Հայտարարություն

Collapse
No announcement yet.

<<Հեքիաթի ուսուցումը տարրական դասարանում>>

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Վիդեո հեքիաթը զարգացնում է երևակայությունը և կետրոնացնում ուշադրությունը: Երեխաները ոչ միայն լսում են, այլ նաև տեսնում են, և իրենց լսածի և նկարածի միջև կապ են փնտրում, նրանք հիշում են,թե ինչ են տեսել և լսել: Նման ձևով երեխաները հիշում են բառերը, ձեռք են բերում նոր բառապաշար, որը կարողանում են հետո օգտագործել և՝ գրավոր և՝ բանավոր խոսքում: Հեքիաթը լսելուց հետո սովորողը պետք է պատրաստ լինի պատասխանել տեքստին վերաբերող հարցերին, որը նաև զարգացնում է խոսելու՝բանավոր խոսքի հմտությունները: Վիդեո հեքիաթները լսելիս` սովորողը լսում և սովորում է ճիշտ արտասանություն, կրկնելով լսածը զարգացնում իր իսկ կարդալու հմտությունները: Վիդեո հեքիաթների ստեղծումը ուսումնական նախագիծ է, քանի որ մենք ենք ընտրում հեքիաթները, մենք ինքներս ենք դառնում հեքիաթների հերոսները, լսում ենք տարբեր հեքիաթներ, բայց ստեղծում ենք մերը: Բացի այդ, Վիդեո հեքիաթների ստեղծումը շատ զվարճալի է և ուսումնական պրոցեսը դարձնում է ավելի հետաքրքիր: Նախ սովորողների հետ միասին ընտրում ենք այն հեքիաթը, որի վրա պետք է աշխատենք, ընտրում այն հատվածները ,որոնք սովորողները պետք է նկարեն Paint ծրագրով կամ էլ ջրաներկով, սովորում ենք ճիշտ արտասանությամբ և առոգանությամբ ընթերցել, ընտրում ենք համապատասխան երաժշտություն: Վիդեո հեքիաթների ստեղծումը ուսումնական է, որովհետև ստեղծման պրոցեսում յուրաքանչյուր սովորող ներգրաված է,սովորողները կիրառում են տարբեր թվային միջոցներ` ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ, համակարգչային ծրագրեր( paint, online converter/ որի միջոցով սովորողները փոխում են երգերի ֆորմատը /, movie maker):

    Comment


    • #32
       

      Comment


      • #33
         

        Comment


        • #34
          Մուլտ-հեքիաթների միջոցով դասը կդառնա առավել հետաքրքիր, բովանդակալից և դիտարժան: Կարծում եմ ուսուցիչները պետք է հեքիաթն ուսուցանելիս դիտեն հայերեն մուլտֆիլմեր և խրախուսեն դրանց դիտումը: Դրանք հնարավորություն կստեղծեն բովանդակության փոխադրման եղանակների մեջ տարբերակում մտցնելու և դրանով խթանելու աշակերտների ստեղծագործական կարողությունների ակտիվացման գործը: Հեքիաթի շուրջ տարվող աշխատանքների շարքում պատմելը, մուլտֆիլմ դիտելը կարևորվում է նաև դաստիարակչական առումով: Բովանդակությունը վերարտադրող աշակերտն իր առաջադրանքը այն դեպքում ճիշտ կկատարի, երբ ոչ միայն մանրամասն կվերարտադրի կարդացածը, այլև կկարողանա իր վերաբերմունքն արտահայտել կարդացածի, տեսածի մասին: Այսպիսով հեքիաթ-մուլտֆիլմների դիտումը անհրաժեշտաբար թելադրում է հեքիաթի գաղափարի ընկալում, հերոսների արարքների դրդապատճառների մեկնաբանում: Վերջնարդյունքում այս ամենը աշակերտին օգնում է գիտակցել շարադրանքի բարոյական կողմը և ձևավորել անհրաժեշտ բարոյական համոզմունքներ: Մուլտ-հեքիաթը օգնում է նաև գեղագիտական զգացումների ձևավորմանը, աշակերտի գեղագիտական ճաշակի զարգացմանը:

