Հայտարարություն

Collapse
No announcement yet.

<<Հեքիաթի ուսուցումը տարրական դասարանում>>

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Հեքիաթի սկզբնական յուրացմանը սովորաբար հետևում է ստեղծագործության վերլուծությունը և համադրումը: Հարկ է նշել, որ անհրաժեշտություն չկա արհեստականորեն տարանջատել վերլուծական և համադրական բնույթի առաջադրանքները: Այն դեպքում, երբ դրանք միաձուլվում են, լրացնելով միմյանց, հեքիաթի շուրջ աշխատանքը դառնում է ավելի հետաքրքիր և կենդանի: Օրինակ, բանավոր ներկայացնելով հերոսի դիմանկարը (համադրում)` երեխաները մեծ հաճույքով տալիս են նրա բնութագիրը (վերլուծություն), առավել ևս այն դեպքում, երբ դրան պետք է հաջորդի դերերով ընթերցանությունը կամ բեմականացումը (համադրում): Վերլուծության համար ենթակա են նախ՝ գործող անձանց բնութագիրը, հերոսների կերպարանավորումը և վարքագծի դրդապատճառները, դրանց դերը հեքիաթում, ինչպես նաև այնպիսի գեղարվեստական կերպարներ, ինչպիսիք են բնության նկարագրությունները և միջավայրը:

    Comment


    • #17

      Comment


      • #18

        Comment


        • #19

          Comment


          • #20

            Comment


            • #21
              Մայրենիի դասերի հիմնական նպատակը աշակերտների ընթերցողական կարողությունների զարգացման տեխնոլոգիան է, որը կիրառելի է նաև հեքիաթ ուսուցանելիս: Այս գործընթացն իր մեջ ներառում է տեքստի շուրջ աշխատանքի երեք փուլ: I փուլ: Աշխատանք հեքիաթի շուրջ մինչ ընթերցումը: 1. Կանխագուշակում. ընթերցվող հեքիաթի բովանդակության կռահում, երբ որոշվում են հեքիաթի բովանդակային, թեմատիկ, հուզական ուղղվածությունը, գործող անձինք՝ ըստ վերնագրի, հեղինակի անունը, տեքստի նկարազարդման վերաբերյալ ենթադրությունները: 2. Դասի նպատակների որոշում՝ առաջնորդվելով այն հանգամանքով, թե երեխաները որքանով են պատրաստ աշխատանքին՝ ուսումնական, դրդապատճառային, հուզական, հոգեբանական առումներով: II փուլ: Աշխատանք հեքիաթի շուրջ կարդալու ընթացքում: 1. հեքիաթի սկզբնական ընթերցում: Պայմանավորված հեքիաթի առանձնահատկություններով, աշակերտների տարիքային և անհատական հնարավորություններով՝ գործադրելի են կարդալու տարբեր ձևեր՝ ինքնուրույն լուռ ընթերցանություն, ընթերցանություն ունկնդրում կամ համակցված ընթերցանություն (ուսուցչի հայեցողությամբ): Սկզբնական ընկալման որոշում՝ զրույցի, առաջին տպավորությունների ճշտգրտման միջոցով: Ընթերցած հեքիաթի բովանդակության և աշակերտների նախնական կանխագուշակումների, հուզական տպավորությունների համապատասխանության բացահայտում: 2. հեքիաթի դանդաղ, խորհելով վերընթերցում (ամբողջական կամ հատվածաբար): Տեքստի վերլուծություն (հնարներ՝ զրույց հեղինակի հետ, մեկնողական ընթերցանություն, զրույց կարդացածի շուրջ, հենակետային բառերի առանձնացում և այլն): Բովանդակային իմաստով ամբողջություն ներկայացնող հատվածների վերաբերյալ կոնկրետացնող հարցերի առաջադրում: 3. Զրույց հեքիաթի ամբողջական բովանդակության շուրջ: Կարդացածի ամփոփում: Ամփոփիչ բնույթի հարցերի առաջադրում՝ անհրաժեշտության դեպքում հիմնավորելու նպատակով հղումներ կատարելով առանձին հատվածների: Արտահայտիչ ընթերցանություն: III փուլ: Աշխատանք հեքիաթի շուրջ կարդալուց հետո: 1. Զրույց տեքստի բովանդակության շուրջ: Կարդացածի քննարկում, բանավեճ: նյութի բովանդակության վերարտադրման տարբերությունների (մեկնություններ, գնագատականներ) համադրում հեղինակի դիրքորոշման հետ: Տեքստի հիմնական գաղափարի վերհանում և ձևակերպում: 2. Ծանոթություն հեղինակի հետ: Զրույց հեղինակի անձի և նրա ստեղծագործությունների մասին: Աշխատանք դասագրքի և լրացուցիչ նյութերի հետ: 3. Աշխատանք վերնագրի և նկարազարդման շուրջ: Վերնագրի իմաստի քննարկում, հեքիաթի բովանդակության վերաբերյալ նկարների ցուցադրություն: Նկարչի և ընթերցողի պատկերացումների համադրում: 4. Ստեղծագործական առաջադրանքներ: Բազմաբնույթ աշխատանքներ՝ աշակերտների ընթերցողական գործունեության տարբեր ոլորտների կապակցությամբ (հուզական, երևակայական, բովանդակության ընկալման, գեղարվեստական և այլն): Հեքիաթի ուսումնասիրության վերոհիշյալ փուլերի պահպանումը կօգնի ուսուցչին կանոնավորելու իր աշխատանքը, նպաստելու աշակերտների կողմից ստեղծագործության համակողմանի յուրացման և ընթերցողական կարողությունների ձևավորման ու զարգացման հիմնախնդրի լուծմանը: Ինչպես արդեն նշվեց, մայրենիի դասավանդման նպատակը կրտսեր դպրոցականի ընթերցողական կոմպետենցիաների ձևավորումն է: Սկսած տարրական դասարաններից անհրաժեշտ է ամուր հիմքեր դնել գրագետ ընթերցող ձևավորելու համար: Գրագետ ընթերցողը նա է, ով ընթերցանության նկատմամբ ունի կայուն սովորույթ, ներքին պահանջմունք՝ այն ընկալելու իբրև աշխարհը և իրեն ճանաչելու կարևոր միջոց: Դա այն երեխան է, ով տիրապետում է կարդալու տեխնիկային, կարդացածն ընկալելու հնարներին, գրքեր ընտրելու կարողությանը և այդ փուլում մշտապես կիրառելի է հեքիաթի ուսուցումը, որի նպատակները բազմազան են

              Comment


              • #22
                Վերոնշյալ նպատակներն իրականացնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները. 1. Ձևավորել կարդալու տեխնիկան և տիրապետել հեքիաթի ընկալման ու վերլուծության հնարներին, որը նշանակում է ներգրավվել ընթերցողական ճիշտ գործունեության մեջ: Վերջինս ենթադրում է ընթերցանության գործընթացի նկատմամբ ակտիվ հետաքրքրության և կարդալու պահանջմունքի միաժամանակ զարգացում: 2.Հեքիաթի միջոցով երեխաներին ուղղորդել դեպի մարդկային փոխհարաբերությունների, բարոյագեղագիտական արժեքների աշխարհ, որտեղ նա կդաստիարակվի իբրև ազատ և անկախ մտածողության տեր անհատ՝ ձևավորված գեղագիտական ճաշակով: 3.Հեքիաթի միջոցով պետք է զարգացնել կրտսեր դպրոցականի բանավոր և գրավոր խոսքը (առավել շատ բառապաշարի հաստացման ուղղվածությամբ), խոսքային և հաղորդակցական մշակույթը, ստեղծագործական կարողությունները:

                Comment


                • #23
                  Շատ կարևոր է, որ աշակերտը կարողանա կարդացած հեքիաթի բովանդակության հիման վրա փաստարկված խոսք կառուցել, զանազանել ստեղծագործական պատկերավորման միջոցները: Իսկ դասարանից պահանջել լսել պատմողին, մասնակից լինել քննարկումներին, բանավիճել թեմայի շուրջ՝ նոր փաստեր բերելով: Այս գործընթացը ծառայեցնել նրան, որ նպաստի սովորողի ինքնուրույն խոսք կառուցելուն, մտքերը ճիշտ և անսխալ դրսևորելուն, աշակերտի բառապաշարի հարստացմանը, որը նպաստում է շրջապատող աշխարհի առարկաների ու երևույթների ճանաչմանը: Եվ այս գործընթացը դառնում է աշխարհաճանաչողական արժեք ունեցող գիտելիքների հաղորդման հիմնական միջոց:Մինչև հեքիաթի արտահատիչ ընթերցման նախապատրաստումը պետք է՝ 1. դասարանում դիտարկել ստեղծագործական վերնագիրը. պարզի նրա տրամաբանական կապը բնագրի բովանդակության հետ, որոշի բնագիրը բարձրաձայն կարդալու արտահայտչական միջոցները, ընտրի դրանցից ամենանպատակահարմարը, 2. երկխոսության կամ հարց ու պատասխանի ձևով զրույց կազմակերպել բնագրի շուրջ՝ դուրս բերելով բնագրի <<թաքնված>> հարցերը, որոնցով աշակերտները պիտի ընկալեն բնագրի խորությունը, 3. ուսուցչի օգնությամբ, հուշումներով բնագրի վրա կատարի նշումներ, ընդգծի կարևոր մտքերը, հենակետային բառերը, որոշի հանգուցային նախադասությունները և դրանց բարձրաձայն ընթերցման առոգանական երանգները, 4. աշակերտները պետք է որոշեն հեքիաթի գլխավոր գաղափարը և այն ընթերցանության ուղղությամբ իր կողմից տարվելիք աշխատանքի պլանը:

                  Comment


                  • #24
                    Կան թեմաներ, որոնք ունեն մեծ դեր անձի դսատիարակության հարցում: Այդ թեմաներից է հեքիաթի ուսուցումը, որը արդյունավետ է դեռ վաղ մանկության շրջանից: Մեծ է առհասարակ հեքիաթների, այդ թվում նաև հայկական հեքիաթների, ինչպես դաստիարակչական, այնպես էլ պատմաճանաչողական և գրական -գեղարվեստական արժեքն ու նշանակությունը։ Հեքիաթները ժողովրդի համար միայն հաճելի ժամանցի առարկա չեն եղել, որոնցով նա կարճել է ձմռան երկար ու ձանձրալի գիշերները, փարատել, ցերեկվա ծանր առօրյայի ճնշիչ տպավորությունը։ Նրանք կատարել են հասարակական լայն զանգվածների լավագույն ձգտումների ու իղձերի յուրահատուկ հաղորդիչի դերը, ամրապնդել են նրանց նվիրական ավանդները իրար հաջորդող սերունդների գիտակցության մեջ։ Հեքիաթների միջոցով ժողովուրդը դրսևորել է այն ոգևորումները, որ մղել է ինքը բնության տարերային ուժերի հաղթահարման համար, արտահայտել իր մտորումները, որոնել է իր կրած անլուր տառապանքների պատճառները, պայքարի կոչ է արել ամեն տիպի բռնության, ճնշման, անարդարության ու շահագործման դեմ։ Մարդիկ դարեր շարունակ ոգևորվել են հեքիաթների հերոսների խիզախության, անվեհերության, խելքի ու հնարամտության հիանալի օրինակներով, դժվարությունները հաղթահարելու մեծ կամքով, չքավորներին ու ընկածներին զորավիգ կանգնելու ազնիվ ձգտումով, արդարությունը պաշտպանելու և ճշմարտությանը հասնելու անձնազոհ պատրաստակամությամբ, ջանադիր աշխատասիրությամբ, հավատարմությամբ և անձնազոհությամբ։ Ժողովրդական բանահյուսության մյուս մանրերի հետ միասին, հեքիաթները շնորհակալ ու հարուստ նյութ են տալիս ժողովրդի հոգեբանությունր, նրա իղձերն ու ակնկալությունները, նրա բուն պատմությունը ուսումնասիրելու համար։ Գալով խոր հնադարից, հեքիաթների լավագույն նմուշները այսօր Էլ չեն կորցրել իրենց հմայքն ու ուժը և գեղարվեստական մեծ բավականություն են պատճառում մարդկանց։ Նրանք ունեն յուրահատուկ «անհասանելի նորմայի» նշանակություն, այնքանով, որքանով որ բանաստեղծական բարձր ձևերի մեջ կերպավորում են ժողովրդի դարավոր մտքերն ու զգացմունքները, մարդկության (անկրկնելի մանկությունը)։

