Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Ես և շրջակա աշխարհը առարկայի նշանակությունը երեխայի կյանքում»

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Կարելի է օգտվել նմանատիպ սահիկաշարերից: https://lusinepashayan.wordpress.com/2014/01/09/%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82-%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Քիթը մարդու և ողնաշարավոր կենդանիների շնչառական ուղիների սկզբնական հատվածն է: Տարբերում են արտաքին քիթ և քթի խոռոչ, որոնք կազմում են մի ամբողջություն և ծառայում որպես շնչառական օրգան: Արտաքին քիթը հատուկ է միայն մարդուն: Այն կազմված է մկաններով ու մաշկով ծածկված ոսկրաաճառային կմախքից: Աճառային մասն ապահովում է քթի շարժունությունը: Արտաքին քիթը բաղկացած է 3 մասից՝ քթի արմատ, մեջք և ծայր: Քթի ստորին կողմնային մասերը կոչվում են քթի թևեր: Քթի խոռոչում են գտնվում հոտառական նյարդերի վերջույթները, ուստի քիթը հոտառության օրգան է: Քթի խոռոչը միջնապատով բաժանվում է 2 կեսի և արտաքին միջավայրի հետ հաղորդակցվում է քթանցքերով, իսկ քիթըմպանի հետ՝ հետին բացվածքների (խոաններ) միջոցով. օդն անցնում է ըմպան, ապա՝ կոկորդ: Քթի խոռոչի ստորին պատը (կամ հատակը) կազմում են կարծր քիմքի ոսկրերը, իսկ վերինը (կամ տանիքը) մաղանման նուրբ ոսկրաթիթեղ է (մաղոսկր), որի անցքերով անցնում են հոտառական նյարդի ճյուղերը: Քթի միջնապատը կազմում է խոռոչի աջ ու ձախ մասերի ներքին պատերը: Կողմնային պատերին կան գրեթե հորիզոնական ուղղությամբ տեղադրված քթային խեցիներ (ստորին, միջին և վերին), որոնք քթի խոռոչի աջ ու ձախ կեսերը բաժանում են քթային անցուղիների (վերին, միջին, ստորին): Վերին և միջին անցուղիների փոքր բացվածքներով քթի խոռոչը հաղորդակցվում է քթի հավելյալ 4 զույգ ծոցերի (հայմորյան, ճակատային, սեպոսկրային և ծակոտկեն մաղոսկրային) հետ: Արտաքին անցուղում է քթարցունքային խողովակի բացվածքը, որով արցունքները հոսում են քթի խոռոչ: Քթի խոռոչի բոլոր պատերը, խեցիներն ու հարքթային ծոցերը պատված են լորձաթաղանթով, որի էպիթելի թարթիչները շարժվում են խոանների ուղղությամբ՝ կլանելով փոշու հատիկները: Օդում պարունակվող քիմիական նյութերը լուծվում են քթի ներքին մակերևույթի նյարդային վերջույթները ծածկող հեղուկում: Քիմիական ներգործությունն ընկալելով՝ ընկալիչները (ռեցեպտորներ) ազդանշաններ են ուղարկում գլխուղեղ և այդպիսով ապահովում հոտառական զգացողությունը: Մարդաբանության մեջ, անձի նույնականացման բնագավառում, կարևոր նշանակություն ունի արտաքին քթի ձևի ուսումնասիրությունը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Մաշկը շատ նուրբ, առաձգական թաղանթ է, որը ծածկում է ամբողջ մարմինը և օրգանիզմը պաշտպանում վնասումներից, բարձր և ցածր ջերմաստիճանների, քիմիական նյութերի վնասակար ներգործությունից ու վարակիչ հիվանդություններից: Մաշկում գտնվում են նյարդային վերջույթները, որոնց օգնությամբ մենք զգում ենք ցավը, շոգը, ցուրտը, առարկաների մակերևույթների խորդուբորդությունը կամ հարթ լինելը: Մաշկում կան նաև