Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Ես և շրջակա աշխարհը առարկայի նշանակությունը երեխայի կյանքում»

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    «Ես և դպրոցը » թեման անցնելիս աշակերտը պետք է կիրառի դասարանական կանոնները: Իմանա հասակակիցների հետ արդյունավետ հաղորդակցվելու կանոնները, համագործակցության առավելությունը, պատրաստ լինի աջակցելու ընկերներին: Իմանա դպրոցում համակեցության և բարեկիրթ հաղորդակցման կանոնները, գիտակցի աշակերտուսուցիչ փոխհարաբերություններում դերերի առանձնահատկությունները: Կարողանա արդյունավետ հաղորդակցվել և համագործակցել համադասարանցիների և ուսուցիչների հետ: Կարողանա խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, պատասխանատու վարքագիծ դրսևորի շրջապատի հանդեպ: Գիտակցի սեփական վարքագծի հնարավոր հետևանքները: Կարողանա տարբերակել այն իրավիճակները, որոնք կարող են հանգեցնել կոնֆլիկտի, նման իրավիճակներից խուսափելու համար համապատասխան վարք դրսևորել: Գիտակցելով արարքի և հետևանքների կապը` դրսևորի պատասխանատու վարքագիծ:

    Comment


    • #47
      «Իմ տունը, իմ բակը, իմ փողոցը » թեման ուսումնասիրելիս աշակերտը պետք է իմանա իր հասցեն, կարողանա նկարագրել իր բնակության վայրը, շրջակայքի հիմնական կառույցները և դրանց նշանակությունը: Իմանա իր անմիջական հարևաններին: Հասկանա, որ ինքն այդ համայնքի մասնիկն է, իմանա և կարողանա կիրառել հասարակական վարքի կանոնները, պատրաստ լինի օգնել համայնքի անդամներին, տարիքով մեծերին: Կարողանա իր բնակավայրում կողմնորոշվելու նպատակով հարցեր տալ և ուղղորդվել դրանցով: Կարողանա պարզ գծապատկերների միջոցով ներկայացնել իր բնակավայրը:

      Comment


      • #48
        «Քաղաք և գյուղ » թեմայի ուսուցման նպատակները պետք է լինեն ծանոթացումը հայրենի բնօրրանին: Իմանա իր բնակավայրին բնորոշ գծերը, տեսարժան վայրերը: Կարողանա հոգատար վարքագիծ ցուցաբերել շրջապատի մարդկանց, բնաշխարհի, նյութական արժեքների նկատմամբ: Կարողանա գործուն մասնակցություն ունենալ իր բնակավայրի բարեկարգմանը, ցուցաբերել շրջապատը մաքուր պահելու կարողություններ: Կարողանա ներկայացնել իր բնակավայրի նյութական արժեքները, առանձնահատկությունները: Կարողանա իր բնակավայրի բարելավմանն ուղղված առաջարկներ անել:

        Comment


        • #49
          Ես և շրջական առարկան ուսումնասիրելիս պետք է ուշադրություն դարձնել երեխաների կարդալու և պատմելու կարողության վրա: Բացի գիտելիքից դպրոցը սովորողին պետք է տա դրանք կիրառելու կարողություն և հմտություն՝ ստեղծագործական միտք ձևրավորի, ուղղորդի նրա ներքին հնարավորությունները : Քանզի ուսուցման արդյունավետությունը պայմանավորված է սովորողի ձեռք բերած կարողություններով՝ շեշտադրելով արդյունքը, թե նա ինչ կարող է անել: Այս խնդիրը լուծելի է դառնում,երբ ուսումնառության ընթացքում կիրառվում են ուսուցման կազմակերպման արդյունավետ եղանակներ, ինչպիսիք են՝ խմբային , զույգերով , անհատական բնույթի աշխատանքները,աշխատանքային թերթիկների միջոցով նյութերի տարբերակված մշակումը, դասի ընթացքում աշակերտներին զբաղված պահելու համար նախատեսված առաջադրանքների մշակումը և այն: Դրանց ճիշտ և արդյունավետ կազմակերպման դեպքում անհատը ձևավորում և զարգացնում է իր գիտելիքները՝ ակտիվորեն մասնակցելով ճանաչողական գործընթացին։ Մտածական այս գործընթացի համար անհրաժեշտ է նաև, որ աշակերտը համագործակցի մյուսների հետ: Խիստ կարևոր է համընդգրկուն ուսումնական միջավայրի ստեղծումը։ Եվ այդ ուսումական միջավայրի ամենատարածված և ամենագործուն եղանակը խմբային աշխատանքն է, ինչի ընթացքում տեղեկատվության աղբյուրն այլևս գրքերն ու ուսուցիչները չեն, այլ իրական կյանքը։ Խմբային աշխատանքի միջոցով աշակերտները հնարավորություն ունեն իրական կյանքին նմանեցված իրավիճակներում որոնելու իրական խնդիրների լուծումներ՝ օգտագործելով տարբեր ձևեր և տարատեսակ եղանակներ։

          Comment


          • #50
            Խաչատրյան Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
            «Քաղաք և գյուղ » թեմայի ուսուցման նպատակները պետք է լինեն ծանոթացումը հայրենի բնօրրանին: Իմանա իր բնակավայրին բնորոշ գծերը, տեսարժան վայրերը: Կարողանա հոգատար վարքագիծ ցուցաբերել շրջապատի մարդկանց, բնաշխարհի, նյութական արժեքների նկատմամբ: Կարողանա գործուն մասնակցություն ունենալ իր բնակավայրի բարեկարգմանը, ցուցաբերել շրջապատը մաքուր պահելու կարողություններ: Կարողանա ներկայացնել իր բնակավայրի նյութական արժեքները, առանձնահատկությունները: Կարողանա իր բնակավայրի բարելավմանն ուղղված առաջարկներ անել:
            Հարգելի Մարիամ, «Քաղաք և գյուղ » թեմայի ուսուցման ժամանակ կարելի է ուսումնասիրել տեղանքի կարևոր պատմամշակութային հուշարձանները, պատմել նրանց նշանակության ստեղծման շարժառիթների մասին , այդ թեմաներով գրել շարադրություն, փոխադրություն: Լինելով ՀԵՊ-ի ուսուցիչ, շատ եմ կարևորում եկեղեցիների մասին պատմական տվյալների ներկայացնելը:

            Comment


            • #51
              Ես և շրջական առարկայի շրջանակներում աշակերտը ուսումնասիրում, գիտելիքներ է ձեռք բերում մայր բնության մասին: Նախնական գիտելիքներ է ստանում կենդանի օրգանիզմների և անկենդան մարմինների առանձնահատկությունների և դրանց փոխազդեցության մասին: Կարողանում է տարբերել բնական և մարդու կողմից ստեղծված իրերը և շինությունները, անկենդան բնության տարրերը և կենդանի օրգանիզմները: Ճանաչում է իր շրջապատում տարածված կենդանիները, բույսերը: Նախնական գիտելիքներ է ունենում բույսերի կենսական ձևերի և կենդանիների հիմնական խմբերի մասին: Կարողանում է ճանաչել վայրի և մշակովի բույսերը, վայրի և ընտանի կենդանիները: Իմանում է բնության մեջ պահելու վարքի հիմնական կանոնները: Նախնական գիտելիք է ունենում մարդու կյանքում բույսերի և կենդանիների դերի մասին: Իմանում է բույսերի նշանակությունը օդի մաքրության պահպանման համար: Կարողանում է թվարկել բույսերից և կենդանիներից ստացվող սննդամթերքները: Հոգատար վերաբերմունք է դրսևորում կենդանական և բուսական աշխարհի հանդեպ, գնահատում է բնության գեղեցկությունը, անփոխարինելի լինելը:

              Comment


              • #52
                Թեման ամփոփելուց և ամբողջական ուսումնասիրելուց հետո աշակերտը կարողանա տարբերակել բույսերի կենսական ձևերը (ծառեր, թփեր, խոտաբույսեր) և կենդանիների որոշ խմբերի (միջատներ, ձկներ, սողուններ, երկկենցաղներ, թռչուններ, կաթնասուններ) ներկայացուցիչներին, բերի օրինակներ: Կարողանա ճանաչել նրանց իր շրջապատում կամ նկարների վրա: Իմանա բույսերի աճի համար անհրաժեշտ պայմանները (լույս, խոնավություն, ջերմություն, հող): Իմանա բուսական և կենդանական սննդի կարևորությունը իր օրգանիզմի աճի և զարգացման համար:

                Comment


                • #53
                  Շատ կարևոր է, որ թեմայի ավարտին աշակերտը կարողանա ինքնուրույն դիտարկումներ անել բնության մեջ կենդանի օրգանիզմների և անկենդան բնության տարրերի միջև գոյություն ունեցող որոշ կապերի վերաբերյալ և բացատրել դրանք: Կարողանա բացատրել կենդանի օրգանիզմների միջև գոյություն ունեցող կապերը նրանց բնակեցման վայրերում: Իմանա բույսերի բազմացման որոշ ձևեր, ճանաչի իր շրջապատում հանդիպող, պահպանության կարիք ունեցող որոշ բույսեր և կենդանիներ:

                  Comment


                  • #54
                    Շրջակա բնությունը ամենալավ օգնականն է երեխայի մեջ բարի զգացմունքներ դաստիարակելու համար: Բույսերին ու կենդանիներին հետևելը փոքրիկին կօգնեն ոչ միայն նախնական գիտելիքներ ունենալ կենսաբանությունից, այլև կսովորեցնեն սիրել, լինել հոգատար և ուշադիր, ինչպես նաև պատասխանատու, երեխային հասանելի կդարձնեն միտքը, որ կյանքը երկրի վրա անկրկնելի է:
                    Որքան էլ տարօրինակ թվա, բնության հանդեպ սերը սկսվում է ամենափոքր էակներին` մրջյուններին հարգանքով վերաբերվելուց:
                    Շունը կամ կատուն կարող են իրենց պաշտպանել, մինչդեռ միջատները` ոչ:

                    Comment


                    • #55
                      Երեխայի հետ օգնության հասեք վտանգի մեջ հայտնված միջատներին. անզգուշորեն ճանապարհին հայտնված բզեզին բաց թողեք խոտերի մեջ, ջրափոսի մեջ ընկած զատիկին փրկեք ու բաց թողեք ծաղիկների մեջ: Իհարկե, անհեթեթ է թվում միջատին փրկության հասնելը, սակայն հենց այսպիսի փոքրիկ հերոսությունները երեխայի հոգում կսերմանեն բարության և կարեկցանքի ծիլերը, կսովորեցնեն սիրել և գնահատել շրջապատող կյանքը:

                      Comment


                      • #56
                        Բայց փորձեք կանգնեցնել երեխային անծանոթ ծառի մոտ, թող զննի բունը, բարձրությունը, տերևները, նկարի ծառը, հավաքի տերևներն ու սերմերը... Ցույց տվեք նրան լորը` արտերում, անգղը` հեռու ժայռի ծերպին, սկյուռի բույնը` սոճիների անտառում... Բնության ակտիվ ընկալումը զարգացնում է երեխայի դիտողականությունը, ակտիվացնում հարցասիրությունը, հարստացնում հիշողությունը, երևակայությունը, զգացմունքները, խոսքը:
                        Բնությունը կոփում է մարմինը, հարստացնում հոգին:

                        Comment


                        • #57
                          Ի ծնե երեխան իր մեջ բնության հանդեպ սիրո մեծ պոտենցիալ ունի: Սակայն, եթե փոքրիկը կոտրում է ծառերի ճյուղերը, տրորում է ծաղիկները, քարեր է նետում թռչնակների վրա, դրանում մեղավոր են ծնողները, քանի որ ժամանակին չեն խրախուսել երեխայի հետաքրքրությունը բնության և կենդանիների հանդեպ:

                          Comment


                          • #58
                            Առողջություն և անվտանգ կենսագործունեություն թեման ուսումնասիրելու շրջանակներում երեխան պետք է նախնական գիտելիք ունենա սննդի և անձնական հիգիենայի նշանակության, սննդամթերքի ոչ ճիշտ օգտագործման վտանգների և դրանցից խուսափելու միջոցների մասին: Գիտակցի սեփական մարմնի խնամքին և առողջությանը հետևելու, մարմնամարզությամբ զբաղվելու կարևորությունը, տարբերակի առողջության համար վնասակար սովորությունները, գիտակցի մաքրակենցաղ ապրելակերպի դերը վարակներից խուսափելու համար: Իմանա տանը և այլուր հնարավոր վտանգավոր իրավիճակների և դրանց հետևանքների մասին, իմանա երթևեկության կանոնները, երկրաշարժի ժամանակ պաշտպանվելու տարրական կանոնները: Անվտանգ վարքագիծ դրսևորի:

                            Comment


                            • #59
                              Հասկանա սեփական վարքագծի և առողջության կապը, դրսևորի պատասխանատու վարքագիծ: Կարողանա կողմնորոշվել տանը և դրսում ստեղծված վտանգավոր և արտակարգ իրավիճակներում: Կարողանա օգտվել կենցաղային անվտանգ կառավարվող սարքերից: Կիրառի անձնական հիգիենայի կանոնները, դրսևորի կամային հատկանիշներ առողջության համար վնասակար սովորություններից զերծ մնալու համար:

                              Comment


                              • #60
                                Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է սեյսմաակտիվ գոտում, մեր նպատակն է աշակերտներին տալ այն համառոտ գիտելիքները, որոնք անհրաժեշտ են երկրաշարժից պաշտպանվելու համար: Ողջ աշխարհով մեկ փորձում են պաշտպանվել բնության ահեղ երևույթներից` երկրաշարժերից, ջրհեղեղներից, հրաբուխներից, փոթորիկներից, սողանքներից և այլն: Մեր մոլորակի վրա ամեն օր տեղի են ունենում երկրաշարժեր: Երբեմն պատահում է այնպես, որ հողն սկսվում է ցնցվել: Օրորվում են առաստաղից կախված լամպերը, շրխկոցով բացվում են դռները, ճաքճքում են պատերը: Մարդիկ սարսափահար դուրս են վազում փողոց: Երկրաշարժ է… Մի քանի վայրկյանում երկրաշարժը կարող է մեծ քաղաքը վերածել փլատակների կույտի: Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ առաջանում են խոր ճաքեր, տեղի են ունենում փլուզումներ: Փոխվում է գետի հունը, առաջանում են նոր աղբյուրներ և այլն: Երկրաշարժերն առաջանում են, երբ երկրի մակերեւույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարների տեղաշարժ: Այդ տեղում առաջանում է երկրաշարժի օջախ, որտեղ բնահողի ցնցումներն ու տատանումներն առանձնապես ուժեղ են լինում: Երկրի մակերևույթի այն տեղը, որը գտնվում է երկրաշարժի օջախի վերեւում, կոչվում է էպիկենտրոն: Երկրաշարժերն ամենից հաճախ տեղի են ունենում լեռնային շրջաններում: Հայաստանի տարածքում նույնպես տեղի են ունեցել բազմաթիվ ավերիչ երկրաշարժեր, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, ավերվել են շատ բնակավայրեր ու խոշոր քաղաքներ: Այդպիսի ավերիչ երկրաշարժի օրինակ է հանդիսանում 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժը:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X