Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների մասնակցությունը դասին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Ինձ թվում է, որ շատ ճիշտ է, որ երեխաները հաճախում են դպրոց այն երեխաների հետ, ովքեր չունեն նման խնդիր, որ ավելի ադապտացվեն, իրենք ավելի շուտ կադապտացվեն այդ պայմաններին, քան եթե հաճախեին հատուկ դպրոցներ: Սիրելի մանկավարժներ, եկեք սիրով մոտենանք այս խնդրին, որը կօգնի և մեզ և մեր բալիկներին՝ անկախ նրանց խնդիրներից :

    Comment


    • #47
      ԿԱՊԿՈՒ երեխաների համար դպրոցներում պետք է ապահովված լինեն անհատական տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, համակարգչային դասարաններ, ներառյալ` վերականգնողական կաբինետների կազմավորում, մարզական և զանգվածային միջոցառումների կազմակերպում, սննդի, բժշկական սպասարկման, առողջարարական և բուժիչ-կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում, կենցաղ-տնտեսական և սանիտարահիգիենիկ սպասարկում և համապատասխան ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում։ Միայն այս պարագաների դեպքում երեխաները ուսման մեջ ձեռք կբերեն հաջողություններ և կգրանցեն ուսմանական հաջողություններ:

      Comment


      • #48
        Դիմախաղի և զանազան խաղերի կիրառումը . ԴԻՄԱԽԱՂԱՅԻՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ Յուրաքանչյուր հույզի համապատասխանում է որոշակի դիմախաղ:
        Ուտում ենք թթու կիտրոն:
        Ծամածռում ենք դեմքը:
        Ջղայնանում ենք չարաճճի տղայի վրա: Կիտում ենք հոնքերը:
        Հանդիպում ենք ընկերուհուն: Ժպտում ենք:
        Վախենում ենք արջից: Բարձրացնում ենք հոնքերը, լայն բացում աչքերը, բացում բերանը: Արտահայտում ենք զարմանք: Լայն բացում ենք աչքերը, բարձրացնում հոնքերը:
        Նեղանում ենք. իջեցնում ենք շուրթերի ծայրերը: 2. «ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ» 1. Երեխաներին տրվում են լուսանկարներ (թվով` 8-10), որոնցում պատկերված են կենդանիներ` հուզական տարբեր վիճակներ արտահայտող դեմքերով: Երեխաները պետք է այդ նկարները դասակարգեն ըստ համապատասխան վիճակների (տխուր, ուրախ, վախեցած, խղճահարված): Առաջադրանքը կատարելուց հետո նրանք պետք է համապատասխան հուզական վիճակները ցույց տան ժեստերով, այնուհետև դրանք անվանեն բառերով: 2. Երեխաներին առաջարկվում է դիտել նկարներ, որտեղ պատկերված են դեմքի տարբեր արտահայտությամբ մարդիկ: Երեխաները պետք է բացատրեն, թե ինչու են տխրում, ուրախանում կամ զայրանում այդ մարդիկ: Օրինակ` տղան լաց է լինում, որովհետև իրեն նեղացրել են: Երեխան ուրախ է. մայրիկը նրան խաղալիք է նվիրել: 3. ՀՈՒՅԶԵՐԻ ԱՇԽԱՐՀ Երեխաներին առաջարկվում է դիտել տարբեր իրավիճակներ պատկերող սյուժետային նկարներ:
        Ուրախության զգացում: Երեխաները գնում են լիճ` լողալու: Արևոտ եղանակ է: Երկինքը պարզ է, ջուրը՝ թափանցիկ ու տաք: Ահա արդեն ջրի մեջ են. ինչքա՜ն լավ է: Երեխաները շա՜տ ուրախ են:
        Վերջին խմբագրողը՝ Աղավնի Երիցյան; 16-01-20, 16:44.

