Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Ես և շրջակա աշխարհը առարկայի նշանակությունը երեխայի կյանքում»

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Երկրից մինչև տիեզերական տարածության ամենահեռուներում ֆիզիկապես գոյություն ունեցող ամեն ինչը, մեզ շրջապատող անսահման և հավերժական նյութական աշխարհը կոչվում է Տիեզերք: Տիեզերքն ընդգրկում է անթիվ բազմությամբ գալակտիկաներ: Մեզ տեսանելի ամենահեռավոր գալակտիկաներն այնքան հեռու են մեզանից, որ դրանցից եկող լույսը մեզ է հասնում միլիարդավոր տարիների ընթացքում: Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է: Այժմ մենք գիտենք, որ չնայած Երկիրը բացառիկ կարևորություն ունի մեզ համար, բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը՝ ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը: Աստղերն ինքնալուսարձակող, ջրածնի ու հելիումի գազային վիթխարի գնդեր են, որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին՝ հազարավոր աստիճանների: Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են ևս 9 մեծ մոլորակներ (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն, Պլուտոն և 10-րդ) ու հազարավոր փոքր մարմիններ՝ աստղակերպներ ու գիսավորներ: Բայց դրանք, նույնիսկ միասին վերցրած, զանգվածով շուրջ 100 անգամ փոքր են Արեգակից: Որպեսզի գաղափար կազմենք Տիեզերքի չափերի մասին, դրանք համեմատենք Երկրից դիտվող երկնային մարմինների հեռավորությունների հետ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Մոլորակների ուղեծրերը Մոլորակներն Արեգակի շուրջը պտտվում են որոշակի ուղեծրերով: Դրանք շրջանագծեր չեն, այլ ունեն ձգված, ձվաձև տեսք, որը կոչվում է էլիպս: Երբ մոլորակը շարժվում է էլիպսաձև ուղեծրով, նրանից մինչև Արեգակը եղած հեռավորությունն անընդհատ փոխվում է: Մոլորակների մեծ մասի համար այդ փոփոխություններն աննշան են, միայն Պլուտոնից մինչև Արեգակ եղած հեռավորությունն է փոփոխվում էականորեն՝ 30–50 աստղագիտական միավոր (դա Երկրից մինչև Արեգակ եղած միջին հեռավորությունն է` 1,5.108 կմ): Չնայած ժամանակի մեծ մասը Պլուտոնն Արեգակից ավելի հեռու է գտնվում, քան Նեպտունը, Պլուտոնի ուղեծրի ոչ մեծ մի հատված անցնում է Նեպտունի ուղեծրի ներսով: Բացառությամբ Պլուտոնի՝ մյուս մոլորակների ուղեծրերը գտնվում են մոտավորապես նույն հարթության վրա, այնպես որ Արեգակնային համակարգը նման է հարթ սկավառակի: Պլուտոնի ուղեծիրը թեքված է 170-ով, և երբ այդ մոլորակը հատում է Նեպտունի ուղեծիրը, նրա ուղին անցնում է Նեպտունի վերևով, բայց այդ երկու մոլորակները չեն բախվում իրար: Տիեզերական ձգողության ուժն այնպես է գործում, որ որքան մոլորակը հեռու է Արեգակից, այնքան ավելի շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի մոլորակն Արեգակի շուրջը լրիվ պտույտ կատարի: Երկիրն այդ պտույտը կատարում է 1 տարում, Մերկուրին՝ 88 օրում, իսկ Պլուտոնը՝ 248 տարում: Մարսի վրա տարին տևում է գրեթե 2 անգամ ավելի երկար, քան Երկրի վրա: Մոլորակների չափերի հետ համեմատած՝ նրանց միջև եղած հեռավորությունները հսկայական են:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Ես և շրջակա առարկան հնարավորություն է տալիս երեխան տարրական դպրոցից ծանոթ լինի տիեզերական մարմիններին : Մոլորակները ուսուցանելիս կարելի է դասարան մտնել հետևյալ գիտելիքներով զինված .Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը ոչ մեծ, քարքարոտ մոլորակներ են, որոնք միասին կազմում են Արեգակնային համակարգի ներքին մոլորակները: Յուպիտերն ու Սատուռնը գազի վիթխարի գնդեր են: Ուրանը և Նեպտունը գազից ու սառույցից կազմված հսկա մոլորակներ են: Պլուտոնն ամենափոքր մոլորակն է և կազմված է քարի ու սառույցի խառնուրդից: Ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերի տրամագիծը կազմում է Արեգակի տրամագծի մոտ 1/10-ը: Յուպիտերը՝ Արեգակնային համակարգի այդ հսկան, պատված է պարուրաձև ոլորվող ամպերի շերտերով: Յուպիտերը չունի կարծր մակերևույթ. կազմված է հիմնականում հեղուկ ջրածնից: Նրա ամպածածկույթի ամենախոշոր տեղամասը, որն անվանում են Կարմիր խոշոր բիծ, գոյություն ունի առնվազն 300 տարի: Արեգակն իր մեջ կարող է ընդգրկել մոտ հազար Յուպիտեր: Որոշ մոլորակներ շրջապատված են օղակների համակարգով: Օրինակ՝ Սատուռնն ունի գեղեցիկ, գունավոր օղակներ, որոնք կազմված են քարե և սառցե մարմիններից, փոշու մասնիկներից: Ուրանն ունի 10 շատ նեղ օղակներ: Դրանք հայտնաբերվել են միայն 1977 թ-ին, երբ այդ մոլորակն անցավ աստղերից մեկի առջևով, և մի կարճ ժամանակ նրա օղակները փակեցին այդ աստղից եկող լույսը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Աշխարհի մասին ամբողջական ու բազմակողմանի պատկերացում ձևավորելու
    համար կարևոր է ուսուցման գործընթացն այնպես կազմակերպել, որ յուրաքանչյուր սովորող ակտիվ ներգրավված լինի բոլոր աշխատանքներում՝ առաջնորդվելով իր հետաքրքրություններով և ուսումնական հնարավորություններով: Դրան մեծապես նպաստում է ուսումնական առարկաների ինտեգրված ուսուցումը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով այն արդյունավետ, կյանքի վրա հիմնված դարձնելու համար:
    «Ինտեգրում» հասկացությունը կարող է ընկալվել երկու նշանակությամբ, որպես ուսուցման նպատակ` սովորողների մեջ ստեղծել ամբողջական պատկերացում շրջապատող միջավայրի մասին, որպես ուսուցման միջոց` գտնել ընդհանրություններ ուսումնական
    առարկաների բովանդակության միջև:

    Թողնել հաղորդագրություն:


  • Դպրոցականների հետաքրքրությունների և ճանաչողական ակտիվության զարգացումը ուսուցման կազմակերպման որևէ ձևում մեծապես պայմանավորված է նյութի բովանդակությունով և հաղորդման ձևով: Հետաքրքիր ու բովանդակալից դասը վարելու դեպքում շահում է, թե աշակերտը, թե ուսուցիչը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Հաշվի առնելով կենսաբազմազանության նշանակությունը թե՛ ցամաքում և թե՛ ծովերում, այսօր գիտնականները ելքեր են փնտրում այն փրկելու համար: Աշխարհում բուսակերության տարածումն այն լուծումներից է, որն առաջարկվել է էկոհամակարգերի, կենդանատեսակների ու բուսատեսակների պահպանման համար, որը նաև կարող է դադարեցնել բնակլիմայական փոփոխությունները: Փորձագետների կարծիքով, կենդանական արտադրանքների անխնա օգտագործումը և անասնապահական արդյունաբերությունը սպառնում են թե՛ կենսաբազմազանությանը թե՛ երկիր մոլորակի տաքացմանը: Բնապահպանական թեմաներով կարելի է գրել նամակներ և մտահոգությունների արկղիկ, որտեղ երեխաները նամակի տեսքով կգցեն իրեն մտահոգությունները, նկարազարդ նամակները, որոնք արտահայտում են տագնապ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Մարդկանց առողջության հարցում կենսաբազմազանության դերակատարության վերաբերյալ կան բազմաթիվ գրքեր և հոդվածներ: Դեղաբույսերի բնագավառում ավելի մեծ բազմազանությունը կարող է ստեղծել բազմաթիվ հիվանդությունների բուժման ներուժը: Ավելի մեծ բազմազանությունը երաշխավորում է կոսմետիկ և հիգենիայի նյութերի կայուն արտադրումը: Սննդամթերքի բնագավառում բազմազանությունը, այդ թվում տարբեր