ճարպագեղձեր, որոնց միջոցով մաշկից հեռանում են (քրտինքի ձևով) ավելորդ խոնավությունն ու տարբեր մնացորդային նյութեր: Դա հնարավորություն է տալիս պահպանել մարմնի կայուն ջերմաստիճանը: Մաշկի հաստությունը մարմնի տարբեր մասերում տարբեր է. կոպերի վրա այն 1 մմ է, ներբանների վրա՝ մինչև 5 մմ և ավելի: Մաշկը բաղկացած է 2 հիմնական շերտերից. արտաքին շերտը վերնամաշկն է (էպիդերմիս), որը մենք տեսնում ենք, և այն հենց այդպես էլ կոչվում է՝ մաշկ: Վերնամաշկի գույնը պայմանավորված է նրա մեջ պարունակվող մելանին գունակով, որը մաշկը պաշտպանում է արևի ճառագայթներից: Արևի ճառագայթների ազդեցությամբ մելանինի քանակությունն օրգանիզմում ավելանում է, և առաջանում է մաշկի մուգ գունավորում՝ արևայրուք, երբեմն՝ նաև բծեր՝ պեպեններ: Վերնամաշկի տակ գտնվում է բուն մաշկը (դերմա), որտեղ տեղակայված են արյան անոթները, քրտնագեղձերը, նյարդային վերջույթները և մազապարկերը (ֆոլիկուլներ): Բուն մաշկի տակ բարակ ճարպաշերտ կա, որը կազմված է փուխր շարակցական հյուսվածքից և հարուստ է արյան անոթներով ու նյարդերով: Ճարպաշերտի մեղմիչ հատկության շնորհիվ օրգանիզմը պաշտպանվում է մեխանիկական վնասվածքներից, թույլ թթուների և հիմքերի ազդեցությունից: Երբ մենք մրսում ենք, ենթամաշկային մանր մկաններն ու մազանոթները կծկվում են, և մաշկը փշաքաղվում է, վերածվում «սագամաշկի», որի շնորհիվ նվազում է մաշկի ջերմատվությունը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Աչքը մարդու և կենդանիների տեսողության օրգանն է: Աչքերով կենդանիները տեսնում են, տեղեկություն ստանում շրջպատի առարկաների մասին. մարդիկ ճանաչում են առարկաները, զանազանում նրանց գույնը, ձևը և պայծառությունը: Մարդու աչքը աշխատում է լուսանկարչական խցիկի նման. այն բարդ օպտիկական կենդանի սարք է: Առարկայից եկած լույսի ճառագայթների բեկման և կիզակետման միջոցով աչքի մեջ ստացվում է առարկայի փոքրացված պատկերը: Լույսի ճառագայթներն աչքի մեջ են թափանցում մաշկային թափանցիկ շերտի՝ եղջերաթաղանթի միջոցով, այնուհետև անցնում են պինդ թափանցիկ տեսապակու՝ ոսպնյակի միջով, որտեղ էլ բեկվում և կիզակետվում են աչքի հետին պատի ցանցաթաղանթի վրա: Ստացված պատկերն ընդունվում է ցանցաթաղանթի զգացող նյարդային վերջույթների կողմից, և տեսողական նյարդով ազդակներն ուղարկվում են գլխուղեղ: Աչքի գունավոր մասը՝ ծիածանաթաղանթը, պարունակում է հատուկ ներկանյութ՝ մելանին, որի քանակությամբ է պայմանավորված աչքի գույնը: Ծիածանաթաղանթը տեղավորված է եղջերաթաղանթի հետևում: Այն նուրբ մկանային թաղանթ է, որի կենտրոնում կա կլոր անցք՝ բիբը: Ուժեղ լարվածության դեպքում ծիածանաթաղանթի մկանները կծկվում են, և բիբը նեղանում է ու կարող է վերածվել փոքր կետի, մթնշաղին, ընդհակառակը, բիբը լայնանում է, և այդպես կարգավորվում է աչքի մեջ ընկնող լույսի ճառագայթների քանակը: Մարդիկ և կենդանիների մեծամասնությունն ունեն 2 աչք, ինչը հնարավորություն է տալիս նրանց որոշել նաև առարկաների հեռավորությունն ու մեծությունը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Ականջները լսողության օրգաններն