Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Ես և շրջակա աշխարհը առարկայի նշանակությունը երեխայի կյանքում»

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Դասական հասկացողությամբ կարելի է ասել, որ ճանապարհային նշանները մարդու կողմից հատուկ ստեղծված և ճանապարհի երկայնքով նրա եզրին տեղադրված առարկաներ են, որոնք ճանապարհից օգտվողներին տալիս են տեղեկություն նրանց համար ցանկալի ուղղության, բնակելի վայրերի, մինչև այդ վայրերը հասնելու մոտավոր հեռավորության մասին, ինչպես նաև ճամփորդության ժամանակ անհրաժեշտ և պետքական տեղեկություն: Եթե հաշվի առնենք այս բացատրությունը, բնական է՝ կառաջանա այսպիսի կարծիք, որ ճանապարհային նշանները հնարավոր է ծագել են ավտոմեքենայի ստեղծումից շատ ավելի առաջնային դարաշրջանում: Այս կարծիքը ճիշտ է, որը և հաստատվում է պատմական փաստերով: Մարդկության զարգացման հետ համապատասխան անհրաժեշտ եղավ որոշակի նշաններով միասնավորված մարդկանցից ձևակերպված առանձին խմբերի միջև կապի անհրաժեշտություն: Այս կապերից մի քաղաքակիրթ նշանակությունը փոխանակման այսինքն՝ առևտրի նպատակով իրականացվող ճամփորդությունները կլինեին, չնայած ճամփորդությունը կարող էր տեղի ունենալ տարբեր նպատակներով, ուխտագնացության, ճանապարհորդություն, իմացություն ճանաչողական ճանապարհորդություն և այն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Կարողանա ճիշտ կողմնորոշվել և տեղաշարժվել տեղանքում պայմանական նշանների օգնությամբ: Կարողանա տեղանքի օբյեկտների միջոցով որոշել հորիզոնի կողմեը: Կարողանա բացատրել վաղ անցյալում կատարված ճանապարհորդությունների ազդեցությունը մարդկության զարգացման վրա: Կարողանա ինքնուրույն տեղեկություններ հավաքել երկրագնդի և տիեզերքի ժամանակակից հետազոտությունների վերաբերյալ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Թեմայի ավարտին աշակերտը պետք է ունենա քարտեզից օգտվելու նախնական գիտելիքներ և հմտություններ: Կարողանա կողմնացույցով որոշել հորիզոնի կողմերը, կողմնորոշվել տեղանքում: Կարողանա բացատրել նոր մայրցամաքների հայտնագործման, դրանց հետազոտման, շուրջերկրյա ճանապարհորդությունների իրականացման դրդապատճառները: Նախնական գիտելիքներ ունենա տիեզերքում և օվկիանոսում կատարվող ժամանակակից ճանապարհորդությունների մասին: Ինքն էլ ձգտի նոր բացահայտումների կատարել ընթերցանության միջոցով:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Ես և շրջակա առարկայի շրջանակներում աշակերտները ունենում են ճանապարհորդություններ և աշխարհագրական հայտնագործություններ ուսումնասիրելու հնարավորություն: Նմանատիպ թեմաները աշակերտին հնարավորություն են տալիս ունենա շրջակայքում կողմնորոշվելու նախնական գիտելիքներ և հմտություններ, կարողանա առարկաների օգնությամբ կողմնորոշվել տեղանքում: Իմանա, թե ինչ է հորիզոնը, հորիզոնագիծը, հորիզոնի հիմնական և միջանկյալ կողմերը: Կարողանա արևի օգնությամբ որոշել հորիզոնի կողմերը: Իմանա հին ժամանակներից մինչև մեր օրերը երկրագնդի հետազոտության մասին: Իմանա վաղ անցյալում փյունիկեցիների, հին հույների, հռոմեացիների կատարած ճանապարհորդությունների մասին: Իմանա շուրջերկրյա ճանապարհորդությունների մասին: Նմանատիպ թեմաներով կարելի է սահիկաշար պատրաստել՝ նյութը հետաքրքիր ներկայացնելու համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Սպորտը օգնում է երեխաներին զարգացնել իրենց ֆիզիկական հմտությունները, վարժություններ կատարել, նոր ընկերներ ձեռք բերել, հաճույք ստանալ, սովորել խաղալ թիմում, սովորել խաղալ արդար և բարձրացնել ինքնագնահատականը: Ծնողները պետք է ակտիվորեն օգնեն երեխային զարգացնել իրենց սպորտային հնարավորությունները: Դուք պետք է անմասն չմնաք, եթե ցանկանում եք, որ Ձեր երեխան առավելագույնս շահի սպորտից:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Ֆիզիկական վարժությունները կարող են փոխարինել շատ դեղամիջոցների, բայց աշխարհում չկա որևէ դեղամիջոց, որ փոխարինի ֆիզիկական վարժություններին: Անջելլո Մասսո Եթե առաջնորդվենք այս սկզբունքով, ապա կտեսնենք, որ այն, ինչ անում է ֆիզկուլտուրան մեր առողջության և առօրյայի կազմակերպման հարցում, չի կարող անել ոչինչ: Գիտնականներն ապացուցել են, որ ֆիզկուլտուրան նպաստում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև մտավոր զարգացմանը, ուստի որքան վաղ տարիքից ծնողները սկսեն երեխային սովորեցնել մարզվել, այնքան արագ և ճկուն կդառնան երեխայի միտքը և մարմինը: Մեզանում գոյություն ունի թյուր կարծիք, որ այն մարդուն, ով դժվարանում է քայլել կամ վազել, ամենևին պետք չէ սպորտով զբաղվել…

