Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների մասնակցությունը դասին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մուշեղյան Քրիստինե-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Քրիստինե, ես կրկին պետք է չհամաձայնեմ , քանի որ 36 -37 աշակերտ մի դասարանում և այդ թվի հետ նաև ներառված երեխաներ, ոչ մի սրտով և հոգով աշխատող մանկավարժ էլ չի կարող այնպիսի աշխատանք կատարել, որ տուն գնալուց հետո իրեն բավարարված զգա: Ես դեռ չեմ ունեցել ԿԱՊԿՈՒ աշակերտ, բայց , լինելով վերապատրաստող ուսուցիչ, արդեն 2 տարի է շփվում եմ դասվարների հետ , ովքեր ունեցել են դասարաններում ԿԱՊԿՈՒ աշակերտ ու ոչ մեկից դրական արձագանք չեմ լսել:Եթե Ձեր ասածին հետևենք, ուրեմն մեր դպրոցներում չկան հոգով և սրտով աշխատող ուսուցիչներ, քանի որ բոլորն էլ մոլորության մեջ էին: Գեղեցիկ բառեր ասել և հրամցնել ուսուցիչներին այն, ինչին նրանք << պատրաստ չեն>> անիմաստ է: Ես դասերից հետո , երբ օրվա վերջում կատարում եմ ռեֆլեքսիա և զգում եմ, որ առաջադիմությամբ հետ մնացող աշակերտի հետ չեմ կարողացել լիարժեք աշխատել, ինձ շատ մեղավոր եմ զգում: Եվ մտածում եմ, եթե ունենամ դասարանում նաև աշակերտ, ով ունի առանձնահատուկ ուշադրության կարիք, ինչպես պետք է վարվեմ: Ես փաստերն եմ վերլուծում, ոչ թե գեղեցիկ շարադրված խոսքերը:
    Հարգելի՛ Քրիստինե, լինելով ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման ծրագրի վերապատրաստող մենթոր , ես չեմ խոսում միայն կոլեկտիվ քննարկումների կամ անձնական ստացված կամ չստացված փորձի մասին, ես կարող եմ ներկայացնել ստույգ տվյալներ, որտեղ ուսուցիչը դասարանում ունենալուվ լսողական, տեսողական և ԿԱՊԿՈՒ խնդիրներ ունեցող երեխաներ՝ այնպիսի դասեր է վարում, որ թե՛ ինքը, թե՛ երեխան հոգեկան մեծ բավականություն ստացած տուն են գնում: Ներառական կրթության խնդիրը ԿԱՊԿՈՒ երեխաների մեջ չէ, այլ՝ հասարակության մի զանգվածի մեջ է՝ լինի դա ուսուցիչ , թե այլ մասնագիտության տեր մարդ: Ուսուցիչը այն անհատներից է, որը պետք է փոխի միջավայրը, բացահայտի երեխայի անհատական կարողությունները և անիրատեսական նպատակներ պետք չէ դնել այդ երեխաների հետ կապված, որ չստացված դասեր չունենաք : Ուսուցիչը պետք է հենվի երեխայի թույլ կողմերի վրա, ոչ թե դրանք դարձնի պատճառ իր գործի մեջ թերանալու համար:

    Comment

    • Ո՛չ մի օրենսդրություն և ֆինանսավորում չի կարող օգնել, քանի դեռ մեր մտածելակերպը չի փոխվել: ԿԱՊԿՈւ երեխաների հետ ամենօրյա շփումների արդյունքում մարդիկ կսկսեն ընդունել միմյանց այնպիսին, ինչպիսին կան:

      Comment

      • Խաչատրյան Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
        ԿԱՊԿՈՒ երեխաների համար դպրոցներում պետք է ապահովված լինեն անհատական տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, համակարգչային դասարաններ, ներառյալ` վերականգնողական կաբինետների կազմավորում, մարզական և զանգվածային միջոցառումների կազմակերպում, սննդի, բժշկական սպասարկման, առողջարարական և բուժիչ-կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում, կենցաղ-տնտեսական և սանիտարահիգիենիկ սպասարկում և համապատասխան ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում։ Միայն այս պարագաների դեպքում երեխաները ուսման մեջ ձեռք կբերեն հաջողություններ և կգրանցեն ուսմանական հաջողություններ:
        Հարգելի Մարիամ, իմ ասածն էլ հենց դա է: Առանց այս ամենի պետք չէր անցնել ներառմանը: Այս ամենը նման է նրան, որ ձուկ սկսես պահել , բայց դեռ ակվարիումում ջուր չունենաս:

        Comment

        • Հարգելի գեործընկերներ, փոփոխությունը մեր մեջ պետք է լինի, ԿԱՊԿՈւ երեխաների մեծամասնությունն ունի ոչ թե թեքահարթակների, այլ հոգեբանների և լոգոպեդների հետ աշխատելու կարիք:Դպրոցում բազմամասնագիտական անձնակազմի առկայությունն անհրաժեշտ է երեխաների հետ աշխատանքում ցանկալի արդյունքի հասնելու համար: Ելնելով մի շարք հանգամանքներից, ծնողները ԿԱՊԿՈւ երեխայի համար հաճախ նախընտրում են տնային ուսուցումը: Տնային ուսուցման հիմնական պատճառներից մեկը ծնողների մտավախությունն է, թե շրջապատը կիմանա իրենց երեխայի հիվանդության մասին: Իրենց երեխան կդառնա քննարկման , անհանդուրժողական վերաբերմունքի, ծաղրի առարկա: Ուսուցչի դերը կայանում է նրանում, որ կրթի այնպիսի երեխա, սերունդ, որը պատրաստ է աջակցել, օգնել և չծաղրել խնդիրներ ունեցող երեխային:

          Comment

          • Հարգելի Քրիստինե Հայ, Դուք իրավացի եք, պետք չէ անիրատեսական նպատակներ դնել ու ձախողվել: Հարգելի ուսուցիչներ պետք չէ մերժել՝ խուսափելով բարդություններից, դժվարություններից : Ներառական կրթությունը պետք չէ միայն ԿԱՊԿՈՒ երեխաներին, այն պետք է միջավայր և մտածելակերպ փոխելու համար և ներառելու այն երեխաներին , որոնք իսկապես դրա կարիքը ունեն: Պետք է հիշել, որ ներառման կարիք բոլորս ունենք և պարդադիր չէ խնդիրը ֆիզիկական լինի:

            Comment

            • Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի՛ Քրիստինե, լինելով ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման ծրագրի վերապատրաստող մենթոր , ես չեմ խոսում միայն կոլեկտիվ քննարկումների կամ անձնական ստացված կամ չստացված փորձի մասին, ես կարող եմ ներկայացնել ստույգ տվյալներ, որտեղ ուսուցիչը դասարանում ունենալուվ լսողական, տեսողական և ԿԱՊԿՈՒ խնդիրներ ունեցող երեխաներ՝ այնպիսի դասեր է վարում, որ թե՛ ինքը, թե՛ երեխան հոգեկան մեծ բավականություն ստացած տուն են գնում: Ներառական կրթության խնդիրը ԿԱՊԿՈՒ երեխաների մեջ չէ, այլ՝ հասարակության մի զանգվածի մեջ է՝ լինի դա ուսուցիչ , թե այլ մասնագիտության տեր մարդ: Ուսուցիչը այն անհատներից է, որը պետք է փոխի միջավայրը, բացահայտի երեխայի անհատական կարողությունները և անիրատեսական նպատակներ պետք չէ դնել այդ երեխաների հետ կապված, որ չստացված դասեր չունենաք : Ուսուցիչը պետք է հենվի երեխայի թույլ կողմերի վրա, ոչ թե դրանք դարձնի պատճառ իր գործի մեջ թերանալու համար:
              Հարգելիս, նորից եմ կրկնում, ես դեռ չեմ ունեցել ԿԱՊԿՈՒ աշակերտ և չեմ կարող իմ անձնական փորձով կիսվել, իսկ ինչ մնում է անիրատեսական նպատակներ կապելուն, չեմ կարող ասել, ինչու չի ստացվել այդ մարդկանց մոտ աշխատանքը: Ես սիրում եմ խնդրին ուղիղ նայել: Շատ լավ հասկանում եմ, թե որքան կարևոր է հասարակության վերաբերմունքի փոփոխությունը, թե որքան կարևոր է, որ նման երեխաները ինտեգրվեն առողջ հասարակություն: Իսկ հիասքանչ դասեր վարելը բոլոր ուսուցիչների մոտ չէ , որ ստացվում է, կամ ստացվելու է:Գալիս է մի պահ, որ ես ցավ եմ ապրում այդ երեխաների համար, քանի որ կան մանկավարժներ , ովքեր հազիվ կարողանում են աշխատել առողջ երեխաների հետ, իսկ աշխատել չկարողացող մանկավարժների բանակն ավելի է մեծանալու , երբ կսկսեն աշխատել ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ: Այ սա է խնդիրը,սրա մասին եմ ես բարձրաձայնում, որ մանկավարժները << պատրաստ չեն>>: Չեմ ուզի հոնքը սարքելու տեղը աչքն էլ դուրս գա: Շնորհակալ եմ , որ արձագանքում եք առանց զլանալու: Երևի մի օր կկարողանանք հանդիպել, ավելի մանրամասն զրուցել:

                Հարգելի՛ գործընկերներ, եկեք ամենքս խոսենք մեր աշխատանքի մասին, ուրիշի սխալները տեսնելը միշտ էլ ավելի հեշտ է:

                Comment

                • Դասավանդիր Հայաստան ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են 60 վերապատրաստող մենթորներ, որոնք քայլ առ քայլ դպրոցներում կատարելու են վերապատրաստում և մենթորական աջակցություն: Պետության կողմից համախմբված աշխատանքներ են տարվում ուսուցիչների մասնագիտական բացը լրացնելու համար: Մնում է փոփոխությունը փնտրենք մեր ներսում և ընդունքլ միմյանց այնպիսին, ինչպիսին կանք:

                  Comment

                  • Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
                    Դասավանդիր Հայաստան ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են 60 վերապատրաստող մենթորներ, որոնք քայլ առ քայլ դպրոցներում կատարելու են վերապատրաստում և մենթորական աջակցություն: Պետության կողմից համախմբված աշխատանքներ են տարվում ուսուցիչների մասնագիտական բացը լրացնելու համար: Մնում է փոփոխությունը փնտրենք մեր ներսում և ընդունքլ միմյանց այնպիսին, ինչպիսին կանք:
                    ԿԱՊԿՈՒ երեխաների դպրոցներ բերելը դրական ազդեցություն է թողնում խնդիրներ չունեցող երեխաների վրա, քանի որ երբ խնդիր չունեցող երեխան տեսնում է տեսողական խնդիր ունեցող երեխային սկսում է գնահատել իր՝ տեսնելու հնարավորությունը:

                    Comment

                    • Մասնագետի համար ամենակարևորը երեխային սիրելն է, ինչ մասնագետ ուզում ես եղիր, եթե սերը չեղավ անհնար է: Մասնագետները պետք է հասկանան, որ միայն առարկայական հարմարեցումը «ծանր» երեխաների համար ծիծաղելի է, պետք է սոցիալիզացիայի այլ տարբերակներ գտնել: Մինչև դու որպես մասնագետ քո տեղն ու դերը չհասկանաս, քո արածի չափը չպատկերացնես, միևնույն է ոչինչ չի փոխվելու: Մասնագետների նախապատրաստումը պետք է սկսել բուհերից: Ես կարծում եմ, որ բուհը պետք է տեսականը տա, իսկ պրակտիկն՝ արդեն քեզանից է կախված: Պետք է բուհ-երից պահանջել, որ նաև ԿԱՊԿՈՒ երեխաների հետ աշխատեlու հատուկ որակավորում տան:

                      Comment

                      • Կան ծնողներ, որոնք սրտացավորեն են վերաբերվում իրենց երեխայի խնդրին ու պատրաստ են աջակցել դպրոցին, ուսուցչին։ Կան նաև ծնողներ, որոնց համար միևնույն է։ Անտարբերությունը հիմնականում գալիս է սոցիալական վիճակից՝ ծնողը ուղղակի ժամանակ չունի դրան տրամադրելու, քանի որ օրվա հաց պետք է վաստակի: Շատերը ներառական ասելով հասկանում են տարօրինակ մարդ, անգամ գիժ։ Եթե ծնողն ու ուսուցիչը չխանգարի, երեխաները իրենք կհամակերպվեն: Ծնողներից շատերը ուզում են տնային ուսուցում, դա հեշտացնում է, նաև չի ուզում երեխայի մասին շատ մարդ իմանա:

                        Comment

                        • Քրիստինե Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի՛ Քրիստինե, լինելով ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման ծրագրի վերապատրաստող մենթոր , ես չեմ խոսում միայն կոլեկտիվ քննարկումների կամ անձնական ստացված կամ չստացված փորձի մասին, ես կարող եմ ներկայացնել ստույգ տվյալներ, որտեղ ուսուցիչը դասարանում ունենալուվ լսողական, տեսողական և ԿԱՊԿՈՒ խնդիրներ ունեցող երեխաներ՝ այնպիսի դասեր է վարում, որ թե՛ ինքը, թե՛ երեխան հոգեկան մեծ բավականություն ստացած տուն են գնում: Ներառական կրթության խնդիրը ԿԱՊԿՈՒ երեխաների մեջ չէ, այլ՝ հասարակության մի զանգվածի մեջ է՝ լինի դա ուսուցիչ , թե այլ մասնագիտության տեր մարդ: Ուսուցիչը այն անհատներից է, որը պետք է փոխի միջավայրը, բացահայտի երեխայի անհատական կարողությունները և անիրատեսական նպատակներ պետք չէ դնել այդ երեխաների հետ կապված, որ չստացված դասեր չունենաք : Ուսուցիչը պետք է հենվի երեխայի թույլ կողմերի վրա, ոչ թե դրանք դարձնի պատճառ իր գործի մեջ թերանալու համար:
                          Եղավ, յուրաքանչյուրն ունի իր կարծիքը: Իմ ասածն այն է, որ մեկի , կամ մի քանիսի օրինակով չեք կարող ասել, որ բոլորի մոտ դա շատ լավ ստացվելու է: Երբ կունենամ նման աշակերտ և կզգամ, որ ուժերիցս վեր է, անպայման կդիմեմ Ձեր օգնությանը: Իսկ հիմա ոչինչ ասել չեմ կարող:

                          Comment

                          • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողին տրամադրվող աջակցող ծառայությունների ժամանակահատվածը, տևողությունը, ծավալը և տրամադրման գրաֆիկը մշակում է հաստատության աջակցության խումբը, հաստատվում է տնօրենի կողմից: Ծառայությունների տրամադրման արդյունավետության և որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս դպրոցի տնօրինության և մանկավարժահոգեբանական աջակցության խմբի:

                            Comment

                            • Հարգելի ուսուցիչներ, ԿԱՊԿՈՒ երեխան դպրոցում պետք է ունենա ԱՈՒՊ:
                              Այսօրվա իմ քննարկմանը ներկայացնում եմ այս թեման:
                              Ի՞նչ է ԱՈՒՊ-ը ԱՈՒՊ հապավումը նշանակում է անհատական ուսուցման պլան: Անհատական ուսուցման պլանը լրացվում է դպրոցի և մանկավարժահոգեբանական տարածքային կենտրոնի կողմից սահմանված կարգով գնահատված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի համար: Սովորողի համար անհատականացված ծրագրերով ուսուցման կազմակերպման վերաբերյալ որոշում է կայացնում դպրոցի մանկավարժական խորհուրդը` հիմք ընդունելով ԱՈՒՊ-ով տվյալ աշակերտի կրթությունը կազմակերպելու նրա ծնողի դիմումը և ուսուցիչների ու մանկավարժահոգեբանական աջակցության մասնագիտական խմբի համատեղ եզրակացությունը` հիմնված երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման բոլոր փուլերում հավաքված տեղեկատվության վերլուծության վրա: ԱՈՒՊ-ի մշակման հենքը կազմում է ԱՈՒՊ-ի վերաբերյալ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-200-Ն) տրված սահմանումը: ԱՈՒՊ-ը գրավոր ուսումնական համագործակցային (թիմային) պլանավորում է, որը կառուցվում է աշակերտի կարիքներից, ուժեղ կողմերից և հետաքրքրություններից բխող` հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված ուսումնական բնագավառների համար, ըստ հանրակրթության աստիճանների, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջների հենքի վրա: Ուսումնական բնագավառները ներկայացնող առարկաների համար մշակված ծրագրերի բովանդակության հարմարեցումների հիման վրա էլ մշակվում է յուրաքանչյուր, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատականացված ծրագրային բաղադրիչների ուսուցման պլանավորումները` յուրաքանչյուր առարկայի համար: Այս մշակումները հիմնված են հանրակրթական պետական կամ այլընտրանքային ծրագրերի (առարկայի դասավանդման դասարանի(ների) դասավանդման հաջորդականության և ծրագրային նյութերի ծավալների` ըստ դասարանների բաշխվածության հաշվառման վրա: Հանրակրթական պետական կամ այլընտրանքային առարկայական ծրագրերի հիման վրա սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա անհատականացված պլանավորումները (ԱՈՒՊ) կարող են տարբերվել «Հանրակրթության պետական չափորոշչով» սահմանված ստորև նշված հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջներից և այդ բովանդակային նվազագույն պահանջները` ըստ բնագավառները ներկայացնող առարկաների ծրագրային նյութի ծավալներից: ԱՈՒՊ-ում հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը կարող են պարզեցվել և հարմարեցվել աշակերտի մտավոր և ֆիզիկական կարողությունների առավելագույն ներուժին: «Հանրակրթության պետական չափորոշչով» սահմանված` ըստ հանրակրթության աստիճանների, կրթության բովանդակության նվազագույն պահանջները ուսուցչի համար բոլոր, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպման համար ելակետային դրույթներ են, որոնք ԱՈՒՊ կազմելիս կարող են դառնալ երեխայի կրթության կարճաժամկետ (1-2 շաբաթ) և երկարաժամկետ (մինչև 2 ամիս) բովանդակության և դրա իրականացման մանկավարժամեթոդական գործողությունների պլանավորման ելակետ: ԱՈՒՊ-ը մշակվում է միայն այն աշակերտի համար, ով ունի կրթության առանձնահատուկ պայմանների առանձնապես խիստ կարիք և առանց անհրաժեշտ ծրագային պարզեցումների և հարմարեցումների չի կարող հասնել իր կրթության նպատակներին: ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն (ՀՕ-200-Ն)` ԱՈՒՊ-ը «…հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների, ծրագրերի և երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա կազմված փաստաթուղթ է, որը սահմանում է սովորողի կրթության կազմակերպման տարեկան նպատակը, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (ներառյալ` աջակցող ծառայությունները)»: Այս նոր մոտեցումների արդյունքում, իրականում, ԱՈՒՊ-ի կարիք կունենան միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն աշակերտները, որոնց կողմից անհնարին է հասնել «հանրակրթության պետական չափորոշիչով» սահմանված հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջների ապահովմանը: Նրանց համար այդ պահանջները պարզեցվում, հարմարեցվում են աշակերտի մտավոր և ֆիզիկական կարողությունների առավելագույն ներուժին համապատասխան: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ տվյալ աշակերտի համար ԱՈՒՊ-ով կրթությունը կազմակերպելու որոշումը կայացվի բոլոր կողմերի համաձայնությամբ` ծնող, աշակերտ, ուսուցիչ, մանկավարժահոգեբանական աջակ¬ցության խումբ, տնօրեն: Աշակերտը կարող է ունենալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, որը դեռևս բավարար հիմք չէ նրա կրթությունն ԱՈՒՊ-ով կազմակերպելու համար: Այս աշակերտների մեծ մասը համապատասխան առանձնահատուկ պայմանների և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման պարագայում կարող է բավարարել «հանրակրթության պետական չափորոշիչով» սահմանված հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջները:
                              Վերջին խմբագրողը՝ Աղավնի Երիցյան; 16-01-20, 16:37.

                              Comment

                              • Եթե ձեր երեխայի մոտ նկատում եք հետևյալ վարքագծերից ավելի քան տասը՝ անհապաղ դիմե՛ք մասնագետի օգնությանը։

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X