Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Ես և շրջակա աշխարհը առարկայի նշանակությունը երեխայի կյանքում»

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Ընտանիք թեման ուսումնասիրելիս կարելի է հանձնարարել նկարել ընտանիքի անդամներին, բարեկամներին: Երբ ուշադիր ուսումնասիրում ենք այդ նկարները կարող ենք բացահայտել ընտանիքի բոլոր անդամների տեղն ու դերը տվյալ երեխայի կյանքում: Ընտանիք թեման միայն նրա համար չէ, որ երեխան ճանաչի ընտանիքի դերն ու նշանակությունը՝ այլ կարող ենք բացահայտել ընտանիքներում առաջացող խնդիրները ,դրանց հաղթահարման ուղիները, ներկայացնել ժամանակակից ընտանիքների խնդիրները, առանձնահատկությունները, ձևավորել ընտանիքի հետ սոցիալմանկավարժական ընտանիքի կարողություններ, հմտություններ:
    Վերջին խմբագրողը՝ Խաչատրյան Մարիամ; 09-01-20, 20:38.

    Comment


    • #32
      Ընտանիքը նաև հասարակության հենսայուներից է և մարդկային հասարակության ամենաառանցքային սոցիալական ինստիտուտներից: Դեռ վաղ տարիքից պետք է երեխային սովորեցնել հարգել ընտանիքի անդամներին, իմանալ իր դերն ու նշանակությունը ընտանիքի մեջ:

      Comment


      • #33
        Ես և շրջակա աշխարհը առարկայի շրջանակներում երեխան սովորում է ընկերության, ընկերասիրության, ընկերների հետ շփման մասին, գիտելիքներ ձեռք բերում իր հասակակիցների հետ ընկերություն անելու մասին: Թեև ընկերական հարաբերություն ստեղծելու համար չկան հստակ սահմանափակումներ, ընկերները հաճախ ունենում են ընդհանրություններ, ընդհանուր ծագում, զբաղմունքների կամ շահերի համընկնումներ, և այլն։ Երեխաներին պետք է սնել այն մտքով, որ ընկերը մեծ դեր է խաղում մարդու կյանքում: Լավ ընկերը կդարձնի իր ընկերոջը ավելի լավը, իսկ վատը` հակառակը:Դրա համար հարկավոր է ընտրություն կատարելիս շատ ու շատ կենտրոնանք հաջողակ ընկեր ընտրելու մեջ:

        Comment


        • #34
          Թեման ուսումնասիրելիս կարելի է օրինակներ բերել ընկերության մասին, նշանավոր մարդկանց կարծիքներին ծանոթանալ. Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։ Գրասիան Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է։ Գրաֆ Աշխարհում ոչինչ չկա ընկերությունից ավելի լավ ու հաճելի, առանց դրա աշխարհը կարծես թե զրկված կլիներ արևից։Ցիցերոն Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի։ Պատերազմի թե խաղաղության մեջ՝ միևնույն է։ Ռոլենհագեն Գեորգ Ընկերությունը, որն ընդհատվել է, ճիշտն ասած, իսկի բնավ չի էլ սկսվել։ Պուբլիլիոս Սիրոս Անհավատարիմ ընկերները, դրանք… արևային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արևը։ Հիպել Ճշմարիտ ընկերների ամեն ինչն ընդհանուր է։ Էվրիպիդես

