Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Ես և շրջակա աշխարհը առարկայի նշանակությունը երեխայի կյանքում»

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Հետաքրքիր ու բովանդակալից է անցնում երկրագործություն թեման, որը ուսւոմնասիրում է պարենային, տեխնիկական, կերային և գյուղատնտեսական այլ բույսերի մշակությունը: Երկրագործության կարևորագույն խնդիրը հողի բնական բերրիության բարձրացումն է ագրոտեխնիկական և հողբարելավման միջոցառումներով: Տարբերում են երկրագործության էքստենսիվ ու ինտենսիվ, կայուն, անջրդի, ոռոգելի, բևեռային, լեռնային և այլ ձևեր: Ցանկալի է, որ աշակերտները իմանան լրացուցիչ տեղեկություն: Հողը մշակելու համար վաղ անցյալում օգտագործել են բրիչներ և բհիրներ, իսկ նոր քարի դարից սկսած՝ արորներ, նախագութաններ, գութաններ, հնձող ու կալսող գործիքներ: Առաջին երկրագործական բույսերը՝ ցորենը, գարին, բրինձը, պտղատուները, մշակվել են` սկսած մ. թ. ա. X–VIII հազարամյակներից: Որոշ գիտնականներ ցորենի բուն հայրենիքը համարել են Հայաստանը: Մշակաբույսերն աճեցվել են հիմնականում ոռոգելի հողերում, սննդառությունը կարգավորվել է գոմաղբով պարարտացման միջոցով: Մի շարք ժողովուրդների առասպելներում առաջին արորը եղել է ոսկուց և համարվել է աստվածների պարգևը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    ԵՇԱ առարկայի շրջանակներում աշակերտները սովորում են, որ գյուղատնտեսությունը զբաղվում է գյուղատնտեսական բույսերի մշակությամբ և գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ՝ երկրագործական և անասնաբուծական մթերքներ ստանալու համար: Գյուղատնտեսությունը բնակչությանն ապահովում է սննդամթերքով, արդյունաբերության շատ ճյուղերին` հումքով: Ընդգրկում է երկրագործություն և անասնապահություն ճյուղերը, նաև մթերքների նախնական վերամշակման տարբեր տեսակներ: Նախնադարյան մարդը դեռևս մ. թ. ա. X հազարամյակում հավաքչությունից և որսորդությունից անցել է բույսերի մշակմանն ու կենդանիների ընտելացմանը: Շատ գիտնականների կարծիքով` գյուղատնտեսությունը ծագել է Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի և Ամերիկայի բարեխառն ու առավել խոնավ կլիմա ունեցող շրջաններում: Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի ձևավորման նախասկզբնական կենտրոններից է: Այս նյութի շրջանակներում կարելի է ցանել սերմեր, էքսկուրսիա կատարել նմանատիպ միջավայր:

    Թողնել հաղորդագրություն:


  • Աղավնի Երիցյան
    replied
    Հարգելի՛ Մարիամ, թեմայիդ մեջ ներառված են առարկայի կարևորոգուն խնդիրներն ու հարցերը, հագեցած ու բովանդակալից թեմա է, սահիկաշարերից երևում է այն մեծ աշխատանքը, որը կատարում ես սիրով և անձնվիրաբար, ներառել ես առարկայի բոլոր դասերը և հետաքրքիր, ուսանելի մեկնաբանել դասավանդման գործընթացը: Ինձ շատ դուր եկան տեսանյութերդ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Երեխաները մեծ սիրով են ուսանում անասնապահության, գյուղատնտեսության մասին դասերը: Այդ թեմաները թույլ են տալիս դուրս գալ թեմայի շրջանակներց, ծավալվել ու հետաքրքիր նյութեր ներկայացնել: Օրինակ հետաքրքիր դասեր կան ցորենի մասին, ցորենի բուժիչ հատկությունների մասին.
    հարյուրամյակներ շարունակ մարդու սննդի հիմնական մասը կազմում է ցորենը։ Շատ առումներով այն օգտակար է մնացած հացազգիներից: Աշխարհում գոյություն ունի ցորենի գրեթե 30 հազար տեսակ:
    Ցորենի մշակումից հետո ստացվող թեփը պարունակում է B1, B2, PP, B4, B5, B6, B9, D, E վիտամիններ, կալիումի, մագնիումի, ֆոսֆորի, երկաթի հանքային աղեր, բջջանյութ, բազմաթիվ այլ օգտակար տարրեր` յոդ, սելեն, ցինկ, քրոմ, կոբալտ, մարգանեց, պղինձ, մոլիբդեն, ինոզիտ։