են. դրանց միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները: Կաթնասունների ականջների կառուցվածքը գրեթե միանման է: Չնայած սողունները, երկկենցաղները և թռչունները նույնպես օժտված են գերազանց լսողությամբ, սակայն նրանց լսողության օրգանների կառուցվածքը տարբեր է: Որոշ միջատների լսողության օրգանները տեղադրված են մարմնի կամ վերջույթների վրա: Լսողության օրգանի տեսանելի մասը կոչվում է արտաքին ականջ կամ ականջախեցի: Այն մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ: Ականջի ձագարաձևության շնորհիվ այն հավաքում է ձայնային ալիքները և արտաքին լսողական անցուղիով դրանք ուղղում անցուղու վերջում գտնվող հատուկ թաղանթի՝ թմբկաթաղանթի վրա: Թմբկաթաղանթի տատանումները հաղորդվում են նրան միացած լսողական 3 փոքրիկ ոսկրիկներին (մուրճ, սալ, ասպանդակ), որոնք սկսում են թրթռալ: Թրթռումների շնորհիվ ներքին ականջի մաս կազմող ականջախխունջում պարունակվող հեղուկը շարժման մեջ է դրվում: Խխունջի մեջ կան մազիկներով պատված զգացող բջիջներ, որոնք գլխուղեղ են ուղարկում ձայնային ազդակներ: Երեվույթների այսպիսի հաջորդականությունը հանգեցնում է այն բանին, որ մարդ կարողանում է լսել տարբեր ձայներ, այդ թվում՝ խոսքը և երաժշտությունը, տարբերել նրանց ուժգնությունը: Կենդանիների մեծամասնությունն ունի 2 ականջ, որը հնարավորություն է տալիս որոշելու, թե որտեղից է գալիս ձայնը: Ձայնի աղբյուրից հեռու գտնվող ականջում ձայնի ազդեցությունը համեմատաբար թույլ է լսվում: Ամենացածր ձայները, որոնք կարող է մարդը ընկալել, առաջանում են վայրկյանում 20 տատանումից, ամենաբարձրը՝ 20 հզ. տատանումից: Ներքին ականջը (կոչվում է նաև լաբիրինթոս), բացի լսողությունից, կարևոր դեր է կատարում նաև հավասարակշռության զգացողության մեջ. գլխի դիրքի նույնիսկ չնչին փոփոխության դեպքում ներքին ականջում գտնվող 3 կիսաբոլոր խողովակներում պարունակվող հեղուկում առաջացած շարժումներն ընկալվում են նյարդային բջիջների կողմից, որոնք տեղեկություն են ուղարկում գլխուղեղ: Առանց այդ տեղեկությունն ընկալելու մարդը չի կարող քայլել: Արտաքին լսողական անցուղին պատված է մաշկով, որն ունի նուրբ մազեր և դեղնադարչնագույն ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր: Վերջիններիս արտազատուկն ունի պաշտպանական նշանակություն. այն իր վրա է հավաքում ականջն ընկած մանրէներն ու տարատեսակ կեղտը: Բնական պայմաններում այն չորանալով՝ աստիճանաբար ինքնուրույն դուրս է գալիս: Սակայն ավելցուկը կարող է առաջացնել ականջի ծծմբախցան և փակել լսողական անցուղին:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    ԵՇԱ առարկայի շրջանակներում աշակերտները սովորում են մարդու զգայարանների մասին՝ ծանոթանալով իրեց օրգան համակարգին: Թեմայի ավարտին աշակերտները իմանում են, որ զգայարանների օգնությամբ մարդն ստանում է տարատեսակ տեղեկություններ շրջակա միջավայրի մասին: Մարդու հիմնական զգայարանները 5-ն են՝ տեսողության, լսողության, հոտառության, համի և շոշափելիքի: Յուրաքանչյուր զգայարան ապահովում է միայն որոշակի գրգիռների ընկալումը: Տեսողության