տեսակ կանաչիներն ու պտուղները, կարող են առավել շատ վիտամիններ հասցնել մեր մարմնին և արդյունքում բարձրացնել մարդու մարմնի իմունիտետը: Կենսաբազմազանությունը կարևոր դերակատարություն ունի բազմաթիվ արդյունաբերություններում, քանի որ նրանք բնությունից են ստանում իրենց հումքը: Օրինակ՝ աշխարհում ամենաշահավետ արդյունաբերություններից մեկը համարվող նավթի ու գազի արդյունաբերությունը ծովերում առկա հազարավոր տեսակ պլանկտոնների ու բակտերիաների կազմալուծման արդյունք է:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Նմանատիպ թեմաներով կարելի է կազմակերպել դաս-քննարկումներ :
    Ներկայիս գիտելիքների համաձայն, երկիր մոլորակը, որպես մարդու և այլ կենդանի արարածների բնօրրան, միակ մոլորակն է, որում կյանք գոյություն ունի, իսկ կենսաբազմազանությունը համարվում է երկիր մոլորակի կարևորագույն աղբյուրն ու այդ մոլորակի միլիոնավոր տարիների էվոլյուցիայի արդյունքը: Այդ իսկ պատճառով երրորդ հազարամյակի սկզբում աշխարհի մտավորականները բնագետների հետ միաձայն եկել են այն եզրակացության, որ պետք է պաշտպանել երկիրը: Էկոլոգները կենսաբազմազանությունը համարում են երկիր մոլորակում կյանքի հիմքը: Ցավոք սրտի, անցյալում, ըստ սովորության, գիտակցաբար կամ անգիտակցաբար, անտեսվել են կենսաբազմազանության նշանակությունն ու դերակատարությունը, մինչդեռ կենսաբազմազանության աղբյուրը էվոլյուցիան է: Երբ վերանում է մի կենդանի տեսակ, իրականում վերանում է միլոնավոր տարիների պտուղը, որն էվոլյուցիայի շնորհիվ դարձել է այդ տեսակը: Շրջակա միջավայրը ճանաչվում է դրանում եղած կենսաբազմազանությամբ, որը շրջակա միջավայրում հավասարակշռության պահպանման պատասխանատուն է: Կենսաբազմազանության վերացումը ի վերջո հանգեցնելու է բնահապանական աղետի: Հետևաբար դրա պահպանումը պետք է լինի մարդու գլխավոր նպատակներից մեկը: Այդ իսկ պատճառով այժմ բացահայտվել է կենսաբազմազանության արժեքը գյուղատնտեսության, մարդկանց առողջության, արդյունաբերության և մշակույթի բնագավառներում: Օրինակ՝ այսօր գիտնականները հասկացել են, որ կենսաբազմազանության նվազումը վտանգելու է սննդային անվտանգությունը, քանի որ գյուղատնտեսական կենսաբազմազանության նվազումը ունի ճանաչված անցանկալի հետևանքներ: Այդ իսկ պատճառով նրանք խորհուրդ են տալիս վնասատուների կոնսոլիդացված կառավարումը, օրգանական գյուղատնտեսությունն ու օրգանական պարարտանյութերը, ցանքաշրջանառությունը, կենդանական թափոնների օգտագործումն ու արտադրանքների վերականգնումը, հողն առանց վարելու կամ քիչ վարելով գյուղատնտեսությունը և բազմացանք գյուղատնտեսությունը գյուղատնտեսության ոլորտում կենսաբազմազանության պահպանման ու սննդային անվտանգության բարձրացման համար: Նրանց կարծիքով գյուղատնտեսության մեջ կենսաբազմազանությունը նպաստում է սննդային, արդյունաբերական ու դեղագործական արտադրանքների կայուն արտադրությանը: Կենսաբանության տեսակետից, նրանք անհրաժեշտ են համարում փոշոտումն իրականացնող արարածների, հողում առկա կենդանի էակների ու որսորդ տեսակների ներկայությունը արտադրաքներին աջակցելու համար: Փորձագետների կարծիքով գյուղատնտեսական էկոհամակարգերի բարելավումը նպաստումը է երկրամասի լանդշաֆտի բարելավմանը, հողի առողջացմանը, ջրի որակի ու շրջանառության և ի վերջո օդի որակի բարելավմանը: Վայրի բուսատեսակների բազմազանությունը կարող է նպաստել ավելի լավ, դիմացկուն, առողջ և տնտեսապես առավել ձեռնտու բուսական արտադրանքների արտադրմանը:
    Վերջին խմբագրողը՝ Խաչատրյան Մարիամ; 15-01-20, 22:27.

