքի, հստակ արտահայտման կարողությունների զարգացում
        բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում • ստեղծագործական մտածողության, երեւակայության զարգացում
        վերլուծելու, համադրելու, հակադրելու հմտությունների զարգացում
        լեզվական տարրական գիտելիքների յուրացում:
        Վերջին խմբագրողը՝ Աղավնի Երիցյան; 16-01-20, 17:42.

        Comment


        • #34
          Մայրենիի ուսուցումը պետք է սովորողին հնարավորություն տա՝ անկաշկանդ և գրագետ գրավոր և բանավոր արտահայտել սեփական մտքերը, զգացմունքները , կառուցել ճիշտ և փաստարկված խոսք ,զարգացնել լեզվական ստեղծագործական երևակայությունը: Մայրենի լեզվի ուսուցման կազմակերպումը` ստեղծել ազատ, անկաշկանդ միջավայր՝ խոսքի յուրացումը սերտորեն կապելով սովորողի առօրյայի, ամենօրյա գործունեության հետ: Մայրենի լեզուն, որպես հիմնական լեզու,անընդհատ է և ամենուր:Այն առկա է գործունեության բոլոր ձևերում: Ուսումնական միջավայրը նպաստում է, որ սովորողն առանց սխալվելու վախի արտահայտի իր մտքերը, կարծիքը, հույզերը: Բառուսուցման համար անհրաժեշտ է նախ պլանավորել աշխատանքը: Այսպես. ո՞ր նախագծի շրջանակում ի՞նչ բառ պետք է յուրացնի սովորողը, սովորողը պետք է բանավոր խոսի և պատմի տվյալ բառի մասին, վանկատի ու տառերով արտասանի բառը, տարբեր երանգներ տա բառին՝ արտասանի խիստ, հարցական, ուրախ, տխուր:
          Վերջին խմբագրողը՝ Աղավնի Երիցյան; 16-01-20, 17:43.

          Comment


          • #35
            Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել «Մատենադարան» թեմայի օրվա պլանով և ուսուցման հմտություններով, քանի որ սա մի յուրօրինան հայրենասիրության դաս է, որը սերմանում է սիրել ու պահպանել ազգային արժեքները: Համայն երկրագնդի վրա չկա մի այլ երկիր,որն այնքան լիքը լինի հրաշքներով,ինչքան հայրենի երկիրը:Բայց երևի դժվար լինի նաև գտնել պատմության որևէ ազգի ժամանակագրություն, որը հանցանքներով արատավորված լիներ այնքան,որքան պատմությունը հայերի,որոնց առաքինությունը՝ խաղաղասիրությունը,և որոնց մոլությունը դիմացկունությունն է եղել: Ջորջ Բայրոն Այս դասի շնորհիվ աշակերտները կծանոթանան հայ մշակույթի ամենաերևելի գանձարանին՝ Մատենադարանին: Այս թեման դասավանդվում է երկու դասաժամով 4-րդ դասարանում: Նպատակը կամ ուուսումնառության ակնկալվող արդյունքները՝ ա) գիտելիքներ Աշակերտը պետք է իմանա՝ 1.մատյան,Մատենադարան,ժողովուրդ, գրվածք, աշխարհարություն, մաթեմատիկա, հաղթանակ բառերի ուղղագրությունը.
            2.նոր բառերի և իմաստների (Մատենադարան, մագաղաթ, գրիչ, ծաղկող, ձեռագրատուն).
            3.գրիչ, մատյանտուն, տուն բազմիմաստ բառերի իմաստները.
            4.գիտություն անվանող բառեր և նրանց կազմությունը.
            5.հավանաբար, բազում, տառապանք բառերի հոմանիշները.
            6.Մատենադարանի և այնտեղ պահվող ձեռագրերի մասին.
            7.մա-գաղաթ պատրաստելու և գրքեր պահելու մասին: բ) Կարողություններ և հմտություններ Աշակերտը պետք է կարողանա՝ 1.հասկանալով և սաուն ընթերցել բնագիրը.
            2.բնագրից առանձնացնել անհրաժեշտ փաստեր.
            3.ներկայացնել հնում մագաղաթի պատրաստման և գրքի գրության եղանակը,ձեռագրերի ստեղծմանը մասնակցող վարպետներից յուրաքանչյուրի դերը.
            4.ներկայացնել, թե որ գտություններին են վերաբերում Մատենադարանում պահվող ձեռագրերը. պատմել Մատենադարանում պահվող ձեռագրերի կենսագրությունը.
            5. գործնականում ճանաչել և տարբրել հատուկ և հասարակ գոյականները, կազմել տրված գոյականների հոգնակի թվի ձևը: Արժեքային համակարգ Աշակերտը պետք է՝ ճանաչի ազգային արժեքներն ու մշակութային գանձերը. իմանա, որ դժխեմ քառուղիներով անցած բազմաքանքար հայը, իր ինչքն ու գանձերը թողած , մագաղաթ մասունքներն է սեղմել կրծքին, որ իր մեծերի հանճարակերտ իմաստությամբ օծված սուրբ մասունքները պահ տա Մատենադաարանին որպես գանձերի գանձ:
            Վերջին խմբագրողը՝ Աղավնի Երիցյան; 16-01-20, 17:47.

            Comment


            • #36
              Արժեքային համակարգը՝
              1. գնահատի գրքի դերը անհատի և ժողովրդի կյանքում.
              2. ձգտի սիրով , խնամքով ու հոգատարությամբ վերաբերվել գրքին.
              3. իմանալ գրադրանից օգտվելու կանոնները, խնմքով վերբերվել գրքերին:
              Դասի ընթացքը՝ 1-ին դասաժամ Խթանման փուլ Մտագրոհի միջոցով բացահայտել աշակերտների մտքում Մատենադարան բառի առաջացրած զուգորդումները : Պարզել, թե աշակերտներն ինչ գիտեն Մատենադարանի մասին, և նրանց նախապատրաստել տեքստի ընթերցմանը : Իմաստի ընկալման փուլ Մատենադարանի մասին նյութի ընթերցում՝ փոխգործուն նշանների համակարգի կիրառումով : Բնագրային աշխատանք. սովորեցնել մագաղաթ, ծաղկող, գրապահոց, գրադարան, ձեռագրատուն բառերը. Սովորեցնել գրիչ, մատյան,ձեռագիր, տուն բազմիմաստ բառերի իմաստները (կարդալ Գիտեմնիկի նամակը, կատարել Բառերի գանձատուփի 2-րդ առաջադրանքը). պարզել կյանքի գնով բառակապակցության իմաստը (Բառերի գանձատուփի 1-ին առաջադրանք): Տեքստային աշխատանք Հարցերի և առաջադրանքների արկղիկ, 1-4-րդ առաջադրանքներ: Տանը՝ կարդալ բնագիրը , սովորել բառերը, կատարել Բառերի գանձատուփի 3-րդ և 4-րդ առաջադրանքները:
              Վերջին խմբագրողը՝ Աղավնի Երիցյան; 16-01-20, 17:47.

              Comment


              • #37
                2-րդ դասաժամ Դասի սկզբում՝ բնագրի ընթերցում , բառանյութի իմացության ամրապնդում: Իմաստի ընկալման փուլ (շարադրություն) Տեքստային աշխատանք Մատենադարանի մասին լրացուցիչ տեղեկություններ (ինչուիկի և Գիտունիկի նամակների ընթերցում). Հարցեր բնագրի վերաբերյալ, այդ թվում ՝ Հարցերի և առաջարանքների արկղիկի 5-րդ առաջադրանքը. Մատենադարանի մուտքի մոտ կանգնեցված արձանների մասին: Կշռադատման փուլ Աշակերտը պետք է՝ փորձեն բացատրել, թե ինչու են Մատենադարանի մուտքի առջև կանգնեցված մշակույթի և գիտության այդ գործիչների արձանները. մեկնաբանեն իմաստախոսությունը, կարծիք հայտնեն գրքի մասին. գնահատեն մարդկանց վերաբերմունքը գրքի նկատմամբ անցյալում և ներկայում, ինչպես նաև գրադարանի դերը մարդու կյանքում: Ցանկալի է աշակերտներն էլ իրենց հերթին Մատենադարանի մասին տեղեկություններ հավաքեն: Կարդալ հետևյալ տեխեկությունները ,աշակերտների գիտելիքները ավելի զարգացնելու համար:Մատենադարան կատարած էքսկուրսիան լիարժեք դարձրեց Մատենադարան թեմայի յուրացումը:

                Comment


                • #38
                  Սիրելիներս, որպեսզի կարողանանք հայրենիքը պահել մեր սրտում, եկեք սկսենք մեզանից, եկեք ուղղակի սիրենք միմյանց, սերը հզոր ուժ է, այն հրաշքներ է գործում, եկեք լինենք հոգատար, նվիրված ու կարեկից: Կարեկից ոչ միայն մեր հարազատի, այլ նաև դիմացինի՝ մեր հայրենակցի ցավին: Քանի որ ցանկացած ծնունդ մի նոր սկիզբ է, մի նոր ուժ ու կյանք: Հայրեասիրության օրինակելի դասեր են, մեր պատմամշակութային օջախների մասին դասերը, որոնք սիրով և սեփականատիրոջ մտածելակերպով են մեծացնում երեխաներին: Հայ ազգը ունի պատիվ, պայքարելու ուժ, և եթե մեզնից յուրաքանչյուրը իր մեջ գտնի այդ ամենը, մենք անպարտելի կդառնանք…

                  Comment


                  • #39
                    Հարգելի՛ս, շնորհակալ եմ թեմայի քննարկմանը մասնակցելու համար: Հայրենիքի, հայրենասիրության մասին թեմաները լայն հնարավորություն են տալիս բառուսւոցման: Բառապաշարի հարստացումն ու բառուսուցման աշխատանքները կամա-ակամա կապվում են ուսուցման մնացած բոլոր գործընթացների հետ, և չի կարելի պատկերացնել այդ շատ կարևոր աշխատանքի կազմակերպումը՝ կտրված ուսումնական որևէ պրոցեսից՝ գրական ընթերցանության, արտադասարանական ընթերցանության, կոլեկտիվ դիտումներ, գրավոր խոսքի ուսուցում, էքսկուրսիաներ և այլն: Եվ իրոք, բառուսուցումն ու բառապաշարի հարստացումը, նոր սովորած բառերը դպրոցականների սեփականությունը դարձնելը կապված են ուսուցողական շատ գործընթացների հետ: Գրելը կարդալուց դժվար է,մանավանդ, երբ խոսքը վերաբերվում է ինքնուրույն գրավոր աշխատանքին: Տարրական դասարանի հայոց լեզվի ծրագրում մեթոդական ծանոթություն է տրվում կապակցված խոսքի վարժություններ կատարելու վերաբերյալ ինչպես ընթերցանության, այնպես էլ քերականության և ուղղագրության դասերին, իսկ ծրագրային պահանջները ներկայացվում են յուրաքանչյուր դասարանի համար առանձին բաժնով՝ Կապակցված խոսք խորագրի տակ: Աշակերտի բառապաշարի հարստացման ուղղությամբ աշխատանքներ են կատարվում ոչ միայն ընթերցանության, այլև քերականության դասերին: Առաջին դասարանում անցածը կրկնելիս աշակերտը վերհիշում ու խորացնում են հնչյուն և տառ, վանկ, բառ հասկացությունները՝ միաժամանակ վերհիշելով է-ե, օ-ո, ը ձայնավորների ուղղագրությունը և բաղաձայնների երկշարք և եռաշարք լինելը: Այս կապակցությամբ կարող ենք ցույց տալ, որ բառի մեջ հնչյունի փոփոխությունը կարող է փոխել բառի իմաստը: Այդ տիպի բազմաթիվ վարժություններ կարելի է կատարել, որոնք կհարստացնեն աշակերտների բառապաշարը:

                    Comment


                    • #40
                      Տարրական դասարաններում բառապաշարի հարստացման ուղղությամբ հիմնականում աշխատանք է տարվում մայրենիի դասագրքերում զետեղված բնագրերի վերլուծությամբ:Այս նպատակով պետք է իրականացնել բառային աշխատանքի բոլոր ուղղությունները:Տարրական դասարանում այն պետք է իրականացնել գործնականորեն` հենվելով մայրենիի դասագրքում զետեղված գեղարվեստական բնագրերի վրա` առանց տեսական տեղեկություններ, սահմանումներ,քերականական եզրութներ հաղորդելու: Բառային աշխատանքի քայլաշարը
                      Անծանոթ բառի առանձնացում, իմաստի բացատրում,իմաստավորում:
                      Բառակազմական վերլուծություն:
                      Բառերի համեմատում` բառակազմական տարբերությունների բացահայտման նպատակով:
                      Բացատրության կռահման ճանապարհով:
                      Նորածանոթ բառերի բացատրության տեղեկատվական նյութերի միջոցով:
                      Առարկայի նկարի, մակետի, խրտվիլակի կամ գործողության ցուցադրումով:
                      Հոմանիշ, հականիշ զույգերի ընտրություն:
                      Մեկնաբանող նկարագրություն:
                      Վերջին խմբագրողը՝ Աղավնի Երիցյան; 16-01-20, 17:49.

                      Comment


                      • #41
                        Երեխայի խոսքի զարգացումը, լեզվական հաղորդակցումն ու փոխազդեցությունն իր անմիջական միջավայրի, շրջապատի հետ, հասակակիցների և մեծահասակների հետ համատեղ գործունեությունը նրա զարգացման ամենակարևոր գրավականներն են։ Հասարակության մեջ իր տեղը գտնելու համար մարդը պետք է արդյունավետ հաղորդակցվել սովորի։ Երեխան նախ շփվում է ծնողների հետ, այնուհետև նաև այլ մարդկանց, սովորում է հաղորդակցվել համատեղ գործունեության ընթացքում։ Այդ գործունեությունը կարող է լինել խաղ, ուսում, իր ուժերի չափով աշխատանք։ Այդ ընթացքում երեխան յուրացնում է իր միջավայրի սոցիալական փորձը, հասկանում է, թե ինչը ինչպես է արվում, սովորում է վարքի ու գործունեության նորմերն ու կանոնները, այսինքն՝ հասկանում է, թե ինչ կարելի է անել, իսկ ինչ՝ ոչ, ում հետ ինչպես կարելի է վարվել, որտեղ իրեն ինչպես պիտի պահի և այլն։ Իր շրջապատի սոցիալական նորմերի յուրացման այս գործընթացն էլ հենց սոցիալականացումն է։ Երեխայի վաղ սոցիալականացման ամենակարևոր կողմերից մեկը նրա հաղորդակցական կարողությունների ձևավորումն ու զարգացումն է, բառուսուցման ճիշտ հմտություններ ձևավորումը։

                        Comment


                        • #42
                          Խոսքի բարելավումը անխուսափելիորեն կապված է երեխայի մտածողության զարգացման հետ, մասնավորապես, տեսողական-արդյունավետ, տրամաբանական, տրամաբանական մտածողության անցումից, որը սկսում է ձևավորել նախադպրոցական տարիքում: Այս ամենը խրախուսում է երեխային տիրապետել լեզվական միջոցներին, անցնել նոր, ավելի բարդ խոսքի ձևերի: Բառապաշարի հարստացման ձևերից են նաև փոխառյալ բառեր ուսուցումը. հայերենը բոլոր ժամանակներում էլ փոխառություններ կատարել է ինչպես անմիջական, այնպես էլ միջնորդավորված ձևով: Բնիկ են համարվում հայոց լեզվի այն բառերը, որոնք կազմում են նախնական՝ հնդեվրոպական բառապաշարը կամ կերտվել են հետագայում հայերենի բառապաշարի հիման վրա: Դրանք հնդեվրոպական ծագում ունեցող արմատական բառերն են, որոնք գրաբարից, միջին հայերենից և հայ բարբառներից փոխանցվել են ժամանակակից հայերենին, և լեզվի զարգացման հին և նոր շրջաններում այդ բառարմատներով կազմված բաղադրությունները:

                          Comment


                          • #43
                            Հարգելի՛ ուսուցիչներ, երբ դասի մեջ բառուսուցումը շատ է առաջարկում եմ դասը կազմակերպել տվյալ հերթականությամբ. դասի հիմնական մեթոդական շղթան, այս շղթայի քայլերն իրականացվում են 2 դասաժամի ընթացքում:
                            1. Կազմակերպչական պահ
                            2. Տնային աշխատանքի ստուգում
                            3. Ֆիզկուլտ դադար
                            4. Անցած ուսումնական նյութի կրկնություն, ամրակայում
                            5. Հանձնարարված թեմայի կամ թեմատիկ նկարների շուրջ հարցազրույց
                            6. Շարժուն խաղեր
                            7. Հնչյունային վերլուծություն, նոր նյութի հաղորդում
                            8. Դիդակտիկ և հետաքրքրքշարժ խաղեր
                            9. Նոր նյութի ամրակայում, մարզողական վարժություններ
                            10. Մատները գրելու նախապատրաստական վարժություններ
                            11. Գրում
                            12. Ամփոփում:
                            Վերջին խմբագրողը՝ Աղավնի Երիցյան; 16-01-20, 17:50.

                            Comment


                            • #44
                              Մայրենիի դասերին գերիշխող տեխնոլոգիան աշակերտների ընթերցողական կարողությունների զարգացման տեխնոլոգիան է: Հիշյալ տեխնոլոգիան իր մեջ ներառում է տեքստի շուրջ աշխատանքի երեք փուլ: I փուլ: Աշխատանք տեքստի շուրջ մինչ ընթերցումը:
                              1. Կանխագուշակում. ընթերցվող նյութի բովանդակության կռահում, երբ որոշվում են տեքստի բովանդակային, թեմատիկ, հուզական ուղղվածությունը, գործող անձինք՝ ըստ վերնագրի, հեղինակի անունը, տեքստի նկարազարդման վերաբերյալ ենթա-դրությունները:
                              2. Դասի նպատակների որոշում՝ առաջնորդվելով այն հանգամանքով, թե երեխաները որքանով են պատրաստ աշխատանքին՝ ուսումնական, դրդապատճառային, հուզական, հոգեբանական առումներով:
                              II փուլ:
                              Աշխատանք տեքստի շուրջ կարդալու ընթացքում:
                              Տեքստի սկզբնական ընթերցում: Պայմանավորված տեքստի առանձնահատկություններով, աշակերտների տարիքային և անհատական հնարավորություններով՝ գործադրելի են կարդալու տարբեր ձևեր՝ ինքնուրույն լուռ ընթերցանություն, ընթերցանություն-ունկնդրում կամ համակցված ընթերցանություն (ուսուցչի հայեցողությամբ): Սկզբնական ընկալման որոշում՝ զրույցի, առաջին տպավորությունների ճշտգրտման միջոցով: Ընթերցած տեքստի բովանդակության և աշակերտների նախնական կանխագուշակումների, հուզական տպավորությունների համապատասխանության բացահայտում:
                              Վերջին խմբագրողը՝ Աղավնի Երիցյան; 16-01-20, 18:15.