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Իմանա որոշ օրգանների համակարգերի ֆունկցիաները: Կարողանա կողմնորոշվել և առաջին օգնություն ցուցաբերել վերքերի, արևահարության, ցրտահարության, այրվածքների դեպքում: Կարողանա բացատրել հիվանդությունների կանխարգելման նշանակությունը: Իմանա վերքերի, կոտրվածքների, այրվածքների, ցրտահարության, արևահարության մասին: Նախնական գիտելիքներ ունենա որոշ վարակիչ հիվանդությունների և դրանց կանխարգելման միջոցների մասին:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Մեր առողջությունը թեման ուսումնասիրելիս՝ աշակերտները պետք է իմանան մարմնի մասերը, պատկերացում ունենա մարդու օրգանների, զգայարանների, նրանց հիգիենայի մասին: Պատկերացում ունենա օրգանիզմի համար մաշկի ամբողջականության և մարմնի հիգիենայի կանոնների պահպանման անհրաժեշտության մասին: Կարողանա խուսափել մաշկի ամբողջականության խախտման պատճառ հանդիսացող իրավիճակներից: Թեմայի ավարտին աշակերտը պետք է կարողանա ցույց տալ մարդու օրգանները, թվարկել որոշ օրգանների համակարգերը: Իմանա զգայարանների անհրաժեշտությունը մարդու համար: Իմանա լայն տարածում ունեցող վարակիչ հիվանդությունների ախտանիշները և դրանցից խուսափելու ուղիները:

    Թողնել հաղորդագրություն:


  • Տարվա եղանակի փոփոխությունը ոչ միայն կարևորագույն կյանքի դաս է, այլ՝ ինքնաճանաչման կարևոր մեթոդ: Նմանատիպ թեմաները կօգնեն նրանց կառուցել իրենց բառապաշար հմտությունները : Երեխան շատ լավ յուրացնում է նյութը, երբ թեման ուսուցանվում է երգի, ասմունքի, բեմականության միջոցով: «Տերեւները ծառի վրա»
    Ծառի տերեւները ընկնում են գետնին:
    Գետնին, գետնին:
    Ծառի տերեւները ընկնում են գետնին,
    Բոլոր աշնանը երկար!

    Ծառի տերեւները թաքնվում են մեզանից:
    Թաքցնելով մեզանից, թաքցնելով մեզանից:
    Ծառի տերեւները թաքնվում են մեզանից,
    Բոլոր ձմեռները երկար!

    Ծառի տերեւները սկսում են աճել
    Սկսած աճել, սկսելով աճել:


    Ծառի տերեւները սկսում են աճել,
    Բոլոր գարնանը երկար!

