Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների մասնակցությունը դասին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների մասնակցությունը դասին

    Հարգելի՛ ուսուցիչներ, սիրով ներկայացնում եմ իմ թեման, որը իր մեջ ներառում է սեր, հավասարություն բոլորի նկատմամբ: Հույսով եմ, Ձեզ դուր կգա թեմայիս ընտրությունը, քանի որ մենք ուզում ենք, որ մեր երկրում բոլոր երեխաների համար բաց լինեն բոլոր կրթական հաստատությունների դռները և նրանք վստահորեն փնտրեն , գտնեն ու ապահովեն իրենց տեղը հասարակության մեջ:

  • #2
    Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների մասնակցությունը դասապրոցեսին
    Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի ճանաչումը ամրագրված է Հայաստանի Սահմանադրության 35-րդ հոդվածով, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Հայաստանում հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է բոլորի համար։ Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի, որն ընդունվել է 1999 թվականին, «Պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով»։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը, ծնողների ընտրությամբ, կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ դպրոցներում՝ հատուկ ծրագրերով։ Նշված օրենքը հնարավորություն տվեց հասարակական կազմակերպություններին հանրակրթական դպրոցներում իրականացնելու ներառական կրթության ծրագրեր։ 2001 թվականից «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության, դանիական «Առաքելություն Արևելք» միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներն իրականացնում են ներառական կրթություն։

    Comment


    • #3
      Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման կազմակերպման ռազմավարությունը կառուցվում է հետևյալ ելակետային դրույթների հիմքի վրա. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մյուսների հետ հավասար իրավունքներ ունեն հանրակրթական հաստատության ընտրության և պարտադիր պետական կրթական ծրագրերի յուրացման հարցերում, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն իրավունք ունեն օգտվելու հատուկ մանկավարժական, առողջապահական, հոգեբանական, սոցիալական և այլ ծառայություններից՝ անկախ նրանց ընտրած ուսումնական հաստատության տիպից, երեխայի համակողմանի բնականոն զարգացման տեսանկյունից նախընտրելի է նրա կրթության կազմակերպումը առանց ընտանիքից և հասարակությունից նրա առանձնացման։ Այս իմաստով հատուկ հանրակրթական համակարգում ընթացող բարեփոխումներն առաջնահերթ են։

      Comment


      • #4
        Աղավնի Երիցյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման կազմակերպման ռազմավարությունը կառուցվում է հետևյալ ելակետային դրույթների հիմքի վրա. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մյուսների հետ հավասար իրավունքներ ունեն հանրակրթական հաստատության ընտրության և պարտադիր պետական կրթական ծրագրերի յուրացման հարցերում, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն իրավունք ունեն օգտվելու հատուկ մանկավարժական, առողջապահական, հոգեբանական, սոցիալական և այլ ծառայություններից՝ անկախ նրանց ընտրած ուսումնական հաստատության տիպից, երեխայի համակողմանի բնականոն զարգացման տեսանկյունից նախընտրելի է նրա կրթության կազմակերպումը առանց ընտանիքից և հասարակությունից նրա առանձնացման։ Այս իմաստով հատուկ հանրակրթական համակարգում ընթացող բարեփոխումներն առաջնահերթ են։
        Հարգելի Երիցյան, ինձ անչափ հետաքրքրեց Ձեր թեման, Դուք շատ կարևոր հարց եք վեր հանել: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մյուսների հետ հավասար իրավունքներ ունեն հանրակրթական հաստատության ընտրության և պարտադիր պետական կրթական ծրագրերի յուրացման հարցերում, նրանք իրավունք ունեն օգտվելու հատուկ մանկավարժական, առողջապահական, հոգեբանական, սոցիալական և այլ ծառայություններից: Ուսուցիչները դեռ չունեն բավարար գիտելիքներ, փորձ, դպրոցներում ապահովված չէ նրանց պայմանները, բայց պետք է դասը պլանավորել՝ հաշվի առնելով բոլոր աշակերտների առանձնահատկությունները:

        Comment


        • #5
          Հարգելի՛ Խաչատրյան, շնորհակալ եմ թեման կարևորելու համար; Թեմայի նպատակն է այդպես խիստ չդատել ներառական կրթությունը՝ ալյ աջակից ու սատար լինել այն երեխաներին, որոնք մեր օգնության ու ջերմության կարիքն ունեն: Իմ փորձը ցույց է տվել, որ խնդիրներ ունեցող երեխաներն էլ կարող են շոշափելի ձեռքբերումներ ունենալ: Ներառական կրթությունը ցանկացած երեխայի իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներից է: Այն բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ և սովորելու հնարավորություն է տալիս հանրակրթական դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց: Ներառական կրթությունը մշակվում է ավելի ճկուն մոտեցմամբ, որպեսզի բավարարի տարբեր կրթական պահանջներ ունեցող երեխաներին, և նրանք նույնպես դպրոցում սովորելու հավասար իրավունքներ ու հնարավորություններ ունենան։

          Comment


          • #6
            Մարդիկ տարբեր են, դա բնական է, և այդ տարբերությունն էլ ցանկացած հասարակություն դարձնում է ավելի հարուստ, և, հետևաբար, այն պետք է իր արտացոլումը գտնի նաև դպրոցում: Դպրոցները պետք է ապահովեն բոլոր երեխաների մասնակցությունը` օգտագործելով տարբեր մոտեցումներ այդ թվում` անհատական մոտեցումներ ու հնարներ:
            Երեխաների դժվարությունները կրթության մեջ կարող են շատ տարբեր լինել: Օրինակ` նրանք կարող են դժվարություններ ունենալ կարդալիս, գրելիս, թվերի հետ աշխատելիս կամ շրջապատող մարդկանց հետ հաղորդակցվելիս, որի համար նրանց պետք է օգնել` լրացուցիչ աջակցելով դպրոցում և համագործակցաբար աշխատելով ծնողների հետ: Երեխաների մի խմբի համար այդ դժվարությունները կարող են պայմանավորված լինել հաշմանդամությամբ, որը հանրակրթական ծրագրի յուրացումը դարձնում է ավելի բարդ: Որոշ երեխաների համար այդ խնդիրները ժամանակավոր դժվարություններ են, մինչդեռ մյուսների համար դրանք կարող են լինել երկարատև և մշտական մասնագիտական աջակցություն պահանջող խնդիրներ:

            Comment


            • #7
              Ընկեր Երիցյան, Դուք իրավացի եք, չի կարելի մերժողի դերեում հանդես գալ, ոչ իրատեսական նպատակներ փնտրել, արհեստականորեն բարդացնել դժվարություններ ունեցող անձանց կրթությունը: Ներառում չի նշանակում բոլորին ձուլելու կամ միատեսակ դարձնելու ձգտում։ Այն ընդունում է, որ երեխաները սովորում են տարբեր արագությամբ, իսկ ուսուցիչներին անհրաժեշտ են հատուկ հմտություններ՝ ուսուցման գործընթացի ճկունությունն ապահովելու համար։ Պարզապես երեխաներին անհրաժեշտ է հասկանալի, մատչելի դասավանդում։ Իսկ դա իր հերթին ենթադրում է երեխայի առանձնահատկություններին, անհատական կրթական պահանջմունքներին, զարգացման տեմպերին, ընդունակություններին և կարողություններին համապատասխանող տարբեր մեթոդների օգտագործում։ Ներառումը հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հնարավորություն է տալիս կրթություն ստանալ իրենց համայնքներում և չմեկուսանալ ընտանիքներից։ Համայնքից և ընտանիքից հեռու՝ հատուկ դպրոցներում երեխաներին տեղավորելը հակասում է ընտանիքի և համայնքի կյանքին մասնակցության նրանց իրավունքին։ Ընտանիքից ու համայնքից հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բաժանումը հաճախ վկայում է հասարակության մեջ նման մարդկանց նկատմամբ գոյություն ունեցող նախապաշարումների մասին։ Ներառական կրթությունը կարող է բարձրացնել կրթության որակը բոլորի համար։ Ներառական կրթությունը կարող է կրթական պրակտիկայում փոփոխությունների կատալիզատոր հանդիսանալ, որը կհանգեցնի կրթության որակի բարձրացմանը։ Հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը հանրակրթական դպրոցներ կստիպի ուսուցիչներին մշակել նոր՝ դեպի երեխան կողմնորոշված ուսուցման և ուսումնառության մեթոդներ, ապահովել մեծ թվով մասնակիցների ընդգրկվածություն ուսումնական գործընթացում։ Դրանից օգուտ կստանան բոլոր երեխաները։ Բազմաթիվ ուսուցիչներ կարծում են, որ կրթական հատուկ կարիքներով երեխաների ուսուցման համար իրենց անհրաժեշտ կլինեն «հատուկ հմտություններ»։

