Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Ես և շրջակա աշխարհը առարկայի նշանակությունը երեխայի կյանքում»

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Դասական հասկացողությամբ կարելի է ասել, որ ճանապարհային նշանները մարդու կողմից հատուկ ստեղծված և ճանապարհի երկայնքով նրա եզրին տեղադրված առարկաներ են, որոնք ճանապարհից օգտվողներին տալիս են տեղեկություն նրանց համար ցանկալի ուղղության, բնակելի վայրերի, մինչև այդ վայրերը հասնելու մոտավոր հեռավորության մասին, ինչպես նաև ճամփորդության ժամանակ անհրաժեշտ և պետքական տեղեկություն: Եթե հաշվի առնենք այս բացատրությունը, բնական է՝ կառաջանա այսպիսի կարծիք, որ ճանապարհային նշանները հնարավոր է ծագել են ավտոմեքենայի ստեղծումից շատ ավելի առաջնային դարաշրջանում: Այս կարծիքը ճիշտ է, որը և հաստատվում է պատմական փաստերով: Մարդկության զարգացման հետ համապատասխան անհրաժեշտ եղավ որոշակի նշաններով միասնավորված մարդկանցից ձևակերպված առանձին խմբերի միջև կապի անհրաժեշտություն: Այս կապերից մի քաղաքակիրթ նշանակությունը փոխանակման այսինքն՝ առևտրի նպատակով իրականացվող ճամփորդությունները կլինեին, չնայած ճամփորդությունը կարող էր տեղի ունենալ տարբեր նպատակներով, ուխտագնացության, ճանապարհորդություն, իմացություն ճանաչողական ճանապարհորդություն և այն:

    Comment


    • #77
      Երեխաները մեծ սիրով պատրաստում են ճանապարհային նշանները, և դրանց շուրջ կարելի է կազմակերպել հետաքրքիր խաղեր: Այդ թեման ուսումնասիրելիս՝ ես հանձնարարել էի <<Խելացի լուսացույց>> դաս-միջոցառում, որը շատ հետաքրքիր անցավ և երեխաները սովորեցին երթևեկության կանոնները: Խորհուրդ կտամ նաև այդ թեմայի համապատասխան կինոդիտումներ կազմակերպել:

      Comment


      • #78
        Կարինե Վրույրի Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Երկու ընկերների մասին (առակ) Մի անգամ անապատում երկու ընկեր կռվեցին և մեկը մյուսին ապտակ հասցրեց: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով՝ գրեց ավազի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերն ինձ ապտակեց»: Շարունակեցին ճանապարհը, գտան օազիս և որոշեցին լողանալ: Նա, ով ապտակ էր ստացել, փրկվեց խեղդվելուց, ընկերը փրկեց նրան: Երբ ուշքի եկավ, գրեց քարի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց.
        - Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա՝ քարի վրա: Ինչո՞ւ: Ընկերը պատասխանեց.
        - Երբ մեզ նեղացնում են, մենք պէտք է ավազի վրա գրենք, որպեսզի քամիները կարողանան ջնջել: Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա գրել, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել:
        Հարգելի Կարինե, շնորհակալություն ուսանելի և խորիմաստ առակի համար։ Ես կառաջարկեի անանուն շարադրություն << Ինչպիսի ընկեր եմ ես >> վերնագրով։