          Comment


          • #35
            Հեքիաթի բովանդակությունը կարելի է վերարտադրել և՛ ընդարձակ, և՛ համառոտ ձևով: Համառոտ վերարտադրության ժամանակ թեման բացահայտվում է հիմնական գծերով, կարևոր իրադարձությունների մեջբերմամբ: Պատմելու այս տեսակը որոշակի դժվարություն է ներկայացնում կրտսեր դպրոցականի համար, քանի որ անհրաժեշտություն է զգացվում բովանդակությունից ընտրել կարևորագույնը, բացառել երկրորդական մանրամասները: Սովորողն ինքնուրույն պետք է կարողանա որոշել՝ տեքստում ինչը կարևորել, ինչը բաց թողնել: Ընտրություն կատարելուց հետո առաջ է գալիս մի դժվարություն ևս. ինչպե՞ս դա ներկայացնել կապակցված, անշեղ խոսքով՝ չխախտելով շարադրանքի տրամաբանությունը: Բնական է՝ հեքիաթը համառոտելու աշխատանքը մեխանիկորեն չի կատարվում՝ մի քանի նախադասություններ կամ պարբերություններ կրճատելու միջոցով: Հակառակ դեպքում՝ կունենանք ոչ տրամաբանական խզումներ կամ բացթողումներ: Ըստ բովանդակության վերարտադրության ծավալի՝ համառոտ պատմելը կարող է լինել ամբողջական (լրիվ) կամ մասնակի: Մասնակի վերարտադրության ժամանակ համառոտ պատմում է մեկ աշակերտ, իսկ ամբողջականի դեպքում պատմելու գործընթացին ակտիվորեն մասնակցում է ամբողջ դասարանը՝ շարունակելով միմյանց: Բովանդակության մասնակի վերարտադրում իրականացվում է՝ տեքստը երկրորդ անգամ ընթերցելիս՝ առանձին հատվածների կապակցությամբ, երբեմն առանձին հատվածներ միավորելու նպատակով, երբ պլան կազմելու անհրաժեշտություն կա, կոնկրետ հարցերի պատասխանելիս, երբ ծավալուն պատասխանի կարիք է զգացվում, մի իրադարձության մասին պատմելը, երբ անհրաժեշտություն կա գնահատելու կամ եզրահանգում կատարելու: Շատ կարևոր է պատմելու գործընթացը լրացնել հեքիաթի նկարազարդմամբ, սիրած կերպարի նկարի պատկերմամբ:
            Վերջին խմբագրողը՝ Ելիզավետա Ղուկասյան; 04-12-19, 23:24.

            Comment


            • #36
              Հեքիաթի մասնակի վերարտադրումը շատ կիրառելի է թեմայի ամփոփման ժամանակ, երբ աշակերտները յուրաքանչյուր հարցի կապակցությամբ տալիս են ընտրովի պատասխան: Հեքիաթի համառոտ վերարտադրելու ուսուցումը կազմակերպվում է երկու հիմնական եղանակներով: 1. Պատմողն առաջնորդվում է պլանով կամ պատասխանում է համառոտ շարադրանք պահանջող հարցերի: 2. Պահանջվում է նկարաշարի բովանդակության յուրաքանչյուր նկարի վերաբերյալ կազմել 1-2 նախադասություն (I դասարան): 3. II-III դասարաններում համառոտ պատմել ուսուցանվում է հետևյալ կերպ. · Որոշվում է հեքիաթի գլխավոր միտքը: · Կազմվում է պլան: · Քննարկվում է, թե պլանի յուրաքանչյուր հարցի կապակցությամբ ինչ մտքեր կարելի է ներկայացնել: · Պլանի յուրաքանչյուր հարցի պատասխանը կազմվում է 2-3 նախադասություններով: · Պլանի միջոցով պատմելու նախապատրաստումը կխթանի աշակերտների կողմից՝ նյութի գիտակցված ընկալումն ու հետաքրքրասիրությունը և կբարելավի պատմելու որակը: Ուսուցանվող նյութի բովանդակության համառոտ վերարտադրության ուսուցման երկրորդ եղանակը հեքիաթի շուրջ աշխատանքի այն ձևն է, երբ ընտրվում է ամենագլխավորը: Հեքիաթի հատվածաբար ընթերցումից հետո առանձին հատվածներից ընտրվում են այն նախադասությունները, որոնք արտահայտում են հիմնական միտքը: Եթե հեքիաթում բառացիորեն նույն նախադասությունը չկա, երեխաներն իրենք են կազմում մտքին համապատասխան նախադասություն: Այս ձևով կամաց-կամաց, քայլ առ քայլ «հունցվում» է հեքիաթի համառոտ շարադրանքը:

              Comment


              • #37
                Պետք է նշեմ, որ հեքիաթի ուսուցումը, վերարտադրումտ , հեքիաթը ֆիլմի կամ մուլտֆիլմի տեսքով յուրացնելը նպաստում է մտածողության զարգացմանը: Մտածողությունն առաջին հերթին իրենից ներկայացնում է ճանաչողական մոտիվացիա։ Մոտիվացիայի կառուցվածքում կարևորում են դրդապատճառի հիմքում գտնվող պահանջմունքը, որը դրդապատճառի մեջ գտնում է իր զարգացումը, բովանդակությունը, բովանդակային բնութագիրը։ Մտածողությունը միջնորդավորված ճանաչում է, որը սկզբում հանդես է գալիս ոչ թե գործունեության, այլ գործողության ձևով, այսինքն սկզբում հանդես է գալիս ոչ թե ճանաչողական դրդապատճառը, որը որևէ մի տեղ կարող է գոյություն ունենալ դիֆուզ ձևով, այլ ամենից առաջ հանդես է գալիս ճանաչողական նպատակը։ Մտածողության առաջացումը ճանաչողական նպատակների ծագումն է։

                Comment


                • #38
                  Խաչատրյան Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հեքիաթի բովանդակությունը կարելի է վերարտադրել և՛ ընդարձակ, և՛ համառոտ ձևով: Համառոտ վերարտադրության ժամանակ թեման բացահայտվում է հիմնական գծերով, կարևոր իրադարձությունների մեջբերմամբ: Պատմելու այս տեսակը որոշակի դժվարություն է ներկայացնում կրտսեր դպրոցականի համար, քանի որ անհրաժեշտություն է զգացվում բովանդակությունից ընտրել կարևորագույնը, բացառել երկրորդական մանրամասները: Սովորողն ինքնուրույն պետք է կարողանա որոշել՝ տեքստում ինչը կարևորել, ինչը բաց թողնել: Ընտրություն կատարելուց հետո առաջ է գալիս մի դժվարություն ևս. ինչպե՞ս դա ներկայացնել կապակցված, անշեղ խոսքով՝ չխախտելով շարադրանքի տրամաբանությունը: Բնական է՝ հեքիաթը համառոտելու աշխատանքը մեխանիկորեն չի կատարվում՝ մի քանի նախադասություններ կամ պարբերություններ կրճատելու միջոցով: Հակառակ դեպքում՝ կունենանք ոչ տրամաբանական խզումներ կամ բացթողումներ: Ըստ բովանդակության վերարտադրության ծավալի՝ համառոտ պատմելը կարող է լինել ամբողջական (լրիվ) կամ մասնակի: Մասնակի վերարտադրության ժամանակ համառոտ պատմում է մեկ աշակերտ, իսկ ամբողջականի դեպքում պատմելու գործընթացին ակտիվորեն մասնակցում է ամբողջ դասարանը՝ շարունակելով միմյանց: Բովանդակության մասնակի վերարտադրում իրականացվում է՝ տեքստը երկրորդ անգամ ընթերցելիս՝ առանձին հատվածների կապակցությամբ, երբեմն առանձին հատվածներ միավորելու նպատակով, երբ պլան կազմելու անհրաժեշտություն կա, կոնկրետ հարցերի պատասխանելիս, երբ ծավալուն պատասխանի կարիք է զգացվում, մի իրադարձության մասին պատմելը, երբ անհրաժեշտություն կա գնահատելու կամ եզրահանգում կատարելու: Շատ կարևոր է պատմելու գործընթացը լրացնել հեքիաթի նկարազարդմամբ, սիրած կերպարի նկարի պատկերմամբ:
                  Սիրելի՛ Մարիամ, շատ եմ սիրում և գնահատում աշխատանքդ, այն սերն ու ջերմությունը, որ դու ես դնում քո դասի մեջ՝ թեմայիդ նման անկրկնելի է։ Իրավացի ես՝ կարդալուց զատ երեխան պետք է տեսնի հեքիաթը ֆիլմի , մուլտֆիլմի միջոցով։ Այդ մեթոդի շնորհիվ նրանք անգիր սերտում են հեքիաթի երգերն ու ծիծաղաշարժ դրվագները։

