Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների մասնակցությունը դասին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ներառական կրթության առաջնային խնդիրներից մեկը մասնագետների անբավարար պատրաստվածությունն է: Այսպիսով, ներառական կրթության ներմուծման խնդիրը հակասություն է առաջացնում. մի կողմից՝ անհրաժեշտ է արագ ներդնել ներառական կրթությունը դպրոցում, իսկ մյուս կողմից՝ չունենք ներառական կրթության ինտեգրմանը պատրաստ մանկավարժներ:

    Comment


    • Ներառական կրթության զարգացման արդեն իսկ առաջին փուլից հանրակրթական դպրոցի ուսուցիչների մոտ (մասնագիտական,մեթոդական) անմատչելիության սուր խնդիր է առաջանում հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու: Ուսուցիչների մոտ բացահայտվում են ներառական միջավայրում աշխատելու մասնագիտական կոմպետենտության թերություններ, ինչպես նաև հոգեբանական արգելքներ և մանկավարժի մասնագիտական կարծրատիպերի առկայություն: Հանրակրթական դպրոցի մասնագետներն ունեն մասնագիտացված համալիր օգնության կարիք: Նրանց կարևորագույն խնդիրն է կարողանալ աշխատել կրթական տարբեր հնարավորություններ ունեցող երեխաների հետ և հաշվի առնելով նրանց յուրահատկությունները՝ յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերել յուրահատուկ մանկավարժական մոտեցում:

      Comment


      • Սակայն մանկավարժների համար հիմնական հոգեբանական «արգելք» են վախը անհայտի, ներառման գործընթացի մյուս մասնակիցներին վնասելու, բացասական դիրքորոշումները և նախապաշարմունքները, մանկավարժների մասնագիտական անվստահությունը, փոխվելու դժկամությունը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու հոգեբանական անպատրաստվածությունը: Սա լուրջ խնդիր է դնում ոչ միայն կրթութան ոլորտի հոգեբանական կողմի, այլ նաև մեթոդական ծառայությունների և, որ ամենակարևորն է, ներառական կրթության սկզբունքներն իրականացնող կրթական հաստատությունների ղեկավարների առջև: Զարգացման խանգարումներով երեխաներին ընդհանուր կրթության գործընթաց ներառող ուսուցիչների գործունեության արդյունավետության վրա ազդող հիմնարար հոգեբանական գործոնը այդ երեխաներին հոգեպես ընդունունելն է: Սակայն, ըստ հոգեբանների, մանկավարժական գործունեության մեջ էմոցիոնալ ընդունումն ունի մասնագիտական «արգելք», մանկավարժը հոգեբանորեն չի ընդունում այն երեխային, որի ուսուցման հաջողության մեջ վստահ չէ: Մանկավարժը չգիտի, թե ինչ եղանակով ստուգի գիտելիքները: Զգայական խանգարումներով երեխաների դեպքում առաջանում է նաև «չհասկանալու» արգելքը: Առավել մեծ դժվարություն են ներկայացնում այն երեխաները, որոնք ունեն ինտելեկտի խախտում: Նրանք ակնհայտորեն չեն կարող յուրացնել հանրակրթական դպրոցի ուսումնական ծրագիրը, նրանց համար անհրաժեշտ է հատուկ ուսումնական, անհատական ծրագրի օգտագործում, որը հանրակրթական դպրոցի մանկավարժի համար չափազանց դժվար է:

        Comment


        • Հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների համար հարկավոր է կազմակերպել հատուկ մեթոդական աշխատանքային ուսուցում և այս երեխաների սոցիալ-մշակութային ադապտացումը հասարակությանը: Ուսուցիչները, որոնք ունեն ներառական կրթական համակարգում աշխատելու արդյունավետ փորձ, առաջարկում են ներառելու հետևյալ եղանակները. 1. կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներին ընդունել այնպես, «ինչպես մնացած բոլոր երեխաներին դասարանում», 2. ընդգրկել նրանց նույն գործունեության մեջ, սակայն նրանց առաջ դնել տարբեր խնդիրներ, 3. ներգրավել երեխաներին խմբային աշխատանքներում, 4. օգտագործել ակտիվ ուսումնական ձևեր և խաղեր, ծրագրեր, հետազոտություններ դպրոցից դուրս: Ներառական կրթության ներմուծումը դպրոց մեծապես փոխում է ուսուցչի դերը:

          Comment


          • ՈՒսուցիչները նպաստում են սովորողների ակտիվացման ներուժին՝ համագործակցելով միջդիսցիպլինար միջավայրում այլ մանկավարժների հետ՝ առանց արհեստականորեն առանձնացնելու հատուկ և ընդհանուր մանկավարժների: Նրանք աշակերտների հետ ներգրավվում են տարաբնույթ շփումների մեջ, ինչի շնորհիվ էլ ճանաչում են յուրաքանչյուրին անհատապես: Բացի այդ, մանկավարժները դպրոցից դուրս ներգրավված են ավելի լայն սոցիալական շփումների, որոնց թվին են պատկանում սոցիալական աջակցության ռեսուրսները և ծնողների հետ շփումը: Նման մասնագիտական դիրքորոշումը ուսուցիչներին թույլ է տալիս հաղթահարել իրենց մտահոգությունը և անհանգստությունը, հասնել մասնագիտական հմտության միանգամայն նոր մակարդակի՝ հասկանալով աշակերտներին և իր կոչումը: Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ մանկավարժի պատրաստվածությունը ներառական կրթական համակարգում ունի երկու հիմնական ցուցանիշ՝ մասնագիտական պատրաստվածություն և հոգեբանական պատրաստվածություն. «Մասնագիտական պատրաստվածություն» հասկացությունը դիտարկվում է որպես տեսական գործունեության և հասկացության կատեգորիա, մի կողմից՝ որպես գործընթացի նախապատրաստման արդյունք, իսկ մյուս կողմից՝ որպես ինչ-որ բանի դիրքորոշում: Մասնագիտական պատրաստվածության կառուցվածքը ենթադրում է հետևյալ տարրերի առկայությունը. տեղեկատվական պատրաստվածություն, մանկավարժական համապատասխան տեխնոլոգիաների տիրապետում, գիտելիքներ հոգեբանության հիմունքներից և ուղղիչ մանկավարժությունից, գիտելիքներ երեխաների անհատական տարբերությունների մասին, պատրաստակամություն վերափոխելու ուսուցման գործընթացի ողջ պրոցեսը, պատրաստակամություն մասնագիտական համագործակցության և ուսուցման: Հոգեբանական պատրաստվածությունը գործունեությանը խնդրի հաջող լուծման հիմքն է, որը ներառում է բոլոր անհրաժեշտ և բավարար առաջիկա գործողությունների տարրերը: Հոգեբանական պատրաստվածությունը գործունեությանը պարտադիր պայման է ոչ միայն այն սկսելու, այլ նաև արդյունավետ լուծման համար:

            Comment


            • Ուսուցման մեթոդներ: Այսօր բազմաթիվ մեթոդական նորարարությունները կապվում են ուսուցման ինտերակտիվ մեթոդների կիրառման հետ: Ինտերակտիվ նշանակում է փոխանցել գիտելիքների կամ զրույցի, երկխոսության մեջ գտնվել ինչ-որ մեկի հետ: Ինտերակտիվ ուսուցման հիմնական բնութագրիչներն են. ուսուցմանը նպաստող միջավայր, որտեղ երեխան զգում է իր մասնակցության կարևորությունը, աշակերտի՝ որպես անձի կարևորությունը և մտավոր կարողությունները: Ինտերակտիվ ուսուցման էությունն է բոլոր սովորողների ընդգրկումը ճանաչողական գործընթացի մեջ: Այսինքն՝ յուրաքանչյուրն իր անհատական ներդրումն է ունենում ուսուցման գործընթացում, տեղի է ունենում գիտելիքների, մտքերի փոխանակում: Ինտերակտիվ ուսուցումը բացառում է որևէ մեկի (աշակերտի կամ ուսուցչի) առաջնայնությունը, գերակայությունը մյուսների նկատմամբ: Դասերի ընթացքում կազմակերպվում է անհատական կամ խմբային աշխատանք, կիրառվում են հետազոտական ծրագրեր, դերային խաղեր, փաստաթղթերի և սկզբնաղբյուրների հետ աշխատանք, ստեղծագործական գործունեություն և այլն:

