Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Ես և շրջակա աշխարհը առարկայի նշանակությունը երեխայի կյանքում»

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Երկրից մինչև տիեզերական տարածության ամենահեռուներում ֆիզիկապես գոյություն ունեցող ամեն ինչը, մեզ շրջապատող անսահման և հավերժական նյութական աշխարհը կոչվում է Տիեզերք: Տիեզերքն ընդգրկում է անթիվ բազմությամբ գալակտիկաներ: Մեզ տեսանելի ամենահեռավոր գալակտիկաներն այնքան հեռու են մեզանից, որ դրանցից եկող լույսը մեզ է հասնում միլիարդավոր տարիների ընթացքում: Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է: Այժմ մենք գիտենք, որ չնայած Երկիրը բացառիկ կարևորություն ունի մեզ համար, բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը՝ ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը: Աստղերն ինքնալուսարձակող, ջրածնի ու հելիումի գազային վիթխարի գնդեր են, որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին՝ հազարավոր աստիճանների: Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են ևս 9 մեծ մոլորակներ (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն, Պլուտոն և 10-րդ) ու հազարավոր փոքր մարմիններ՝ աստղակերպներ ու գիսավորներ: Բայց դրանք, նույնիսկ միասին վերցրած, զանգվածով շուրջ 100 անգամ փոքր են Արեգակից: Որպեսզի գաղափար կազմենք Տիեզերքի չափերի մասին, դրանք համեմատենք Երկրից դիտվող երկնային մարմինների հեռավորությունների հետ:

    Comment


    • #17
      Թեման կարելի է հեշտացնել՝ հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները: Խթանման փուլում կարելի է հորինել տիեզերքի, մոլորակների մասին հանելուկներ: Այն ինչն է, այն ինչը՝ 15 միլիարդ տարի առաջ պայթյունից է առաջացել ։ Այն ինչն է, այն ինչը՝ ոչ սկիզբ ունի , ոչ էլ վերջ ։ Այն ինչն է, այն ինչը , որ պտտվում է արեգակի շուրջ ։ Այն ինչն է, այն ինչը՝ կլոր գունդ է որտեղ օդ չկա ։ Այն ինչն է, այն ինչը՝ նրա շուրջ պտտվում են բոլոր ,մոլորակները ։ Դե գուշակեք ՝ Մարսն ինչո՞վ է պատված ։ Այն ինչն է, այն ինչը՝ այնտեղ շունչ չկա ,բայց կան մոլորակներ ու աստղեր ։ Դե գուշակեք ՝ Նեպտունն ինչո՞վ է պատված ։ Ո՞րն է արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը ։ Ո՞րն է արեգակնային համակարգի ամենաոքր մոլորակը ։

      Comment


      • #18
        Նպատակը․ Սովորողների մոտ «Տիեզերք» գաղափարի ներմուծում: Տիեզերքի նկատմամբ հետաքրքրության առաջացում: Այդ ոլորտում տարրական գիտելիքների ձեռք բերում: Սովորողի մտահորիզոնի զարգացում: Ստացված գիտելիքն և տեղեկատվությունը նախագծային աշխատանքներում ճիշտ օգտագործելու կարողություն: «Տիեզերք + Իմացումի հրճվանք» փոխադարձ կապի ամրապնդում: Տեսական նյութը գործնականի վերածելու կարողություն: Տիեզերքին վերաբերող նյութերով, տիեզերքի հետ կապված տարբեր գործունեությունների միջոցով սովորողների՝ նախագրային և նախաթվային շրջանի ուսուցման կազմակերպում:

        Comment


        • #19
          Ընդհանուր խնդիրները․ Աշխարհաճանաչողության զարգացում: Լեզվամտածողության զարգացում Ես-ի գիտակցում, շրջակա աշխարհը ճանաչելու հմտություններ: Հեռավորության և ժամանակի զգացողություն: Բնական, շրջակա միջավայրի ուսումնասիրություն: Նոր գաղափարների և հասկացությունների ներմուծում: Տեսողական-պատկերային մտածողության զարգացում: Դիտումներ/դիտարկումներ/կատարելու, դրանք առօրյայում օգտագործելու կարողություն: Գիտելիք, կարողություն, հմտություն ֆիլտրի ձևավորում: Տեսողական հիշողության զարգացում: Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում: Ստեղծագործական երևակայության խթանում: Տեխնոլոգիական, այդ թվում մեդիա կարողությունների զարգացում:

          Comment


          • #20
            « Տիեզերք » նախագիծը հնարավորություն է տալիս սովորողներին ուսումնասիրել անծայրածիր տիեզերքը, երկնային մարմինները, նրանց դասավորությունը, կապը , ճանաչել տիեզերագիտությամբ զբաղվող մարդկանց, նրանց կատարած հետազոտությունները ուսումնասիրել, աստղերի դիտումներ, ուսումնասիրություններ կատարել: Ուսումնասիրում ենք՝ Տիեզերքը, Երկիր մոլորակը Նպատակ՝ տիեզերքի մասին նախագիտելիքների հաղորդում, տիեզերքի ու շրջակա աշխարհի ուսումնասիրություն, բացահայտում: Խնդիրներ՝ Սովորողների աշխարհաճանաչողության, աշխարհընկալման զարգացում Սովորողների գործնական առաջադրանքների կատարում Ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացում Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն Դիտումներ /դիտարկումներ/ կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում Երկրային, երկնային երևույթները դիտարկելու / դիտելու/ և գրանցելու տեխնոլոգիայի մշակում: Համադրելու , վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու ունակությունների ձևավորում և զարգացում: Մեթոդների ընտրություն Անհրաժեշտ ՏՀՏ միջոցների կիրառում /ըստ տարիքային առանձնահատկության/ Անհրաժեշտ գործիքներ և նյութեր Տեխնոլոգիական գիտելիքների ձևավորում, զարգացում, կիրառում, ցուցադրում Աշխատանքային գործունեության արդյունքում բազմազան ուսումնական նյութերի ստեղծում Նախագծի ընթացքը Ուսումնասիրել տիեզերքը, երկնային մարմինները: Առաջադրանքներ՝ 1. Կատարել խմբավորումներ ըստ հատկանիշի՝ ձևի, չափի, գույնի և այլն: . 2. Զույգեր կազմել ըստ հատկանիշների ՝ մեծ- փոքր, երկար -կարճ, հաստ-բարակ, բարձր-ցածր, վերև-ներքև: 3. Կատարել բնագիտական փորձեր, ուսումնասիրություններ անել, մեկնաբանել, տրամաբանել: 4.Հաշվել և անվանել երկնային մարմիները 5. Պատկերել տիեզերքն ու հաշվել, համեմատել երկնային մարմինները Մայրենի + Տեխնոլոգիա + Ես և շրջակա Տիեզերքն ու երկնային մարմինները ուսումնասիրելուց հետո քննարկել հանելուկներ տիեզերքի և երկնային մարմինների մասին : Հանելուկներ, շուտասելուկներ: Երգ-երաժշտություն /«Արև’, արև եկ-եկ» երգերի շարք/ Սովորում-խաղում են Աթ. Խնկոյանի «Առավոտը գյուղում» բանաստեղծությունը։ Առաջադրանք՝ 1. Նկարել անսովոր մոլորակներ , անվանել, ստեղծագործել նկարի շուրջ: 2. Ռադիոհաղորդում պատրաստել տիեզերի անհայտ մոլորակների մասին: 3. « Իմ մոլորակը » թեմայի շուրջ նկարել մոլորակ, պատմել , թե ովքեր են իր մոլորակի բնկաիչները, ինչ ձևի, գույնի է իր մոլորակը, անվանել այն և զարգացնել զրույցը: 4. Պլաստիլինով պատրաստել մոլորակներ , դերաբաշխում անել և բեմադրել մոլորակների պար, խաղ-ներկայացում, երկխոսություն 5. Ուսումնասիրել շրջակա աշխարհը, դիտումներ, ուսումնասիրություններ անել, համեմատել տիեզերքն ու Երկիր մոլորակը, զրույց-քննարկում անել Մեդիատեխնոլոգիա. + Ճամփորդություն Նկարում ենք լուսինն ու աստղերը Pait-ով, ռադիոհաղորդում ենք պատրաստում տիեզերքի մասին, գնում ենք աստղացուցարան և դիտում ենք տիեզերքի և երկնային մարմինների մասին պատմող ֆիլմեր:

            Comment


            • #21
              Առարկայի շրջանակներում ծանոթանում ենք շրջակա միջավայրի առանձնահատկություններին, պարզաբանում ենք բնության կարևորագույն օրենքները և այն ուղիները, որոնց միջոցով կարելի Է պահպանել ու վերարտադրել բնությունը: Անհրաժեշտ է մանկական տարիքից նպատակաուղդված ձևով դաստիարակել պատասխանատվություն մեզ շրջապատոդ միջավայրի նկատմամբ: Իսկ դրա իրականացումը հնարավոր Է հիմնականում սովորողների ճանաչողական գործընթացում, մասնավորապես, երբ նրանք ծանոթանում են Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի տեսակներին: Դա կատարվում Է ուսուցման, ինչպես նաև սովորողների հետ հատուկ աշխատանքի՝ բնապահպանական միջոցառումների, ցուցահանդեսների, էքսկուրսիաների, ֆենոլոգիական դիտումննրի կազմակերպման միջոցով:

              Comment


              • #22
                Բնապահպանական հարցերի ուսումնասիրումը պետք Է սկսել ոչ թե բույսերի պահպանությունից, այլ «անթրոպոգեն գործոններ» հասկացությունից: Անհրաժեշտ է մի քանի օրինակներով ցույց տալ բուսական հւսրստության օգտագործման մասշտաբները մարդկության կողմից (օրինակ' յուրաքանչյուր մարդու համար ամբողջ կյանքի ընթացքում անհրաժեշտ է միջինը % 400 ծառից պատրաստված իրեր՝ սկսած լուցկուց մինչև կահույքը): Մարդածին գործոնները փոխում են առանձին բույսերի և բուսական համակեցությունների կյանքի պայմանները, կրճատում կամ ավելացնում են նրանց քանակը օգտագործման ընթւսցքում: Ահա թե ինչու մւսրդու յուրաքանչյուր գործունեություն, կապված բուսականության օգտագործման հետ:

                Comment


                • #23
                   

                  Comment


                  • #24
                     

                    Comment


                    • #25
                      Հարգելի Մարիամ, շատ հետաքրքիր և ուսանելի էր: Շնորհակալ եմ, որ կիսվում եք Ձեր փորձով:

                      Comment


                      • #26
                        Տիեզերք Նախատեսված է երրորդ դասարանի սովորողների համար Նպատակը` Աշխարհաճանաչողության ձևավորում, տիեզերքի մասին տարրական գիտելիքների հաղորդում, շրջակա աշխարհի ուսումնասիրություն Թեմատիկ միավորներ o Արև o Լուսին o Աստղեր o Մոլորակ o Համաստեղություններ Բովանդակությունն ըստ գործունեության ձևերի Մաթեմատիկա – մայրենի –մեդիատեխնոլոգիա Քայլ 1. Ընթերցում ենք ինտերնետային կայքերից կամ այլ աղբյուրներից ընտրված տեքստը Քայլ.2 Ընդգծում ենք մաթեմատիկական տվյալներ պարունակող, կամ տրամաբանական լուծում պահանջող հատվածները Քայլ 3. Հատվածներն առանձնացնում ենք տեքստից ու իրական տվյալներից օգտվելով, տարատեսակ պահանջներ ձևակերպելով, խնդիրներ ենք կազմում Քայլ.4 Բոլոր խնդիրները հավաքում ենք, նկարազարդում ու խնդրագիրք ստեղծում Քայլ 5. Առցանց դասի կազմակերպում` ընտրում ենք առավել հետաքրքրաշարժ խնդիրները և հրապարակելով ենթակայքում` առաջադրում մյուս սովորողներին Արդյունքում կազմում ենք ,,Տիեզերական նկարազարդ էլեկտրոնային խնդրագիրք,, Լեզվագործունեություն – մեդիատեխնոլոգիա Քայլ.1 Ինտերնետային կայքերից, կրթահամալիրի մեդիագրադարանից, փնտրում, առանձնացնում ենք անհրաժեշտ նյութերը Քայլ 2.Կարդում ենք նյութը, ընդգծում մեզ առավել հետաքրքրող, զարմացնող հատվածները Քայլ.3.Քննարկման համար առավել նպատակահարմար է գործածել կրկնակի գրառումների մեթոդը: Որպեսզի բոլոր սովորողները մասնակցեն քննարկմանը, կարելի է կազմակերպել խմբային քննարկում կամ աշխատել ինտերակտիվ գրատախտակով: Գրատախտակը շիրմա գործիքի օգնությամբ բաժանում ենք երկու մասի: Մի մասում մուտքագրում ենք տվյալ թեմայի վերաբերյալ մեր նախնական գիտելիքերը, մյուս մասում ` ընթերցանությունից հետո ձեռք բերածը:

                        Comment


                        • #27
                          Ապահովում ենք նաև ներառարկայական կապը. Քայլ 4. Վերջում համեմատում ենք մեր իմացածն ու սովորածը՝ ամրապնդելով ստացած ինֆորմացին: Այս աշխատանքը հնարավորություն է տալիս աշխատանքի մեջ ներգրավել բոլոր սովորողներին : ,,Լճակի մեջ նետված քարը,, հնարի կամ ,, Պրիզմա՚,, մեթոդի կիրառմամբ երկանդամներ ենք կառուցում, ստեղծում զվարճալի բառակապեր, հորինում պատմություններ: Պատմությունները մուտքագրում ենք, ընթերցում, հարցեր առաջադրում, նոր ավարտ հորինում: Տիեզերք, արև, լուսին, աստղ, մոլորակ և այլ բառարմատներով բառեր են կազմում, նոր բառեր հորինում, բացատրում դրանց իմաստը: Բառարանների օգնությամբ դուրս ենք բերում համանունները: Ընտրում մեզ առավել դուր եկած համանունը, պատճառաբանում ընտրությունը: Տրված բառերով առած-ասացվածներն ենք հորինում, գրի առնում կամ տեսաձայնագրում: Այս աշխատանքի մեջ ներգրավում ենք նաև ընտանիքի անդամներին, այլ դպրոցում սովորող ընկերներին, ծանոթներին: Ասացվածքի բառերը խառնում ենք, դասավորում, նոր ասացվածքներ ստեղծում, դրանք գրի առնում: Արև բառով օրհնանքներ ենք գրի առնում կամ ձայնագրում: Հորինում ենք գովք, հանելուկներ, շուտասելուկներ, արևի, լուսնի, Երկիր մոլորակի, աստղերի մասին, մուտքագրում ենք, ձևավորում էջը Սոցհարցում— Հարցնում ենք անցորդներին, ուսուցիչներին, սովորողներին: o Ի՞նչ գիտենք մեր մոլորակի մասին: Ինչո՞ւ չգիտենք: Ինտերակտիվ դաս Սովորողները տիեզերքի, տիեզերական մարմինների մասին հանելուկներ են հորինում և մուտքագրելով էլ. փոստի միջոցով ուղարկում ուսուցչի, դասընկերների, ծնողների հասցեներին:Ստացողները փորձում են պատասխանել և առաջադրանքը հետ ուղարկել: Փոստով ուղարկված պատասխանները կարդալուց հետո, ուղարկում ենք նաև մեր պատասխան տարբերակը: Խմբայինաշխատանք—մեդիատեխնոլոգիա— մայրենի լեզու Քայլ 1.Տեքստը ընթերցում ենք, բաժանում փոքր հատվածների: Քայլ 2. Յուրաքանչյուր խումբ ընթերցում է իրեն բաժին ընկած հատվածը: Քայլ 3.Ուշադիր ընթերցելուց հետո, հատվածը ներկայացնում է նկարի տեսքով: Քայլ 4.Աշխատանքն ավարտելուց հետո խմբերը ներկայացնում են աշխատանքները: Քայլ 5.Կարդում են իրենց նկարին համապատասխանող հատվածը և ձայնագրվում:

                          Comment


                          • #28
                            Մուշեղյան Քրիստինե-ի խոսքերից Նայել գրառումը

                            Հարգելի Մարիամ, շատ հետաքրքիր և ուսանելի էր: Շնորհակալ եմ, որ կիսվում եք Ձեր փորձով:
                            Հարգելի Քրիստինե, անչափ շնորհակալ եմ թեման ուսումնասիրելու, տեսանյութը դիտելու համար: Դուք իրավացի եք՝ փորձի փոխանակումը ուսուցչի մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացման լավագույն միջոցներից է: Բոլորիդ կարծիքը իմ համար կարևոր է, շնորհակալ եմ քննարկմանը մասնակցելու համար:

                            Comment


                            • #29
                              Ես և շրջակա աշխարհը առարկայի նշանակությունը երեխայի կյանքում միանշանակ կարևոր է, քանի որ երեխան իր շրջապատից զատ ուսումնասիրում է իր ընտանիքը, ընկերներին, շրջապատը, ընտանիքի դերը հասարակության մեջ: Եկեք չմոռանանք, որ ընտանիքը հասարակության բարոյական և մշակութային նկարագիրն է: Ընտանիքում է մարդն ստանում նախնական հոգևոր և բարոյական դաստիարակությունը: Ուստի խիստ կարևոր է հոգևոր-բարոյական այն մթնոլորտը, որի մեջ մեծանում է անհատը, որովհետև բարոյահոգեբանական մթնոլորտը նպաստավոր պայմաններ է ապահովում իբրև քրիստոնյա նրանց բարոյական, անձնային որակների ձևավորման համար: Ազգը պահողն ու շարունակողը, ազգային նկարագիրն ու դիմագիծը սերնդեսերունդ փոխանցողը ընտանիքն է:

                              Comment


                              • #30
                                Եթե երեխան մեծանում է բարոյական բարձր հիմքերի վրա գտնվող, սիրո, փոխհամաձայնության և հարգանքի մթնոլորտ ունեցող ընտանիքում, բնական է, որ այն իր անշեղ ու անխախտ կնիքը, դրոշմը կդնի նրա հոգու ու սրտի վրա, նրա մեջ իսկական Մարդ կերտելով: Ու թեև որոշակի տարիքից հետո արդեն ընտանիքից դուրս անհատը մտնում է արդեն այլ միջավայր (բակ, դպրոց և այլն), սակայն այն հիմնավոր կրթությունն ու դաստիարակությունը, որը նա ստացել է մայրական անխարդախ կաթի հետ, ծննդյան առաջին իսկ օրվանից, արդյունավորվում ու պտղաբերում է արդեն հասուն տարիքում:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X