        Comment


        • #79
          Խաչատրյան Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
          Սիրելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ «Ես և շրջակա աշխարհը առարկայի նշանակությունը երեխայի կյանքում» թեման , որտեղ քննարկելու եմ «Ես և շրջակա աշխարհը» առարկայի նպատակները, դասավանդման մեթոդները, դերն ու նշանակությունը: Սպասում եմ Ձեր արձագանքներին, քննարկումներին: Ձեր կարծիքն ու փորձը ինձ համար անչափ կարևոր է: Աշխարհի մասին ամբողջական ու բազմակողմանի պատկերացում ձևավորելու համար կարևոր է ուսուցման գործընթացն այնպես կազմակերպել, որ յուրաքանչյուր սովորող ակտիվ ներգրավված լինի բոլոր աշխատանքներում՝ առաջնորդվելով իր հետաքրքրություններով և ուսումնական հնարավորություններով: Դրան մեծապես նպաստում է «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական առարկաների ինտեգրված ուսուցումը: «Ես և շրջակա աշխարհը» առարկայի ուսուցման նպատակն է սովորողների մեջ ստեղծել ամբողջական պատկերացում շրջապատող միջավայրի մասին: «Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակում քննարկվող շատ հարցերի անդրադարձ է կատարվում նաև մյուս առարկաների դասավանդման ժամանակ:
          Հարգելի Խաչատրյան,շատ հետաքրքիր թեմա եք քննարկում։Ես և շրջակա աշխարհը ինտեգրված առարկաների դասավանդում է, ինչպես նաև բնագիտական առարկաների հիմքն է դրվում։ Այն լայն հնարավորություն է տալիս միջառարկայական կապերի բացահայտման, երևույթները միմյանց կապելու, ճանաչողական և առարկայական մտածողության զարգացման համար։ Սիրով կմասնակցեմ քննարկումներին։

          Comment


          • #80
            Արմենուհի Նավոյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի Խաչատրյան,շատ հետաքրքիր թեմա եք քննարկում։Ես և շրջակա աշխարհը ինտեգրված առարկաների դասավանդում է, ինչպես նաև բնագիտական առարկաների հիմքն է դրվում։ Այն լայն հնարավորություն է տալիս միջառարկայական կապերի բացահայտման, երևույթները միմյանց կապելու, ճանաչողական և առարկայական մտածողության զարգացման համար։ Սիրով կմասնակցեմ քննարկումներին։
            Հարգելի՛ Նավոյան, անչափ շնորհակալ եմ թեման ուսումնասիրելու համար։ Դուք իրավացի եք՝ ԵՇԱ առարկան հիմքն է բնագիտական առարկաների, աշխարհաճանաչողության։

            Comment


            • #81
              Բնագիտական առարկաների ուսուցմամբ պայմանավորված է նաև աշակերտների գիտական աշխարհայացքի ձևավորումն ու զարգացումը, այն է` գիտելիքներ ունենալ բնության օրենքների և օրինաչապությունների, երևույթների, բնության նկատմամբ ներդաշնակ հարաբերությունների մասին: Նրանք պետք է կարողանան մերժել բնության նկատմամբ սպառողական հոգեբանությունը, իմաստավորեն մարդու և բնության հավերժական կապը, ներդաշնակ ապրեն նրա հետ և պատասխանատվություն կրեն նրա համար: Կրտսեր, միջին և ավագ դպրոցներում աշակերտներին գեղագիտորեն կրթելու և դաստիարակելու լայն հնարավորություններ կան ոչ միայն ուսումնական, այլև` արտադասարանական և արտադպրոցական գործընթացներում: Հատկապես բնագիտական առարկաների ուսուցիչների խնդիրն է օգտագործել այդ հնարավորությունները և հասնել սովորողների գեղագիտական կրթության և դաստիարակության գործում բարձր արդյունքների: Հանրակրթական դպրոցներում աշակերտակենտրոն ուսուցման գործընթացում ուսուցչի խնդիրն է ուղղորդել աշակերտներին, բացահայտել բնագիտական առարկայի «գեղագիտական տարրերը» և հաղորդակից դարձնել նրանց: Մեր կարծիքով բնագիտական առարկաների ուսուցման համակարգում գեղագիտական դաստիարակությունը կարևոր բաղադրիչ է: Այդ առարկաներն արդյունավետ դասավանդելու համար թեմաները պետք է կապել կյանքի հետ, ցույց տալ, որ դրանք մեր կյանքի հիմքն են:

              Comment


              • #82
                ԵՇԱ առարկայի ուսուցման համար անհրաժեշտ է լիարժեք կիրառել ժամանակակից ՏՀՏ-ները կրթական գործունեության մեջ: Համակարգիչների օգնությամբ կարելի է կիրառել ուսուցման ինտերակտիվ մեթոդները: Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաները թույլ են տալիս սովորողներին խմբերով աշխատելու համակարգիչներով, փաստերը համեմատելով, միմյանց հետ վիճելով, հաղթահարելով դժվարությունները` սեփական ջանքերով հանգել ճշմարտության: Այս դեպքում աշակերտները կարող են հասնել բնության երևույթների խորը, հստակ և ճիշտ ընկալմանը: Նրանց գիտելիքների համակարգը ձևավորվում է մտավոր աշխատանքի ընթացքում:

                Comment


                • #83
                  «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Երկիր», «Տիեզերք», «Բնագիտություն», «Իմ խնամած բույսերը», «Իմ խնամած կենդանիները» ուսումնական նախագծերից: «Ես և շրջակա աշխարհը» առարկան նաստում է. 1. Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը: 2. Նպաստում է սովորողների ինքնաճանաչման, ինքնադրսևորման ու ինքնակազմակերպման հմտությունների զարգացմանը: 3. Ձևավորում է առողջ, անվտանգ ապրելակերպին նպաստող վարքագիծ: 4. Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք: 5. Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը: 6. Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը :

                  Comment


                  • #84
                    Դասը գեղագիտորեն պետք է հագեցած լինի, որ աշակերտը նյութը, փորձը, գծագիրը, բանաձևն ուսումնասիրելիս բավականություն ու գեղագիտական հաճույք ստանա, սիրի այդ առարկան և հետաքրքրություն ցուցաբերի և ձգտում ունենա խորանալու այդ առարկայի մեջ: Բնագիտական առարկաների շարքում առանձնանում է մաթեմատիկան, որի հնարավորությունները շատ մեծ են սովորողների գեղագիտական դաստիարակության գործում: Մաթեմատիկան զարգացնում է մարդու տրամաբանությունը, նա ձեռք է բերում վերլուծահամադրական մտածողություն, մտքի ճշգրտություն, ճկունություն, նրբագեղություն, զարգանում են նրա ստեղծագործական ընդունակությունները: Մաթեմատիկան միջառարկայական կապեր է դրսևորում մյուս գիտությունների` ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և այլնի հետ, իսկ տարրական դպրոցում դրա հիմքն է դառնում Ես և շրջակա աշխարհը առարկան:

                    Comment


                    • #85
                       

                      Comment


                      • #86
                        Կարծում եմ, որ կարևոր են նաև ուսուցչի մասնագիտական և մանկավարժական վարպետությունն ու հմտություններն այս ինտեգրված դասավանդումը գրագետ և հետաքրքիր անցկացնելու համար։

                        Comment


                        • #87
                          Արմենուհի Նավոյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Կարծում եմ, որ կարևոր են նաև ուսուցչի մասնագիտական և մանկավարժական վարպետությունն ու հմտություններն այս ինտեգրված դասավանդումը գրագետ և հետաքրքիր անցկացնելու համար։
                          Հարգելի Նավոյան, շատ ճիշտ տեսակետ եք առաջ բերել, ուսուցչի մասնագիտական հմտությունը շատ կարևոր է։ Ուսուցիչը միշտ պետք է ինքնակրթվի, փորձի փոխանակմամբ զբաղվի։ Այս հարթակը հիանալի միջոց է փորձի փոխանակման համար, նոր հմտությունների և կարողությունների ձեռք բերման համար։

                          Comment


                          • #88
                            Երեխաները մեծ սիրով են ուսանում անասնապահության, գյուղատնտեսության մասին դասերը: Այդ թեմաները թույլ են տալիս դուրս գալ թեմայի շրջանակներց, ծավալվել ու հետաքրքիր նյութեր ներկայացնել: Օրինակ հետաքրքիր դասեր կան ցորենի մասին, ցորենի բուժիչ հատկությունների մասին.
                            հարյուրամյակներ շարունակ մարդու սննդի հիմնական մասը կազմում է ցորենը։ Շատ առումներով այն օգտակար է մնացած հացազգիներից: Աշխարհում գոյություն ունի ցորենի գրեթե 30 հազար տեսակ:
                            Ցորենի մշակումից հետո ստացվող թեփը պարունակում է B1, B2, PP, B4, B5, B6, B9, D, E վիտամիններ, կալիումի, մագնիումի, ֆոսֆորի, երկաթի հանքային աղեր, բջջանյութ, բազմաթիվ այլ օգտակար տարրեր` յոդ, սելեն, ցինկ, քրոմ, կոբալտ, մարգանեց, պղինձ, մոլիբդեն, ինոզիտ։

