Հայտարարություն

Collapse
No announcement yet.

<<Հեքիաթի ուսուցումը տարրական դասարանում>>

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հեքիաթ բառը հայերենում փոխառյալ է .հեքիաթի փոխարեն գործածվել են զրույց կամ վեպ եզրույթները: Հայ ժողովրդական կենդանապատում հեքիաթների դիտարկումը մեզ բերում է այն եզրահանգման, որ այս հեքիաթների երկացանկը բազմազան է. այստեղ միատեղվել են տարաբնույթ՝ թե՛ արխաիկ-առասպելաբանական պատկերացումներ արտացոլող տեքստեր, թե՛ համեմատաբար ուշ շրջանում ստեղծված սյուժեներ, հեքիաթ-առակներ, սյուժեներ, որոնք իրենց կառուցվածքով հիշեցնում են հրաշապատում հեքիաթը, բուն կենդանապատում հեքիաթներ և այլն: Օրինակ՝ այստեղ տեսնում ենք կենդանիների և թռչունների, նրանց ծագման, որոշ առանձնահատկությունների մասին պատմություններ, որոնք իրենց բովանդակությամբ և կառուցվածքով, մի կողմից, հիշեցնում են հնագույն առասպելը, մյուս կողմից, մոտենում են ավանդազրույցի, լեգենդի ժանրին:

    Comment


    • Կենդանապատում հեքիաթների վերոնշյալ ժանրային բազմազանությունը բանագետներին ստիպել է բազմիցս շեշտել այս հեքիաթների դասակարգման դժվարությունը: Ե. Կոստյուխինը, նկատի ունենալով այդ խնդիրը, գրում է. «Ավելի արդար է խոսել ոչ թե կենդանական հեքիաթի ժանրի, այլ ժողովըրդական կենդանական էպոսի՝ որպես տարբեր ժանրերի կոնգլոմերատի մասին»: Կենդանապատում հեքիաթը՝ իբրև հեքիաթային արձակի ժանրերից մեկը, ունի ժանրը բնութագրող մի շարք առանձնահատկություններ: Դրանցից առաջինը, թերևս, կերպարների հաստատուն շրջանակն է, սակայն կենդանիների կերպարներ կան թե՛ հրաշապատում, թե՛ իրապատում հեքիաթներում:

      Comment


      • Կենդանապատում հեքիաթի իմաստը աշխարհի, մասնավորապես մարդկային հարաբերությունների մասին պատկերացումներն են։ Հեքիաթի այս ժանրում շեշտը դրվում է բնավորությունների կերտման վրա. կենդանիները դառնում են մարդկային որոշակի և կայուն բնավորությունների, արարքների և գործողությունների պայմանական կրողներ, յուրահատուկ անձնավորումներ, և դրանց կերպարները կիրառվում են մարդկային գործողությունների ու հարաբերությունների նկարագրության համար։ Այդ պատճառով, բավական է այս կամ այն կենդանու անունը տալ, և ունկնդիրն անմիջապես կարող է պատկերացնել այն հասկացությունը կամ ուժը, որն անձնավորում է տվյալ կենդանին։

        Comment


        • Հայերենի խոսքային մշակույթում մարդկային կոնկրետ գործողություններն ու հատկանիշներն անվանվում են կոնկրետ կենդանիների անուններով՝ գայլի ախորժակ՝ անհագ, մեծ ախորժակ, նապաստակի սիրտ ունենալ՝ լինել խեղճ և երկչոտ մարդ, աղվեսամեռ կամ սուտմեռուկ տալ՝ սուտ մեռած կամ հիվանդ ձևանալ և այլն: Այսքանով հանդերձ՝ կենդանապատում հեքիաթները զերծ են առակին բնորոշ վերացարկված այլաբանությունից, որի հիմքում կենդանիների՝ խորհրդանիշ դարձած մի քանի հատկանիշներն են : Մարդկային լեզվով խոսող, մարդկային տրամաբանությամբ առաջնորդվող կենդանիները հեքիաթային լիարյուն կերպարներ են, որոնք ստեղծում են այլ, «իրականության գիտակցման հեքիաթային աշխարհ, որտեղ միանգամայն բնական են խոսող կենդանիներն ու անշունչ առարկաները»:

          Comment


          • Մինչ այդ երեխաներին ծանոթ այն պատմվածքները, ոտանավորներն ու առարկաները, որոնք կենդանիներին մարդկային տարբեր բնավորության գծերով են ներկայացվում (աղվեսը՝ խորամանկ, գայլը՝ ագահ՝ վտանգավոր և այլն) և հեքիաթներում դրանց հանդիպելով, անհրաժեշտ է նաև երեխաների հետ զրուցել կենդանիների իրական վարքագծի մասին, նրանց մեջ բնության նկատմամբ ճշգրիտ իմացականություն եւ վարքագիծ դրսևորելու նպատակով:
            Անհրաժեշտ է առանձին դասաժամ հատկացնել կենդանիների ձագերի վարքագծի քննարկման համար (երեխան մտքում համեմատականներ է անցկացնում իր հետ), ազդելով նաև նրանց հուզական ոլորտի վրա, որը կենդանիների նկատմամբ առավել գթասիրտ, զգուշավոր են և պատասխանատու դարձնելու նախապայման է:
            Օրինակ՝ եթե մայր ոչխարը սատկում է, նրա գառը տեղից (մոր կողքից) չի շարժվում, հրաժարվում է սննդից և ինքն էլ է սատկում:
            Սատկում են նաև բնության մեջ առանց մոր խնամքի մնացած, կամ մարդկանց կողմից որսված շատ վայրի կենդանիների ձագեր, որոնց կենդանի մնալու հավանականությունը անազատ պայմաններում գրեթե անհնարին է (երեխաներն իրենք էլ են բերում բազմաթիվ օրինակներ):
            Կենդանիների տառապանքների մասին տեղեկությունները բավականին ծանր փորձություն են երեխաների համար: Այդ տխուր պատմությունները երեխաների մեջ առաջացնում են կենդանիների նկատմամբ առավել զգուշավոր վերաբերմունք ցուցաբերելու զգոնություն:

            Comment


            • Կենդանապատում հեքիաթի իմաստը աշխարհի, մասնավորապես մարդկային հարաբերությունների մասին պատկերացումներն են։ Հեքիաթի այս ժանրում շեշտը դրվում է բնավորությունների կերտման վրա. կենդանիները դառնում են մարդկային որոշակի և կայուն բնավորությունների, արարքների և գործողությունների պայմանական կրողներ, յուրահատուկ անձնավորումներ, և դրանց կերպարները կիրառվում են մարդկային գործողությունների ու հարաբերությունների նկարագրության համար։ Այդ պատճառով, բավական է այս կամ այն կենդանու անունը տալ, և ունկնդիրն անմիջապես կարող է պատկերացնել այն հասկացությունը կամ ուժը, որն անձնավորում է տվյալ կենդանին։

              Comment


              • Հեքիաթի ուսուցումը հիանալի առիթ է, որ աշակերտները ծանոթանան տվյալ հեքիաթի հեղինակին և գիտելիքներ ունենան նաև հայտի ստեղծագործողների մասին։ Թումանյանի հեքիաթները ուսումնասիրելիս պետք է ուսումնասիրել մեծանուն հայի կենսագրական տվյալները ՝ հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները։

                Comment


                • Երեխաներն ընդհանրապես իրականությունը պատկերավոր են ընկալում, իսկ հեքիաթները հենց նպաստում են իրականության ճիշտ ընկալմանը: Երեխաները հեքիաթների միջոցով պատկերավոր են ընկալում նաև չարն ու բարին: Հեքիաթներում միշտ հաղթում է բարին, ինչը երեխային կօգնի հաղթահարել կյանքի դժվարությունները` ենթագիտակցությունում ունենալով բարու հաղթանակի գաղափարը: Հեքիաթների հիմնական նպատակն է զարգացնել երեխայի երևակայությունը և ստեղծագործական պոտենցիալը:

                  Comment


                  • Հարգելի՛ Ղուկասյան, ես այդպես էլ վարվում եմ. հեքիաթի ուսուցման նպատակների մեջ պետք է կարևոր տեղ զբաղեցնի գրողի կյանքի և գործուներության ուսուցւոմը: Հովհաննես Թումանյանն այն գրողն է, որն ուղեկցում է հային մանկությունից մինչև խոր ծերություն: Նա ծնվել է հայի ազգային ոգին ամրացնելու և նրա էության մեջ քրիստոնեական մարդասիրությունը սերմանելու, ազգի նկարագիրը հետագա դարերում պայծառ պահելու համար: Նա իմաստուն ու մարգարե է, որից սովորելու անհրաժեշտություն ունեն ոչ միայն հայերը, այլև աշխարհի քաղաքակիրթ բոլոր ազգերը: Հովհ. Թումանյանի ոչ երկարատև կյանքի պատմությունը լի է լուսավոր էջերով, որը հիանալի օրինակ է մեր երեխաների համար: Նրա մանկության տարիները հետաքրքիր արտադասարանական ընթերցանության նյութ են տարրական դպրոցի համար:

                    Comment


                    • Ապագա Ամենայն հայոց բանաստեղծը սկզբնական կրթությունը ստացել է Դսեղում՝ Սահակ վարժապետի մոտ, որը երեխաներին սովորեցնում էր ծեծով՝ “գաւազանաւ երկաթեաւ”: Տասը տարեկանում Թումանյանը մեկնել է Ջալալօղլի (այժմ՝ Ստեփանավան) և սովորել Տիգրան վարժապետի դպրոցում: Հետո մեկնել է Թիֆլիս ու կրթությունը շարունակել Ներսիսյան դպրոցում, որը չի ավարտել նյութական պայմաններ չունենալու պատճառով: Ոտանավորներ է սկսել գրել 10–11 տարեկանից: Դրանք երգիծական էին, հայրենասիրական ու սիրային, որոնք լավագույն պատառիկներ են մեր բալիկների դաստիարակության համար:

                      Comment


                      • Հեքիաթի ուսուցումը նաև հիանալի միջոց է բառապաշարի զարգացման համար, երբ կատարվում են համապատասխան լեզվական առաջադրանքներ: Բառապաշարի հարստացումը նպաստում է խոսքի զարգացմանը, իսկ խոսքի զարգացումը մայրենի լեզվի դասընթացի հիմնական հարցերից մեկն է: Դպրոցում հետևողականորեն, որոշակի մեթոդական համակարգով մշակվում, հարստացվում է աշակերտների բառապաշարը: Դասագրքում զետեղված հեքիաթները լայն հնարավորություններ է տալիս դրա համար: Դասագրքում անծանոթ բառերի ինքնուրույն բացատրման առաջադրանքները պետք է ծառայեցնել նաև բառապաշարի զարգացման և բառուսուցման համար: Ցանկալ է բնության նկարագրություններով հարուստ հեքիաթներ անցնելիս ցուցադրվեն համապատասխան նկարներ, սահիկաշարեր, որպեսզի երեխաները որոշակի և ճիշտ պատկերացում կազմեն բնության առարկաների ու երևույթների մասին: Քննարկվող բառերը որպեսզի դառնան աշակերտի սեփականությունը, լավ կլինի հին դասի հարցման ժամանակ պահանջել դրանց բացատրությունը, համակողմանի աշխատանք կազմակերպել այդ բառերի յուրացման շուրջ, որպեսզի երեխաները դրանք կարողանան օգտագործել բառակապակցությունների, նախադասությունների մեջ, իրենց բանավոր ու գրավոր խոսքում՝ բառարանում գրելով այդ բառերի հոմանիշներն ու հականիշները: Հոմանիշների ու հականիշների ուսուցումը կարևոր է հատկապես բառապաշարի հարստացման տեսակետից. ինչքան շատ հոմանիշ բառեր իմանա աշակերտը, այնքան ճիշտ ու հստակ կարտահայտի իր մտքերը, այնքան ճկուն ու տպավորիչ կլինի նրա խոսքը, կհեշտանա հեքիաթի վերարտադրումը:

                        Comment


                        • Երեխաների միտքը և երևակայությունն անսահման են, հորինած պատմությունները՝ հետաքրքիր ու անսովոր: Կարևոր է, որ երեխան կարողանա սեփական միտքը ձևակերպել՝ գտնել համապատասխան բառեր, արտահայտություններ, ապա գրանցել, իսկ հետո՝ ներկայացնել: Երեխաները պակաս հետաքրքրությամբ չեն լսում իրենց հասակակիցների հորինած պատմություններն ու հեքիաթները: Երեխաներին հասակակիցների ստեղծագործություններն ավելի են հետաքրքրում ու զարմացնում, ծիծաղեցնում ու ոգևորում: Հորինած պատմությունը գրելուց հետո երեխան այն ներկայացնում է՝ կարդում, նկարում, պատրաստում իր հեքիաթի էլեկտրոնային նկարազարդ էջը, աուդիո տարբերակը, ներկայացումը /հերոսն էլ ինքն է, իր ընկերները, նտանիքի անդամները/ հեքիաթի հիման վրա պատրաստած մուլտֆիլմը, որի հերոսներին նույնպես պատրաստել է սեփական ձեռքերով /պատրաստել գունավոր թղթով, կտորով, ձեռնոցով, կավով կամ պլաստիրինով/: Մյուս երեխաները հետաքրքրությամբ լսում են, հարցեր տալիս հենց հեղինակին, համոզում ավարտը փոխել, նոր հերոս ներմուծել և այլն:Կարևորվում է երևակայական, ստեղծագործական մտածողության զարգացումը, որն իր արտացոլումն է գտնում բանավոր և գրավոր աշխատանքներում` Ծանոթ բառերը միացնելով` նոր, անսպասելի բառեր ստանալ և բացատրել. Փոփոխել ծանոթ հեքիաթները` ա) ավելացնել կամ պակասեցնել հերոսներ բ) փոփոխել իրադարձությունները գ) փոփոխել սկիզբը, ավարտը դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր հեքիաթ հորինել Հորինել նոր, երևակայական հերոսներ:

                          Comment


                          • Հեքիաթի ուսուցում մայրենիի 2 դասարանի դասագրքից, թե ինչպես է հեքիաթը անդրադառնում, արտացոլվում բառապաշարի զարգացման վրա: ախապատրաստական զրույց հեքիաթի վերնագրի շուրջ: Նպատակը կամ ուսումնառության ակնկալվող արդյունքները՝ ակադեմիական՝ 1. բառապաշարի զարգացում, 2.ընթերցողական կարողությունների զարգացում, 3. հեքիաթի ենթիմաստի ընկալում, 4. կապակցված խոսքի զարգացում. ընդհանուր զարգացում՝ երևակայության զարգացում, պատկերավոր մտածողության զարգացում: Դասը վարել ԽԻԿ համակարգով Բացատրել նոր բառերը և իմաստները. թաքստոց, երախտագիտություն, կճղակներ, դառնորեն լալ, չընկալել, հետզհետե: Խթանման թուլ. ուղղորդված հարցադրումներով ընթերցանություն. « Մի հրաշալի առավոտ լույս աշխարհ եկավ մի փոքրիկ եղնիկ: Անտառի արքայազնին տեսնելու համար եկան բոլոր կենդանիներն ու թռչունները: Փոքրիկ եղնիկին անվանեցին Բեմբի: Շուտով Բեմբին քայլել սովորեց և ընկերներ գտավ: Նա երջանիկ էր մայրիկի ու իր փոքրիկ բարեկամների հետ, մինչև այն օրը երբ անտառ ոտք դրեցին որսորդները… » Տվյալ նախադասությունների շուրջ կազմել կապակցված խոսք: Իմաստավորման փուլ Սահուն և հասկանալով ընթերցել հեքիաքը. գնահատել կենդանիների վերաբերմունքը Բեմբիի նկատմամաբ, ներկայացնել մայր եղնիկի զոհաբերությունը:bambi-kartinki-38-e1478695888983.jpg

                            Comment



                            • Գնահատել հեքիաթում ամփոփված հիմնական միտքը:
                              Արժեքայի համակարգ
                              Կարևորի ուրիշին հարգելու հատկանիշը, գնահատի արդարամտությունը:
                              Բնագրային աշխատանք, բառային աշխատանք:
                              Հահանձնարարություն՝ վերարտադրել և նկարազարդել հետևյալ տեսարանը. «Աշնանը հաջորդում է ձմեռը՝ Բեմբիի կյանքի ամենադժվար ժամանակը, բայց դա էլ անվերջ չէր։ Հայտնվում են գարնանային արևի առաջին շողերը, և Բեմբին մոր հետ նորից ուղևորվում է մարգագետին, որտեղ գտնում է առաջին գարնանային խոտը։
                              Ավաղ, խաղաղ զբոսանքն ավարտվում է ողբերգությամբ. որսորդի գնդակն այս անգամ այնուամենայնիվ խոցում է Բեմբիի մորը։ Չըմբռնելով կատարվածը՝ Բեմբին ապարդյուն փորձում է փնտրել մորը անտառի գիշերային մթության մեջ »։
                              Դասարանը կահավորել Բեմբիի և անտառի բնակիչների նկարներով:unnamed.jpgunnamed (2).jpgunnamed (1).jpgзагруженное (7).jpg
                              Իսկ բանահյուսական այս ժանրի՝ հեքիաթի մասին կարելի է աշակերտներին տալ հետևյալ տեղեկությունները.
                              Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը: Հաճախ էլ իրար են խառնված իրականն ու երեվակայականն:
                              Հեքիաթները հիմնականում արձակ են ստեղծվել: Պատահում են նաև չափածո հեքիաթներ:
                              Հեքիաթների մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը, ինչպես՝ «Լինում է, չի լինում», «Կար չկար», «Ժուկով ժամանակով», «Ժամանակով», «Չգիտեմ ո՛ր երկրում, ո՛ր թագավորության մեջ»:

                              Եղնիկները հնուց ի վեր խորհրդանշել են ազնվականություն և բարություն, գեղեցկություն և մաքրություն: Շատ ժողովուրդներ են եղնիկներին դարձրել իրենց առասպելների ու հեքիաթների հերոս, իսկ աշխարհի լավագույն մուլտիպլիկատորների շնորհիվ նրանք հայտնվում են նաև մեր սիրելի մուլտֆիլմերում:https://www.youtube.com/watch?v=t7bDl3MV5b8 Դասին տպավորիչ ավարտ տալու համար՝ կառաջարկեմ նաև նայել մուլտֆիլմը:
                              Տանը՝ հանձնարարել «Մայր եղնիկը» վերնագրով շարադրություն:

                              Comment


                              •  

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X