          Comment


          • #35
            Ընկերության մասին Նա չէ ընկերը, ով խղճում է, այլ նա, ով օգնում է։ Թոմաս Ֆուլեր Եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս։ Թելման ...................................................................................................................................................... .......................... Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է։ Հենրի Ադամս ...................................................................................................................................................... .......................... Արցունքներն անհամեմատ քիչ են լինում, եթե կա մեկը, ում հետ կարելի է հեղել դրանք։ Ալֆիերի ...................................................................................................................................................... .......................... Ընկերությունն անխզելի է դարձնում և նրա հմայքը կրկնապատկում է մի զգացում, որը պակասում է սիրուն` համոզվածություն։ Բալզակ ...................................................................................................................................................... .......................... Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը։ Բեկոն ...................................................................................................................................................... .......................... Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։ Գրասիան ...................................................................................................................................................... .......................... Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է։ Գրաֆ ...................................................................................................................................................... .......................... …Եթե ուզում ես ընկերներիդ ծառայություն մատուցել, ապա պետք չէ լռության մատնել նրանց թերությունները։ Դեբիդուր ...................................................................................................................................................... .......................... Ճշմարիտ ընկերների ամեն ինչն ընդհանուր է։ Եվրիպիդես ...................................................................................................................................................... .......................... Անվստահելի հանգամանքներում էլ իմացվում է ընկերոջ հավատարմությունը։ Էննիուս ...................................................................................................................................................... .......................... Կենցաղային ոչ մի բարիք մեզ համար հաճելի չի լինի, եթե մենք վայելում ենք այն` չբաժանելով դա ընկերների հետ։ Էրազմ Ռոտերդամցի ...................................................................................................................................................... .......................... Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում։ Թուկիդիտես ...................................................................................................................................................... .......................... Ընկերությունը պետք է լինի անսահմանորեն ավելի հանդուրժող, քան սերը։ Ժանլիս ...................................................................................................................................................... .......................... Իսկական ընկերության մեջ սովորական մարդկանց համար անհասանելի հմայք է թաքնված։ Լաբրյուեր ...................................................................................................................................................... .......................... Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է։ Լառոշֆուկո ...................................................................................................................................................... .......................... Առավել ամոթալի է ընկերներին չվստահել, քան նրանցից խաբված լինել։ Լառոշֆուկո ...................................................................................................................................................... .......................... Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է։ Լառոշֆուկո ...................................................................................................................................................... .......................... Քայլ առ քայլ` առևտրի օրենքն է, սակայն ոչ ընկերության։ Առևտուրը ընկերություն չի ճանաչում, բայց և ընկերության մեջ չպետք է առևտուր լինի։ Լեսինգ ...................................................................................................................................................... .......................... Կարողացիր ընկեր լինել` ընկեր կգտնես։ Կրասիցկի ...................................................................................................................................................... .......................... Ես ամենից շատ սիրում եմ ընկերոջը նրա համար, որ նա թերություններ ունի, որոնց մասին կարելի է խոսել նրա հետ։ Հեզլիթ ...................................................................................................................................................... .......................... Միայն ընկերոջ ձեռքը կարող է փշերը սրտից հանել։ Հելվեցիուս ...................................................................................................................................................... .......................... Անհավատարիմ ընկերները, դրանք… արևային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արևը։ Հիպել ...................................................................................................................................................... .......................... Աստված մեզ ազգականներ է պարգևում։ Ընկերներ, փառք աստծո, մենք ինքներս ենք ընտրում։ Էթել Մամֆորդ ...................................................................................................................................................... .......................... Ընկերությունն այս կյանքի մեծագույն ուրախություններից է. և ընկերության ուրախություններից է այն, որ կա մեկը, ում կարելի է գաղտնիք վստահել։ Մանձոնի ...................................................................................................................................................... .......................... Ընկերներին պահելու լավագույն միջոցը նրանց չդավաճանելն է։ Միզներ ...................................................................................................................................................... .......................... Ապրիր մարդկանց հետ այնպես, որ քո բարեկամները չարակամներ չդառնան, իսկ չարակամները` բարեկամներ։ Պյութագորաս ...................................................................................................................................................... .......................... Կեղծ ընկերն ավելի վատ է ամենադաժան թշնամուց։ Պուբլիլիոս Սիրոս ...................................................................................................................................................... .......................... Ընկերությունը, որն ընդհատվել է, ճիշտն ասած, իսկի բնավ չի էլ սկսվել։ Պուբլիլիոս Սիրոս ...................................................................................................................................................... .......................... Ընկերը նա է, ով ամեն անգամ, երբ դու զգում ես նրա կարիքը, կռահում է այդ մասին։ Ռենար ...................................................................................................................................................... .......................... Մտերմությունը կարող է լինել առանց փոխադարձության, բայց ընկերությունը` երբեք։ Ժան Ժակ Ռուսո ...................................................................................................................................................... .......................... Բանն այն չէ, թե ումից ես ծնվել դու, այլ այն, թե ում հետ ես ընկերություն անում։ Սերվանտես ...................................................................................................................................................... .......................... Մեծ մարդու ընկերությունն աստվածների պարգև է։ Վոլտեր ...................................................................................................................................................... .......................... Աշխարհում ոչինչ չկա ընկերությունից ավելի լավ ու հաճելի, առանց դրա աշխարհը կարծես թե զրկված կլիներ արևից։ Ցիցերոն ...................................................................................................................................................... .......................... Առանց ընկերության կյանքը ոչինչ է։ Ցիցերոն ...................................................................................................................................................... .......................... Նա, ով ընկերությունը հանգեցնում է օգուտի, իմ կարծիքով, խլում է ընկերությունից ամենաթանկարժեքը, ինչ կա նրա մեջ։ Ցիցերոն ...................................................................................................................................................... .......................... Երբ շան ու կատվի մեջ ընկերություն է հանկարծ առաջանում, դա այլ բան չէ, քան դաշինք` ընդդեմ խոհարարի։ Ստեֆան Ցվայգ ...................................................................................................................................................... .......................... Սերը մատչելի է բոլորին, բայց ընկերությունը սրտի քննություն է։ ՈՒդետո ...................................................................................................................................................... .......................... «Ընկեր» բառը բոլորի շուրթերին է, սակայն ճշմարիտ ընկերությունը հազվադեպ է։ Փեդրո

