Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների մասնակցությունը դասին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ելիզավետա Ղուկասյան
    replied
    Աղավնի Երիցյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ ուսուցիչներ, սիրով ներկայացնում եմ իմ թեման, որը իր մեջ ներառում է սեր, հավասարություն բոլորի նկատմամբ: Հույսով եմ, Ձեզ դուր կգա թեմայիս ընտրությունը, քանի որ մենք ուզում ենք, որ մեր երկրում բոլոր երեխաների համար բաց լինեն բոլոր կրթական հաստատությունների դռները և նրանք վստահորեն փնտրեն , գտնեն ու ապահովեն իրենց տեղը հասարակության մեջ:
    Հարգելի՛ Երիցյան, Ձեր թեման արդիական է և բխում է մարդասիրությունից, կրթական միջավայրի բարեփոխումներից: Դուք իրավացի եք՝ ոչ մի երեխա արժանի չէ անուշադրության և կրթվելու իրավունքից զրկվելուց, թող առողջ լինեն բոլոր բալիկները և մեծանան բարեկեցիկ միջավայրում:

    Թողնել հաղորդագրություն:


  • Աղավնի Երիցյան
    replied
    https://m.facebook.com/story.php?sto...00009073142190
    https://m.facebook.com/story.php?sto...00009073142190

    Թողնել հաղորդագրություն:


  • Աղավնի Երիցյան
    replied
    Արաքսյա Սաղոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերացնելով հաղորդակցական արգելքները` կարելի է զգալիորեն մեծացնել ուսումնական նյութի
    ծավալը, ինչպես նաև արագացնել գիտելիքների փոխանցման և դրանց
    ընկալման՝ աշակերտների հնարավորությունները: Սա, իր հերթին,
    հնարավորություն է տալիս ընդլայնել այն առարկաների և ոլորտների
    շրջանակը, որոնք նախկինում անհասանելի էին չլսողների համար :
    |Հարգելի Սաղոյան, շնորհակալ եմ թեմայի քննարկման համար: Դասարանում կարող են սովորել խնդիրներ ունեցող երեխաներ և ուսուցիչը պետք է փնտրի մեթոդներ, հնարներ , որ բոլորը ներգրավված լինեն ուսումնական գործընթացին:

    Թողնել հաղորդագրություն:


  • Աղավնի Երիցյան
    replied
    ՌուՍաՆա-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի գործընկեր, արդի և շատ խոցելի թեմա եք քննարկման դրել, ողջունում եմ: Մենք ՝ հասարակության յուրաքանչյուր անդամս, պետք է մեր մտածողության մեջ փոփոխություններ մտցնենք և ընդունենք մարդկանց այնպիսին , ինչպիսին կան: Հասկանանք , որ նրանք էլ ունեն հավասար իրավունքներ: Բոլորս էլ ունենք կարիքներ, այդ առումով իրար նման ենք, միայն թե կարիքներն են տարբեր:
    Հարգելի գործընկեր, շնորհակալ եմ քննարկմանը մասնակցելու համար։ Մինչև հիմա դպրոցներում խնդրներ ունեցող երեխաներին գրեթե մասնակից չեն դարձրել դասապրոցեսին՝ համարելով, որ նրանց ներկայությունը բավական է ներառման համար, բայց արդեն քիչ-քիչ փոխվում են պահանջները. մենք ոչ միայն պետք է ապահովենք ներկայություը՝ այլև պետք է ներգրավենք նրանց ուսումնական գործընթաց։

    Թողնել հաղորդագրություն:


  • Աղավնի Երիցյան
    replied
    Հարգելի գործընկերներ, նմանատիպ տեսանյութերը հետքրքիր են բոլոր երեխաներին՝ անկախ կրթության առանձնահատկությունից: Առանց մատնացույց անելու մենք կարող ենք ուսումնական գործընթաց ներգրավել այն երեխաների ,որոնք ունեն տեսողական և լսողական խնդիրներ: Դժվար լսող երեխաների համար կարող ենք տեսաշարին ավելացնել վազող տողեր, որից կօգտվի լսողության խնդիր ունեցող երեխան: Այսպիսի դասերը անցնում են բովանդակալից և երեխան սիրով մտապահում է ուսուցանվող նյութը: Փորձը ցույց է տվել, որ ԿԱՊԿՈՒ երեխաներից շատերը մեծ հաջողությամբ նյութը յուրացնում են նմանատիպ տեսաշարերի միջոցով:
    https://l.facebook.com/l.php?u=https...njVQ8NntPNLQR8

