Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների մասնակցությունը դասին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31

    Comment


    • #32
      ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԸ Բժշկական մոդել · Հաշմանդամությունը համարվում է անձի խնդիր, «հիվանդություն», որի պատճառով անձի կենսագործունեությունը սահմանափակվում է: · Ջանքերն ուղղվում են անձի վիճակի բարելավմանը. բժշկական և բարեգործական (ֆիզիկական վերականգնում, բուժում, բարեգործական օգնություն): · Մարդը զրկվում է իր կյանքի համար ինքնուրույն որոշումներ կայացնելու և իր սեփական ընտրությունը կատարելու հնարավորությունից, դառնում է «հիվանդ», «խնամյալ»: Նրա փոխարեն որոշում են կայացնում ովքե՞ր... · Հասարակությունը սահմանափակում է նրա կրթության, մասնագիտության, աշխատանքի և այլ հնարավորությունները, քանի որ նա հիվանդ է և ունի հիմնականում բուժման, խնամքի և հոգածության կարիք: · Հաշմանդամություն ունեցող մարդու կյանքը կախված է մնում ուրիշների կարծիքներից և եզրակացություններից, որն էլ հանգեցնում է նրա սոցիալական մեկուսացմանը և խոչընդոտում է նրա լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին : Սոցիալական մոդել · Սոցիալական մոդելը հաշմանդամությունը դիտարկում է որպես հասարակության սոցիալ-մշակութային արժեքների հետևանք: · Այս մոտեցումը բացարձակապես կառուցված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա: · Հաշմանդամության սոցիալական մոդելը կենտրոնանում է արգելքների և խոչընդոտների վերացման վրա և վստահում է հաշմանդամություն ունեցող մարդու՝ որպես երկրի լիարժեք քաղաքացու կարողություններին և ներուժին: · Կոչ է հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությանը երկրի զարգացման գործընթացներին: · Սոցիալական մոտեցման դեպքում վերացվում են բոլոր ներքին ու արտաքին խոչընդոտները, որոնք խանգարում են հասարակության կյանքին նրանց ներ-գրավմանը: Սոցիալական մոտեցման կիրառումը կհանգեցնի հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունների հավասարեցմանը մյուս բոլոր մարդ-կանց հետ և նրանց համար ճանապարհ կբացի դեպի լիարժեք կյանք: · Այսպիսով, սոցիալական մոդելի տեսանկյունից հաշմանդամությունը սահմանվում է որպես անձի առողջական խնդիրների հետևանքով ձեռք բերած ֆունկցիոնալ սահմանափակումների և միջավայրային խոչընդոտների փոխազդեցության հետևանք: Հետևաբար, հաշմանդամության խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականությունը պետք է հիմնականում կենտրոնանա միջավայրային խոչընդոտների վերացմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը: Այն ավելի լայն է, քան զուտ շրջակա ֆիզիկական միջավայրը: Այն անձից դուրս է` ֆիզիկական միջավայր, տրանսպորտ, վերաբերմունք, կրթական և աշխատանքային միջավայր, ծառայություններ, տեղեկատվություն և այլն : Սոցիալական մոդելի վրա հիմնված մոտեցումը կազմում է ներառական կրթության առանցքը, քանի որ այն ենթադրում է` · բոլոր երեխաների կրթական կարիքների նախնական գնահատում, · դպրոցի ուսումնական և մշակութային, համայնքային միջոցառումներին բոլոր երեխաների ներգրավվածության աստիճանի բարձրացում, · կրթական քաղաքականության վերանայում և հանրակրթական ծրագրերի համապատասխանեցում բոլոր երեխաների կարիքներին, · ուսումնական գործընթացներում առկա խոչընդոտների վերացում և նրանում բոլոր աշակերտների ներգրավում, · երեխաների գիտելիքների, կարողությունների և հմտությունների միջև առկա տարբերությունները ոչ թե որպես դժվար հաղթահարվող բարդության, այլ որպես կրթական գործընթացին նպաստող հանգամանքի ընդունում, · սեփական համայնքում կրթություն ստանալու բոլոր երեխաների իրավունքի հավասար պաշտպանություն և հարգանք, · դպրոցական պայմանների բարելավում, · հասարակության ժողովրդավարական և մարդասիրական արժեհամակարգի ձևավորման գործում կրթության դերի կարևորում, · կրթությունը որպես հասարակության մեջ բոլոր մարդկանց լիարժեք ներառման և ինքնադրսևորման կարևորագույն բաղադրամասի ճանաչում: Ներառական կրթությունը հաշմանդամության սոցիալական մոդելի յուրօրինակ ածանցյալն է: · Այն ընդունում է, որ բոլոր երեխաները տարբեր են, իսկ դպրոցներն ու հանրակրթական համակարգը պետք է հարմարվեն բոլոր սովորողների մտավոր, հոգեկան և ֆիզիկական զարգացման կարիքներին և անհատական պահանջմունքներին: · Ներառում չի նշանակում բոլորին ձուլելու կամ միատեսակ դարձնելու ձգտում: · Այն ընդունում է, որ երեխաները սովորում են տարբեր արագությամբ, իսկ ուսուցիչներին անհրաժեշտ են հատուկ հմտություններ՝ ուսուցման գործընթացի ճկունությունն ապահովելու համար: · Երեխաներին անհրաժեշտ է հասկանալի, մատչելի դասավանդում: Իսկ դա իր հերթին ենթադրում է երեխայի առանձնահատկություններին, անհատական կրթական պահանջմունքներին, զարգացման տեմպերին, ընդունակություններին և կարողություններին համապատասխանող տարբեր մեթոդների օգտագործում :