    Դրա մեջ է կուտակված ցորենի հիմնական բուժիչ հատկությունը, այն ոչ միայն նպաստում է մարսողությանը, այլև հանում է օրգանիզմից ծանր մետաղները, ռադիոնուկլիդները, թունավոր նյութերը: Լիովին յուրացվում է օրգանիզմում և նվազեցնում սովի զգացումը։
    Օգտակար է գեր, ինչպես նաև հյուծված մարդկանց համար, քանի որ թեփի մեջ առկա B1 վիտամինը նպաստում է սպիտակուցի յուրացմանը:
    Ցորենը եզակի բույս է. այն ոչ թե մեկ կամ մի քանի հիվանդություններ է բուժում, այլ բուժում է ամբողջ օրգանիզմը:
    Ինչ վերաբերում է ծլեցրած ցորենին, ապա այն կարգավորում և վերականգնում է օրգանիզմի կենսականորեն կարևոր ֆունկցիաները, հավասարակշռում նյութափոխանակությունը, բարձրացնում իմունիտետը, մաքրում և առողջացնում արյունը, չեզոքացնում սննդի ու դեղորայքի հետ օրգանիզմ թափանցած քիմիկատները, վերականգնում զգայարանները (լսողության, տեսողության, ճաշակելիքի), ամրացնում ատամներն ու ոսկորները, բուժում ճարպակալումից ու գիրությունից:
    Այնպես որ դրանով սնվելը միանշանակ օգտակար է բոլոր տարիքի, սեռի ու կառուցվածքի մարդկանց, նպաստում է երիտասարդացմանը և կանխում է ծերությունը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Արմենուհի Նավոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ կարևոր են նաև ուսուցչի մասնագիտական և մանկավարժական վարպետությունն ու հմտություններն այս ինտեգրված դասավանդումը գրագետ և հետաքրքիր անցկացնելու համար։
    Հարգելի Նավոյան, շատ ճիշտ տեսակետ եք առաջ բերել, ուսուցչի մասնագիտական հմտությունը շատ կարևոր է։ Ուսուցիչը միշտ պետք է ինքնակրթվի, փորձի փոխանակմամբ զբաղվի։ Այս հարթակը հիանալի միջոց է փորձի փոխանակման համար, նոր հմտությունների և կարողությունների ձեռք բերման համար։

    Թողնել հաղորդագրություն:


  • Արմենուհի Նավոյան
    replied
    Կարծում եմ, որ կարևոր են նաև ուսուցչի մասնագիտական և մանկավարժական վարպետությունն ու հմտություններն այս ինտեգրված դասավանդումը գրագետ և հետաքրքիր անցկացնելու համար։

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied

    Թողնել հաղորդագրություն:


  • Դասը գեղագիտորեն պետք է հագեցած լինի, որ աշակերտը նյութը, փորձը, գծագիրը, բանաձևն ուսումնասիրելիս բավականություն ու գեղագիտական հաճույք ստանա, սիրի այդ առարկան և հետաքրքրություն ցուցաբերի և ձգտում ունենա խորանալու այդ առարկայի մեջ: Բնագիտական առարկաների շարքում առանձնանում է մաթեմատիկան, որի հնարավորությունները շատ մեծ են սովորողների գեղագիտական դաստիարակության գործում: Մաթեմատիկան զարգացնում է մարդու տրամաբանությունը, նա ձեռք է բերում վերլուծահամադրական մտածողություն, մտքի ճշգրտություն, ճկունություն, նրբագեղություն, զարգանում են նրա ստեղծագործական ընդունակությունները: Մաթեմատիկան միջառարկայական կապեր է դրսևորում մյուս գիտությունների` ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և այլնի հետ, իսկ տարրական դպրոցում դրա հիմքն է դառնում Ես և շրջակա աշխարհը առարկան:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Երկիր», «Տիեզերք», «Բնագիտություն», «Իմ խնամած բույսերը», «Իմ խնամած կենդանիները» ուսումնական նախագծերից: «Ես և շրջակա աշխարհը» առարկան նաստում է. 1. Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը: 2. Նպաստում է սովորողների ինքնաճանաչման, ինքնադրսևորման ու ինքնակազմակերպման հմտությունների զարգացմանը: 3. Ձևավորում է առողջ, անվտանգ ապրելակերպին նպաստող վարքագիծ: 4. Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք: 5. Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը: 6. Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը :

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    ԵՇԱ առարկայի ուսուցման համար անհրաժեշտ է լիարժեք կիրառել ժամանակակից ՏՀՏ-ները կրթական գործունեության մեջ: Համակարգիչների օգնությամբ կարելի է կիրառել ուսուցման ինտերակտիվ մեթոդները: Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաները թույլ են տալիս սովորողներին խմբերով աշխատելու համակարգիչներով, փաստերը համեմատելով, միմյանց հետ վիճելով, հաղթահարելով դժվարությունները` սեփական ջանքերով հանգել ճշմարտության: Այս դեպքում աշակերտները կարող են հասնել բնության երևույթների խորը, հստակ և ճիշտ ընկալմանը: Նրանց գիտելիքների համակարգը ձևավորվում է մտավոր աշխատանքի ընթացքում:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Բնագիտական առարկաների ուսուցմամբ պայմանավորված է նաև աշակերտների գիտական աշխարհայացքի ձևավորումն ու զարգացումը, այն է` գիտելիքներ ունենալ բնության օրենքների և օրինաչապությունների, երևույթների, բնության նկատմամբ ներդաշնակ հարաբերությունների մասին: Նրանք պետք է կարողանան մերժել բնության նկատմամբ սպառողական հոգեբանությունը, իմաստավորեն մարդու և բնության հավերժական կապը, ներդաշնակ ապրեն նրա հետ և պատասխանատվություն կրեն նրա համար: Կրտսեր, միջին և ավագ դպրոցներում աշակերտներին գեղագիտորեն կրթելու և դաստիարակելու լայն հնարավորություններ կան ոչ միայն ուսումնական, այլև` արտադասարանական և արտադպրոցական գործընթացներում: Հատկապես բնագիտական առարկաների ուսուցիչների խնդիրն է օգտագործել այդ հնարավորությունները և հասնել սովորողների գեղագիտական կրթության և դաստիարակության գործում բարձր արդյունքների: Հանրակրթական դպրոցներում աշակերտակենտրոն ուսուցման գործընթացում ուսուցչի խնդիրն է ուղղորդել աշակերտներին, բացահայտել բնագիտական առարկայի «գեղագիտական տարրերը» և հաղորդակից դարձնել նրանց: Մեր կարծիքով բնագիտական առարկաների ուսուցման համակարգում գեղագիտական դաստիարակությունը կարևոր բաղադրիչ է: Այդ առարկաներն արդյունավետ դասավանդելու համար թեմաները պետք է կապել կյանքի հետ, ցույց տալ, որ դրանք մեր կյանքի հիմքն են:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Արմենուհի Նավոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Խաչատրյան,շատ հետաքրքիր թեմա եք քննարկում։Ես և շրջակա աշխարհը ինտեգրված առարկաների դասավանդում է, ինչպես նաև բնագիտական առարկաների հիմքն է դրվում։ Այն լայն հնարավորություն է տալիս միջառարկայական կապերի բացահայտման, երևույթները միմյանց կապելու, ճանաչողական և առարկայական մտածողության զարգացման համար։ Սիրով կմասնակցեմ քննարկումներին։
    Հարգելի՛ Նավոյան, անչափ շնորհակալ եմ թեման ուսումնասիրելու համար։ Դուք իրավացի եք՝ ԵՇԱ առարկան հիմքն է բնագիտական առարկաների, աշխարհաճանաչողության։