    Թողնել հաղորդագրություն:


  • ՌուՍաՆա
    replied
    Աղավնի Երիցյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ ուսուցիչներ, սիրով ներկայացնում եմ իմ թեման, որը իր մեջ ներառում է սեր, հավասարություն բոլորի նկատմամբ: Հույսով եմ, Ձեզ դուր կգա թեմայիս ընտրությունը, քանի որ մենք ուզում ենք, որ մեր երկրում բոլոր երեխաների համար բաց լինեն բոլոր կրթական հաստատությունների դռները և նրանք վստահորեն փնտրեն , գտնեն ու ապահովեն իրենց տեղը հասարակության մեջ:
    Հարգելի գործընկեր, արդի և շատ խոցելի թեմա եք քննարկման դրել, ողջունում եմ: Մենք ՝ հասարակության յուրաքանչյուր անդամս, պետք է մեր մտածողության մեջ փոփոխություններ մտցնենք և ընդունենք մարդկանց այնպիսին , ինչպիսին կան: Հասկանանք , որ նրանք էլ ունեն հավասար իրավունքներ: Բոլորս էլ ունենք կարիքներ, այդ առումով իրար նման ենք, միայն թե կարիքներն են տարբեր:

    Թողնել հաղորդագրություն:


  • Աղավնի Երիցյան
    replied
    Կարինե Վրույրի Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Երիցյան, հետաքիրքիր և ժամանակի պահանջ ունեցող խնդիր եք բարձրացրել: Ես կարծում եմ հիմնական խոչընդոտը մանկավարժների համար հոգեբանական «արգելք» են վախը անհայտի, ներառման գործընթացի մյուս մասնակիցներին վնասելու, բացասական դիրքորոշումները և նախապաշարմունքները, մանկավարժների մասնագիտական անվստահությունը, փոխվելու դժկամությունը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու հոգեբանական անպատրաստվածությունը: Սա լուրջ խնդիր է դնում ոչ միայն կրթութան ոլորտի հոգեբանական կողմի, այլ նաև մեթոդական ծառայությունների և, որ ամենակարևորն է, ներառական կրթության սկզբունքներն իրականացնող կրթական հաստատությունների ղեկավարների առջև:
    Սիրելի Գրիգորյան, շնորհակալ եմ Ձեր կաիծիքի և քննարկման համար: Կարող եմ վստահ պատասխանել, որ նախարարությունը լուրջ ներդրումներ է կատարել և կատարում, առավել քան երբևէ, որ մանկավարժական բացը, մասնագիտական և մարդկայի վախերը լուծում ստանան: Մեր դպրոցը առաջիններից է, որն իր ուսերի կրել է այս մե՛ծ պատասխանատվությունը և մանկավարժաը այդ խնդրին մոտեցել է մարդկայի խղճի և մարդասիրության տեսանկյունից և գրանցել լուրջ ձեռքբերումներ: Առանց որևէ լուրջ վերապատրաստման մենք կրթել ենք խնդիր ունեցող երեխաների, որոնք դպրոցի գործունեության շնորհիվ են ինտեգրվել հասարակություն: Հուսանք կգա մի ժամանակ, երբ դպրոցները հագեցած կլինեն գույքով և պատրաս կլինեն ընդունել խնդիրներ ունեցողներին որպես հասարակության լիիրավ, իրավահավասար անդամ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Հարգելի Երիցյան, հետաքիրքիր և ժամանակի պահանջ ունեցող խնդիր եք բարձրացրել: Ես կարծում եմ հիմնական խոչընդոտը մանկավարժների համար հոգեբանական «արգելք» են վախը անհայտի, ներառման գործընթացի մյուս մասնակիցներին վնասելու, բացասական դիրքորոշումները և նախապաշարմունքները, մանկավարժների մասնագիտական անվստահությունը, փոխվելու դժկամությունը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու հոգեբանական անպատրաստվածությունը: Սա լուրջ խնդիր է դնում ոչ միայն կրթութան ոլորտի հոգեբանական կողմի, այլ նաև մեթոդական ծառայությունների և, որ ամենակարևորն է, ներառական կրթության սկզբունքներն իրականացնող կրթական հաստատությունների ղեկավարների առջև:

    Թողնել հաղորդագրություն:


  • Աղավնի Երիցյան
    replied
    Արաքսյա Սաղոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, որ շատ ճիշտ է, որ երեխաները հաճախում են դպրոց այն երեխաների հետ, ովքեր չունեն նման խնդիր, որ ավելի ադապտացվեն, իրենք ավելի շուտ կադապտացվեն այդ պայմաններին, քան եթե հաճախեին հատուկ դպրոցներ: Սիրելի մանկավարժներ, եկեք սիրով մոտենանք այս խնդրին, որը կօգնի և մեզ և մեր բալիկներին՝ անկախ նրանց խնդիրներից :
    Հարգելի' Սաղոյան, իրավացի եք, նշեմ նաև այն հանգամանքը, որ դա օգուտ է ոչ միայն խնդիրներ ունեցող երեխաներին` այլև մնացածին, քանի որ նրանք փոքրուց ծանոթանում են հասարակության խնդիրներին, հանդուրժող են դառնում խնդիրներ ունեցողների հանդեպ, և ի վերջո ընդունում են մարդուն իր խնդրով և առավելությամբ: Կյանքը միշտ անսպասելի հարվածներ է տալիս և ծանոթ լինելով որոշակի բարդությունների նրանք խուճապի և վախի չեն մատնվի:

    Թողնել հաղորդագրություն:


  • Աղավնի Երիցյան
    replied
    Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը

    Խանգարումները սովորաբար ի հայտ են գալիս կյանքի առաջին տարիներին և հաճախ ուղեկցվում մտավոր զարգացման որոշակի հապաղումով։ Ծնողները տագնապում են այն ժամանակ, երբ երեխան (հիմնականում արդեն 2 տարեկանին մոտ) չի ժպտում և բացակայում է նրա հետաքրքրությունը դեպի մարդու դեմքը։ Շրջապատի հետ շփվելիս նա ակնհայտ պասիվ կամ չափազանց դյուրագրգիռ է։ Նա չի տարբերակում նույնիսկ հարազատներին։ Խանգարված է շրջապատի մարդկանց հետ շփումը և փոխհարաբերությունների հաստատումը նրանց հետ։ Նման երեխաները թվում են մեկուսացած, իրականությունից կտրված։ Հայացքով չեն շփվում շրջապատի մարդկանց հետ, չեն խոսում և չեն խաղում, ինչպես մյուս երեխաները։
    Շնորհակալ եմ, Քրիստինե ջան, թեման տեսական նյութով ուսանելի դարձնելու համար: Ծնողը և ուսուցիչը պետք է շատ ուշադիր լինեն վերոնշված առանձնահատկությունների նկատմամբ, որ կարողանան ճիշտ մոտեցում ցուցաբերեն երեխային: Աուտիզմի առաջացմանը կարող են նպաստել նաև միջավայրի գործոնները։ Շատ դեպքերում, անգամ ծավալուն հետազոտություններից հետո, դժվար է նշել որևէ կոնկրետ պատճառ։ Որոշ դեպքերում աուտիզմը կարող է զուգակցվել նյարդաբանական այլ խանգարումների, հատկապես էպիլեպտիկ ցնցումների հետ։

    Թողնել հաղորդագրություն:


  • Քրիստինե Հայ
    replied
    Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը

    Աուտիզմով հիվանդ երեխաները հազվադեպ` մինչև 1-2 տարեկան հասակը կարող են նորմալ զարգանալ։ Հետագայում տեղի է ունենում զարգացման կանգ և ձեռք բերված ունակությունների աստիճանական կորուստ (ռեգրեսիա)։ Դա առաջինը նկատում են ծնողները, մանկաբույժը կամ ընտանեկան բժիշկը։ Աուտիզմի առկայության մասին ենթադրում են, երբ կրծքահասակ կամ արդեն քայլող երեխան իր տարիքին համապատասխան վարքագիծ չի ցուցաբերում։ Աուտիզմային վարքագծի հայտնաբերման լավագույն միջավայրը խաղահրապարակում երեխայի ազատ խաղն է, երբ նրան ոչ մեկը չի ուղղորդում կամ վերահսկում։ Հիվանդության կասկածի դեպքում նախ և առաջ երեխային մանկական հոգեբույժի մոտ են ուղարկում։ Հետագայում նաև այլ մասնագետների (նյարդաբան, լոգոպեդ, հոգեբան) կարիքն է զգացվում։
    Խանգարումները սովորաբար ի հայտ են գալիս կյանքի առաջին տարիներին և հաճախ ուղեկցվում մտավոր զարգացման որոշակի հապաղումով։ Ծնողները տագնապում են այն ժամանակ, երբ երեխան (հիմնականում արդեն 2 տարեկանին մոտ) չի ժպտում և բացակայում է նրա հետաքրքրությունը դեպի մարդու դեմքը։ Շրջապատի հետ շփվելիս նա ակնհայտ պասիվ կամ չափազանց դյուրագրգիռ է։ Նա չի տարբերակում նույնիսկ հարազատներին։ Խանգարված է շրջապատի մարդկանց հետ շփումը և փոխհարաբերությունների հաստատումը նրանց հետ։ Նման երեխաները թվում են մեկուսացած, իրականությունից կտրված։ Հայացքով չեն շփվում շրջապատի մարդկանց հետ, չեն խոսում և չեն խաղում, ինչպես մյուս երեխաները։