            Comment


            • #36
              Երեխան, հատկապես դեռահասը, ձգտում է բավարարել իր սեփական պահանջմունքները, ինքնուրույն դառնալ, ինքնահաստատվել: Ընտանիք թեմայի դասերը լավագույն պատկերացումները կարող են ձևավորել երեխայի մեջ՝ հասկացություն տալով ավանդական և լիարժեք ընտանիքի մասին:

              Comment


              • #37
                Հարգելի Մարիամ, կարելի է երեխաներին ընթերցել նաև առակներ միասնության և ընկերության մասին: Սողոմոն թագավորը մի հսկա փիղ ուներ, որ իր ճամփին ամեն ինչ ոտնատակ էր տալիս, բայց քանի որ թագավորի սիրած փիղն էր, անպատիժ էր մնում: Մեծ վնաս էր հասցնում այդ հսկան, մանավանդ՝ մրջյուններին: Պառկում էր ու մի քանի մրջնապալատ միանգամից ավերում, ոտը դնում ու մի պալատ մրջյուն էր ջնջում, կնճիթով քաշում ու մի պալատ էր երկինք փչում: Ճարահատյալ՝ մրջյունները գնացին Սողոմոն թագավորի մոտ:
                -Իմաստուն թագավորն ապրա՛ծ կենա,- ասացին,- քո փիղը մեր տներն ավերում է, մեր ցեղը ջնջում է, արգելի՛ր:

                -Ի՞նչ,- գոռաց արքան,- մրջյուններն ովքե՞ր են, որ նրանց պատճառով իմ փղի առջև արգելք դնեմ:

                Երկրորդ, երրորդ անգամ գնացին գանգատի, թագավորը դարձյալ չլսեց: Եվ տեր թագավորից հույսները կտրած՝ մրջյունները որոշեցին մեծ ժողով անել: Եկան, խելք խելքի տվին ու փղին հաղթելու համար ճար գտան: Մրջնավարի լուռ գործի կպան ու փղին վայել գերեզման փորեցին: Ծանր փնչոց ու խուլ ոտնաձայներ եկան. մրջյունները սսկվեցին: Դո՛փ, դո՛փ, դո՛փ…
                Փիղը գալիս էր ավերելու: Ու մեկ էլ՝ թը՛մփ… հսկան փոսն ընկավ, ոտքերը տնկեց, մնաց ու մնաց:

                Comment


                • #38
                  Երկու ընկերների մասին (առակ) Մի անգամ անապատում երկու ընկեր կռվեցին և մեկը մյուսին ապտակ հասցրեց: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով՝ գրեց ավազի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերն ինձ ապտակեց»: Շարունակեցին ճանապարհը, գտան օազիս և որոշեցին լողանալ: Նա, ով ապտակ էր ստացել, փրկվեց խեղդվելուց, ընկերը փրկեց նրան: Երբ ուշքի եկավ, գրեց քարի վրա. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց.
                  - Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա՝ քարի վրա: Ինչո՞ւ: Ընկերը պատասխանեց.
                  - Երբ մեզ նեղացնում են, մենք պէտք է ավազի վրա գրենք, որպեսզի քամիները կարողանան ջնջել: Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա գրել, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել:

                  Comment


                  • #39
                    Ընկերություն թեման կարելի է շարունակել շարադրությամբ Իմ ընկերը, Լավ ընկերության գաղտնիքը վերնագրով, երգել երգեր ընկերության մասին և կարդալ առակներ : Այս գործընթացից հետո երեխաները շատ լավ մեկնաբանում են ստեղծագործությունները, քննարկում, քննադատում և այս ամենից կարևոր եզրահանգումներ կատարում:

                    Comment


                    • #40
                      Դասը կարելի է ամփոփել նմանատիպ գեղեցիկ առակներով: Մի իմաստունի հարցրին.