    Թողնել հաղորդագրություն:


  • Արմենուհի Նավոյան
    replied
    Խաչատրյան Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ «Ես և շրջակա աշխարհը առարկայի նշանակությունը երեխայի կյանքում» թեման , որտեղ քննարկելու եմ «Ես և շրջակա աշխարհը» առարկայի նպատակները, դասավանդման մեթոդները, դերն ու նշանակությունը: Սպասում եմ Ձեր արձագանքներին, քննարկումներին: Ձեր կարծիքն ու փորձը ինձ համար անչափ կարևոր է: Աշխարհի մասին ամբողջական ու բազմակողմանի պատկերացում ձևավորելու համար կարևոր է ուսուցման գործընթացն այնպես կազմակերպել, որ յուրաքանչյուր սովորող ակտիվ ներգրավված լինի բոլոր աշխատանքներում՝ առաջնորդվելով իր հետաքրքրություններով և ուսումնական հնարավորություններով: Դրան մեծապես նպաստում է «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական առարկաների ինտեգրված ուսուցումը: «Ես և շրջակա աշխարհը» առարկայի ուսուցման նպատակն է սովորողների մեջ ստեղծել ամբողջական պատկերացում շրջապատող միջավայրի մասին: «Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակում քննարկվող շատ հարցերի անդրադարձ է կատարվում նաև մյուս առարկաների դասավանդման ժամանակ:
    Հարգելի Խաչատրյան,շատ հետաքրքիր թեմա եք քննարկում։Ես և շրջակա աշխարհը ինտեգրված առարկաների դասավանդում է, ինչպես նաև բնագիտական առարկաների հիմքն է դրվում։ Այն լայն հնարավորություն է տալիս միջառարկայական կապերի բացահայտման, երևույթները միմյանց կապելու, ճանաչողական և առարկայական մտածողության զարգացման համար։ Սիրով կմասնակցեմ քննարկումներին։

    Թողնել հաղորդագրություն:


  • Արմենուհի Նավոյան
    replied
    Կարինե Վրույրի Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկու ընկերների մասին (առակ) Մի անգամ անապատում երկու ընկեր կռվեցին և մեկը մյուսին ապտակ հասցրեց: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով՝ գրեց ավազի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերն ինձ ապտակեց»: Շարունակեցին ճանապարհը, գտան օազիս և որոշեցին լողանալ: Նա, ով ապտակ էր ստացել, փրկվեց խեղդվելուց, ընկերը փրկեց նրան: Երբ ուշքի եկավ, գրեց քարի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց.
    - Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա՝ քարի վրա: Ինչո՞ւ: Ընկերը պատասխանեց.
    - Երբ մեզ նեղացնում են, մենք պէտք է ավազի վրա գրենք, որպեսզի քամիները կարողանան ջնջել: Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա գրել, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել:
    Հարգելի Կարինե, շնորհակալություն ուսանելի և խորիմաստ առակի համար։ Ես կառաջարկեի անանուն շարադրություն << Ինչպիսի ընկեր եմ ես >> վերնագրով։

    Թողնել հաղորդագրություն:


  • Երեխաները մեծ սիրով պատրաստում են ճանապարհային նշանները, և դրանց շուրջ կարելի է կազմակերպել հետաքրքիր խաղեր: Այդ թեման ուսումնասիրելիս՝ ես հանձնարարել էի <<Խելացի լուսացույց>> դաս-միջոցառում, որը շատ հետաքրքիր անցավ և երեխաները սովորեցին երթևեկության կանոնները: Խորհուրդ կտամ նաև այդ թեմայի համապատասխան կինոդիտումներ կազմակերպել:

    Թողնել հաղորդագրություն:

Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X