Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների մասնակցությունը դասին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Հիմնական երեք կետի են ուսուցիչները, նաև ծնողները ստիպված լինում բախվելու, եթե երեխան ունի ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը.

    Comment


    • Ցրվածություն։ ՈՒՊՀՀ ունեցող երեխաների համար դժվար է կենտրոնանալ մի առարկայի վրա երկար ժամանակով։ Մի հնար, որ ծնողներն ու ուսուցիչները կարող են կիրառել այս հարցին լուծում տալու համար՝ դարձնել դասերն ավելի կարճ, օգնել բաժանել մի քանի մասի երկար առաջադրանքները։ Օրինակ մաթեմատիկան այն մեծ խնդիրներից է, որը բաժանվում է մի քանի կառավարելի կտորների։ Աշակերտին «մաթեմատիկա անել» հրահանգելու փոխարեն օգտակար կլիներ, որ և՛ ուսուցիչը, և՛ աշակերտն ունենան կարճաժամկետ նպատակ ավարտելու մաթեմատիկական առաջադրանքնի մի մասը, որից հետո ընդմիջում անեն։ Տնային ուսուցման դեպքում հնարավորել է կառավարել աշակերտի միջավայրը, աղմուկը։ Այստեղ չկան 30 այլ աշակերտներ, որոնք կարող են խռովություններ առաջացնել։ Տնային ուսուցումը շատ ճկուն է և օգնում է այս համախտանիշով երեխանեին ծախսել ավելի կամ պակաս ժամանակ՝ կախված իրենց կարիքներից։

      Comment


      • Գերակտիվություն։ Երբեմն թվում է, թե ՈՒՊՀՀ ունեցող երեխաներն անընդհատ շարժման մեջ են։ Դասարանում՝ մյուս երեխաների ներկայության դեպքում, ավելի դժվար է ուսուցումն իրականացնել։ Երբեմն նրանց անհրաժեշտ է լինում թռչկոտել մեկ ոտքի վրա բազմապատկման աղյուսակն ասելու համար։ Պետք է թույլ տալ։ Շարժումն ու նոր բան սովորելու ընթացքը շատ օգտակար է լինում համադրելիս, քանի որ թույլ է տալիս աշակերտին սպառել ավելորդ էներգիան ու հիշողության մեջ ավելի ամրապնդել սովորածը։ Մի քանի մեթոդներ կան, որոնք կարող են օգնել ավելորդ էներգիայի սպառման հարցում։ Օրինակ մի ընտանիք թույլ է տվել, որ իր երեխան օգտագործի գնդակը որպես աթոռ։ Նրան նաև թույլատրվում էր թեթև թռչկոտել դրա վրա, նաև ճոճվել առաջ-հետև։ Անգամ երբ նա համեմատաբար անշարժ նստում էր, նրան միևնույնն է, անհրաժեշտ էր լինում հավասարակշռությունը պահել, և այսպես ծախսվում էր էներգիայի ավելցուկը։ Մեկ այլ բան, որ պետք է անել՝ երեխայի ձեռքերը զբաղված պահելն է։ ՈՒՊՀՀ ունեցող երեխաները կարծես թե կարողանում են անելի միաժամանակ մի քանի բան և նույնիսկ օգուտ են ստանում, երբ թույլատրվում է մեկից ավել բաներ անել։

        Comment


        • Հիպերակտիվ երեխաների մոտ մկանային բարձր լարվածություն կա, հատկապես ձեռքերի, պարանոցի, դեմքի, ուսերի, կրծքավանդակի և որովայնի հատվածում: Առաջարկում ենք մի քանի վարժություններ և խաղեր մկանային լարվածությունը թուլացնելու համար: Դրանք կօգնեն կարգավորելու երեխայի հավասարակշռությունն ու կնպաստեն նրա ինքնակարգավորման զարգացմանը: Դրանից հետո կարելի է նաև ուշադրության կենտրոնացմանը նպաստող վարժություններ կատարել: Այս վարժությունը կարելի է փոքրիկ խաղի վերածել, որտեղ երեխան ձնեմարդու դեր կկատարի. Ձմեռ է: Երեխաները բակում ձնեմարդ են պատրաստել: Շատ գեղեցիկ ձնեմարդ է ստացվել (պետք է երեխային խնդրել, որ նկարագրի ձնեմարդուն): Նա գլուխ ունի, մարմին, երկու ձեռք, կանգնած է երկու ամուր ոտքերի վրա… Գիշերը սառը-սառը քամի է փչել, ու մեր ձնեմարդը սկսել է մրսել: Սկզբում սառել է նրա գլուխը (երեխային խնդրեք ծածկել ձնեմարդու գլուխն ու պարանոցը), հետո` ուսերը (երեխան կլարի ուսերը), հետո՝ մարմինը (երեխան կլարի մարմինը): Իսկ քամին շարունակում է ավելի ուժեղ փչել, ցանկանում է քանդել ձնեմարդուն: Ձնեմարդը հենվում է իր ոտքերի վրա (երեխան ուժեղ ձգում է ոտքերը), և քամին չի կարողանում քանդել ձնեմարդը: Քամին հանդարտվել է, արդեն առավոտ է, ծագել արևը է, որը տեսնում է ձնեմարդուն և սկսում հալեցնել նրան: Առաջինը սկսում է գլուխը հալչել (երեխան ազատ է թողնում գլուխը), հետո` ուսերը (երեխան թուլանում է, ազատ թողնում ուսերը): Հետո հալչում են ձեռքերը (հանգիստ ցած են իջնում ձեռքերը), մարմինը (երեխան սկսում է կառավարել մարմինն ու առաջ գնալ), ոտքերը (նրբորեն ծալում է ծնկներն ու թուլացնում ոտքերը): Արևը ջերմացնում է, ձնեմարդը հալչում է ու վերածվում գետնին տարածվող ջրափոսի:

          Comment


          • Ուշադրությունը զարգացնող խաղեր Այս և նմանօրինակ վարժությունների ամենօրյա կատարումը կնպաստի երեխայի ուշադրության կենտրոնացման հմտությունների զարգացմանը: Կարևորագույն պայմանը դրանք պարբերաբար կատարելն է: Առաջին արդյունքներն ակնհայտ կլինեն արդեն 2 ամիս անց: «Սուր աչք» խուզարկու Խաղում հաղթելու համար երեխան պետք է շատ ուշադիր լինի և կարողանա չշեղվել ներկայացված իրերից: Ընտրեք որևէ իր կամ խաղալիք, որը փոքրիկը պետք է գտնի: Թույլ տվեք, որ նա կարողանա հիշել այն, հատկապես եթե նոր իր է: Երեխային խնդրեք դուրս գալ սենյակից: Նրա դուրս գնալուց հետո ընտրված իրը դրեք աչքի համար նկատելի տեղում, բայց այնպես, որ փոքրիկը միանգամից չնկատի: Նման խաղերի ժամանակ չի կարելի իրերը սեղանի դարակում, վարագույրի կամ պահարանի հետևում կամ նման փակ տեղերում թաքցնել: Երեխայի համար այն տեսանելի տեղում պետք է դնել, որպեսզի պարզապես ուշադրությունը լարի ու կարողանա գտնել:

            Comment


            • Փոքրիկ ուսուցիչ Այս խաղը հատկապես դուր է գալիս նրանց, ովքեր դպրոցում են սովորում: Այդ տարիքում երեխաները հաճախ կրկնօրինակում են իրենց ուսուցչին, հաճույքով «դպրոց-դպրոց» խաղում, որտեղ ուսուցչի դերում հենց իրենք են, իսկ աշակերտներին փոխարինում են մայրը, հայրը, տատը կամ էլ սիրելի արջուկը: Որպես տնային առաջադրանք` դուք՝ որպես աշակերտ (կամ արջուկը) պետք է գրքից մի քանի նախադասություն դուրս գրեք: Չմոռանաք արտագրելիս որոշ սխալներ անել: Չպետք է բարդ քերականական կամ կետադրական սխալներ անել, որովհետև երեխան կարող է չիմանալ բոլոր կանոնները: Կարելի է մի քանի տառ բաց թողնել, փոխել բառերի վերջավորությունները, սխալ գրել օժանդակ բայերը: Թողեք, որ փոքրիկ ուսուցիչը ստուգի ձեր գրավոր աշխատանքը: Երբ բոլոր սխալները գտնվեն, նրան խնդրեք գնահատել ձեզ: Հոգեբանորեն պատրաստ եղեք, որ ձեր փոքրիկը «երկու» կնշանակի ձեր երևակայական օրագրում: Այս խաղերն ընդամենը օրինակ են, ու ինքներդ կարող եք ձեզ համար տարբեր խաղեր հորինել` ելնելով ձեր երեխայի առանձնահատկություններից, հետաքրքրություններից: Լավ կլինի, եթե ժամանակ գտնեք զբաղեցնել երեխային նման կարգի օգտակար խաղերով, որոնք իրականում արդյունավետ վարժություններ են:

              Comment


              • Հարգելի Երիցյան, Ձեր նշած խնդիրը շատ տարածված խնդիրներից է : Այս խնդրին երբեմն այդքան էլ լուրջ չեն վերաբերվում . ծնողը, ուսուցիչը, շրջապատը կարծում են , որ դա մանկական չարաճճիություն է կամ դաստիարակության պակաս: Այս խնդրի ավելի բարդ հետևանքները երևում են պատանեկան տարիքում, երբ ուշադրության չի արժանանում խնդիրը վաղ մանկության շրջանում: Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը կամ ուշադրության դեֆիցիտ և հիպերակտիվության խանգարումը զարգացման նյարդաբանական-վարքային խանգարում է (այսուհետ ՈՒՊՀՀ), որը հաճախ սկսվում է մանկական տարիքում և դրսևորվում է այնպիսի ախտանշաններով ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման խնդիրները, գերակտիվությունը և իմպուլսի վերահսկման դժվարությունները: ՈՒՊՀՀ-ն չի համարվում սովորելու անկարողություն։ Բայց և այնպես անհրաժեշտ է այլ մոտեցումներ, մեթոդներ կիրառել աշակերտների հետ, ովքեր ունեն ՈՒՊՀՀ։ Անգամ առանց այս համախտանիշի երեխաների համար անհրաժեշտ է լինում ուսուցման նոր մեթոդներ մշակել դասերն ավելի հեշտացնելու համար։ Անհրաժեշտ է թույլ տալ, որ երեխան աշխատի, սովորի իր ունակություններին համապատասխան տեմպով, այլ ոչ թե ստիպել նրան հարմարվել դասերի ավանդական պլանին։ Թույլատրելի է կիրառել նաև նոր տեխնոլոգիաները։

                Comment


                • Հիշողության խնդիրներ հանդիպում են տարբեր հոգեբանական խանգարումների դեպքում, սակայն ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշով մարդկանց մոտ վերջիններս պայմանավորված են ուշադրության խնդիրներով: Հենց հիշողության խնդիրներն են, որ ավելի նկատելի են թե ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշով մարդկանց, և թե նրանց ընտանիքի անդամների կողմից:

                  Comment


                  • Մտավոր հետամնացություն, սակավամտություն, օլիգոֆրենիա ի ծնե կամ վաղ տարիքում ձեռքբերովի հապաղում, կամ հոգեկանի ոչ լիարժեք զարգացում, որը դրսևորվում է ինտելեկտի խանգարմամբ՝ առաջացած գլխուղեղի ախտահարման հետևանքով և տանում է սոցիալական դեզադապտացիայի: Առաջին հերթին դրսևորվում է բանականությունում (այդտեղից էլ անվանումը), նաև՝ հույզերում, կամքում, խոսքում և մոտորիկայում: Մտավոր հետամնացությունը՝ որպես ի ծնե հոգեկան թերություն, տարբերակում են ձեռքբերովի սակավամտությունից կամ դեմենցիայից (լատ.՝ de- «նվազում, պակասեցում, շարժում դեպի ցած» + mens «խելք, միտք»): Ձեռքբերովի մտավոր հետամնացությունը՝ նորմալ մակարդակից ինտելեկտի նվազումն է, իսկ օլիգոֆրենիայի ժամանակ հասուն մարդու ինտելեկտը չի հասնում նորմալ մակարդակի: Մտավոր ունակությունների անբավարարությունը գնահատվում է ստանդարտ հոգեբանական թեստերի ինտելեկտուալ քանակական գործակցով:

                    Comment


                    • Օլիգոֆրենոմանկավարժություն,օլիգոֆրենոպեդագոգիկա դեֆեկտոլոգիայի բնագավառ, որն ուսումնասիրում է մտավոր թերզարգացած երեխաների դաստիարակության և ուսուցման խնդիրները, զարգացման թերությունների շտկման ուղիները, ինչպես նաև նրանց սոցիալական ռեաբիլիտացիայի հարցերը։ Օլիգոֆրենոմանկավարժությունը, որպես բժշկության և մանկավարժության զարգացման որոշակի ուղղություն, առաջացել է 19-րդ դարի սկզբին։ Մտավոր թերզարգացած երեխաների առաջին դաստիարակները հոգեբուժական հիմնարկներում ու հատուկ մանկատներում եղել են բժիշկները։ 19-րդ դարի կեսին ֆրանսիացի բժիշկ և մանկավարժ է․ Սեգենը մշակեց մտավոր թերզարգացած երեխաների ուսուցման ու դաստիարակության համակարգ, որը հենվում է նրանց ակտիվության, գործունակության զարգացման վրա՝ հատուկ ռեժիմի ու վարժությունների օգնությամբ՝ զգայական օրգանների, ուշադրության, մոտորիկայի, կամքի։ 19-րդ դարի 2-րդ կեսին շատ երկրներում համընդհանուր տարրական ուսուցման հետ ուժեղացվում է ուշադրությունը երեխաների մտավոր թերզարգացման թեթև ձևերի նկատմամբ։ Նրանց համար ստեղծվում են հատուկ դասարաններ և դպրոցներ։