                    Comment


                    • #25
                      Խաչատրյան Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
                      Բոլոր երեխաները սիրում են հեքիաթներ լսել և կարդալ: Հեքիաթի բովանդակության հետաքրքրաշարժությունը, դեպքերի զարգացման հաջորդականությունը, հերոսների բնավորության գծերի հստակությունը, պարզությունը, հաճախակի կրկնվող սկիզբն ու բազմաթիվ արտահայտությունները, հաճելի ավարտը, մատչելի գաղափարն ու ենթատեքստը հեշտացնում են նրա ընթերցումն ու դարձնում ցանկալի: Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով: Հեքիաթների հեղինակը հիմնականում ժողովուրդն է: Այն, ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են տեսնել հեքիաթներում: Ավելի ուշ հեքիաթներ ստեղծել են առանձին հեղինակներ՝ ժողովրդական պատումների մշակմամբ կամ ինքնուրույն: Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների: Տարրական դպրոցում աշակերտը պետք է տարբերակի հեքիաթի տեսակներն ու ենթատեսակները: Տարածված են հրաշապատում կամ կախարդական, իրապատում, կենդանական, արկածային, հերոսական-պատմական, կենցաղային-առօրեական հեքիաթները: Հրաշապատում հեքիաթներում պատկերվում է բարի ուժերը մարմնավորող հերոսների պայքարը չար ուժերի՝ դևերի, կախարդների, վհուկների, վիշապների դեմ: Դեպքերը տեղի են ունենում ստորերկրյա թագավորությունում, երևակայական աշխարհներում, որտեղ անհավատալին դառնում է իրական: Հերոսներին օգնում են ձին, թռչունը, բարի պառավը կամ իմաստուն ծերունին: Հեքիաթներում չարի և բարու պայքարը մեծ մասամբ ավարտվում է բարու հաղթանակով: Իրապատում հեքիաթներն արտացոլում են ժողովրդի կյանքը, մարդկային վսեմ ձգտումները, հալածվածների և ճնշվածների ճակատագիրը, ծաղրվում են ժողովրդին կեղեքողները, մարդկային զանազան արատներ: Կենդանական հեքիաթներում անձնավորվում են տարբեր կենդանիներ, պատկերվում են նրանց առանձին հատկություններն ու վարքը: Կենդանիների (օրինակ՝ գայլի, աղվեսի, արջի, կկվի, բվի, օձի, առյուծի և այլն) միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային որոշակի հատկանիշներ՝ ինչպես չարությունը, խորամանկությունը, նախանձը, ագահությունը, ժլատությունը, մեծամտությունը, այնպես էլ բարությունը, անձնազոհությունը, վեհանձնությունը, ազնվությունը, հավատարմությունը, իմաստնությունը և այլն: Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը: Հեքիաթներում հաճախ են իրար խառնվում իրականն ու երևակայականը: Հեքիաթները հիմնականում արձակ են, հազվադեպ՝ նաև չափածո: Դրանց մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը՝ «Լինում է, չի լինում», «Կար, չկար», «Ժուկով-ժամանակով», «Չգիտեմ՝ որ երկրում, որ թագավորությունում», ինչպես նաև նույն վերջաբանը՝ «Երկնքից երեք խնձոր է ընկնում...», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին» և այլն: Աշխարհի ժողովուրդների հեքիաթների շարքում իրենց տեղն ունեն նաև