Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Ես և շրջակա աշխարհը առարկայի նշանակությունը երեխայի կյանքում»

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Խաչատրյան Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
    https://ourclassweb2.wordpress.com/%...0%D5%B0%D5%A8/,Նախագծային ուսուցման հիմնական նպատակներն են`

    Նպաստել յուրաքանչյուր մասնակցի ինքնագնահատականի բարձրացմանը`
    Հնարավորություն ստեղծել, որ յուրաքանչյուրն իրեն տեսնի որպես ընդունակ և իրազեկ անհատականություն;
    Մասնակցի մոտ զարգացնել իր և մյուսների դրական կերպարը;
    Սովորողի մոտ ձևավորել իրեն և մյուսներին ստույգորեն գնահատելու հմտություն:
    Ոգեշնչել սովորողներին զարգացնելու կարողությունների «Համագործակցություն» համակարգը;
    Ապահովել սովորողի քննադատական մտածողության զարգացման մեխանիզմը, դրված խնդիրը լուծելու ուղիների որոնման հմտության ձևավորումը;
    Զարգացնել սովորողների հետազոտական կարողությունները (բացահայտել հիմնախնդիրը, հավաքել անհրաժեշտ տեղեկություններ, դիտարկել գործընթացները, ձևակերպել վարկածներ, ընդհանրացնել և այլն) և վերլուծական մտածողությունը:
    Իրականացվող նախագծերն ունեն հետևյալ տիպաբանական հատկանիշները` ըստ սովորողների գերակշռող գործունեության (առարկայորեն կողմնորոշված, հետազոտական, ստեղծագործական, տեղեկատվական, դերային), ըստ բովանդակության (միջառարկայական և մոնոնախագծեր), ըստ հարաբերությունների բնույթի (ներդասարանային, միջդասարանային, տարածաշրջանային, համապետական, միջազգային), ըստ տևողության (մինինախագծեր` մինչև մեկ շաբաթ, կարճաժամկետ` մինչև մեկ ամիս, միջնաժամկետ` մինչև վեց ամիս, երկարաժամկետ` կես տարուց ավելի), ըստ մասնակիցների թվի (անհատական, խմբային, միջխմբային):

    Նախագծային ուսուցում կազմակերպելիս հարկ է ապահովել նախագծի իրականացման փուլերի ճիշտ հերթագայությունը և նրանց հատկացվելիք ժամանակի իրատեսական համամասնությունը: Նախագծային աշխատանքի փուլերն են`

    Նպատակադրում;
    Գործունեության տարբերակների քննարկում, միջոցների և եղանակների ընտրություն;
    Պարտականությունների բաշխում;
    Ինքնակրթություն և գիտելիքների արդիականացում;
    Հետազոտական գործունեություն;
    Արդյունքների ընդհանրացում և եզրակացություններ;
    Արդյունքների հանրայնացում;
    Հաջողությունների և սխալների վերլուծություն;
    Շտկողական գործունեություն;
    Նախագծի հրապարակային պաշտպանություն:
    Նյութը տեղադրված է նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցչուհի Մերի Գրիգորյանի բլոգում:https://ourclassweb2.wordpress.com/%...0%D5%B0%D5%A8 Շնորհակալ եմ Գ. Սիմոնյանին նյութը տրամադրելու համար:

    Comment

    Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
    Working...
    X