                              Comment


                              • #45
                                Խոսքի զարգացման մեթոդները բազմազան են, դրանցից կարելի է նշել դիդակտիկայում երաշխավորված և պրակտիկայում ճանաչում գտած հետևյալ մեթոդները:
                                1. Բացատրական- ցուցադրական մեթոդը նպաստում է աշակերտների գիտելիքների ձեռքբերմանը և մարդկության կուտակած փորձի յուրացմանը: Այն իրականացվում է բանավոր ու գրավոր խոսքի, հեռուստատեսության, կինոյի, այժմ՝ համակարգչի, դիաֆիլմների և զանազան այլ միջոցներ: Դրա կիրառման եղանակներն են ՝ պատմումը, բացատրումը, զրույցը, դասախոսությունը, գրքի ընթերցումը, նկարների, գծապատկերների կինոնկարների ցուցադրումը, համակարգիչը և այլն:
                                2. Վերարտադրական մեթոդին բնորոշ է տեսածի, լսածի, սովորածի վերարտադրումը, այսինքն՝ աշակերտի պատմումը, ընթերցումը, վարժությունների կատարումը՝ ուսուցչի անմիջական միջամտությամբ, հանձնարարություններով, ցուցումներով, խթանիչ, դրդիչ գործունեությամբ, հարցերի ու առաջադրանքների հանձնարարությամբ:
                                3. Խնդրահարույց շարադրանքի մեթոդի էությունն այն է, որ ուսուցիչն ինքն է պրոբլեմներ առաջացնում աշակերտներին՝ խթանելով նրանց ինքնուրույնությունը: Շարադրանքի ընթացքում նա տալիս է գիտական և համոզիչ օրինակներ, իսկ աշակերտները մտապահում են խնդրի լուծման հաջորդական փուլերը և պրոբլեմի ամբողջական լուծումը: Այս մեթոդով գիտելիքների յուրացումը կատարվում է երկու ճանապարհով` վերարտադրման և ստեղծագործական: Վերջինս ընդհանում է մտավոր զանազան գործողությունների միջոցով, նպաստելով աշակերտի տրամաբանական մտածողության զարգացմանը և ստեղծագործական ինքնուրույնությանը:
                                4. Մասնավոր որոնողական կամ էվրիստիկական մեթոդն աշակերտին օգնում է որոնել, զննել, գտնել երևույթների նմանություններն ու տարբերությունները, գիտակցել սխալը և գտնել դրանց վերացման միջոցները:
                                5. Հետազոտական մեթոդի համար էական է փաստերի դիմումը ուսումնասիրումը, երևույթների և օրինաչափությունների բացահայտումը՝ հաշվի առնելով աշակերտի մտավոր ընդունակությունը և հետաքրքրությունը տվյալ նյութի հանդեպ: Այս ակտիվ և արդյունավետ մեթոդը լայն կիրառություն ունիտարրական դասարաններում:
                                6. Միջնորդավորված մեթոդները կիրառում են այնպիսի օբյեկտներին և երևույթներին ծանոթանալիս, որոնք հնարավոր չէ անիմիջականորեն ուսումնասիրել:
                                7. Գործնական մեթոդները նպատակուղղված են խոսքային ունակությունների և կարողությունների գործնական կիրառմանը և կատարելագործմանը: Դրանց թվին են պատկանում տարաբնույթ խոսքային վարժությունները, իրադարձային, դիդակտիկ ու շարժուն խաղերը, խաղ- բեմականացումները և այլն: Խոսքի զարգացման նպատակով օգտագործում ենք բազմաթիվ մեթոդներ՝ դրանք զուգորդելով և համակցելով իրար: Այսպես աշակերտները սովորաբար դժվարանում են չապածո ստեղծագործություններն արձակ վերարտադրելիս, երկխոսություններով հարուստ նյութը երրորդ դեմքով պատմելիս:
                                Ուսուցման արդյունավետությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք չափածո ստեղծագործության յուրաքանչյուր քառատողից առանձնացնել հատվածի հիմնական միտքն արտահայտող բառերն ու բառակապակցությունները և դրանցով կազմել նախադասություններ: Երբեմն էլ քառատողի բովանդակություննարտահայտում ենք արձակ պատմողական նախադասություններով՝ օգտագործելով հոմանիշներ, փոխելով շարադասությունը: Այսպես ենք վարվում նաև ծավալուն, արձակ նյութերի վերարտադրությունն ուսուցանելիս:
                                Օրինակ՝ <<Սարդարապատի հերոսամարտը>> թեմայի բովանդակությունն աշակերտները վերարտադրում են հինգ-վեց նախադասությամբ: Նրանցից մեկը դուրս էր գրել աշխարհակործան հրդեհ, ոչնչացնել, բնաջնջել, արևմտյան, արևելյան, հերոսամարտ, անօրինակ սխրանք բառակապակցություններն ու բառերը, որոնց օգնությամբ էլ վերարտադրել էր տեքստը:
                                Վերջին խմբագրողը՝ Աղավնի Երիցյան; 16-01-20, 18:17.

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X