զգայարանը աչքն է, լսողությանը՝ ականջը, հոտառությանը՝ քիթը, համի զգայարանները լեզվի վրա տեղադրված համային ընկալիչներն են, շոշափման զգացողությունն իրականանում է մաշկի միջոցով: Զգացողության օրգանները հնարավորություն են տալիս ընկալել շրջակա միջավայրի առարկաներն ու տարբերել դրանց հիմնական բնույթը, ձևը, գույնը, ջերմաստիճանը, կոշտությունը, հոտը, համը և այլն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Երեխան զգում է այն, ինչ մեզնից շատերը չեն էլ նկատում: Սա հպման նկատմամբ գերզգայունակությունն է: Պատկերացրեք միայն` երեխան զգում է այն, ինչ նրա շրջապատողներից շատերը չեն զգում: Նա չի էլ կարողանում բացատրել, քանի որ բոլորի նման «տակտիլ զգացողությունների փորձառություն» չունի: Դա շատ անհատական զգացողություն է: Մեկի համար կարող է տհաճ լինել որոշակի մատերիալը, մյուսի համար՝ ճնշումը մաշկի վրա, իսկ երրորդի համար անտանելի մեծ թվով մարդկանց բավականին մոտ լինելը: Ինչ-որ մեկը կարող է չսիրել գլուխը լվանալը, կամ գլխարկ դնելը, կամ էլ հրաժարվել որոշակի սննդամթերքից: Գերզգայունակությունը կարող է ունենալ տարբեր աստիճաններ. այն կարող է ազդել մարմնի մի փոքրիկ հատվածի կամ էլ ողջ մարմնի վրա:
    • Լինում են նաև դեպքեր, երբ երեխան չի զգում այն, ինչ զգում են մյուսները: Սա էլ ցածր տակտիլ զգայունակությունն է: Նման դեպքում կարող եք շոյել երեխային, իսկ նա չնկատի: Ամուր գրկել, իսկ երեխան ավելի ու ավելի ամուր է ցանկանում, որ իրեն գրկեն: Ցածր տակտիլ զգայունակություն ունեցող երեխաներն անդադար փնտրում են այն, նրանք պարզապես կենտրոնացած են լրացուցիչ տակտիլ զգացողություններ գտնելու վրա: Քանի որ «նյարդային լարերով» ազդակները վատ են փոխանցվում, երեխային սկսում է չբավարարել տակտիլ զգացողությունները: Իսկ երբ ինչ-որ բան չի բավարարում, փորձում ենք ձեռք բերել: Այդպիսի երեխաները կարող են շոյել, հարվածել և անգամ եղունգներով ճանկռել մարմինը, հպվել տարբեր առարկաներին, տակտիլ զգացողություններ որոնել այլ մարդկանց հետ և այլն:
    • Հանդիպում են նաև այնպիսի դեպքեր, երբ երեխայի մոտ նկատվում են միաժամանակ և՛ բարձր, և՛ ցածր զգայունակություն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Երեխաներն ընտանիքի «թույլ» կետերն են, ամենից խոցելի և առավել շատ ենթակա տարատեսակ վտանգների:
    Նրանց անվտանգությունը խնդիր է բոլոր ծնողների համար: Եթե փոքրուց չսովորեցնեք երեխային լինել ուշադիր, կարողանալ պաշտպանել ինքն իրեն և ինքնուրույն հոգալ սեփական անվտանգության մասին, ապա և՛ նա, և՛ դուք կարող եք բախվել բազմաթիվ խնդիրների ու հաճախ հայտնվել տհաճ իրավիճակներում:
    Զգայական ինտեգրացիան մի գործընթաց է, որի ժամանակ մարդու նյարդային համակարգը բոլոր զգայարանների միջոցով ինֆորմացիա է ստանում, այնուհետև կարգավորում, պահպանում և մշակում է դրանք այնպես, որ հնարավոր լինի կիրառել մեկ այլ նպատակաուղղված գործունեության մեջ: Մենք ունենք 7 զգայարան, որոնցից յուրաքանչյուրի շնորհիվ էլ հենց գլխուղեղն արտաքին միջավայրից ստանում է այդ ինֆորմացիան: Այդ զգայարաններն են.

    1) Տեսողական
    2) Լսողական
    3) Համի
    4) Հոտի
    5) Պրոպրիոցեպտիվ (որի ժամանակ գլխուղեղը մկանների, ջլերի և հոդերի միջոցով ինֆորմացիա է ստանում տարածության մեջ մարմնի դիրքի, քաշի, ճնշման, շարժումների և փոփոխման մասին),
    6) Վեստիբուլյար (կենտրոնը տեղակայված է ներքին ականջում և ինֆորմացիա է ստանում հավասարակշռության, գրավիտացիայի փոփոխման, տարածության մեջ մարմնի տեղաշարժման մասին),
    7) Շոշափական կամ տակտիլ ( հպում):

    Այս զգայարանների մասին, հավանաբար, շատ ենք լսել, բայց պետք է հիշել, որ
    զգայական ազդակների մշակման գործընթացի խանգարման հետևանքով խնդիրներ են ի հայտ գալիս երեխայի շարժողական համակարգի և ճանաչողության զարգացման գործընթացում, ինչպես նաև վարքային դրսևորումներում: Զգայական ինտեգրացիոն թերապիայի գլխավոր նպատակը հանդիսանում է ամրապնդել, կարգավորել և զարգացնել կենտրոնական նյարդային համակարգի կողմից տեղի ունեցող զգայական ազդակների ձեռքբերման և մշակման գործընթացը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Սաթիկ Քամալյան
    replied
    Խաչատրյան Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշակերտներտ մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում են անասնապահություն թեման: Անասնապահությունն ընդգրկում է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների բուծումը՝ անասնապահական մթերքներ արտադրելու նպատակով: Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է սննդամթերք (կաթ, միս, ձու, ճարպ և այլն), սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք (կաթ, միս, բուրդ, կաշի, մորթի), գյուղատնտեսությանը՝ բանող ուժ (ձի, եզ, ջորի, ուղտ, եղջերու), օրգանական պարարտանյութ (գոմաղբ և թռչնաղբ): Անասնապահության առանձին ճյուղերից ստացվում են հորմոնային պատրաստուկներ, տարբեր նյութեր դեղագործության համար (օրինակ՝ թռչնաղբից), իսկ անասնապահական մթերքների վերամշակումից առաջացած մնացուկներից՝ արժեքավոր կերեր (մսալյուր, ոսկրալյուր, զտած կաթ և այլն): Վայրի կենդանիների և թռչունների ընտելացումն սկսվել է հին քարի դարում: Առաջինն ընտելացվել է շունը, ապա՝ խոզը, խոշոր եղջերավորները, ոչխարը, այծը, ճագարը, ձին և էշը: Ընտելացված կենդանիների բազմացման, աստիճանական բարելավման և ընտրասերման միջոցով դրվել է անասնապահության տարբեր ճյուղերի հիմքը: Ժամանակակից անասնապահությունն ընդգրկում է տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը, այծաբուծությունը, թռչնաբուծությունը, ուղտաբուծությունը, եղջերվաբուծությունը, ճագարաբուծությունը, մեղվաբուծությունը և շերամապահությունը: Հայաստանի լեռներում ներկայումս հանդիպող վայրի ոչխարը և այծն ընտանի տեսակների նախահայրերն են: Հնագիտական պեղումների տվյալները հաստատում են, որ հին Հայաստանում բուծվել են նրա տարածքում այժմ հայտնի գյուղատնտեսական կենդանիների բոլոր տեսակները:
    Հարգելի՛ Մարիամ, հետաքրքիր թեմա եք ծավալել, ԵՇԱ բնագիտական առարկաների հիմքն է։

