Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Հայրենի երկիր» թեմայի ուսուցումը տարրական դպրոցում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    https://www.facebook.com/photo.php?f...1474946&type=3

    Comment


    • #17
      Երեխային հայրենասեր պետք է մեծացնել՝ ցույց տալով մեր մեծերի վառ օրինակները, նշանավոր հայորդիներին, անվանի հայերին: Հայաստան և հայրենիք թեման ուսանելիս կարելի է հանձնարարել ասույթներ հայրենասիրության մասին, որոնց հեղինակը մեր մեծերն են; Աշխատիր առյուծի հետքեր թողնել ցեղիդ պատմության մեջ, և բնա'վ մի' մտածիր այն մասին, թե մի օր աղվեսը կարող է իր ապականությունը փռել թողածդ հետքերի վրա: Գարեգին Նժդեհ Նա, ով չի սիրում իր հայրենիքը, ոչինչ չի սիրում: Ջորջ Բայրոն Ավելի լավ է չոր հաց՝ սեփական տանը, քան բազում կերակուրներ՝ օտար սեղանից: Արետինո Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը: Բելինսկի Ով հայրենիքի համար ամեն ինչ չի անում, ոչինչ չի անում: Բյոռնե Կա հանցագործություն, որ չի ներվում, դա հայրենիքին դավաճանելն է: Բուաստ Իմ երկրի լույսը, իմ երկրի երկինքը կամացուկ ինձ ետ են կանչում: Ռաբինդրատ Թագոր Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի: Խրիմյան Հայրիկ Ինչպես որ քաղցր են ծնողները, այնպես էլ քաղցր է ծննդավայրը: Մովսես Կաղանկատվացի Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի: Լուկիանոս Չկա ավելի ազնիվ հիվանդություն, քան կարոտը հայրենիքի նկատմամբ: Համան Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է, քան մեր սեփականը: Այդ մարմինը հայրենիքն է; Մուրացան Սերը դեպի հայրենիքը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է: Նապոլեոն Բոնապարտ Հայրենիքին դավաճանելու համար հարկավոր է հոգու արտակարգ ստորություն: Չերնիշևսկի Միայն դատարկամիտ մարդիկ չեն զգում հայրենիքի գեղեցիկ ու վեհ զգացումը: Պավլով Օտարի հողին մի՛ հետամտիր, բայց քո երկիրն էլ նոցա մի՛ մատնիր: Ռափայել Պատկանյան Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում: Տուրգենև Հայրենիքը սիորւմ ես ոչ թե նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է: Սենեկա Ով իր հայրենիքը չի սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու: Րաֆֆի Հայրենասիրությունը նաև հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակը անմար պահելն է: Հովհաննես Իսակով

      Comment


      • #18
        Կարելի է և չսիրել հարազատ եղբորը, եթե նա վատ մարդ է, անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ էլ որ նա լինի:-Հովհաննես Թումանյան Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց:-Պարույր Սևակ Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին:-Մարտիրոս Սարյան Հայրենիքից զատ, Հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները:-Գարեգին Նժդեհ Երբեք այնքան անհայրենիք չենք, քան երբ դադարել ենք մտածել, գործել, զոհաբերել մեր Հայրենիքի համար:-Գարեգին Նժդեհ Հայրենիքի համար ապրում և մեռնում է ոգու մարդը,միայն նմանը:-Գարեգին Նժդեհ ► Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից,եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք:-Գարեգին Նժդեհ ► Իմ հայրենիքը`տիեզերքն է ,մարդկային ողջ ցեղը`իմ եղբայրները,բարիք գործելը `իմ հավատամքը:-Փեյն ► Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է:-Նապոլեոն I ► Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի:-Լուկիանոս ► Սերը հայրենիքի հանդեպ կիսատ-պռատություն չի ճանաչում. ով նրա համար չի անում ամեն ինչ `չի անում ոչինչ. ով նրան ամեն ինչ չի տալիս, նա մերժում է նրան ամեն ինչ:-Բյոռնե Լիովին բնական է` մեռնել հանուն հայրենիքի, որում ապրել հնարավոր չէ:-Կառլ Կրաուս Առանց մարդկանց հանդեպ ունեցած նվիրական սիրո, չի լինում նվիրական սեր հայրենիքի հանդեպ:-Անատոլ Ֆրանս Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:-Թեոդոր Ռուզվելտ Առևտրականի համար հայրենիքը իր գրպանն է:-Շենշոլ Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է:-Լակորդեր