              Comment


              • #8
                Երբեմն ուսուցիչներից շատերը ծանոթ չեն կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների հետ տարվող հասկացություններին և եզրույթներին: Հարգելի գործընկերներ, սիրով Ձեզ եմ ներկայացնում եզրույթների բառարանը:

                Comment


                • #9
                  Կրթության առանձնահատուկ պայմաններ – երեխայի հանրակրթական հիմնական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված առարկայական ծրագրերի և ուսուցման մեթոդների, ուսուցման անհատական տեխնիկական միջոցների, հարմարեցված միջավայրի, ինչպես նաև` մանկավարժական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն:
                  Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա - ուսուցման հետ կապված դժվարություններ, այդ թվում` զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխա, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ:

                  Comment


                  • #10
                    Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում – կրթական ծրագրերին երեխայի մասնակցության դիտարկում, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտում և կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում:
                    Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն – երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատող, կրթությանն աջակցող մանկավարժահոգեբանական և այլ օժանդակող ծառայություններ մատուցող կազմակերպություն:

                    Comment


                    • #11
                      Կանխարգելիչ միջամտությունների պլան – երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա կազմված փաստաթուղթ, որը կիսամյակային կտրվածքով սահմանում է երեխայի կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման և միջավայրային հարմարեցումների վերաբերյալ գործողությունները (նպատակներ, դեպի այդ նպատակները տանող քայլեր, դասավանդման մեթոդներ, տեղի և դասասենյակի վերադասավորումներ, ժամանակի կազմակերպում և այլն):
                      Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ) – հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների, ծրագրերի և երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է երեխայի կրթության կազմակերպման տարեան նպատակը, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (ներառյալ` աջակցող ծառայությունները):
                      Մանկավարժական աջակցության ծառայությունների անհատական պլան (ՄԱԾԱՊ) – երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է երեխային տրամադրվող մանկավարժահոգեբանական ծառայությունների ժամանակահատվածը, տեսակը, տևողությունն ու ծավալները:

                      Comment


                      • #12
                        https://l.facebook.com/l.php?u=https...lPaYWe2jLHf8-o

                        Comment


                        • #13

                          Comment


                          • #14

                            Comment


                            • #15
                              Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողի ուսուցման կազմակերպման ռազմավարությունը կառուցվում է հետևյալ ելակետային դրույթների հիմքի վրա` · կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մյուսների հետ հավասար իրավունքներ ունեն հանրակրթական հաստատության ընտրության և պարտադիր պետական կրթական ծրագրերի յուրացման հարցերում, · կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն իրավունք ունեն օգտվել հատուկ մանկավարժական, առողջապահական, հոգեբանական, սոցիալական և այլ ծառայություններից՝ անկախ նրանց ընտրած ուսումնական հաստատության տիպից, · երեխայի համակողմանի բնականոն զարգացման տեսանկյունից նախընտրելի է նրա կրթության կազմակերպումը՝ առանց ընտանիքից և հասարակությունից նրա առանձնացման: Այս իմաստով հատուկ հանրակրթական համակարգում ընթացող բարեփոխումներն առաջնահերթ են:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X