    Ծառի տերեւները գեղեցիկ են եւ պայծառ:
    Nice եւ վառ, գեղեցիկ եւ պայծառ:
    Ծառի տերեւները գեղեցիկ են եւ պայծառ,
    Ամառային շատ տարիներ:

    «Օ՜, երբ մենք ենք»:
    (երգում է «Երբ սրբերն անցնում են»)
    Oh, երբ մենք կառուցում ենք, մեծ ձյան!
    Oh, երբ մենք կառուցում ենք մի մեծ ձյան pal!
    Դա սեզոն է, որը մենք կոչում ենք ձմեռ
    Երբ մենք կառուցում ենք մեծ ձյան:

    Oh, երբ մենք տնկենք, մի փոքրիկ սերմեր:
    Oh, երբ մենք տնկում ենք մի փոքրիկ սերմեր:
    Դա սեզոն է, որը մենք կոչում ենք գարուն:
    Երբ մենք փոքր սերմեր ենք տնկում:

    Oh, երբ գնանք, այցելեք եւ այցելեք լողափը:
    Oh, երբ գնանք եւ այցելեք լողափ:
    Դա սեզոն է, որը մենք կոչում ենք ամառ:
    Երբ գնում ենք եւ այցելում ենք լողափ:

    Oh, երբ մենք քամում, մինչեւ բոլոր տերեւները.
    Օ՜, երբ մենք բռնում ենք բոլոր տերեւները:
    Դա սեզոն է, որ մենք աշնան ենք կոչում:
    Երբ մենք բռնում ենք բոլոր տերեւները:

    "Չորս եղանակներ"
    Գարուն, ամառ, անկում, եւ ձմեռ:
    Գարուն, ամառ, անկում, եւ ձմեռ:
    Գարուն, ամառ, անկում, եւ ձմեռ:
    Սրանք չորս եղանակ են:

    «Ձմեռ, գարուն, ամառ, անկում»
    (երգում է «Այս հին մարդու» մեղեդի)
    Ձմեռ, գարուն, ամառ, աշնանը
    Կան սեզոններ, բոլորը չորս:
    Եղանակի փոփոխությունները, արեւը եւ անձրեւը եւ ձյունը,
    Տերեւները ընկնում են եւ ծաղիկները աճում են:

    Ձմեռ, գարուն, ամառ, աշնանը
    Կան սեզոններ, բոլորը չորս:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Թեման հետաքրքիր դարձնելու համար ես հանձնարարում եմ տարվա եղանակների մասին հանելուկներ գուշակել: Ամեն տարի մեզ հյուր են գալիս, Մեկը ալեհեր, իսկ մյուսը՝ ջահել, Երրորդը սուրում է, Չորրորդը՝ լացում է… Ձնեպատ դաշտեր, Սառցեպատ գետեր, Մրրիկն է սուլում, Այդ ե՞րբ է լինում։ Սառեցրել է ճանապարհը, Նախշազարդել պատուհանը, Սպիտակ, սառը սավանով Ծածկել է ողջ աշխարհը։ Պատասխան Ձյունն է հալվում, Գետակն՝ արթնանում, Օրն է երկարում, Այդ ե՞րբ է լինում։ Հողի տակից ծիլ է ծլում, Ծառի ճյուղից բողբոջ ելնում, Արևն ուրախ տաքացնում է, Ձմռան քնից արթնացնում է։ Երկար սպասված եղանակ, Շատ ջերմ արև ու կրակ, Դաշտում ծղրիդն է երգում, Ասեք, այդ ե՞րբ է լինում։ Ամենասիրելի եղանկան է այն, Երբ պետք չէ հագնել հագուստ բազմազան, Երբ արևն ուրախ մեզ ջերմացնում է, Նրա գնալը մեզ տխրեցնում է։ Եկավ առանց վրձին ու ներկ Ներկեց ոսկի ծառ ու տերև։ Ես բերք-բարիք եմ բերում, այգիներն եմ զարդարարում Ու թռչուններին մրսկան Հարավ եմ ճանապարհում։