        Comment


        • #19
          Այս ասույթները պետք է հանձնարարել գրել տետրերում, դրանցից շատերը սովորել անգիր, օգտագործել շարադրության մեջ: Ամեն մարդ իր ներաշխարհում ունի այդ վեհ զգացումը՝ հայրենասիրությունը, և անքակտելի կապով միացած է հայրենիքին: Եվ, ցավոք, մեր հայ ազգի ճակատագիրն այնպես դասավորվեց, որ շատերը՝ լքելով հայրենիքը, ապաստան գտան օտար հողերում: Սակայն դա չի նշանակում, որ կտրեցին իրենց հոգևոր կապը հայրենիքից: Յուրաքանչյուրն է զգում իր արյունակցական կապը հայրենիքի հետ: Չկա գրող, և չկա երաժիշտ, որ հայրենիքին ձոնած ստեղծագործություն չունենա:

          Comment


          • #20
            https://www.facebook.com/photo.php?f...1474946&type=3
            https://www.facebook.com/photo.php?f...2785540&type=3
            https://www.facebook.com/permalink.p...00009073142190

            Comment


            • #21

              Comment


              • #22
                Հայրենասիրական դաստիարակությունը և գրագետ, հոգեպես ու ֆիզիկապես կոփված, բանակի մասին տեղեկացված ու պատրաստված սերունդ դաստիարակելու գործընթացը մեզանում օրեցօր ավելի է կատարելագործվում: Հայրենասիրությունը սկսվում է դպրոցից: Բաց դասենր ու միջոցառումները շատ են օգնում` հետաքրքրություն արթնացնել մեր պատմության, հերոսների, բանակի նկատմամբ: Դպրոցականին այս միջավայրում կրթելն ու դաստիարակելն, ինչ խոսք, ցանկալի է և անհրաժեշտ, իսկ արդյունքները` տեսանելի են և գոհացնող:

                Comment


                • #23
                  Հայրենասեր անհատ դաստիարակելու համար մենք պետ է երեխային սովորեցնենք մեր պետականության խորհրդանիշները: Ազգային-պետական տոներ, Հայաստանի տեղն աշխարհում, մեր հարևան պետությունները, Հայաստանի մարզերը, քաղաքները: Հայաստանի պատմամշակութային արժեքները:

                  Comment


                  • #25

                    Comment


                    • #26

                      Comment


                      • #27
                        Հայրենասեր անհատ մեծացնելու համար պետք է ծանոթացնենք մեր ազգային հերոսներին:
                        1. Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց Կաթողիկոս Ամենայն Հայոց: Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և բազմապատկման գործում բացառիկ ծառայությունների համար
                        2. Վիկտոր Համբարձումյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր պրեզիդենտ Համաշխարհային նշանակության գիտական արժեքների ստեղծման, գիտության կազմակերպման բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների և ազգանպաստ հասարակական գործունեության համար:
                        3. Ալեք Մանուկյան Հայկական բարեգործական ընդհանուր միության ցկյանս նախագահ : Համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, բազմամյա ազգանվեր ու հայրենանվեր գործունեության համար:
                        4. Մոնթե Չառլզի Մելքոնյան Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
                        5. Ջիվան Զավենի Աբրահամյան: Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
                        6. Վիտյա Վորոշի Այվազյան: Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
                        7. Մովսես Գևորգի Գորգիսյան : Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
                        8. Թաթուլ Ժորժիկի Կրպեյան: Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
                        9. Գեղազնիկ Արմենակի Միքայելյան: Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
                        10 Յուրա Վաղարշակի Պողոսյան Ասկերան Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:
                        11 Կարեն Սերոբի Դեմիրճյան
                        12. Վազգեն Զավենի Սարգսյան
                        13. Շառլ Ազնավուր Ֆրանսահայ շանսոնիե Աշխարհին Հայաստանի ներկայացման գործում և երկրի առջև ունեցած բացառիկ ծառայությունների համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի առթիվ
                        14. Քըրք Քըրքորյան Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Համազգային նշանակության բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար:
                        15. Նիկոլայ Ռիժկով Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ, Դաշնության խորհրդի անդամ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար:
                        16. Էդուարդո Էռնեկյան Արգենտինահայ գործարար Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար
                        17. Հովհաննես Չեքիջյան Հայ դիրիժոր Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաեւ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար:
                        Վերջին խմբագրողը՝ Աղավնի Երիցյան; 16-01-20, 17:40.