հայկական ժողովրդական հեքիաթները, որոնք նույնպես վաղնջական ժամանակների ծնունդ են. բանասացների շնորհիվ փոխանցվել են մեզ՝ որպես զարմանալի, անգին ավանդներ: Հայ բանահավաքներն ու բանագետները գրառել և կորստից փրկել են դրանք: Հայկական հեքիաթների հավաքման ու հրատարակման աշխատանքներին մեծապես նպաստել են Գարեգին Սրվանձտյանցը, Սարգիս Հայկունին, Տիգրան Նավասարդյանը, Երվանդ Լալայանը, Սահակ Մովսիսյանը (Բենսե) և ուրիշներ: Հրատարակվել են բազմաթիվ ժողովածուներ, որոնցից հատկապես արժեքավոր է «Հայ ժողովրդական հեքիաթների» բազմահատորյակը (1958–85 թթ.): Յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր հեքիաթները, որոնք հաճախ նույն հեքիաթների տեղային տարբերակներն են: Ուշագրավ է նաև 1980 թ-ին լույս տեսած «Արև հեքիաթ» ժողովածուն, որտեղ զետեղված են մի շարք հեքիաթներ՝ ասմունքող Սուրեն Քոչարյանի մշակմամբ: 1981 թ-ին լույս է տեսել «Հրեղեն ձին» ժողովածուն, որտեղ ընդգրկված են հարյուրավոր հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առածներ և ասացվածքներ. իրենց պապիկներից ու տատիկներից, ուրիշ տարեցներից լսելով ու գրառելով՝ դրանք «Պիոներ կանչ» (այժմ՝ «Կանչ») թերթին էին ուղարկել Հայաստանի տարբեր շրջաններից, Այսրկովկասի հայաշատ վայրերից՝ 2–10-րդ դասարանների աշակերտները: Կուտակված նյութն այնքան առատ էր, որ 2003 թ-ին լույս է տեսել նույն ժողովածուի երկրորդ գիրքը՝ «Թագավորի երազները» խորագրով (հավաքող՝ Սերգեյ Վարդանյան): Աշխարհի լավագույն հեքիաթագիրներից են՝ գերմանական գրականության մեջ՝ Գրիմ եղբայրները («Հենզելն ու Գրետելը»), ֆրանսիականում՝ Շառլ Պեռոն («Մոխրոտիկը»), ռուսականում՝ Ալեքսանդր Պուշկինը («Ոսկե ձկնիկը»), Նիկոլայ Նոսովը («Անգետիկի արկածները»), Պավել Բաժովը («Մալաքիտե զարդատուփ»), Յուրի Օլեշան («Երեք հաստլիկներ»), դանիականում՝ Հանս Քրիստիան Անդերսենը («Ջրահարսը»), շվեդականում՝ Աստրիդ Լինդգրենը («Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը»), իտալականում՝ Ջանի Ռոդարին («Չիպոլինոյի արկածները»), անգլո-ամերիկյանում՝ Ռեդյարդ Կիպլինգը («Ջունգլիների գիրքը. Մաուգլի»), Օսկար Ուայլդը («Եսասեր հսկան»), Ռոուել Թոլքիենը («Մատանիների տիրակալը»), հայ գրականության մեջ՝ Հովհաննես Թումանյանը («Կռնատ աղջիկը», «Չախչախ թագավորը»), Ղազարոս Աղայանը («Անահիտ», «Զանգի-զրանգի») և ուրիշներ: Ե՛վ հայկական ժողովրդական, և՛ աշխարհի ժողովուրդների հեքիաթները մշտապես գրավել են Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ստեփան Զորյանի, Խնկո Ապոր, Հայրապետ Հայրապետյանի և այլ գրողների ուշադրությունը, որոնք իրենց գրած, մշակած ու փոխադրած հեքիաթներով հայ գեղարվեստական գրականությունը հարստացրել են նոր, ինքնատիպ ստեղծագործություններով:
                      Շատ կարևոր է երեխայի մեջ դեռ վաղ տարիքից ընթերցասիրություն ձևավորելը, մեր մեծերին ծանոթացնելը։ Ես ուրախ եմ, որ մեր դպրոցում այդ ավանդույթը պահվում է բարձր մակարդակի վրա։