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Կարողանա բացատրել տարվա եղանակների հերթագայությունը, նկարագրել բույսերի և կենդանիների կյանքում տեղի ունեցող փոփոխությունները: Կարողանա բնության մեջ դիտումներ կատարել: Իմանա շրջակայքում իրականացվող բնապահպանական միջոցառումների մասին: Կարողանա բնության մեջ կատարած դիտարկումների հիման վրա կազմել աղյուսակներ: Բնութագրել այն եղանակը, որը ավելի շատ է սիրում: Կարելի է հանձնարարել նկարազարդել տարվա եղանակների թեմայով պաստառները: Գրել շարադրություններ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Ես և շրջակա առարկայի շրջանակներում սովորեցնում ենք տարվա եղանակները: Թեմայի ավարտին երեխան պետք է իմանա տարվա եղանակները և նրանց ամիսները: Գիտելիքներ ունենա տարվա եղանակներին բույսերի և կենդանիների հետ կատարվող փոփոխությունների մասին: Կարողանա նկարագրել, թե ինչպես է մարդն արձագանքում տարվա եղանակների փոփոխությանը: Նախնական գիտելիքներ ունենա բույսերի և կենդանիների սնման եղանակի, աճի և շարժունակության մասին:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ինչպե՞ս վարվել երկրաշարժից հետո

    1. Փլատակներում գտնվելիս պետք չէ հուսահատվել, հնարավորությունների սահմնաններում հարկավոր է տեղափոխվել անվտանգ տեղ, կարիքի դեպքում` ցույց տալ բուժօգնություն: Պետք է ջանալ կապ հաստատել (գոռալ, հարվածել հնչեղ առարկաներով) հարևան փլատակներում և դրսում գտնվողների հետ:
    2. Փլատակում գտնվելու առաջին օրերին չհայտնաբերվելու դեպքում պետք չէ խուճապի մատնվել. անհրաժեշտ է խնայել ուժերը` ավելորդ շարժումներ չանել, սննդի առկայության դեպքում պաշարը բաժանել մի քանի մասի եւ խնայողաբար օգտագործել այն:
    3. Եթե ծարավ եք, իսկ վնասված ջրատար խողովակներից մոտակայքում հողը թաց է և առաջացել են ջրափոսեր, ձեր հագուստից կտրեք մի կտոր եւ դրա միջոցով խմեք: Բերանում փոքր և ողորկ քար պահելը նույնպես մեղմացնում է ծարավի զգացումը:
    4. Պետք է հիշել, որ ձեզ որոնում են և կփրկեն:
    5. Հիմնական ցնցումից հետո լինում են ուժեղ հետցնցումներ, որոնց հավանականությունը մեծ է առաջին րոպեներին: Ուստի, եթե դրսում եք, մի շտապեք շենք մտնել որևէ մեկին օգնելու կամ թանկարժեք իրերը փրկելու նպատակով:
    6. Պահարանների եւ խորդանոցների դռները բացելիս զգույշ եղեք, որպեսզի ձեր վրա չընկնեն ծանր արարկաներ, կամ աչքերը փոշի չլցվի:

    Թողնել հաղորդագրություն:


  • Այս թեման ուսումնասիրելիս պետք է երեխաներին սովորեցնել , բացատրել, թէ ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ

    1. Խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս անհապաղ դուրս գալ և հեռանալ բաց տարածություն: Վերին հարկերում գտնվելիս կամ ստորին հարկերից դուրս չգալու դեպքում պատսպարվել ապահով տեղերում` հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից: Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել մտնելով սեղանների, մահճակալների տակ:
    Եթե գտնվում եք շենքի երրորդ և ավելի բարձր հարկերում, դուրս մի եկեք շենքից, այլ պատսպարվեք նրա ապահով մասերում, քանի որ երկրաշարժի տեւողությունը փոքր է և չեք հասցնի շենքից դուրս գալ: Բացի այդ, շատ շենքերի թույլ մասերից են սանդուղքները և սանդղահարթակները:
    2. Փողոցում գտնվելիս հեռանալ շենքերից և էլեկտրահաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս խնդրել վարորդին կանգնեցնել մեքենան բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչեւ ցնցումների ավարտը:
    3. Ցնցումների ժամանակ դրսում գտնվելիս չմտնել շենք որեւէ մեկին օգնելու համար, այլ սպասել մինչև ցնցումների ավարտը:
    4. Եթե փոշի է բարձրացել և կա խեղդվելու վտանգ, հագուստով ծածկել շնչառական ուղիները` որպես դիմակ:
    5. Ստորգետնյա ցնցումներից արթնանալիս օգտվել միայն գրպանի լապտերից (հնարավոր հրդեհներից խուսափելու համար), հագնվելու վրա ավելորդ ժամանակ չկորցնելով` վերցնել անհրաժեշտ իրերով պայուսակը, փաստաթղթերը և գործել իրավիճակին համապատասխան:

    Թողնել հաղորդագրություն:

Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X