        Comment


        • #49
          Վախի զգացում: Երեխաներն անտառում են: Նրանք սունկ և հատապտուղներ են հավաքում: Հանկարծ մի մեծ արջ են տեսնում: Նրանք սարսափահար փախչում են: Երեխաներն արագ վազում են, և քանի որ արջն արդեն հեռու է, նրանց այլևս վտանգ չի սպառնում: • Խղճի զգացում: Երեխաները զբոսնում են այգում: Հանկարծ տեսնում են մի փոքրիկ անօգնական փիսիկի: Նա նստել ու տխուր մլավում էր: Երեխաները խղճացին փիսիկին, բերեցինտուն և կաթ տվեցին:
          Օգտագործելով դիմախաղ և արտահայտիչ շարժումներժեստերի լեզվով վերարտադրել համապատասխան հույզը: 4. ԱՔԱՂԱՂԸ Երեխաներին առաջարկում է դիտել նկարներ, որոնցում պատկերված են աքաղաղներ` տարբեր «տրամադրությամբ»: Երեխաները պետք է վերարտադրեն աքաղաղի շարժումները և դիմախաղով արտահայտեն համապատասխան տրամադրությունը: Հպարտ աքաղաղը: Աքաղաղը քայլում է` գլուխը բարձր պահած, թափահարելով թևերը: Ժամանակ առ ժամանակ կանգնում է, իջեցնում գլուխը և ցորեն կտցում: Ապա նորից ուղղվում է և, գլուխը հետ գցելով, բարձր երգում է. «Ծուղ-րու-ղո՜ւ»: Տխուր աքաղաղը: Աքաղաղը տխուր, գլուխն իջեցրած, կամաց երգում է. «Ծուղ-րու-ղո՜ւ»: Նրան առաջարկում են ջուր խմել, ցորեն կտցել, սակայն հրաժարվում է: Երեխաների հետ միասին քննարկվում է, թե ինչու է աքաղաղը տխուր (հիվանդ է, տխրել է, որովհետև արև չկա, ի՞նչ է պատահել նրան): Երեխաները քննարկում են յուրաքանչյուր տարբերակը և մտածում, թե ինչպես պետք է օգնեն աքաղաղին: Այդ ամենը ցուցադրվում է շարժումների և դիմախաղի միջոցով:
          Վերջին խմբագրողը՝ Աղավնի Երիցյան; 16-01-20, 17:18.

          Comment


          • #50
            . ՓԻՍԻԿԸ Մանկավարժը երեխաներին ցուցադրում է թեմային համապատասխանող մի քանի նկար և առաջարկում քննարկել այդ իրավիճակները: Փիսիկը հիվանդ է: Փիսիկը կծկվել է, թաթը դրել ցավող տեղին: Դիմախաղով արտահայտել թախիծ: Քայլել անկյունից անկյուն: Երեխաներին առաջարկվում է մտածել, թե ինչպես կարելի է օգնել փիսիկին: Երեխաները պետք է արտահայտիչ շարժումների միջոցով կատարեն խաղի յուրաքանչյուր մասը: Փիսիկն առողջացել է: Ուրախությունն արտահայտել թռչկոտելով, ցատկելով, պտտվել` ժպիտը երեսին:

            Comment


            • #51
              ԻՄԱՑԻՐ՝ ՈՎ ԵՄ ԵՍ Նպատակը: Սովորեցնել ընդգծել առարկայի, կենդանու կամ անձի կարևոր բնութագրերը, զարգացնել ստեղծագործական հմտությունները և ասոցիատիվ մտածողությունը, ինչպես նաև օգնել երեխային՝ հաղթահարելու ամաչկոտությունը: Խաղի ընթացքը: Նախապատրաստված քարտերի վրա պատկերված են մարդիկ, կենդանիներ: Մասնակիցներից ընտրվում է խաղավար: Նա մոտենում է սեղանին, որտեղ դրված են քարտեր, և ընտրում դրանցից որևէ մեկը, ապա վերադառնում սենյակի կենտրոն: Մյուս երեխաները նրան հարց են տալիս. «Ո՞վ ես դու»: Առաջին խաղացողը ներկայացնում է, թե ինչ է պատկերված ընտրված քարտի վրա՝ կիրառելով դիմախաղ և համապատասխան շարժումներ (բառերի օգտագործումն արգելված է): Այն խաղացողը, ով ճիշտ է գուշակում, դառնում է խաղավար, և խաղը շարունակվում է: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ամաչկոտ երեխաները հիմնականում պասիվ են, ուստի նրանց մասնակցությունը խաղին պետք է ապահովի մեծահասակը:

              Comment


              • #52
                |Շատ կարևոր է ոչ միայն մասնագիտական թիմ ունենալը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողի համար, այլ նաև համապատասխան պայմաններ (թեքահարթակներ, հարմարեցված սանհանգույց, սպորտդահլիճ, դասասենյակներ, գույք, սննդի կազմակերպման վայր և այլն):

                Comment


                • #53
                  Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, որ նշում եք այն խնդիրները, որոնք առկա են խնդիրներ ունեցող երեխաների ուսումը լիարժեք կազմակերպելու համար: Ձեր խոսքը շատ կարևոր է. միայն բարձրաձայնելով կարելի է լուծել առկա խնդիրները:
                  Վերջին խմբագրողը՝ Աղավնի Երիցյան; 08-12-19, 21:52.

                  Comment


                  • #54
                    Լսողության դժվարություններ ունեցող երեխաների հետ կարելի է կատարել բառային աշխատանք : Բառային աշխատանքը ներառում է՝ 1 նոր բառերի և ժեստերի իմաստի բացատրություն,
                    2 ծանոթ բառերի և ժեստերի հոմանիշների, հականիշների ընտրություն,
                    3 բառերի կիրառում բառակապակցություններում և նախադասություններում:
                    Բառապաշարի զարգացման համար կիրառվում են խաղեր, վարժություններ և բառային առաջադրանքներ:
                    ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
                    ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1 Դիտի՛ր նկարը և ցո՛ւյց տուր համապատասխան ժեստը: Յուրաքանչյուր նկարի տակ գրի՛ր բառը: Ինչե՞ր են դրանք: Գրի՛ր ընդհանուր անունը: (Երեխաներին առաջարկվում են նկարներ, որոնց վրա պատկերված են խաղալիքներ՝ գնդակ, արջուկ, մեքենա, նավակ, տիկնիկ և այլն):
                    ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2 ա) Միացրո՛ւ վանկերը և ստացի՛ր բառ: Գրի՛ր ստացված բառերը և ցո՛ւյց տուր համապատասխան ժեստերը:
                    Վերջին խմբագրողը՝ Աղավնի Երիցյան; 16-01-20, 17:19.

                    Comment


                    • #55
                      Երեխաներին տրվում են բառաքարտեր, որոնցից մեկի վրա գրված է կենդանու անունը, իսկ մյուսի վրա՝ նրան բնութագրող հատկանիշը: Երեխաները ցույց են տալիս համապատասխան ժեստերը: Այնուհետև պահանջվում է իրար միացնել համապատասխան բառաքարտերը: Նապաստակ արագավազ Փիղ վախկոտ Աղվես հսկա Ջայլամ խորամանկ Տրված բառերով կազմել բառակապակցություններ: Արտահայտել բառակապակցությունները ժեստերով: Օրինակ` խորամանկ աղվես:

                      Comment


                      • #56
                        Երեխաներին տրվում են ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞ և ի՞նչ անել հարցերին
                        պատասխանող բառեր. բժիշկ, ոտնահետք, կենդանի, հոգատար,
                        անձրև, արթնանալ, մարզիկ, խելացի, կառուցել, գեղեցկադեմ, աճեցնել,
                        ճարպիկ, պատրաստել, լուսավոր, միջատ, կահույք և այլ բառեր:
                        Այդ բառերից պետք է՝
                        ա) առանձնացնել`
                        անձ ցույց տվող երկու բառ ______
                        առարկա ցույց տվող երկու բառ ________
                        առարկայի հատկանիշ ցույց տվող երկու բառ ________
                        գործողություն ցույց տվող երկու բառ ________
                        բ) ընտրել 4 բառ, թարգմանել ժեստերով և դրանցով կազմել նախադասություններ:
                        Վերջին խմբագրողը՝ Աղավնի Երիցյան; 16-01-20, 17:20.