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Թեման ուսումնասիրելուց հետո կարելի է կազմել նմանատիպ հարցարանայի աշխատանքներ: Ի՞նչ է բնությունը, և որո՞նք են նրա բաղադրամասերը: Բնությունը մեզ շրջապատող բնական միջավայրն է, օրինակ քարանձավներ, ծովեր, լեռներ, գետեր, կենդանիներ, թռչուններ, մարդիկ, ծառեր և այլն։ Բե’ր Երկիր մոլորակի բնության բազմազանության օրինակներ: Շոգ, ձյուն, անձռև, քարքարոտ սարեր։ Քո շրջապատից բե’ր բնության վրա մարդու ազդեցության օրինակներ: Հող մշակելով, ծառ կտրելով, կենդանիներ պահելով, մարդու ստեղծած սարքերով և այլ։ Ինչո՞ւ է անհրաժեշտ լավ ճանաչել բնությունը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Բնություն: Երկիր մոլորակի բազմազանությունը: Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Մայրցամաքներ, օվկիանոսներ: Օդ, հող, ջուր: Կենդանի մոլորակ. բույսեր, կենդանիներ, մարդ: Դրանց ուսուցումը և հարերի և պատասխանների միջոցով: Երկիր մոլորակի բնությունը շատ բազմազան Է: Այն կազմում են լեռներն ու հարթավայրերը, օվկիասնոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին. նույնիսկ ամառային շոգն ու ձմեռային սառնամանիքը, բույսերն ու կենդանիները և, իհարկե, մարդը: Այս բոլորը մեզ շրջապատող բնական միջավայրի, այսինքն՝ բնության բադադրամասերն են: Դրանք իրար հետ կապված են և ազդում են միմյանց վրա: Այսպիսով՝ մեզ շրջապատող բնական միջավայրի բոլոր բաղադրամասերի միասնությունը կազմում Է Երկիր մոլորակի բնությունը: Հարուստ և բազմապիսի է այդ բնությունը: Մի տեղ անծայրածիր օվկիանոսն է՝ անհուն ջրերով, մյուսոււմ՝ ցամաքը՝ ընդարձակ հարթավայրերով ու լեռներով: Մի տեղ «անկյանք» և «անջուր» անապատն է, մյուսում՝ փարթամ անտառներն ու տափաստանները: Մի տեղ սառույցների թագավորությունն է, մյուսոււմ՝ մշակովի հողատարածությունները: Մարդն ապրում է այդ հարուստ ու բազմապիսի բնության գրկում, օգտվում նրա բարիքներից, աշխատում է ու ստեղծագործում: Բնությունն անընդհատ գտնվում է փոփոխության մեջ. փչում է քամին, տեղում են անձրևն ու ձյունը, ծաղկում են ծառերը, թափվում են տերևները, քայքայվում են լեռները և այլն: Եթե նայենք մեր շուրջը, անմիջապես կնկատենք բնության բազմազանությունը: Մենք կտեսնենք, թե ինչպես է խոտածածկ տարածքը, լանջն ի վեր բարձրանալով, փոխվում անտառի, իսկ ավելի վերև՝ անտառը փոխվում է մարգագետնի: Մարդն իր գործունեությամբ ազդում է բնության վրա և նույնպես փոխում է այն. մշակում է հողը, տնկում նոր անտառներ կամ կատարում անտառահատումներ, ստեղծում լճեր, Երկրի ընդերքից հանում օգտակար նյութեր: Որպեսզի մարդիկ ճիշտ օգտվեն բնությունից, կարողանան ճիշտ օգտագործել նրա հարստությունները’ ջրերը, հողերը, բույսերը, կենդանիները, պետք է բնության մասին ունենան հարուստ գիտելիքներ: Օրինակ՝ եթե մարդիկ երբեք չմոռանան, որ իրենց կյանքի համար անփոխարինելի նշանակություն ունեցող թթվածինը արտադրում են միայն կանաչ բույսերը, հատկապես ծառերը, ապա նրանք անխնա չեն կտրի ծառերը: Այդ դեպքում մարդիկ խիստ խնայողաբար կօգտագործեն փայտանյութը և յուրաքանչյուր կտրած ծառի փոխարեն կտնկեն մի քանիսը, որից կօգտվեն նաև հետագա սերունդները: Այսպիսով՝ մեր մոլորակի բնության բազմազանությունը ամբողջ մարդկության