                        Comment


                        • #28
                          Աղավնի Երիցյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հայրենասեր անհատ մեծացնելու համար պետք է ծանոթացնենք մեր ազգային հերոսներին:
                          1Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց Կաթողիկոս Ամենայն Հայոց: Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և բազմապատկման գործում բացառիկ ծառայությունների համար
                          2 Վիկտոր Համբարձումյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր պրեզիդենտ Համաշխարհային նշանակության գիտական արժեքների ստեղծման, գիտության կազմակերպման բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների և ազգանպաստ հասարակական գործունեության համար:
                          3 Ալեք Մանուկյան Հայկական բարեգործական ընդհանուր միության ցկյանս նախագահ : Համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, բազմամյա ազգանվեր ու հայրենանվեր գործունեության համար:
                          4 Մոնթե Չառլզի Մելքոնյան Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
                          5 Ջիվան Զավենի Աբրահամյան: Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
                          6 Վիտյա Վորոշի Այվազյան: Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
                          7 Մովսես Գևորգի Գորգիսյան : Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
                          8 Թաթուլ Ժորժիկի Կրպեյան: Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
                          9 Գեղազնիկ Արմենակի Միքայելյան: Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
                          10 Յուրա Վաղարշակի Պողոսյան Ասկերան Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:
                          11 Կարեն Սերոբի Դեմիրճյան
                          12 Վազգեն Զավենի Սարգսյան
                          13 Շառլ Ազնավուր Ֆրանսահայ շանսոնիե Աշխարհին Հայաստանի ներկայացման գործում և երկրի առջև ունեցած բացառիկ ծառայությունների համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի առթիվ
                          14 Քըրք Քըրքորյան Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Համազգային նշանակության բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար:
                          15 Նիկոլայ Ռիժկով Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ, Դաշնության խորհրդի անդամ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար:
                          16 Էդուարդո Էռնեկյան Արգենտինահայ գործարար Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար
                          17 Հովհաննես Չեքիջյան Հայ դիրիժոր Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաեւ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար:
                          Այս հերոսների սխրանքը անմահ է, նրանց մասին սերունդներին հասցնելը սրբազան գործ է: Հարգելի՛ ուսուցիչներ , խնամխով ու աստվածավախությամբ մոտեցեք այս անուններին, քառօրյա հերոսների անմահ հիշատակին, դրանցով կերտեք նոր արծիվներ և ազգին արժանի որդիներ: Շնորհակալ եմ թեմայի համար:

                          Comment


                          • #29
                            https://www.youtube.com/watch?v=HTq6BGJotzk
                            Հայրենիքի մասին թեմայի ուսուցումը պետք է համեմված լինի հայրենի երկրի մասին երգերով, նկարներով, սահիկաշարով, որ երեխան չձանձրանա, չհոգնի: Թեման պետք է ծառայի լեզվական-խոսքային կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքներին.
                            ա) ուսումնական նյութը` որպես խոսք, ըմբռնելուն ուղղված աշխատանք. անծանոթ բառերի, եզրույթների բացատրություն,
                            նախադասությունների վերաշարադրելուն և հոմանիշ կառույցներով փոխարինելուն ուղղված աշխատանք, տեքստի փոխադրություն, տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում,
                            մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության գործածում և այլն.
                            բ) բանավոր և գրավոր խոսքի մշակման, լեզվական օրինաչափությունների յուրացման վարժությունների և առաջադրանքների կատարում.
                            գ ) ստեղծագործական աշխատանք. շարադրություն, փոխադրություն, բանաստեղծության ընթերցում, մեր մեծերի մասին հուշերի ընթերցում:

                            Comment


                            • #30
                              Լեզվական նյութի, կատարված լեզվական աշխատանքի ու զանազան շարադրությունների քննարկումները, զրույցներն ու բանավեճերն օգնում են, որ սովորողը մտքերը զրուցակցի համար հասկանալի ու փաստարկված շարադրել, լսել, տրամաբանված խոսել սովորի, մտածել՝ լսելու ընթացքում, իր և ընկերների խոսքում գտնել հակասություններն ու անճշտությունները, համոզել, ապացուցել, համաձայնել, հանդուրժել տարակարծությունը։ Լեզվաբանական գիտելիքների յուրացումը երկակի է նպաստում սովորողի խոսքի մշակմանը։ Դա միաժամանակ և´ միջոց է դառնում, որ նա մտածի և խոսի, և´ հիմք՝ լեզվագործունեության հետագա զարգացման համար։ Մի կողմից՝ նա դատողություններ Է անում և ձևակերպում՝ յուրացնելով խոսքի որոշակի ոճ ու կաղապարներ, մյուս կողմից սովորում Է օրինաչափություններ ու դրանք գործածում խոսքում։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X