    Թողնել հաղորդագրություն:


  • Քրիստինե Հայ
    replied
    Աղավնի Երիցյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ձեր երեխայի մոտ նկատում եք հետևյալ վարքագծերից ավելի քան տասը՝ անհապաղ դիմե՛ք մասնագետի օգնությանը։
    Աուտիզմով հիվանդ երեխաները հազվադեպ` մինչև 1-2 տարեկան հասակը կարող են նորմալ զարգանալ։ Հետագայում տեղի է ունենում զարգացման կանգ և ձեռք բերված ունակությունների աստիճանական կորուստ (ռեգրեսիա)։ Դա առաջինը նկատում են ծնողները, մանկաբույժը կամ ընտանեկան բժիշկը։ Աուտիզմի առկայության մասին ենթադրում են, երբ կրծքահասակ կամ արդեն քայլող երեխան իր տարիքին համապատասխան վարքագիծ չի ցուցաբերում։ Աուտիզմային վարքագծի հայտնաբերման լավագույն միջավայրը խաղահրապարակում երեխայի ազատ խաղն է, երբ նրան ոչ մեկը չի ուղղորդում կամ վերահսկում։ Հիվանդության կասկածի դեպքում նախ և առաջ երեխային մանկական հոգեբույժի մոտ են ուղարկում։ Հետագայում նաև այլ մասնագետների (նյարդաբան, լոգոպեդ, հոգեբան) կարիքն է զգացվում։

    Թողնել հաղորդագրություն:


  • Աղավնի Երիցյան
    replied
    Եթե ձեր երեխայի մոտ նկատում եք հետևյալ վարքագծերից ավելի քան տասը՝ անհապաղ դիմե՛ք մասնագետի օգնությանը։

    Թողնել հաղորդագրություն:


  • Աղավնի Երիցյան
    replied
    Հարգելի ուսուցիչներ, ԿԱՊԿՈՒ երեխան դպրոցում պետք է ունենա ԱՈՒՊ:
    Այսօրվա իմ քննարկմանը ներկայացնում եմ այս թեման:
    Ի՞նչ է ԱՈՒՊ-ը ԱՈՒՊ հապավումը նշանակում է անհատական ուսուցման պլան: Անհատական ուսուցման պլանը լրացվում է դպրոցի և մանկավարժահոգեբանական տարածքային կենտրոնի կողմից սահմանված կարգով գնահատված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի համար: Սովորողի համար անհատականացված ծրագրերով ուսուցման կազմակերպման վերաբերյալ որոշում է կայացնում դպրոցի մանկավարժական խորհուրդը` հիմք ընդունելով ԱՈՒՊ-ով տվյալ աշակերտի կրթությունը կազմակերպելու նրա ծնողի դիմումը և ուսուցիչների ու մանկավարժահոգեբանական աջակցության մասնագիտական խմբի համատեղ եզրակացությունը` հիմնված երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման բոլոր փուլերում հավաքված տեղեկատվության վերլուծության վրա: ԱՈՒՊ-ի մշակման հենքը կազմում է ԱՈՒՊ-ի վերաբերյալ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-200-Ն) տրված սահմանումը: ԱՈՒՊ-ը գրավոր ուսումնական համագործակցային (թիմային) պլանավորում է, որը կառուցվում է աշակերտի կարիքներից, ուժեղ կողմերից և հետաքրքրություններից բխող` հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված ուսումնական բնագավառների համար, ըստ հանրակրթության աստիճանների, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջների հենքի վրա: Ուսումնական բնագավառները ներկայացնող առարկաների համար մշակված ծրագրերի բովանդակության հարմարեցումների հիման վրա էլ մշակվում է յուրաքանչյուր, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատականացված ծրագրային բաղադրիչների ուսուցման պլանավորումները` յուրաքանչյուր առարկայի համար: Այս մշակումները հիմնված են հանրակրթական պետական կամ այլընտրանքային ծրագրերի (առարկայի դասավանդման դասարանի(ների) դասավանդման հաջորդականության և ծրագրային նյութերի ծավալների` ըստ դասարանների բաշխվածության հաշվառման վրա: Հանրակրթական պետական կամ այլընտրանքային առարկայական ծրագրերի հիման վրա սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա անհատականացված պլանավորումները (ԱՈՒՊ) կարող են տարբերվել «Հանրակրթության պետական չափորոշչով» սահմանված ստորև նշված հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջներից և այդ բովանդակային նվազագույն պահանջները` ըստ բնագավառները ներկայացնող առարկաների ծրագրային նյութի ծավալներից: ԱՈՒՊ-ում հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը կարող են պարզեցվել և հարմարեցվել աշակերտի մտավոր և ֆիզիկական կարողությունների առավելագույն ներուժին: «Հանրակրթության պետական չափորոշչով» սահմանված` ըստ հանրակրթության աստիճանների, կրթության բովանդակության նվազագույն պահանջները ուսուցչի համար բոլոր, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպման համար ելակետային դրույթներ են, որոնք ԱՈՒՊ կազմելիս կարող են դառնալ երեխայի կրթության կարճաժամկետ (1-2 շաբաթ) և երկարաժամկետ (մինչև 2 ամիս) բովանդակության և դրա իրականացման մանկավարժամեթոդական գործողությունների պլանավորման ելակետ: ԱՈՒՊ-ը մշակվում է միայն այն աշակերտի համար, ով ունի կրթության առանձնահատուկ պայմանների առանձնապես խիստ կարիք և առանց անհրաժեշտ ծրագային պարզեցումների և հարմարեցումների չի կարող հասնել իր կրթության նպատակներին: ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն (ՀՕ-200-Ն)` ԱՈՒՊ-ը «…հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների, ծրագրերի և երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա կազմված փաստաթուղթ է, որը սահմանում է սովորողի կրթության կազմակերպման տարեկան նպատակը, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (ներառյալ` աջակցող ծառայությունները)»: Այս նոր մոտեցումների արդյունքում, իրականում, ԱՈՒՊ-ի կարիք կունենան միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն աշակերտները, որոնց կողմից անհնարին է հասնել «հանրակրթության պետական չափորոշիչով» սահմանված հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջների ապահովմանը: Նրանց համար այդ պահանջները պարզեցվում, հարմարեցվում են աշակերտի մտավոր և ֆիզիկական կարողությունների առավելագույն ներուժին համապատասխան: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ տվյալ աշակերտի համար ԱՈՒՊ-ով կրթությունը կազմակերպելու որոշումը կայացվի բոլոր կողմերի համաձայնությամբ` ծնող, աշակերտ, ուսուցիչ, մանկավարժահոգեբանական աջակ¬ցության խումբ, տնօրեն: Աշակերտը կարող է ունենալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, որը դեռևս բավարար հիմք չէ նրա կրթությունն ԱՈՒՊ-ով կազմակերպելու համար: Այս աշակերտների մեծ մասը համապատասխան առանձնահատուկ պայմանների և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման պարագայում կարող է բավարարել «հանրակրթության պետական չափորոշիչով» սահմանված հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջները:
    Վերջին խմբագրողը՝ Աղավնի Երիցյան; 16-01-20, 16:37.

    Թողնել հաղորդագրություն:


  • Խաչատրյան Մարիամ
    replied
    Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողին տրամադրվող աջակցող ծառայությունների ժամանակահատվածը, տևողությունը, ծավալը և տրամադրման գրաֆիկը մշակում է հաստատության աջակցության խումբը, հաստատվում է տնօրենի կողմից: Ծառայությունների տրամադրման արդյունավետության և որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս դպրոցի տնօրինության և մանկավարժահոգեբանական աջակցության խմբի:

    Թողնել հաղորդագրություն:

Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X