Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների մասնակցությունը դասին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Աղավնի Երիցյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ձեր երեխայի մոտ նկատում եք հետևյալ վարքագծերից ավելի քան տասը՝ անհապաղ դիմե՛ք մասնագետի օգնությանը։
    Աուտիզմով հիվանդ երեխաները հազվադեպ` մինչև 1-2 տարեկան հասակը կարող են նորմալ զարգանալ։ Հետագայում տեղի է ունենում զարգացման կանգ և ձեռք բերված ունակությունների աստիճանական կորուստ (ռեգրեսիա)։ Դա առաջինը նկատում են ծնողները, մանկաբույժը կամ ընտանեկան բժիշկը։ Աուտիզմի առկայության մասին ենթադրում են, երբ կրծքահասակ կամ արդեն քայլող երեխան իր տարիքին համապատասխան վարքագիծ չի ցուցաբերում։ Աուտիզմային վարքագծի հայտնաբերման լավագույն միջավայրը խաղահրապարակում երեխայի ազատ խաղն է, երբ նրան ոչ մեկը չի ուղղորդում կամ վերահսկում։ Հիվանդության կասկածի դեպքում նախ և առաջ երեխային մանկական հոգեբույժի մոտ են ուղարկում։ Հետագայում նաև այլ մասնագետների (նյարդաբան, լոգոպեդ, հոգեբան) կարիքն է զգացվում։

    Comment

    • Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը

      Խանգարումները սովորաբար ի հայտ են գալիս կյանքի առաջին տարիներին և հաճախ ուղեկցվում մտավոր զարգացման որոշակի հապաղումով։ Ծնողները տագնապում են այն ժամանակ, երբ երեխան (հիմնականում արդեն 2 տարեկանին մոտ) չի ժպտում և բացակայում է նրա հետաքրքրությունը դեպի մարդու դեմքը։ Շրջապատի հետ շփվելիս նա ակնհայտ պասիվ կամ չափազանց դյուրագրգիռ է։ Նա չի տարբերակում նույնիսկ հարազատներին։ Խանգարված է շրջապատի մարդկանց հետ շփումը և փոխհարաբերությունների հաստատումը նրանց հետ։ Նման երեխաները թվում են մեկուսացած, իրականությունից կտրված։ Հայացքով չեն շփվում շրջապատի մարդկանց հետ, չեն խոսում և չեն խաղում, ինչպես մյուս երեխաները։

        Շնորհակալ եմ, Քրիստինե ջան, թեման տեսական նյութով ուսանելի դարձնելու համար: Ծնողը և ուսուցիչը պետք է շատ ուշադիր լինեն վերոնշված առանձնահատկությունների նկատմամբ, որ կարողանան ճիշտ մոտեցում ցուցաբերեն երեխային: Աուտիզմի առաջացմանը կարող են նպաստել նաև միջավայրի գործոնները։ Շատ դեպքերում, անգամ ծավալուն հետազոտություններից հետո, դժվար է նշել որևէ կոնկրետ պատճառ։ Որոշ դեպքերում աուտիզմը կարող է զուգակցվել նյարդաբանական այլ խանգարումների, հատկապես էպիլեպտիկ ցնցումների հետ։

        Comment

        • Արաքսյա Սաղոյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Ինձ թվում է, որ շատ ճիշտ է, որ երեխաները հաճախում են դպրոց այն երեխաների հետ, ովքեր չունեն նման խնդիր, որ ավելի ադապտացվեն, իրենք ավելի շուտ կադապտացվեն այդ պայմաններին, քան եթե հաճախեին հատուկ դպրոցներ: Սիրելի մանկավարժներ, եկեք սիրով մոտենանք այս խնդրին, որը կօգնի և մեզ և մեր բալիկներին՝ անկախ նրանց խնդիրներից :
          Հարգելի' Սաղոյան, իրավացի եք, նշեմ նաև այն հանգամանքը, որ դա օգուտ է ոչ միայն խնդիրներ ունեցող երեխաներին` այլև մնացածին, քանի որ նրանք փոքրուց ծանոթանում են հասարակության խնդիրներին, հանդուրժող են դառնում խնդիրներ ունեցողների հանդեպ, և ի վերջո ընդունում են մարդուն իր խնդրով և առավելությամբ: Կյանքը միշտ անսպասելի հարվածներ է տալիս և ծանոթ լինելով որոշակի բարդությունների նրանք խուճապի և վախի չեն մատնվի:

          Comment

          • Հարգելի Երիցյան, հետաքիրքիր և ժամանակի պահանջ ունեցող խնդիր եք բարձրացրել: Ես կարծում եմ հիմնական խոչընդոտը մանկավարժների համար հոգեբանական «արգելք» են վախը անհայտի, ներառման գործընթացի մյուս մասնակիցներին վնասելու, բացասական դիրքորոշումները և նախապաշարմունքները, մանկավարժների մասնագիտական անվստահությունը, փոխվելու դժկամությունը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու հոգեբանական անպատրաստվածությունը: Սա լուրջ խնդիր է դնում ոչ միայն կրթութան ոլորտի հոգեբանական կողմի, այլ նաև մեթոդական ծառայությունների և, որ ամենակարևորն է, ներառական կրթության սկզբունքներն իրականացնող կրթական հաստատությունների ղեկավարների առջև:

            Comment

            • Կարինե Վրույրի Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Երիցյան, հետաքիրքիր և ժամանակի պահանջ ունեցող խնդիր եք բարձրացրել: Ես կարծում եմ հիմնական խոչընդոտը մանկավարժների համար հոգեբանական «արգելք» են վախը անհայտի, ներառման գործընթացի մյուս մասնակիցներին վնասելու, բացասական դիրքորոշումները և նախապաշարմունքները, մանկավարժների մասնագիտական անվստահությունը, փոխվելու դժկամությունը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու հոգեբանական անպատրաստվածությունը: Սա լուրջ խնդիր է դնում ոչ միայն կրթութան ոլորտի հոգեբանական կողմի, այլ նաև մեթոդական ծառայությունների և, որ ամենակարևորն է, ներառական կրթության սկզբունքներն իրականացնող կրթական հաստատությունների ղեկավարների առջև:
              Սիրելի Գրիգորյան, շնորհակալ եմ Ձեր կաիծիքի և քննարկման համար: Կարող եմ վստահ պատասխանել, որ նախարարությունը լուրջ ներդրումներ է կատարել և կատարում, առավել քան երբևէ, որ մանկավարժական բացը, մասնագիտական և մարդկայի վախերը լուծում ստանան: Մեր դպրոցը առաջիններից է, որն իր ուսերի կրել է այս մե՛ծ պատասխանատվությունը և մանկավարժաը այդ խնդրին մոտեցել է մարդկայի խղճի և մարդասիրության տեսանկյունից և գրանցել լուրջ ձեռքբերումներ: Առանց որևէ լուրջ վերապատրաստման մենք կրթել ենք խնդիր ունեցող երեխաների, որոնք դպրոցի գործունեության շնորհիվ են ինտեգրվել հասարակություն: Հուսանք կգա մի ժամանակ, երբ դպրոցները հագեցած կլինեն գույքով և պատրաս կլինեն ընդունել խնդիրներ ունեցողներին որպես հասարակության լիիրավ, իրավահավասար անդամ:

              Comment

              • Աղավնի Երիցյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի՛ ուսուցիչներ, սիրով ներկայացնում եմ իմ թեման, որը իր մեջ ներառում է սեր, հավասարություն բոլորի նկատմամբ: Հույսով եմ, Ձեզ դուր կգա թեմայիս ընտրությունը, քանի որ մենք ուզում ենք, որ մեր երկրում բոլոր երեխաների համար բաց լինեն բոլոր կրթական հաստատությունների դռները և նրանք վստահորեն փնտրեն , գտնեն ու ապահովեն իրենց տեղը հասարակության մեջ:
                Հարգելի գործընկեր, արդի և շատ խոցելի թեմա եք քննարկման դրել, ողջունում եմ: Մենք ՝ հասարակության յուրաքանչյուր անդամս, պետք է մեր մտածողության մեջ փոփոխություններ մտցնենք և ընդունենք մարդկանց այնպիսին , ինչպիսին կան: Հասկանանք , որ նրանք էլ ունեն հավասար իրավունքներ: Բոլորս էլ ունենք կարիքներ, այդ առումով իրար նման ենք, միայն թե կարիքներն են տարբեր:

                Comment

                • Հարգելի գործընկերներ, նմանատիպ տեսանյութերը հետքրքիր են բոլոր երեխաներին՝ անկախ կրթության առանձնահատկությունից: Առանց մատնացույց անելու մենք կարող ենք ուսումնական գործընթաց ներգրավել այն երեխաների ,որոնք ունեն տեսողական և լսողական խնդիրներ: Դժվար լսող երեխաների համար կարող ենք տեսաշարին ավելացնել վազող տողեր, որից կօգտվի լսողության խնդիր ունեցող երեխան: Այսպիսի դասերը անցնում են բովանդակալից և երեխան սիրով մտապահում է ուսուցանվող նյութը: Փորձը ցույց է տվել, որ ԿԱՊԿՈՒ երեխաներից շատերը մեծ հաջողությամբ նյութը յուրացնում են նմանատիպ տեսաշարերի միջոցով:
                  https://l.facebook.com/l.php?u=https...njVQ8NntPNLQR8

                  Comment

                  • ՌուՍաՆա-ի խոսքերից Նայել գրառումը

                    Հարգելի գործընկեր, արդի և շատ խոցելի թեմա եք քննարկման դրել, ողջունում եմ: Մենք ՝ հասարակության յուրաքանչյուր անդամս, պետք է մեր մտածողության մեջ փոփոխություններ մտցնենք և ընդունենք մարդկանց այնպիսին , ինչպիսին կան: Հասկանանք , որ նրանք էլ ունեն հավասար իրավունքներ: Բոլորս էլ ունենք կարիքներ, այդ առումով իրար նման ենք, միայն թե կարիքներն են տարբեր:
                    Հարգելի գործընկեր, շնորհակալ եմ քննարկմանը մասնակցելու համար։ Մինչև հիմա դպրոցներում խնդրներ ունեցող երեխաներին գրեթե մասնակից չեն դարձրել դասապրոցեսին՝ համարելով, որ նրանց ներկայությունը բավական է ներառման համար, բայց արդեն քիչ-քիչ փոխվում են պահանջները. մենք ոչ միայն պետք է ապահովենք ներկայություը՝ այլև պետք է ներգրավենք նրանց ուսումնական գործընթաց։

                    Comment

                    • Արաքսյա Սաղոյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Վերացնելով հաղորդակցական արգելքները` կարելի է զգալիորեն մեծացնել ուսումնական նյութի
                      ծավալը, ինչպես նաև արագացնել գիտելիքների փոխանցման և դրանց
                      ընկալման՝ աշակերտների հնարավորությունները: Սա, իր հերթին,
                      հնարավորություն է տալիս ընդլայնել այն առարկաների և ոլորտների
                      շրջանակը, որոնք նախկինում անհասանելի էին չլսողների համար :
                      |Հարգելի Սաղոյան, շնորհակալ եմ թեմայի քննարկման համար: Դասարանում կարող են սովորել խնդիրներ ունեցող երեխաներ և ուսուցիչը պետք է փնտրի մեթոդներ, հնարներ , որ բոլորը ներգրավված լինեն ուսումնական գործընթացին:

                      Comment

                      • https://m.facebook.com/story.php?sto...00009073142190
                        https://m.facebook.com/story.php?sto...00009073142190

                        Comment

                        • Աղավնի Երիցյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի՛ ուսուցիչներ, սիրով ներկայացնում եմ իմ թեման, որը իր մեջ ներառում է սեր, հավասարություն բոլորի նկատմամբ: Հույսով եմ, Ձեզ դուր կգա թեմայիս ընտրությունը, քանի որ մենք ուզում ենք, որ մեր երկրում բոլոր երեխաների համար բաց լինեն բոլոր կրթական հաստատությունների դռները և նրանք վստահորեն փնտրեն , գտնեն ու ապահովեն իրենց տեղը հասարակության մեջ:
                          Հարգելի՛ Երիցյան, Ձեր թեման արդիական է և բխում է մարդասիրությունից, կրթական միջավայրի բարեփոխումներից: Դուք իրավացի եք՝ ոչ մի երեխա արժանի չէ անուշադրության և կրթվելու իրավունքից զրկվելուց, թող առողջ լինեն բոլոր բալիկները և մեծանան բարեկեցիկ միջավայրում:

                          Comment

                          Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                          Working...
                          X