      Comment


      • #33
        Սովորողի նկատմամբ ցածր և ուսումնառության արդյունքի նկատմամբ բարձր հոգածությամբ առանձնանում են այն ուսուցիչները, ովքեր առաջնային են համարում սովորողի կողմից դասի յուրացումը, նոր գիտելիքների ձեռքբերումը: Այս ուսուցիչների մոտ բարձր է աշխատանքի որակի նկատմամբ պատասխանատվությունը, և նրանք հակված են միշտ դպրոցի տնօրինության կողմից որպես լավ ուսուցիչ համարման նվաճմանը և պահպանմանը: Ներառական կրթության տեսանկյունից այս ուսուցիչների դասերին հաճախ են սովորողների մասնակցության հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված խնդիրները: Սովորողի և ուսումնառության արդյունքի նկատմամբ ցածր հոգածությամբ առանձնանում են իրենց աշխատանքի նկատմամբ ցածր մոտիվացվածություն ունեցող ուսուցիչները: Ներառական կրթության ներդրման գործընթացի սկզբնական փուլում այս ուղղությամբ աշխատելու և ստեղծագործելու հակվածությունը դպրոցում ցածր է: Սակայն ժամանակի ընթացքում ձեռք բերված փորձառությունն աստիճանաբար մեծացնում է և´ յուրաքանչյուր սովորողի, և´ ուսումնառության արդյունքի նկատմամբ հոգածության աստիճանը: Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որի համաձայն յուրաքանչյուր սովորողի ներառումը և որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը կարող են ձախողվել տնօրինության, դասավանդող ուսուցիչների, դպրոցի աջակցող ծառայություններ տրամադրող թիմի ոչ հետևողական գործողությունների, ուշադրությունից դուրս մնալու և այլ նմանօրինակ գործընթացների պատճառով: Միաժամանակ, օբյեկտիվ պատճառներով այս տիրույթում են հաճախ հայտնվում այն ուսուցիչները, ովքեր պատրաստվում են դուրս գալ աշխատանքից:

        Comment


        • #34
          Ներառական կրթության տեսանկյունից սովորողի նկատմամբ բարձր հոգածությունը` ի հաշիվ ուսումնառության ցածր արդյունքի, անընդունելի է: Խորհուրդ է տրվում սովորողի մասնակցության և որակյալ կրթության ապահովման տեսանկյունից որդեգրել «Չափավոր հոգածություն սովորողի և ուսումնառության արդյունքի նկատմամբ» մոտեցումը:

          Comment


          • #35

            Comment


            • #36
              Հարգելի՛ գործընկեր, հետաքրքիր և ողջունելի թեմա եք ներկայացնում, տեսանյութն էլ բովանդակալից էր և երևում էր Ձեր մեծ աշխատանքը: Յուրաքանչյուր երեխա անհատականություն է, և նրա կարիքները տարբեր են: Բոլոր դպրոցներում, այդ թվում` ներառական կրթություն իրականացնող, մանկավարժները հանդիպում են դժվարությունների: Բազմամասնագիտական թիմը և մանկավարժները չունեն պատրաստի բաղադրատոմսեր բոլոր երեխաների համար: Բայց այս հարցերը պահանջում են հրատապ լուծումներ:
              Կրթությունը չի սկսվում և ավարտվում գիտելիքով, և ամենևին պարտադիր չէ, որ ձեր երեխան մյուսների նման սովորի, բոլորի նման գրիչ օգտագործի, կարդա և այլն: Դպրոցը սակայն միայն սոցիալականացման և որոշ ծառայություններ ստանալու վայր չէ: Երբեք մի´ թերագնահատեք նրա կարողությունները որպես աշակերտի, կենտրոնացե´ք նրա ուժեղ կողմերի վրա, հավատացե´ք նրա ուժերին և օգնե´ք, որ նրան բացահայտեն նաև ուսուցիչներն ու դասընկերները:

              ►Պետք է աշխատել դպրոցում երեխայի նկատմամբ դրական վերաբերմունք ստեղծելու, նրա կարիքների մասին ճիշտ պատկերացում ձևավորելու ուղղությամբ: Դրա համար օգտագործե´ք բոլոր ոչ ֆորմալ միջոցները, էքսկուրսիաները, հանդիպում-քննարկումները, հյուրասիրությունները կամ տոնակատարությունները ձեր տանը և այլն:

              ►Դուք մենակ չեք, բազմաթիվ ծնողներ են անցել այդ ճանապարհով, և նրանց փորձը, թեկուզ ուրիշ դպրոցում, կարող է օգտակար լինել ձեզ: Գտե´ք նրանց, այցելե´ք հասարակական կազմակերպություններ, որտեղ հանդիպում են նրանք, և կիսվեք ձեր խնդիրներով և փորձով:

              ►Եթե ծնողն ընտրում է համայնքին մոտ, բայց ներառական կրթություն չիրականացնող դպրոցը, որը պատրաստ է ընդունելու հաշմանդամություն ունեցող երեխային, ապա առաջին հերթին պետք է լավ վերաբերմունք ակնկալի: Ծնողը նաև կարող է համայնքում երեխայի կարիքները հոգալու համար տրվող ծառայությունների ակնկալիք ունենալ: Նա միշտ կարող է երեխայի կրթության կազմակերպման գործում ակնկալել բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի աջակցությունը:

              Comment


              • #37
                Չլսողների հաղորդակցական համակարգը բավականին բարդ և
                ինքնատիպ է. այն իր մեջ ներառում է մատնախոսություն, ժեստերի
                լեզվի երկու տեսակներ և բանավոր խոսք:
                Ուսումնական գործընթացում պահանջվում է գտնել բանավոր
                խոսքի և ժեստերի լեզվի կիրառման օպտիմալ հարաբերակցությունը,
                ժեստերի լեզվի հիման վրա ամրակայել և զարգացնել կրթական
                գործընթացի դիդակտիկ հիմքերը:

                Comment


                • #38
                  Վերացնելով հաղորդակցական արգելքները` կարելի է զգալիորեն մեծացնել ուսումնական նյութի
                  ծավալը, ինչպես նաև արագացնել գիտելիքների փոխանցման և դրանց
                  ընկալման՝ աշակերտների հնարավորությունները: Սա, իր հերթին,
                  հնարավորություն է տալիս ընդլայնել այն առարկաների և ոլորտների
                  շրջանակը, որոնք նախկինում անհասանելի էին չլսողների համար :

                  Comment


                  • #39
                    Չլսող երեխաների բառային խոսքի և ժեստերի լեզվի նպատակային ուսուցումն անհրաժեշտ է սկսել վաղ տարիքից: Այս երկու հաղորդակցման համակարգերը, ձևավորվելով և զարգանալով, պահպանում են իրենց հիմնական նշանակությունը չլսողների հաղորդակցման և ճանաչողական գործունեության մեջ: Այդ երկու լեզվական համակարգերի միջև գոյանում է կենդանի փոխազդեցություն, ինչի արդյունքում էլ ձևավորվում է ժեստաբառային երկլեզվությունը: Բառային խոսքը նպաստում է ժեստերի լեզվի հարստացմանը, իսկ ժեստերի լեզուն իր հերթին հանդես է գալիս որպես բառային խոսքի ընկալման և ուսուցման հիմք:

                    Comment


                    • #40
                      Մանկավարժական փորձը վկայում են, որ երեխաներն ավելի լավ են կատարում առաջադրանքները, լավ են հիշում բառային նյութը, եթե այն ամրակայվում է ժեստերի միջոցով: Պետք է նշել, որ այդ սկզբունքի կիրառումը բարձրացնում է երեխաների` հետաքրքրությունը ուսումնական առարկայի և նյութի նկատմամբ, քանի որ նրանք լավ են հասկանում, թե ինչ է իրենցից պահանջվում: Նրանք դառնում են առավել վստահ, ինչը հանգեցնում է նրանց ինքնագնահատականի բարձրացմանը: Երկար տարիների որոնումների և դիտարկումների ընթացքում հասկանալի դարձավ, որ ժեստերի լեզուն լիարժեք լեզվաբանական համակարգ է, և այն պետք է կիրառվի ոչ միայն որպես հաղորդակցման, այլև որպես ուսուցման մեթոդ և միջոց: Ժեստերի լեզուն կարող է իր գործուն ներազդեցությունն ունենալ հմուտ մանկավարժի ձեռքերում, ով լիարժեք կերպով տիրապետում է երկու լեզուներին և վստահ է, որ այդ լեզուների հավասարաչափ կիրառումը չլսող երեխաների ուսուցման հաջողության գրավականն է:

                      Comment


                      • #41
                        https://hy.wikipedia.org/wiki/%D4%BA...N-c76U6Df8XwAI

                        Comment


                        • #42
                          Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով, որը կօգնի սկսնակ մասնագետներին և բոլորիս մոտ կապահովի փորձի փոխանակում: Չլսող երեխաների բառային խոսքի և ժեստերի լեզվի նպատակային ուսուցումն անհրաժեշտ է սկսել վաղ տարիքից: Այս երկու հաղորդակցման համակարգերը, ձևավորվելով և զարգանալով, պահպանում են իրենց հիմնական նշանակությունը չլսողների հաղորդակցման և ճանաչողական գործունեության մեջ: Այդ երկու լեզվական համակարգերի միջև գոյանում է կենդանի փոխազդեցություն, ինչի արդյունքում էլ ձևավորվում է ժեստաբառային երկլեզվությունը:

                          Comment


                          • #43
                            Բառի և խոսքի ուսուցման մեթոդն ուսումնասիրելիս անհրաժեշտ է կիրառել` • Նոր հասկացությունների ձևավորում, • բառի իմաստի բացատրության, • տեղեկատվության փոխանցում, • էքսկուրսիաների կազմակերպում, • մանկական կոնֆլիկտների պարզաբանում և վերլուծություն, • չլսող ծնողների հետ շփման ժամանակ և այլ պայմաններում:

                            Comment


                            • #44
                              Մանկավարժական փորձը վկայում է, որ երեխաներն ավելի լավ են կատարում առաջադրանքները, լավ են հիշում բառային նյութը, եթե այն ամրակայվում է ժեստերի միջոցով: Պետք է նշել, որ այդ սկզբունքի կիրառումը բարձրացնում է երեխաների` հետաքրքրությունը ուսումնական առարկայի և նյութի նկատմամբ, քանի որ նրանք լավ են հասկանում, թե ինչ է իրենցից պահանջվում: Նրանք դառնում են առավել վստահ, ինչը հանգեցնում է նրանց ինքնագնահատականի բարձրացմանը: Երկար տարիների որոնումների և դիտարկումների ընթացքում հասկանալի դարձավ, որ ժեստերի լեզուն լիարժեք լեզվաբանական համակարգ է, և այն պետք է կիրառվի ոչ միայն որպես հաղորդակցման, այլև որպես ուսուցման մեթոդ և միջոց: Ժեստերի լեզուն կարող է իր գործուն ներազդեցությունն ունենալ հմուտ մանկավարժի ձեռքերում, ով լիարժեք կերպով տիրապետում է երկու լեզուներին և վստահ է, որ այդ լեզուների հավասարաչափ կիրառումը չլսող երեխաների ուսուցման հաջողության գրավականն է:

                              Comment


                              • #45
                                Կարեկի է կատարել վարժություններ, խաղեր, հանելուկներ, խաչբառեր` նպատակամիտված բառապաշարի զարգացմանը, վարժություններ և տեքստեր, որոնք միտված են կապակցված խոսքի, ինչպես նաև հիշողության և ուշադրության զարգացմանը: Նմանատիպ առաջադրանքները, վարժությունները կատարվում են ըստ տարբեր բարդության և խոսքի զարգացման տարբեր մակարդակ ունեցող երեխաների համար, դրանք կարող են կիրառվել նաև այն երեխաների համար, ովքեր չեն տիրապետում ժեստերին և ուսուցանվում են ներառական կրթություն իրականացնող դպրոցներում:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X