հարստությունն է: Հարցեր և առաջադրանքներ Ի՞նչ է բնությունը, և որո՞նք են նրա բաղադրամասերը: Բե’ր Երկիր մոլորակի բնության բազմազանության օրինակներ: Քո շրջապատից բե’ր բնության վրա մարդու ազդեցության օրինակներ: Ինչո՞ւ է անհրաժեշտ լավ ճանաչել բնությունը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Ես և շրջակա միջավայր Դասի թեման-Երկնային մարմիններ Նպատակը-Ձևավորել գիտելիքներ և կարողություններ նյութի վերաբերյալ Զարգացնել աշակերտների տրամաբանությունը Մեծացնել հետաքրքրությունը առարկայի նկատմամբ Պետք է իմանան- Երկրի պտույտը Արեգակի շուրջը Արեգակի մոլորակները Երկրի բնական արբանյակը Կահավորանքը-Դիդակտիկ նյութեր պատրաստված աշակերտների ձեռքով Ընթացքը-1.<<Մտագրոհը>> սկսել հանելուկներով Ինչ գիտեն աստղերի մասին: Ինչ կուզենային իմանալ: 2.Տեղեկություններ աստղերի մասին: 3.Տեղեկություններ Արեգակի մասին: Արեգակը՝ որպես աստղ: Իր ազդեցությունը Երկրի վրա: Արեգակը և իր մոլորակները: 4.Լուսինը՝ որպես Երկրի բնական արբանյակ: Կշռադատում- W-ի դիագրամ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Աղավնի Երիցյան
    replied
    Հարգելի Մարիամ, հետաքրքիր թեմաներ եք ներկայացնում և ամենակարևորը ուսանելի: «Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված առարկայի դասավանդման գործընթացում կարելի է կիրառել փոփոխվող զույգերով աշխատանքի մի շարք մեթոդիկաներ: Աշխատանքը կատարվում է կազմված քարտերի օգնությամբ, որոնցում նշված է առաջադրանքները, օրինակները կամ տեքստը: Փոփոխվող կազմով զույգերի հետ քարտային աշխատանքի կազմակերպումը համեմատաբար նոր է և այդպիսի փոխուսուցումը ընթացքում նպատակային համակցվում է անհատական և զույգերով աշխատանքը, ավելի ռացիոնալ օգտագործվում ժամանակը: Կոլեկտիվ ուսուցման տեխնոլոգիայի տարրերի կիրառումը օգնում է կրտսեր դպրոցականների սեփական գործողությունների ինքնուրույն կազմակերպման կարողությունների զարգացմանը:

    Թողնել հաղորդագրություն:


  • «Ես և շրջակա աշխարհը» առարկայի նպատակն է սովորողների մեջ ձևավորել
    շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու,
    բարեկարգելու կարողությունները, նպաստել հաղորդակցվելու, համագործակցելու,
    շրջապատող մարկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների
    ձևավորմանն ու զարգացմանը: «Ես և շրջակա աշխարհը» առարկան սերտորեն
    կապված է «Իմացումի հրճվանք» ծրագրով նախատեսված մյուս առարկաների հետ:
    Ծրագիրն ընգրկում է ուսումնական տոնացույցով նախատեսված օրերի թեմաները,
    որոնք սերտորեն կապված են Իմացումի հրճվանքի մյուս բաղադրիչների հետ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    1-3-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Երկիր», «Տիեզերք», «Բնագիտություն», «Իմ խնամած բույսերը», «Իմ խնամած կենդանիները» ուսումնական նախագծերից: «Ես և շրջակա աշխարհը» առարկան
    1. Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը:
    2. Նպաստում է սովորողների ինքնաճանաչման, ինքնադրսևորման ու ինքնակազմակերպման հմտությունների զարգացմանը:
    3. Ձևավորում է առողջ, անվտանգ ապրելակերպին նպաստող վարքագիծ:
    4. Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք:
