Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Հայրենի երկիր» թեմայի ուսուցումը տարրական դպրոցում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • «Հայրենի երկիր» թեմայի ուսուցումը տարրական դպրոցում

    Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ մի թեմայի ուսուցում, որը հոգեհարազատ է բոլորիս: Մայր Հայաստանի մասին երեխան ծանոթանում է դեռ վաղ մանկությունից : Դպրոցում այդ գիտելիքները դառնում են արժեհամակարգ, սեր առ հայրենիք: Հայրենիքի մասին թեմաները հայրենաճանաչության մի յուրօրինակ սկիզբ է, որի միջոցով պետք է անսահման սիրով լցնել երեխայի ներաշխարհը: Այս թեմայի շրջանակներում երեխան ծանոթանում է իր հայրենիքի հոգևոր և մշակութային արժեքներին, Հայաստանի պատմությանը, իր երկրի նշանավոր զավակներին և իր մայր լեզվին: Սիրով սպասում եմ Ձեր կարծիքներին, գեղեցիկ ու հետաքրքիր մեթոդներին:

  • #2
    Յուրաքանչյուր հայ երեխա պետք է իմանա իր երկրի խորհրդանիշները. պատահական չէ, որ դասարաններում առկա են Դասարանական անկյունները, որտեղ պետք է լինեն մեր երկրի խորհրդանիշները, երեխան այս արժեքների հետ պետք է շփվի ամեն օր: Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Երևան Տարածքը՝ 29,8 հզ. կմ քռ (4,7 %-ը՝ ջրային) Բնակչությունը՝ 3,219 մլն Պետական լեզուն՝ հայերեն Դրամական միավորը՝ դրամ ՀՀ խորհրդանիշները Դրոշը Հայաստանի Հանրապետության դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է` լայնքի և երկայնքի 1 : 2 հարաբերակցությամբ: Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է։ Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, ծիրանագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը։ Զինանշանը Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի` Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։ Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը` հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը Ազգային ժողովից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Ազգային օրհներգը Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգը ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխությունենրով։ Հիմնի տեքստը մշակվել է Միքայել Նալբանդյանի կողմից գրված Իտալացի աղջկա երգը բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյան։

    Comment


    • #3
      Աղավնի Երիցյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ մի թեմայի ուսուցում, որը հոգեհարազատ է բոլորիս: Մայր Հայաստանի մասին երեխան ծանոթանում է դեռ վաղ մանկությունից : Դպրոցում այդ գիտելիքները դառնում են արժեհամակարգ, սեր առ հայրենիք: Հայրենիքի մասին թեմաները հայրենաճանաչության մի յուրօրինակ սկիզբ է, որի միջոցով պետք է անսահման սիրով լցնել երեխայի ներաշխարհը: Այս թեմայի շրջանակներում երեխան ծանոթանում է իր հայրենիքի հոգևոր և մշակութային արժեքներին, Հայաստանի պատմությանը, իր երկրի նշանավոր զավակներին և իր մայր լեզվին: Սիրով սպասում եմ Ձեր կարծիքներին, գեղեցիկ ու հետաքրքիր մեթոդներին:
      Մանկավարժության մեջ ընդունված է այն տեսակետը, որ աշակերտի հայրենասիրական դաստիարակությունը իրականացվում է երեք փուլով՝ ա) կրտսեր դպրոցում (I-IV դասարաններ) հայրենասիրական պատկերացման հիմքեր են ձևավորվում, բ) հիմնական դպրոցում (V-IX դասարաններ) ձևավորվում է աշակերտի հայրենասիրական մտածողությունը, գ) ավագ դպրոցում (X-XII դասարաններ) աշխատանքներ են տարվում սովորողի հայրենասիրական գիտակցության ձևավորման ուղղությամբ: Սույն հետազոտության նպատակը հանրակրթության մեջ աշակերտի բարոյական դաստիարակության, մասնավորապես հայրենիքի նվիրյալի և պաշտպանի ձևավորման գործընթացում վերը նշված երեք փուլերով իրականացվող ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը ապահովող մեթոդների և հնարների մշակումն ու համակարգումն է:

      Comment


      • #4
        Առաջադիր նպատակին հասնելու համար մեր կողմից առաջ են քաշվել մի շարք խնդիրներ, ինչպիսիք են ՝ ա) մատնանշել կրտսեր և միջին դասարաններում հայրենասիրական դաստիարակությանն ուղղված աշխատանքները՝ պայմանավորված աշակերտների տարիքային և հոգեբանական առանձնահատկություններով, բ) ներկայացնել արցախյան ազատամարտի թեմաներով սովորողի հայրենասիրությանը միտված աշխատանքի գիտականորեն հիմնավորված ուղիները, գ) համակարգել և ընդհանրացված նկարագրել կրտսեր և միջին դպրոցում դասարանական և արտադասարանական աշխատանքների համամասնության ճիշտ պահպանմամբ աշակերտի արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և արդեն փորձով արդարացված լուծումները:

        Comment


        • #5
          Սովորողի հայրենասիրական դաստիարակությունը միշտ էլ գտնվել և գտնվում է դպրոցի ուշադրության կենտրոնում, քանի որ դպրոցական ուսումնառության գործընթացը նպաստավոր պայմաններ է ստեղծում աշակերտի մոտ հայրենիքի հանդեպ պատկերացումներ և սեր արմատավորելու, ազգային ինքնագիտակցություն ձևավորելու, հայրենիքի պաշտպան դաստիարակելու գործում: Հանրակրթության պետական կրթական չափորոշիչով պայմանավորված` հստակ պահանջներ են ներկայացված սովորողի արժեքային համակարգի ձևավորման համար, որի բաղկացուցիչ մասն են կազմում աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակության, ազգային հոգևոր արժեքների գնահատման սկզբունքները: Բոլոր ժամանակների և մանավանդ այսօրվա դպրոցի առջև դրված է կյանքի կողմից պարտադրված կարևորագույն խնդիր. այն է՝ դաստիարակել հայրենասեր սերունդ: Արցախի գոյապայքարի այսօրվա մարտահրավերները ավելի են կարևորում այսպիսի սերունդ ունենալու անհրաժեշտությունը: Այս հարցն ավելի սուր է ներկայանում մեր օրերում, քանզի այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում հայտնված մեր պատմական հայրենիքի՝ Արցախի ապագան վտանգված է, իսկ վաղվա օրվա հայրենյաց սահմանի պաշտպանն այսօրվա դպրոցականն է ու նրա մեջ հայրենասիրություն սերմանող ուսուցիչը, ով իր անխոնջ աշխատանքով մատաղ սերնդի հոգում դնում է հայրենասիրության ծլարձակող սերմեր, վկան՝ Արցախի քառօրյա պատերազմը:

          Comment


          • #6
            Հայրենասիրությունը ծագում է լատիներեն <<պատրիոտ>> բառից, նշանակում է հայրենիքը սիրող: Հայրենասիրությունը բարոյական բարձր որակ է: Այն սոցիալական դիրքորոշում է, որի հիմնական բաղադրիչը սերն է: Մարդու հայրենասիրությունը հանդես է գալիս և մարմնավորվում տվյալ մարդու (դպրոցականի)՝ դեպի իր հայրենիքը ունեցած սիրո մեջ: Սերը ոչ միայն հայրենիքի նկատմամբ է, այլ նաև հայրենիքում ապրող ժողովրդի նկատմամբ: Երբ ասում ենք հայրենիք, ապա առաջին հերթին հասկանում ենք հայրենիքում ապրող ժողովուրդը:

            Comment


            • #7
              Կրտսեր դպրոցականների տարիքային և հոգեբանական առանձնահատկություններով պայմանավորված՝ մայրենի լեզվի տարրական դասարանների ծրագրում աշակերտների հայրենասիրական դաստիարակությանն ուղղված թեմաների ուսուցմանը հատկացված է ընդամենը 8-9 ժամ, ինչը դաս-դասարանային աշխատանքի իրացման ընթացքում լիարժեք հնարավորություն չի ապահովում սովորողի ռազմահայրենասիրական դաստիարակության համար: Ուստի ուսումնադաստիարակչական խնդիրների լուծումը մենք իրականացնում ենք դասարանական աշխատանքի շարունակությունը համարվող արտադասարանական պարապմունքներով, որոնք անմիջականորեն կապված են դասարանում կատարվող աշխատանքների հետ:

              Comment


              • #8
                https://m.facebook.com/story.php?sto...00009073142190

                Comment


                • #9
                  https://m.facebook.com/story.php?sto...00009073142190

                  Comment


                  • #10
                    https://www.facebook.com/photo.php?f...1474946&type=3

                    Comment


                    • #11

                      Comment


                      • #12
                        Հետևելով մեծ մանկավարժի պատգամներին՝ կրտսեր դպրոցում աշակերտի հայրենասիրական դաստիարակությունը իրականացնում ենք դաստիարակության կենսագործման դասարանական և արտադասարանական աշխատանքների զանազան ուղիներով՝ դրական օրինակով, հայրենիքի մասին զրույցներով, գրական ստեղծագործությունների վերլուծություններով, միջառարկայական և ներառարկայական կապեր ստեղծելով և այլն: Կիրառում ենք նաև արտադասարանական տարբեր միջոցառումներ. արցախյան պատերազմի հերոսների, ռազմական մարտերի մասին ականատեսների վկայությունհիշողություններ. սովորողները ճանաչում են արցախյան պատերազմի հերոսներին, ծանոթանում են ռազմական մարտերի մասնակիցների վերապրած հիշողություններին, էքսկուրսիաների, արշավների իրականացում. երեխաները ճանաչում են հայրենի բնաշխարհը, սիրում հայրենի հողը, մասնակցություն ազգային տոներին. սովորողները ճանաչում են ազգային տոները, անձամբ մասնակցում տոնակատարություններին, զրույց, դասախոսություն, բանավեճ. աշակերտները փոխանակում են հայրենասիրական գաղափարներ, հարստացնում են հայրենիքի մասին ունեցած գիտելիքները, բանավեճի արդյունքում կատարում եզրահանգումներ, արցախյան թեմաներով կինոդիտում. փաստավավերագրական ֆիլմերի օգնությամբ աշակերտները ծանոթանում են պատմական փաստերին, հայրենասիրական թեմաներով ցերեկույթներ, վիկտորինաներ. սովորողներն անձամբ մասնակցում են միջոցառումների կազմակերպմանն ու ներկայացմանը. ապահովվում է առողջ մրցակցություն:

                        Comment


                        • #13
                          Սովորողի հայրենասիրական դաստիարակության առաջին փուլում կարևորվում է աշակերտների՝ հայրենիքի մասին ունեցած պատկերացումների ձևավորումն ու ամբողջացումը: Փոքրածավալ նյութերի ընթերցման ճանապարհով խնդիր է դրվում սովորողների մեջ ձևավորել հայեցի դաստիարակություն, ազգային հոգեկերտվածք՝ նպաստելով երեխայի ինքնաճանաչմանն ու ինքնադրսևորմանը, և ամենևին էլ պատահական չէ, որ կրտսեր դպրոցում աշակերտի հայրենասիրական պատկերացումների ստեղծումը խարսխվում է հայրենիքի նվաճումների հանդեպ աշակերտի հպարտության գիտակցման վրա, որը դառնում է հայրենասիրության հիմքը:

                          Comment


                          • #14

                            Comment


                            • #15
                              https://www.facebook.com/photo.php?f...1474946&type=3

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X