                      Comment


                      • Օլիգոֆրենոմանկավարժությունը մեծ տեղ է հատկացնում երեխայի զգայական փորձի հարստացմանը, խոսքի զարգացմանը, բառային և դիտողական մեթոդների ռացիոնալ օգտագործմանը, ուսուցման գործնական նպատակաուղղվածությանը, անհատական և դիֆերենցված մոտեցմանը։ Օլիգոֆրենոմանկավարժներ են պատրաստում ինստիտուտների դեֆեկտոլոգիայի ֆակուլտետները։ Օլիգոֆրենոմանկավարժության հարցերով զբաղվում և ԳՀ աշխատանք են կատարում ԽՍՀՄ ՄԳԱ դեֆեկտոլոգիայի ԳՀԻ և մանկավարժական ինստիտուտների դեֆեկտոլոգիայի ֆակուլտետների ամբիոնները։ Հայաստանում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի տարրական ուսուցման ֆակուլտետում 1982 թվականից գործում է դեֆեկտոլոգիայի բաժին։

                        Comment


                        • Լոգոպեդիան գիտություն է խոսքային խանգարումների ախտորոշման, ուսումնասիրման, շտկման և կանխարգելման մասին: Լոգոպեդիան հատուկ մանկավարժության մի բնագավառ է: Լոգոպեդիան որպես մանկավարժական գիտություն սերտորեն կապված է մի շարք այլ գիտությունների հետ` սուրդոմանկավարժություն, տիֆլոմանկավարժություն, օլիգոֆրենոմանկավարժություն և այլն:
                          Լոգոպեդիայի առարկան խոսքային խանգարումներն են և դրանց շտկման գործընթացը: Հետազոտման օբյեկտը` մարդն է, որն ունի այս կամ այն խոսքային խանգարումը: Լոգոպեդիայի նպատակն է խոսքային խանգարումների կանխարգելումը և խոսքային խանգարումներով անձանց համար կրթության և դաստիարակության տեսական հիմնավորված համակարգի մշակումը:

                          Comment


                          • Հատուկ հոգեբանության բնագավառներն են․ մտավոր հետամնացություն ունեցող անձանց հոգեբանություն (օլիգոֆրենո հոգեբանություն) տեսողական խանգարումներով անձանց հոգեբանություն (տիֆլոհոգեբանություն) լսողական խանգարումներով անձանց հոգեբանություն (սուրդո հոգեբանություն) խոսքային խանգարումներով անձանց հոգեբանություն (լոգո հոգեբանություն) հենաշարժողական համակարգի խանգարումով անձանց հոգեբանություն վարքային ոլորտի խանգարումով անձանց հոգեբանություն զարգացման բարդ խանգարումենորվ անձանց հոգեբանություն։

                            Comment


                            • Այժմ ավելի շատ է գիտակցվում, որ հոգեֆիզիկական խանգարումները չեն բացառում մարդկային էությունը (զգալու, անհանգստանալու կարողությունները), ինչպես նաև հասարակական փորձի յուրացումը: Ժամանակն է հասկանալու, որ յուրաքանչյուր երեխայի զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ պայմաններ՝ հաշվի առնելով նրա անհատական ընդունակությունները, կարողությունները և կրթական պահանջները: Ներառական կրթությունը դիտարկվում է որպես ուղի և հնարավոր միջոց՝ սահմանափակ հնարավորություններով անձանց հասարակության մեջ ներառելու և նրանց հարմարումը ապահովելու համար: Սակայն ներառական կրթության ներմուծումը ոչ միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար է բարենպաստ ազդեցություն ունենում, այլև վերջիններիս նորմալ զարգացող տարեկիցների համար:

                              Comment


                              • Ուսուցման ընդհանուր պրոցեսում նորմալ զարգացման ընթացք ունեցող երեխաները, շփվելով հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ, ձևավորում են հանդուրժողականություն, էմպատիա նրանց նկատմամբ, ձգտում օգնել նրանց, իսկ հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մոտ ցածրանում է ագրեսիվության և անհանդուրժողականության ռիսկը: Համատեղ ուսուցման իրականացման փորձը վկայում է, որ այդ բարդ գործընթացը պահանջում է դպրոցի սովորական կենսաձևի վերակառուցում: Ներառական կրթության ներմուծումը հանրակրթական դպրոցներ մեծ փոփոխության է ենթարկում նաև մանկավարժի աշխատանքը: Հոգեբանական հարմարման տեսանկյունից անհրաժեշտ է դառնում կազմակերպել համապատասխան աշխատանքներ՝ ուղղված հատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտին մանկավարժների, աշակերտների և ծնողների կողմից ընդունմանը, ինչպես նաև սահմանափակ հնարավորություններով սովորողի համար պայմաններ ստեղծել՝ ընդգրկվելու նոր միջավայր և ընդունելու տվյալ կրթական հաստատությունում գործող նորմերն ու կանոնները:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X