Սիրելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ «Ես և շրջակա աշխարհը առարկայի նշանակությունը երեխայի կյանքում» թեման , որտեղ քննարկելու եմ առարկայի նպատակները, դասավանդման մեթոդները, դերն ու նշանակությունը: Սպասում եմ Ձեր արձագանքներին, քննարկումներին:
Ձեր կարծիքն ու փորձը ինձ համար անչափ կարևոր է: Աշխարհի մասին ամբողջական ու բազմակողմանի պատկերացում ձևավորելու համար կարևոր է ուսուցման գործընթացն այնպես կազմակերպել, որ յուրաքանչյուր սովորող ակտիվ ներգրավված լինի բոլոր աշխատանքներում՝ առաջնորդվելով իր հետաքրքրություններով և ուսումնական հնարավորություններով: Դրան մեծապես նպաստում է «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական առարկաների ինտեգրված ուսուցումը: «Ես և շրջակա աշխարհը» առարկայի ուսուցման նպատակն է սովորողների մեջ ստեղծել ամբողջական պատկերացում շրջապատող միջավայրի մասին: «Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակում քննարկվող շատ հարցերի անդրադարձ է կատարվում նաև մյուս առարկաների դասավանդման ժամանակ: