Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Ես և շրջակա աշխարհը առարկայի նշանակությունը երեխայի կյանքում»

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Կարելի է օգտվել նմանատիպ սահիկաշարերից: https://lusinepashayan.wordpress.com/2014/01/09/%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82-%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/

    Comment


    • https://www.facebook.com/pg/%D5%84%D...00008790035682

      Comment


      • Comment


        • «Մեր մոլորակը» խորագրով հետաքրքիր դաս ԵՇԱ առարկայի շրջանակներում. աշակերտները ներկայացրին մեր մոլորակում բնակվող կենդանական և բուսական աշխարհը, խոսեցին բնական աղետների մասին, թե ինչպես պետք է պահպանել մեր մոլորակը: Ես և շրջակա աշխարհը առարկան մեծ հնարավորություն է տալիս երեխաների ծանոթանալ զարմանահրաշ Երկի մոլորակի և նրա հարևանների հետ: Դասի նպատակն էր խնայողաբար վերաբերվել բնությանը: Սկսենք ինքներս մեզնից ու հիշենք, որ Երկիր մոլորակը ՄԵՐ ՏՈՒՆՆ Է:

          Comment


          • Խաչատրյան Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
            Ես և շրջակա միջավայր Դասի թեման-Երկնային մարմիններ Նպատակը-Ձևավորել գիտելիքներ և կարողություններ նյութի վերաբերյալ Զարգացնել աշակերտների տրամաբանությունը Մեծացնել հետաքրքրությունը առարկայի նկատմամբ Պետք է իմանան- Երկրի պտույտը Արեգակի շուրջը Արեգակի մոլորակները Երկրի բնական արբանյակը Կահավորանքը-Դիդակտիկ նյութեր պատրաստված աշակերտների ձեռքով Ընթացքը-1.<<Մտագրոհը>> սկսել հանելուկներով Ինչ գիտեն աստղերի մասին: Ինչ կուզենային իմանալ: 2.Տեղեկություններ աստղերի մասին: 3.Տեղեկություններ Արեգակի մասին: Արեգակը՝ որպես աստղ: Իր ազդեցությունը Երկրի վրա: Արեգակը և իր մոլորակները: 4.Լուսինը՝ որպես Երկրի բնական արբանյակ: Կշռադատում- W-ի դիագրամ:
            Համաձայն եմ, այս դասը նպատակ ունի ծանոթացնել աշակերտներին երկնային մարմինների հետ, բայց դա միակ նպատակը չէ։
            Այս դասի մեջ կարելի է նշել, ար արևը մեզ ամենամոտ աստղն է և իրենից ներկյացնում է շիկացած, այրվող գունդ, բացի այդ այն գտնվում է արևային համակարգի կենտրոնում։ Մարդիկ շատ վաղ ժամանակներից արևին ցուցբերում էին հատուկ հարգանք և սեր, քանզի արդեն իսկ հնում գիտակցում էին արևի կարորությունը, առանց արևի չի գոյատևի ոչ մարդը, ոչ էլ որևէ կենդանի, այստեղ կարելի է նաև ցուցադրել արևային համակրգի որևէ մոդել։ Կարելի է ցուցադրել, թե ինչպես է կատարվում ցերեկվա և գիշերվա փոփոխությունը, տարվա եղանակնրի փոփոխությունը, ցուցադրել սահիկաշար։ Հակ է նշել որն է աստղը, գիսաստղը, մոլորակը։ Նշել, որ մոլորակը չոըշւնի սեփական լույս և լուսավորվում է արևի լույսով, ինչով ևս մեկ անգամ կընդգծենք արևի կարևորությունը։ Այստեղ կարելի է նշել լույսի արագությունը՝ 300000կմ/ժ, որ լույսի մեկ տարվա անցած ճանապարհը կոչվում է լուսատարի, որպես հետաքրքրաշարժ նյութ նշել, որ արևից մինչև Երկիր մոլորակ հասնելը լույսին անհրաժեշտ է 8 րոպեից մի քիչ շատ՝ 8,3ր։
            Կարելի է նշել բոլոր մոլորակների անվանումները և որոշ հատկությունները, առաջարկել խաչբառ մոլորակի անուններով։ Այս դասը ես գտնում եմ,որ շատ կարևոր է և հետաքրքիր, այն զարգացնում է նաև երևակայություն և պատկերացում։

            Comment


            • Հարգելի գործընկեր, շնորհակալ եմ թեման ուսանելի նյութերով հարստացնելու համար, ես դասավանդում եմ տարրական դասարաններում, բայց կան երեխաներ, որ սիրում և ուզում են լրացուցիչ տեղեկություն ստանալ։ Ձեր ուղարկած նկարները կօգտագործեմ թեմաս ավելի հետաքրքիր դարձնելու համար։