                        Comment


                        • #57
                          Ուսուցիչը երեխաներին բաժանում է 7 նկար: Երեխաները պետք է գրեն նկարներին համապատասխան անունները, այնուհետև յուրաքանչյուր բառի դիմաց` դրա հատկանիշները: Օրինակ` արև - պայծառ, կլոր, դեղին և այլն: Տարբերակ 2. Ուսուցիչը ցույց է տալիս ժեստեր: Երեխաները պետք է գրեն դրանց համապատասխան բառերը, այնուհետև՝ բնութագրող հատկանիշը: Երեխաներին առաջարկվում է նաև գրել այդ հատկանիշն արտահայտող բառի հականիշը: Օրինակ` ծաղիկ—գեղեցիկ, գեղեցիկ – տգեղ, լեռ – բարձր, բարձր - ցածր և այլն:

                          Comment


                          • #58
                            ԽԱՂԵՐ 1. Անվանի’ր մեկ բառով Անհրաժեշտ պարագաներ՝ նկարներ, բառաքարտեր: Խաղի ընթացքը: Երեխաներին տրվում են նկարներ, որոնց վրա պատկերված են բանջարեղենի տեսակներ` սոխ, սխտոր, բազուկ, պղպեղ, կաղամբ, ծաղկակաղամբ, դդում, սմբուկ, գազար: Անհրաժեշտ է անվանել դրանցից յուրաքանչյուրը և ցույց տալ համապատասխան ժեստերը: Մանկավարժը երեխաների առջև դնում է բանջարեղենի անվանումով բառաքարտեր: Երեխաներից յուրաքանչյուրը պետք է վերցնի մեկ նկար, գտնի համապատասխան բառաքարտը և այն տեղադրի նկարի մոտ: Խաղի վերջում երեխաները պետք է նշեն ընդհանրացնող անվանումը՝ «Բանջարեղեն»: Նմանատիպ խաղեր անհրաժեշտ է կիրառել այլ թեմատիկ նկարների օգնությամբ՝ մրգեր, կենդանիներ, բույսեր, մարմնի մասեր և այլն: 2. Միջատներ Անհրաժեշտ պարագաներ` նկարներ: Խաղի ընթացքը: Երեխաների առջև դրվում են միջատների, կենդանիների և թռչունների նկարներ: Սուրդոմանկավարժն առաջարկում է գտնել միջատների նկարներ: Երեխաները պետք է գտնեն ճիշտ նկարները, ցույց տան համապատասխան ժեստերը, անվանեն դրանցից յուրաքանչյուրը: Այնուհետև նրանք պետք է մեղու, թիթեռ, զատիկ բառերով կազմեն բառակապակցություններ (ժեստերով և բառերով):