                            Դրա մեջ է կուտակված ցորենի հիմնական բուժիչ հատկությունը, այն ոչ միայն նպաստում է մարսողությանը, այլև հանում է օրգանիզմից ծանր մետաղները, ռադիոնուկլիդները, թունավոր նյութերը: Լիովին յուրացվում է օրգանիզմում և նվազեցնում սովի զգացումը։
                            Օգտակար է գեր, ինչպես նաև հյուծված մարդկանց համար, քանի որ թեփի մեջ առկա B1 վիտամինը նպաստում է սպիտակուցի յուրացմանը:
                            Ցորենը եզակի բույս է. այն ոչ թե մեկ կամ մի քանի հիվանդություններ է բուժում, այլ բուժում է ամբողջ օրգանիզմը:
                            Ինչ վերաբերում է ծլեցրած ցորենին, ապա այն կարգավորում և վերականգնում է օրգանիզմի կենսականորեն կարևոր ֆունկցիաները, հավասարակշռում նյութափոխանակությունը, բարձրացնում իմունիտետը, մաքրում և առողջացնում արյունը, չեզոքացնում սննդի ու դեղորայքի հետ օրգանիզմ թափանցած քիմիկատները, վերականգնում զգայարանները (լսողության, տեսողության, ճաշակելիքի), ամրացնում ատամներն ու ոսկորները, բուժում ճարպակալումից ու գիրությունից:
                            Այնպես որ դրանով սնվելը միանշանակ օգտակար է բոլոր տարիքի, սեռի ու կառուցվածքի մարդկանց, նպաստում է երիտասարդացմանը և կանխում է ծերությունը:

                            Comment


                            • #89
                              Հարգելի՛ Մարիամ, թեմայիդ մեջ ներառված են առարկայի կարևորոգուն խնդիրներն ու հարցերը, հագեցած ու բովանդակալից թեմա է, սահիկաշարերից երևում է այն մեծ աշխատանքը, որը կատարում ես սիրով և անձնվիրաբար, ներառել ես առարկայի բոլոր դասերը և հետաքրքիր, ուսանելի մեկնաբանել դասավանդման գործընթացը: Ինձ շատ դուր եկան տեսանյութերդ:

                              Comment


                              • #90
                                ԵՇԱ առարկայի շրջանակներում աշակերտները սովորում են, որ գյուղատնտեսությունը զբաղվում է գյուղատնտեսական բույսերի մշակությամբ և գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ՝ երկրագործական և անասնաբուծական մթերքներ ստանալու համար: Գյուղատնտեսությունը բնակչությանն ապահովում է սննդամթերքով, արդյունաբերության շատ ճյուղերին` հումքով: Ընդգրկում է երկրագործություն և անասնապահություն ճյուղերը, նաև մթերքների նախնական վերամշակման տարբեր տեսակներ: Նախնադարյան մարդը դեռևս մ. թ. ա. X հազարամյակում հավաքչությունից և որսորդությունից անցել է բույսերի մշակմանն ու կենդանիների ընտելացմանը: Շատ գիտնականների կարծիքով` գյուղատնտեսությունը ծագել է Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի և Ամերիկայի բարեխառն ու առավել խոնավ կլիմա ունեցող շրջաններում: Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի ձևավորման նախասկզբնական կենտրոններից է: Այս նյութի շրջանակներում կարելի է ցանել սերմեր, էքսկուրսիա կատարել նմանատիպ միջավայր:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X