              Comment


              • Տիեզերք, Երկիր մոլորակ թեմայի ուսուցման ընդհանուր նպատակներն են՝ տիեզերքի մասին գիտելիքների ձևավորում և զարգացում, միջավայրի ճանաչողություն: Ընդհանուր խնդիրներ՝սովորողների աշխարհաճանաչողության զարգացում, սովորողների ակտիվ գործունեություն և նախագծի ընթացքի ստեղծական միջամտություն, բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն. դիտումներ, դիտարկումներ կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում երկրային, երկնային երևույթները դիտարկելու դիտելու և գրանցելու տեխնոլգիայի մշակում համադրելու , վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու ունակությունների ձևավորում և զարգացում աշխտանքյին խմբերի ձևավորում, անհատական, խմբային, դասրանկան կատարվելիք աշխատանքի ընթացիկ փուլեր զարգացում։

                Comment


                • Խաչատրյան Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հասկանա սեփական վարքագծի և առողջության կապը, դրսևորի պատասխանատու վարքագիծ: Կարողանա կողմնորոշվել տանը և դրսում ստեղծված վտանգավոր և արտակարգ իրավիճակներում: Կարողանա օգտվել կենցաղային անվտանգ կառավարվող սարքերից: Կիրառի անձնական հիգիենայի կանոնները, դրսևորի կամային հատկանիշներ առողջության համար վնասակար սովորություններից զերծ մնալու համար:
                  Լիովին համաձայն եմ Ձեր հետ։ Կարծում եմ, այս թեման ուսումնասիրելիս կարելի է ստեղծել միջառարկայական կապեր, որն ավելի է ակտիվացնելու հետաքրքրությունը առարկայի հանդեպ, զարգացնելու է ստեղծագործական ակտիվությունը և վառ պատկերացում սեփական բնակավայրի բնական երևույթների և աղետների մասին։ Միջառարկայական կապերը ակտիվացնում են ճանաչողական գործունեությունը՝ հաղթահարելով առաջացած բարդությունները։ Այդ աշխատանքը խորացնում է երկու ինտեգրվող առարկաների ուսուցումը ընդլայնում աշհարհահայացքը, ստեղծում բարենպաստ պայմաններ բազմակողմանի զարգացած մարդու ձևավորման համար։

                  Comment


                  •  

                    Comment


                    • Firafine-ի խոսքերից Նայել գրառումը

                      Լիովին համաձայն եմ Ձեր հետ։ Կարծում եմ, այս թեման ուսումնասիրելիս կարելի է ստեղծել միջառարկայական կապեր, որն ավելի է ակտիվացնելու հետաքրքրությունը առարկայի հանդեպ, զարգացնելու է ստեղծագործական ակտիվությունը և վառ պատկերացում սեփական բնակավայրի բնական երևույթների և աղետների մասին։ Միջառարկայական կապերը ակտիվացնում են ճանաչողական գործունեությունը՝ հաղթահարելով առաջացած բարդությունները։ Այդ աշխատանքը խորացնում է երկու ինտեգրվող առարկաների ուսուցումը ընդլայնում աշհարհահայացքը, ստեղծում բարենպաստ պայմաններ բազմակողմանի զարգացած մարդու ձևավորման համար։
                      Հարգելի Բաղդասարյան, շնորհակալ եմ թեման ուսանելի նյութերով, փորձի փոխանակմամբ հարստացնելու համար: Մեր ժամանակներում առաջնակարգ նշանակություն է ստանում առարկաների և գիտությունների համագործակցությունը` միջառարկայական կապերը:Ուսուցման գործընթացում կարևոր տեղ պետք է հատկացնել միջառարկայական կապերին, որոնք ուսուցման հաջողության անհրաժեշտ պայմաններից են:

                      Comment


                      •  

                        Comment


                        • ԵՇԱ֊ն բավականին կարևոր առարկա է տարրական դպրոցում։ ԲՆական երևույթների, կենդանիների, բույսերի և մարդու մասին սկզբնական գիտելիքները, աշակերտը ստանում է ԵՇԱ ուսումնական առարկայից։ Այս առարկան հիմք է հանդիսանում մի շարք առարկաների համար, որոնք աշակերտներն ուսումնասիրում են ավելի բարձր դասարաններում, այդ իսկ պատճառով այդ առարկայի ուսումնասիրությանը անհրաժեշտ է հատկացնել հատուկ ուշադրություն։ Այս առարկան աշակրտների մոտ զարգացնում է տրամաբանական մտածողություն, հիշողություն, լայն աշխարհայացք։ Աշակերտները ԵՇԱ֊ն լավ յուրացնելով, հետագայում հեշտությամբ են ընկալում և յուրացնում նաև այնպիսի բնագիտական առարկանները, ինչպիսիք են ֆիզիկան, քիմիան,կենսաբանությունը...