    5. Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը:
    6. Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը :
    1. Ես և ինձ շրջապատող մարդիկ • Ես, իմ տունը, իմ ընտանիքը, իմ ընկերները • Ծեսեր, տոներ, միջոցառումներ
    2. Անվտանգ երթևեկություն • Անվտանգ երթևեկության տարրական կանոններ • Անվտանգությունը տանը և դրսում
    3. Մեր բակը
    4. Իմ քաղաքը
    5. Հայաստան, Երկիր
    6. Տիեզերք • Արև, լուսին • Մոլորակներ, Երկիր մոլորակ
    7. Բնագիտություն • Կենդանի և անկենդան բնություն • Բնագիտական փորձեր • Եղանակային փոփոխություններ • Օրացույց
    8. Բույսերի և կենդանիների խնամք • Բույսերի տնկում, խնամք • Կենդանիների խնամք • Ծառատունկ, ծաղկատունկ • Բակ-պարտեզի խնամք Ուսումնական գործունեություն, որն իրականացվում է կրտսեր դպրոցում • Խնամում է ծաղիկները, ծառերը, կենդանիներին և թռչունններին • Դիտարկումներ և բնագիտական փորձեր է կատարում, հետևում է արդյունքերին, հետևություններ անում • Դիտարկումներ, հաշվառումներ է կատարում, կազմում բույսի, կենդանու անձնագիր, գրանցում փոփոխությունները • Որոշ բնագիտական հետևություններ և դատողություններ է կատաում բնության մեջ կատարվող երևույթների, փոփոխությունների վերաբերյալ • Ներկայացնում է բնության որոշ երևույթների առաջացման պայմաններն ու պատճառները` ձյուն, անձրև, քամի…
    Վերջին խմբագրողը՝ Խաչատրյան Մարիամ; 15-01-20, 21:30.

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Օրինակ 1. «Ես և շրջակա աշխարհը» առարկայի՝ «Մեր հայրենիքը» թեմայի շրջանակում սովորողները պետք է ճանաչեն Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները (դրոշ, զինանշան, պետական օրհներգ, փող, …), թվարկեն Հայաստանի մեծ քաղաքները, լճերը, գետերը, լեռները, ցույց տան դրանք քարտեզի վրա, ծանոթ լինեն հայ ժողովրդի անցյալի ու ներկայի նշանակալի որոշ իրադարձությունների, գործիչների, հայրենիքի պատմության ու մշակութային հուշարձաններին, իմանան ազգային - պետական տոների մասին, կարողանան բացատրել հայրենիքի նշանակությունն իրենց կյանքում: Օրինակ 2. «Մայրենի» առարկայի՝ Հայաստանին նվիրված թեմատիկ խմբերում խոսվում է հայոց այբուբենի, հայ գրողների, կոմպոզիտորների, նկարիչների, Հայաստանի տեսարժան վայրերի, հայկական առասպելների և շատ այլ բաների մասին: Օրինակ 3. Երաժշտության՝ «Իմ ժողովրդի երաժշտությունը» թեմայի շրջանակում սովորողները պետք է իմանան ազգային երաժշտության նմուշներ, ճանաչեն հայ նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները, իմանան նրանց կենսագրության հետաքրքիր դրվագները (Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Ալեքսանդր Սպենդիարյան և այլն): Օրինակ 4. Կերպարվեստի ծրագրի համաձայն՝ սովորողները պետք է իմանան Հայաստանում գործող թանգարանների, պատկերասրահների և դրանց գործունեության մասին, ճանաչեն ժողովրդական արվեստի ստեղծագործությունները (ճարտարապետություն, զգեստներ, կենցաղի առարկաներ և այլն), օրինակներ բերեն ժողովրդական վարպետների և դեկորատիվ - կիրառական արվեստի ներկայացուցիչների ստեղծագործություններից, որոնց կտավներում արտացոլված են հայկական ավանդույթները և այլն:

    Թողնել հաղորդագրություն:

Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X