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Բնության պահպանության խնդիրներն են՝ ապահովել մարդկանց ապրելու և կենսագործունեության համար պիտանի բնական միջավայր, պահպանել բնական գենոֆոնդը, նպաստել կենդանական ու բուսական աշխարհների հարստությունների վերարտադրմանը, պահպանել բնատարածքային համալիրների ընդհանուր էկոլոգիական հավասարակշռությունը և լանդշաֆտների բազմազանությունը, պահպանել և արդյունավետ օգտագործել օգտակար հանածոների պաշարները, ապահովել դրանց համակարգված և անթափոն շահագործումը, պահպանել հազվագյուտ բնական համալիրները և ազգային ժառանգություն հանդիսացող պատմամշակութային ու գեղագիտական բնական արժեքները։

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Խաչատրյան Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերադառնալով մեր հարցադրմանը, պետք է ընդունել աքսիոմատիկ ճշմարտությունը, որ մարդը բնական էկոհամակարգի մաս է, ուստի պետք է օգտվի բնական միջավայրի իրեն հատկացված մասից՝ օդից ջրից կենսոլորտից: Միաժամանակ պետք է հասկանալ, թե որն է բնօգտագործման այն ստորին սահմանը, որը տրված է մարդուն որպես էկոհամակարգի բնական բաղադրիչի և որն է այն վերին սահմանը, որի պահպանման դեպքում չի գերազանցվի բնական էկոհամակարգի ինքնավերականգման կարողությունը: Մինչ այդ վերին սահմանը ընկած «բնօգտագործման տիրույթը» կարելի է համարել մարդու էկոլոգիական որմնախորշը: Տրամաբանական է վերին սահմանից դուրս բնօգտագործումը, ներառյալ՝ բնության վրա ներգործությունը, համարել գերնորմատիվային:
    Այսպիսով, պետք է տարանջատել բնության պահպանության խնդիրն ու գործառույթները ,երեխաներին տալ հնարավորություն դառնալ բնության պահապան ու պաշտպան: Երեխայի մեջ շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու ցանկություն արթնացնել:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Վերադառնալով մեր հարցադրմանը, պետք է ընդունել աքսիոմատիկ ճշմարտությունը, որ մարդը բնական էկոհամակարգի մաս է, ուստի պետք է օգտվի բնական միջավայրի իրեն հատկացված մասից՝ օդից ջրից կենսոլորտից: Միաժամանակ պետք է հասկանալ, թե որն է բնօգտագործման այն ստորին սահմանը, որը տրված է մարդուն որպես էկոհամակարգի բնական բաղադրիչի և որն է այն վերին սահմանը, որի պահպանման դեպքում չի գերազանցվի բնական էկոհամակարգի ինքնավերականգման կարողությունը: Մինչ այդ վերին սահմանը ընկած «բնօգտագործման տիրույթը» կարելի է համարել մարդու էկոլոգիական որմնախորշը: Տրամաբանական է վերին սահմանից դուրս բնօգտագործումը, ներառյալ՝ բնության վրա ներգործությունը, համարել գերնորմատիվային:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Մինչ այն պահը, երբ բնությունն իր ներքին ինքնավերականգնողական կարողությամբ կարողանում էր քիչ թե շատ դիմակայյել մարդածին միջավայրի գրոհին, «մարդ-բնություն» հարաբերությունների բացասական դրսևորումները մարդու համար անտեսանելի էին: Նույնիսկ ոչ վաղ անցյալում, մինչ 20-րդ դարի կեսերը մարդկանց գիտակցության մեջ տիրում ու խրախուսվում էր «բնության