                          Comment


                          • Firafine-ի խոսքերից Նայել գրառումը
                            ԵՇԱ֊ն բավականին կարևոր առարկա է տարրական դպրոցում։ ԲՆական երևույթների, կենդանիների, բույսերի և մարդու մասին սկզբնական գիտելիքները, աշակերտը ստանում է ԵՇԱ ուսումնական առարկայից։ Այս առարկան հիմք է հանդիսանում մի շարք առարկաների համար, որոնք աշակերտներն ուսումնասիրում են ավելի բարձր դասարաններում, այդ իսկ պատճառով այդ առարկայի ուսումնասիրությանը անհրաժեշտ է հատկացնել հատուկ ուշադրություն։ Այս առարկան աշակրտների մոտ զարգացնում է տրամաբանական մտածողություն, հիշողություն, լայն աշխարհայացք։ Աշակերտները ԵՇԱ֊ն լավ յուրացնելով, հետագայում հեշտությամբ են ընկալում և յուրացնում նաև այնպիսի բնագիտական առարկանները, ինչպիսիք են ֆիզիկան, քիմիան,կենսաբանությունը...
                            Հարգելիս, անչափ շնորհակալ եմ, արձագանքելու համար։ Լիովի համաձայն եմ ներկայացված տեսակետի շուրջ։ Այս առարկան օգնում երեխային ապրել մի միջավայրում, որը նա ուսումնասիրել է, իրենն է, որի համար նա կարող օգտակար լինել։

                            Comment


                            • https://ourclassweb2.wordpress.com/%...0%D5%B0%D5%A8/,Նախագծային ուսուցման հիմնական նպատակներն են`

                              Նպաստել յուրաքանչյուր մասնակցի ինքնագնահատականի բարձրացմանը`
                              Հնարավորություն ստեղծել, որ յուրաքանչյուրն իրեն տեսնի որպես ընդունակ և իրազեկ անհատականություն;
                              Մասնակցի մոտ զարգացնել իր և մյուսների դրական կերպարը;
                              Սովորողի մոտ ձևավորել իրեն և մյուսներին ստույգորեն գնահատելու հմտություն:
                              Ոգեշնչել սովորողներին զարգացնելու կարողությունների «Համագործակցություն» համակարգը;
                              Ապահովել սովորողի քննադատական մտածողության զարգացման մեխանիզմը, դրված խնդիրը լուծելու ուղիների որոնման հմտության ձևավորումը;
                              Զարգացնել սովորողների հետազոտական կարողությունները (բացահայտել հիմնախնդիրը, հավաքել անհրաժեշտ տեղեկություններ, դիտարկել գործընթացները, ձևակերպել վարկածներ, ընդհանրացնել և այլն) և վերլուծական մտածողությունը:
                              Իրականացվող նախագծերն ունեն հետևյալ տիպաբանական հատկանիշները` ըստ սովորողների գերակշռող գործունեության (առարկայորեն կողմնորոշված, հետազոտական, ստեղծագործական, տեղեկատվական, դերային), ըստ բովանդակության (միջառարկայական և մոնոնախագծեր), ըստ հարաբերությունների բնույթի (ներդասարանային, միջդասարանային, տարածաշրջանային, համապետական, միջազգային), ըստ տևողության (մինինախագծեր` մինչև մեկ շաբաթ, կարճաժամկետ` մինչև մեկ ամիս, միջնաժամկետ` մինչև վեց ամիս, երկարաժամկետ` կես տարուց ավելի), ըստ մասնակիցների թվի (անհատական, խմբային, միջխմբային):

                              Նախագծային ուսուցում կազմակերպելիս հարկ է ապահովել նախագծի իրականացման փուլերի ճիշտ հերթագայությունը և նրանց հատկացվելիք ժամանակի իրատեսական համամասնությունը: Նախագծային աշխատանքի փուլերն են`

                              Նպատակադրում;
                              Գործունեության տարբերակների քննարկում, միջոցների և եղանակների ընտրություն;
                              Պարտականությունների բաշխում;
                              Ինքնակրթություն և գիտելիքների արդիականացում;
                              Հետազոտական գործունեություն;
                              Արդյունքների ընդհանրացում և եզրակացություններ;
                              Արդյունքների հանրայնացում;
                              Հաջողությունների և սխալների վերլուծություն;
                              Շտկողական գործունեություն;
                              Նախագծի հրապարակային պաշտպանություն:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information