                  Comment


                  • #39
                    Ընդհանրապես, հեքիաթի ուսուցման դասաժամերին շատ պիտի շեշտադրվի աշակերտի զգացածի, տպավորությունների, պարզ վերարտադրության վրա: Շատ կարևոր է, որ աշակերտ բացատրի, թե ի՞նչ սովորեց հեքիաթից, հերոսից, քան թե փորձի վերհիշել դեպքերի, գործողությունների շարանը և վերարտադրի այն կցկտուր ձևով:

                    Comment


                    • #40
                      Հեքիաթի ուսուցման տարբեր մեթոդներ և եղանակներ կան, որպեսզի կազմակերպման տարբեր եղանակներն արդյունավետ լինեն, ուսուցիչը պետք է գիտենա, թե ինչպես են դրանք օգտագործվում, տեղյակ լինի, թե ինչպիսի առավելություններ է տալիս տարբեր մեթոդների կիրառումը, ինչպես նաև պետք է կարողանա կարգավորել այն խնդիրները, որոնք կարող են ծագել դասավանդման գործընթացում։
                      Շատ հետաքրքիր են մուլտ -հեքիաթների դիտումը: Դրանք աշակերտներին հնարավորություն են ընձեռում տեղյակ լինելու մեր հասարակական , տնտեսական ու մշակութային կյանքին,հարստացնելու այն գիտելիքների պաշարը, որ ձեռք են բերում ոչ միայն մայրենի լեզվից , այև մյուս առարկաներից:

                      Comment


                      • #41

                        Comment


                        • #42

                          Comment


                          • #43

                            Comment


                            • #44

                              Comment


                              • #45
                                Հեքիաթի ուսուցման կարևոր նպատակներից է ստեղծագործաբար պատմելու ուսուցման գործընթացն է: Պատմելու վերոհիշյալ ձևերի առնչությամբ պարզ դարձավ, որ բովանդակության վերարտադրումը կարդացածի բանավոր փոխադրումն է՝ կապակցված և հաջորդականություն պահանջող խոսքով: Ստեղծագործաբար պատմելը աշակերտի առջև խնդիր է դնում կարդացածի բովանդակությունը վերարտադրելիս որոշակի փոփոխություններ ներմուծել: Ստեղծագործաբար պատմելու էությունը աշակերտի կողմից հեքիաթի ինքնօրինակ փոխակերպումն է: Մայրենիի ժամերին գործունեության այս տեսակը ոչ միայն ընդլայնում է աշակերտների հետաքրքրությունների շրջանակը ուսումնասիրվող ստեղծագործության նկատմամբ և ավելի կենդանի է դարձնում դասի մթնոլորտը, այլև իրականացնում է մի շարք մեթոդական խնդիրներ. √ նպաստում է կարդացած հեքիաթի հանդեպ վերաբերմունքի մշակմանը, √ աշակերտների մեջ հուզական արձագանք է առաջացնում հեքիաթի նկատմամբ, օգնում է ավելի խորությամբ ընկալելու հեքիաթի գաղափարը, √ նպաստում է կարդացածի նկատմամբ վերաբերմունքի արտահայտմանը, √ մարզում է ընթերցողական հայացքի ճկունությունը, սովորեցնում է հասկանալ տարբեր հերոսների դիրքորոշումն ու մեկնաբանել վարքագիծը:

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X