                      – Ընկերների քանի՞ տեսակ գոյություն ունի:
                      – Չորս տեսակ, – պատասխանեց նա: – Կան ընկերներ, որոնք ուտելիքի պես են. դու նրանց կարիքը զգում ես ամեն օր:
                      Կան ընկերներ, որոնք դեղի պես են. դու փնտրում ես նրանց, երբ վատ ես զգում քեզ:
                      Կան ընկերներ, որոնք հիվանդության պես են. նրանք ինքներն են փնտրում քեզ:
                      Բայց կան նաև ընկերներ, որոնք օդի պես են. նրանք անտեսանելի են, բայց միշտ քեզ հետ են:

                      Comment


                      • #41
                        Ընկերություն թեման ամփոփելիս ես հանձնարարում եմ գրել նամակներ, որտեղ երեխաները գրում են իրենց ընկերներին գեղեցիկ խոսքեր, բարեմաղթանքներ և իրեց ընկերության գեղեցիկ պահերը: Երեխաները այդ աշխատանքը կատարում են մեծ հետաքրքրությամբ, սիրով և հաճույքով: Նրանց համար այդ աշխատանքը հանդիսանում է բառապաշարի զարգացման միջոց:

                        Comment


                        • #42
                          Ես և շրջակա աշխարհը առարկայի սուցման գործընթացում, կախված թեմայից, դասի նպատակից, դասարանից, սովորողների առանձնահատկություններից, առկա հնարավորություններից և այլ հանգամանքներից, տվյալ դասի կամ դասի առանձին հատվածի համար ըստ նպատակահարմարության կարող են ընտրվել ուսումնական գործունեության հետևյալ տեսակները. ուսումնական նյութի բացատրում, լուսաբանում ինչպես ուսուցչի, այնպես էլ աշակերտների կողմից, երևույթների դիտարկում, մեկնաբանում, տեղանքի ուսումնասիրում, իրադրությունների հետազոտում, նկարների, ֆիլմերի դիտում, քննարկում, ուսումնական ձեռնարկների և այլ աղբյուրների ուսումնասիրում, գործնական և փորձնական աշխատանքների կատարում, գրաֆիկական աշխատանքների կատարում, արվեստի ստեղծագործությունների դիտում և հետազոտում, հիմնահարցերի հետազոտում, կոնֆլիկտային իրավիճակների քննարկում, ստեղծագործական աշխատանքների կատարում, ներկայացում, տեխնիկական սարքերով և գործիքներով աշխատանքների կատարում, խաղերի, մրցույթների, հանդեսների անցկացում, բանավեճերի, քննարկումների, դերային խաղերի կազմակեպում, իրավիճակների դիտարկում և արդյունքների վերլուծում, հաշվետվությունների պատրաստում, ներկայացում, նոր տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի օգտագործում, անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքների կատարում:

                          Comment


                          • #43
                             

                            Comment


                            • #44
                              Երեխան պետք է այդ դասերից հասկանա , որ մարդը բնության և հասարակության մասնիկ է, զանազանի մարդկանց միջև գոյություն ունեցող տարիքային, սեռային տարբերությունները: Հասկանա, որ անձնային որակները պայմանավորված չեն սեռով: Կարողանա գնահատել իր և մյուսների հաջողությունները, համագործակցել, ընդունի համակեցության կանոնները: Կարողանա պաշտպանել սեփական իրավունքներն ու շահերը և գիտակցի իր պարտականությունները: Կարողանա տարբերակել արարքներն ըստ հնարավոր հետևանքների, ունենա պատասխանատու վարք:

                              Comment


                              • #45
                                Երեխան պետք է կարողանա բացատրել մարդու` բնության և հասարակության հետ փոխկախվածությունը և օրինակներ բերի: Հասկանա սեռային որոշ կարծրատիպերի պայմանական լինելը, օրինակներ բերի: Կարևորի ընկերական հարաբերությունների դերն իր կյանքում, կարողանա ուսումնական գործընթացում և խաղերի ժամանակ ստեղծել փոխօգնության և վստահության հարաբերություններ դասընկերների հետ:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X