              Comment


              • Ինտերակտիվ ուսուցումը գործնականում կիրառելու համար կարևոր պայման է ուսուցչի անձնական մասնակցությունը նման ոճով ուսուցմանը կամ վերապատրաստմանը: Այսինքն՝ ուսուցչը կարող է կարդալ մեծ քանակությամբ գրականություն ուսուցման ակտիվ մեթոդների մասին, բայց դրանք հնարավոր է կիրառել միայն սեփական փորձի շնորհիվ: Ամենալավ մեթոդը որոշակի մեթոդ չունենալն է: Մեկ կամ երկու մեթոդով բավարարվելով՝ չի կարելի դասընթաց վարել: Յուրաքանչյուր դասի համար (պայմաններից կախված) անհրաժեշտ է ընտրել համապատասխան մեթոդ: Յուրաքանչյուր ուսուցիչ ազատ է մեթոդների ընտրության հարցում: Մեթոդի ընտրությունը շատ կարևոր է, քանի որ ճիշտ ընտրված մեթոդը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնելու ուսուցման գործընթացը:

                Comment


                • Աղավնի Երիցյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Ներառական կրթության առաջնային խնդիրներից մեկը մասնագետների անբավարար պատրաստվածությունն է: Այսպիսով, ներառական կրթության ներմուծման խնդիրը հակասություն է առաջացնում. մի կողմից՝ անհրաժեշտ է արագ ներդնել ներառական կրթությունը դպրոցում, իսկ մյուս կողմից՝ չունենք ներառական կրթության ինտեգրմանը պատրաստ մանկավարժներ:
                  Հարգելի Երիցյան, իրավացի եք, պակասում է փորձի փոխանակումը, հատուկ պատրաստվածությունը, որի դեպքում հաղթահարելի են բոլոր խոչընդոտները: Հետաքրքիր թեմա է, հուսամ մեր ուսուցիչները կնդունեն ներառական կրթությունը:

                  Comment


                  • Խաչատրյան Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կանխակալ վերաբերմունքը բավական ամուր է արմատավորված։ Պատճառներն են՝տեղեկատվության բացակայությունը նրանց մասին ունեցած գիտելիքների, նրանց հարևանությամբ ապրելու փորձի բացակայությունը կամ պակասը։ Նման պատճառներով ստեղծված կարծրատիպերը կոտրելը բավական դժվար է։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ բարենպաստ մթնոլորտում երեխաները ավելի հանգիստ, քան մեծահասակները, ընդունում են տարբերությունները։ Երեխաները մեր ապագա ծնողներն են, ուսուցիչները, փաստաբանները և քաղաքական գործիչները։ Եթե հաշմանդամություն ունեցող երեխաները ևս հաճախեն նույն դպրոցը, ինչ մնացածները, ապա բոլորի մեջ կձևավորվի անկանխակալ վերաբերմունք հաշմանդամություն ունեցող բոլոր մարդկանց նկատմամբ, և կարմատավորվի այն գիտակցությունը, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության լիիրավ անդամներ են։
                    Հետևում եմ թեմային, շատ հետաքրքիր և պահանջված թեմա եք առաջարկել: Սա շատ խոցելի և ցավոտ թեմա է: Այո, համամիտ եմ այս ամենի հետ, բայց , հարգելի Մարիամ , թույլ տվեք հակառակվեմ: Ես կարծում եմ, որ մեր դպրոցները , ամենակարևորը՝ մանկավարժները , դեռ պատրաստ չեն ներառական կրթության ներառմանը: Պետք է այդ հարցերը լիարժեք կարգավորվեր , նոր անցնեին ներառման: Որքան էլ գիտակցում ենք . որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության լիիրավ անդամներ են, կարևորում ենք ներառումը, բայց ուսուցիչներս դեռ պատրաստ չենք դրան: Սա իմ կարծիքն է:

                    Comment


                    • ԱՆՆԱ Ս-ի խոսքերից Նայել գրառումը

                      Հարգելի Երիցյան, իրավացի եք, պակասում է փորձի փոխանակումը, հատուկ պատրաստվածությունը, որի դեպքում հաղթահարելի են բոլոր խոչընդոտները: Հետաքրքիր թեմա է, հուսամ մեր ուսուցիչները կնդունեն ներառական կրթությունը:
                      Այո, շատ ճիշտ եք, բոլոր մանկավարժներն էլ գիտակցում են հարցի լրջությունը, պատրաստ են ընդունել ներառական կրթությունը, բայց չկա հատուկ պատրաստվածություն, իսկ դրանում մանկավարժը մեղավոր չի:

                      Comment


                      • Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար: Ներառական կրթությունը հանրակրթության զարգացման գործընթաց է, որը ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար, երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովում, ինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան կրթական պահանջները: Եթե ներառական կրթության մտցրած փոփոխությունները ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն առանձնահատուկ կրթության կարիքներ ունեցողները: Չի կարելի ստեղծել ներառական կրթության համընդհանուր կաղափար, որը կարելի լինի առանց որևէ փոփոխության ներմուծել յուրաքանչուր հասարակություն: ամեն մի հանրություն ինքը պիտի մշակի և իրագործի սեփական գաղափարները:

                        Comment


                        • Մուշեղյան Քրիստինե-ի խոսքերից Նայել գրառումը

                          Հետևում եմ թեմային, շատ հետաքրքիր և պահանջված թեմա եք առաջարկել: Սա շատ խոցելի և ցավոտ թեմա է: Այո, համամիտ եմ այս ամենի հետ, բայց , հարգելի Մարիամ , թույլ տվեք հակառակվեմ: Ես կարծում եմ, որ մեր դպրոցները , ամենակարևորը՝ մանկավարժները , դեռ պատրաստ չեն ներառական կրթության ներառմանը: Պետք է այդ հարցերը լիարժեք կարգավորվեր , նոր անցնեին ներառման: Որքան էլ գիտակցում ենք . որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության լիիրավ անդամներ են, կարևորում ենք ներառումը, բայց ուսուցիչներս դեռ պատրաստ չենք դրան: Սա իմ կարծիքն է:
                          Չեմ հասկանում այն կարծրատիպը, թե ուսուցիչները <<պատրաստ չեն>> համընդհանուր ներառմանը: Բոլոր մանկավարժներն էլ մեծ սիրով, հետաքրքրությամբ ու անձնվեր կաշխատեն միայն ուշիմ , խելացի , բանիմաց երեխաների հետ՝ անդուլ հիանալով իրեց տված արդյունքով, բայց իսկական մանկավարժի առաքելությունը կայանում է նրանում, որ կարողանա բացահայտել, օգնել ու սատարել խնդիրներ ունեցող երեխաներին ևս, չկտրել նրանց հասարակությունից, կյանքի լուսանցքը չնետել: Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ նման երեխաներին հնարավորություն տալով բացահայտվել են հանճարեղ երաժիշտներ, գիտնականներ, ուսուցիչներ... Առաջին հերթին մարդ պետք է սրտով և հոգով պատրաստ լինի և ոչ թե միայն բարենպաստ պայմա
                          Վերջին խմբագրողը՝ Մուշեղյան Քրիստինե; 21-12-19, 00:19.

                          Comment


                          • Համընդհանուր ներառական կրթության անցնելու համար նախապես պետք է մեծ ծավալի աշխատանք կատարել. եթե բոլոր հատուկ դպրոցները փակվեն, ապա քաոս կտիրի, քանի որ, հանրակրթական դպրոցները, բացի ֆիզիկական ենթակառուցվածքներից նաև ԿԱՊԿՈւ երեխաների հետ աշխատող հատուկ մասնագետների կարիք ունեն: Հատուկ դպրոցներում աշխատող մասնագետների մասնագիտական կարողությունները հաճախ կասկածի տակ են առնվում, և որ ամենակարևորն է, հատուկ դպրոցները տարանջատում են երեխաներին: Հատուկ դպրոցներում սովորող երեխաները մեծանում են հասարակությունից մեկուսացած, իսկ հանրակրթական դպրոցները, բացի երեխաների կրթությունից, ապահովում են նաև նրանց սոցիալականացումը: Միաժամանակ, համընդհանուր ներառականությունը կարևոր է նաև բոլոր երեխաների և ավելի հանդուրժող և ամուր հասարակություն ձևավորելու համար։ Համընդհանուր ներառականությանը ներդրմանը զուգահեռ պետք է աշխատանքներ տարվեն նաև համայնքներում աջակցության և ԿԱՊԿՈւ շրջանավարտների զբաղվածության կենտրոններ ստեղծելու ուղղությամբ: Ծնողները հատկապես կարևորում են ԿԱՊԿՈւ երեխաների հետագա զբաղվածության խնդիրը: Դպրոցն ավարտելուց հետո ԿԱՊԿՈւ երեխաներն իրենց կրթությունը շարունակելու կամ աշխատանք գտնելու մեծ խնդիրների են բախվում:

                            Comment


                            • Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը

                              Չեմ հասկանում այն կարծրատիպը, թե ուսուցիչները <<պատրաստ չեն>> համընդհանուր ներառմանը: Բոլոր մանկավարժներն էլ մեծ սիրով, հետաքրքրությամբ ու անձնվեր կաշխատեն միայն ուշիմ , խելացի , բանիմաց երեխաների հետ՝ անդուլ հիանալով իրեց տված արդյունքով, բայց իսկական մանկավարժի առաքելությունը կայանում է նրանում, որ կարողանա բացահայտել, օգնել ու սատարել խնդիրներ ունեցող երեխաներին ևս, չկտրել նրանց հասարակությունից, կյանքի լուսանցքը չնետել: Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ նման երեխաներին հնարավորություն տալով բացահայտվել են հանճարեղ երաժիշտներ, գիտնականներ, ուսուցիչներ... Առաջին հերթին մարդ պետք է սրտով և հոգով պատրաստ լինի և ոչ թե միայն բարենպաստ պայմա
                              Հարգելի Քրիստինե, ես կրկին պետք է չհամաձայնեմ , քանի որ 36 -37 աշակերտ մի դասարանում և այդ թվի հետ նաև ներառված երեխաներ, ոչ մի սրտով և հոգով աշխատող մանկավարժ էլ չի կարող այնպիսի աշխատանք կատարել, որ տուն գնալուց հետո իրեն բավարարված զգա: Ես դեռ չեմ ունեցել ԿԱՊԿՈՒ աշակերտ, բայց , լինելով վերապատրաստող ուսուցիչ, արդեն 2 տարի է շփվում եմ դասվարների հետ , ովքեր ունեցել են դասարաններում ԿԱՊԿՈՒ աշակերտ ու ոչ մեկից դրական արձագանք չեմ լսել:Եթե Ձեր ասածին հետևենք, ուրեմն մեր դպրոցներում չկան հոգով և սրտով աշխատող ուսուցիչներ, քանի որ բոլորն էլ մոլորության մեջ էին: Գեղեցիկ բառեր ասել և հրամցնել ուսուցիչներին այն, ինչին նրանք << պատրաստ չեն>> անիմաստ է: Ես դասերից հետո , երբ օրվա վերջում կատարում եմ ռեֆլեքսիա և զգում եմ, որ առաջադիմությամբ հետ մնացող աշակերտի հետ չեմ կարողացել լիարժեք աշխատել, ինձ շատ մեղավոր եմ զգում: Եվ մտածում եմ, եթե ունենամ դասարանում նաև աշակերտ, ով ունի առանձնահատուկ ուշադրության կարիք, ինչպես պետք է վարվեմ: Ես փաստերն եմ վերլուծում, ոչ թե գեղեցիկ շարադրված խոսքերը:

                              Comment


                              • Աղավնի Երիցյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Համընդհանուր ներառական կրթության անցնելու համար նախապես պետք է մեծ ծավալի աշխատանք կատարել. եթե բոլոր հատուկ դպրոցները փակվեն, ապա քաոս կտիրի, քանի որ, հանրակրթական դպրոցները, բացի ֆիզիկական ենթակառուցվածքներից նաև ԿԱՊԿՈւ երեխաների հետ աշխատող հատուկ մասնագետների կարիք ունեն: Հատուկ դպրոցներում աշխատող մասնագետների մասնագիտական կարողությունները հաճախ կասկածի տակ են առնվում, և որ ամենակարևորն է, հատուկ դպրոցները տարանջատում են երեխաներին: Հատուկ դպրոցներում սովորող երեխաները մեծանում են հասարակությունից մեկուսացած, իսկ հանրակրթական դպրոցները, բացի երեխաների կրթությունից, ապահովում են նաև նրանց սոցիալականացումը: Միաժամանակ, համընդհանուր ներառականությունը կարևոր է նաև բոլոր երեխաների և ավելի հանդուրժող և ամուր հասարակություն ձևավորելու համար։ Համընդհանուր ներառականությանը ներդրմանը զուգահեռ պետք է աշխատանքներ տարվեն նաև համայնքներում աջակցության և ԿԱՊԿՈւ շրջանավարտների զբաղվածության կենտրոններ ստեղծելու ուղղությամբ: Ծնողները հատկապես կարևորում են ԿԱՊԿՈւ երեխաների հետագա զբաղվածության խնդիրը: Դպրոցն ավարտելուց հետո ԿԱՊԿՈւ երեխաներն իրենց կրթությունը շարունակելու կամ աշխատանք գտնելու մեծ խնդիրների են բախվում:
                                Հարգելի Աղավնի, շատ ճիշտ եք, ես լիովին համաձայն եմ:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X