                            Comment


                            • #59
                              Խաղ գնդակով. «Ի՞նչ է սա» Անհրաժեշտ պարագաներ` գնդակ, խաղալիքներ, նկարներ: Խաղի ընթացքը: Սուրդոմանկավարժը գնդակը նետում է երեխային, այնուհետև ցույց է տալիս որևէ խաղալիք կամ նկար / օրինակ` խնձոր/: Երեխան պետք է բռնի գնդակը, անվանի բառը և ետ գցի գնդակը ուսուցչին, ապա ցույց տա համապատասխան ժեստը: Տվյալ խաղը կարելի է անցկացնել նաև այլ տարբերակով: Ուսուցիչը գնդակը գցելուց հետո ցույց է տալիս որևէ ժեստ. երեխան պետք է անվանի բառը: 4. Խաղ գնդակով. «Ո՞վ է, ի՞նչ է» Անհրաժեշտ պարագաներ` գնդակ, նկարներ, բառաքարտեր` ո՞վ, ի՞նչ և ինչպիսի՞ հարցերով: Խաղի ընթացքը: Ուսուցիչը գնդակը նետում է երեխային և ցույց տալիս նկար, այնուհետև բառաքարտ`ո՞վ կամ ի՞նչ հարցով: Աշակերտը, բռնելով գնդակը, պետք է անվանի պատկերված առարկան և պատասխանի ո՞վ /ի՞նչ հարցին:
                              Օրինակ` ի՞նչ –սեղան, ո՞վ - աղջիկ: Այնուհետև սուրդոմանկավարժն առաջադրում է հաջորդ հարցը` ինչպիսի՞:
                              Օրինակ` ի՞նչ – ծառ, ինչպիսի՞ ծառ - կանաչ, բարձր և այլն: Ո՞վ - աղջիկ, ինչպիսի՞ աղջիկ - գեղեցիկ, խելացի և այլն: Խաղում հաղթում է այն երեխան, ով բոլոր հարցերին ճիշտ է պատասխանում: Հաղթող երեխան դառնում է խաղավար: Միրգ – բանջարեղեն Անհրաժեշտ պարագա` գնդակ: Խաղի ընթացքը: Խաղից առաջ անհրաժեշտ է կրկնել մրգերի և բանջարեղենի անունները: Ուսուցիչը գնդակը նետում է աշակերտին և ասում՝ բանջարեղեն: Աշակերտը պետք է բռնի գնդակը և արագ ասի որևէ բանջարեղենի անուն. օրինակ` գազար: Այնուհետև գնդակը գլորում է կողքի երեխային, ով պետք է ցույց տա բառին համապատասխան ժեստը և ետ գլորի գնդակը ուսուցչին: Խաղը կիրառելի է զանազան թեմաների (կենդանիներ, գույներ, հագուստ և այլն) յուրացումն ամրակայելու նպատակով:
                              Վերջին խմբագրողը՝ Աղավնի Երիցյան; 16-01-20, 17:21.

                              Comment


                              • #60
                                Խնդիրներ ունեցող երեխաների հետ հրաշալի արդյունքի կարելի է հասնել խաղերով: Ով ինչպես է տեղաշարժվում Անհրաժեշտ պարագաներ` նկարներ: Խաղի ընթացքը: Ուսուցիչը երեխաներին տրամադրում է կենդանիներ և մարդիկ պատկերող նկարներ: Նրանք պետք է անվանեն պատկերները և ցուցադրեն ժեստերով, թե ինչպես է տեղաշարժվում նրանցից յուրաքանչյուրը: Այնուհետև համապատասխան գործողությունը պետք է անվանեն բառերով: Օրինակ` ձին վազում է, օձը սողում է, ձուկը լողում է, գորտը ցատկոտում է, արծիվը թռչում է և այլն: . Ո՞վ է, ի՞նչ է անում Անհրաժեշտ պարագաներ` նկարներ: Խաղի ընթացքը: Ուսուցիչն աշակերտներին տրամադրում է նկարներ, որոնց վրա պատկերված են տարբեր մասնագիտության տեր մարդիկ: Երեխաները պետք է ժեստերով ցուցադրեն մասնագիտությունները, այնուհետև բառային խոսքով ասեն, թե ով ինչ է անում: Օրինակ` Ուսուցիչը սովորեցնում է: Բժիշկը բուժում է: Խոհարարը եփում է: Վարսավիրը սանրում է, կտրում է մազերը և այլն: Շինարարը կառուցում է և այլն: Այս առաջադրանքը կարելի է իրականացնել նաև այլ տարբերակով: Երեխաներին առաջադրվում են հարցեր, որոնց պետք է պատասխանեն 2 տարբերակով՝ 1. բառային խոսքով, 2. ժեստերով: Հարցերի օրինակներ Ո՞վ է տուն կառուցում: Ո՞վ է աշխատում դպրոցում: Ի՞նչ է անում խոհարարը: Ո՞վ է վարում ավտոբուսը: Ո՞վ է բուժում հիվանդներին: Ի՞նչ է անում նկարիչը: Ի՞նչ մասնագիտություն ունի քո մայրիկը: Ի՞նչ է աշխատում քո հայրիկը:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X