նվաճման» կարգախոսը: Երեխան դեռ վաղ տարիքից պետք է ծանոթ լինի այս խնդիրներին՝ ունենալով դրանց լուծման ճանապարհները:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    ԵՇԱ առաարկայի շրջանակներում աշակերտները ուսումնասիրում են միջավայրի պահպանման և բնապահպանական հարցեր, քննարկում խնդիրներ: Երեխան ծանոթանում է բնության պահպանման մի շարք խնդիրների: Նրանք պետք է իմանան, որ մարդը, մաս կազմելով բնական էկոհամակարգին, օգտվում է նրա ռեսուրսներից՝ օդից ջրից հողից, կենդանական ու բուսական աշխարհից ու իր կյանքի ու գործունեության ընթացքում ներգործում է այդ էկոհամակարգի վրա իր թափոններով, մթնոլորտ արտանետումներով ու կեղտաջրերի արտահոսքերով: Բնականաբար, այդ ընթացքում նա ընկալում է բնությունը որպես իրեն շրջապատող միջավայր, որից նա օգտվում է ու որի վրա ներգործում: Եթե այդ երկուսը՝ օգտվելն ու ներգործելը չեն գերազանցում որոշակի սահմանը, բնական էկոհամակարգն իր ներքին բնական կարողությունների շնորհիվ կարողանում է վերականգնել իր բնական հավասարակշռությունը և նյութերի այդ շրջապտույտը շարունակվում է:

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Աշակերտներտ մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում են անասնապահություն թեման: Անասնապահությունն ընդգրկում է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների բուծումը՝ անասնապահական մթերքներ արտադրելու նպատակով: Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է սննդամթերք (կաթ, միս, ձու, ճարպ և այլն), սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք (կաթ, միս, բուրդ, կաշի, մորթի), գյուղատնտեսությանը՝ բանող ուժ (ձի, եզ, ջորի, ուղտ, եղջերու), օրգանական պարարտանյութ (գոմաղբ և թռչնաղբ): Անասնապահության առանձին ճյուղերից ստացվում են հորմոնային պատրաստուկներ, տարբեր նյութեր դեղագործության համար (օրինակ՝ թռչնաղբից), իսկ անասնապահական մթերքների վերամշակումից առաջացած մնացուկներից՝ արժեքավոր կերեր (մսալյուր, ոսկրալյուր, զտած կաթ և այլն): Վայրի կենդանիների և թռչունների ընտելացումն սկսվել է հին քարի դարում: Առաջինն ընտելացվել է շունը, ապա՝ խոզը, խոշոր եղջերավորները, ոչխարը, այծը, ճագարը, ձին և էշը: Ընտելացված կենդանիների բազմացման, աստիճանական բարելավման և ընտրասերման միջոցով դրվել է անասնապահության տարբեր ճյուղերի հիմքը: Ժամանակակից անասնապահությունն ընդգրկում է տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը, այծաբուծությունը, թռչնաբուծությունը, ուղտաբուծությունը, եղջերվաբուծությունը, ճագարաբուծությունը, մեղվաբուծությունը և շերամապահությունը: Հայաստանի լեռներում ներկայումս հանդիպող վայրի ոչխարը և այծն ընտանի տեսակների նախահայրերն են: Հնագիտական պեղումների տվյալները հաստատում են, որ հին Հայաստանում բուծվել են նրա տարածքում այժմ հայտնի գյուղատնտեսական կենդանիների բոլոր տեսակները:

    Թողնել հաղորդագրություն:

Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X

Debug Information