                      Comment


                      • #26
                        Շնորհակալ եմ թեմայի քննարկումներին մասնակցելու համար: Սիրելի գործընկերներ, խնդրում եմ միանալ թեմայի քննարկումներին: Աշխարհի ժողովուրդների հեքիաթների շարքում իրենց տեղն ունեն նաև հայկական ժողովրդական հեքիաթները, որոնք նույնպես վաղնջական ժամանակների ծնունդ են. բանասացների շնորհիվ փոխանցվել են մեզ՝ որպես զարմանալի, անգին ավանդներ։ Հայ բանահավաքներն ու բանագետները գրառել և կորստից փրկել են դրանք։ Դրանք բանահյուսության այն պատառիկներն են, որոնք գեղեցկացնում են մարդու երևակայական մտածողությունը:

                        Comment


                        • #27
                          Հեքիաթներում պատկերված դեպքերն ու դեմքերը սովորական առումով քիչ հավաստի են, իսկ գործողության տեղն ու ժամանակն էլ անորոշ ու մտացածին։ Բնության և հասարակական կյանքի երևույթներն ու առարկաներն այստեղ հաճախ հանդես են գալիս ֆանտաստիկ կերպարանքով՝ համեմված զանազան հրաշալիքներով։ Ոչ ինքը հեքիաթասացը, ոչ էլ նրա ունկնդիրներր չեն հավատում պատմվածին։ Դրա լավագույն ապացույցը հեքիաթներից շատերի «եղել է, չի եղել» կամ «կար-չկար» երկբայական բանաձևի բնույթ ունեցող հայտնի սկսվածքներն են։ Եվ դա հասկանայի է, քանի որ հեքիաթների մի զգալի մասի մեջ հանդես եկող հրաշապատում կամ ֆանտաստիկական մոտիվները, կապված լինելով մարդկանց վաղնջական պատկերացումների ու հավատալիքների հետ, այլևս չեն համընկնում ժողովրդի նոր ըմբռնումներին ու հասկացություններին, ուստի և անհասկանալի ու անհեթեթ են թվում նրան։ Սակայն, սովորական առումով հաճախ անհավաստի ու անհավանական թվացող, վերոհիշյալ դեպքերն ու դեմքերը հեքիաթների մեջ միանգամայն տրամաբանական են ներկայանում գեղարվեստական և բարոյական տեսակետից և ձեռք են բերում սիմվոլիկ ու ընդհանրացնող նշանակություն։ Հնօրյա պատկերացումների ու հավատալիքների աստիճանական փոփոխության, կյանքում առաջ եկած կենցաղային, հասարակական նոր երևույթների ու հարաբերությունների հետ մեկտեղ, նրանց մեջ մուտք են գործում նոր սյուժեներ ու մոտիվներ, գաղափարներ, հեքիաթային երևակայությունր ավելի սերտորեն է կապվում իրական կյանքի հետ։

                          Comment


                          • #28
                            Հայ ժողովրդական հեքիաթների մեծագույն մասը խորապես ազգային ստեղծագործություններ են, որոնք տարբերվում են ուրիշ ժողովուրդների հեքիաթներից իրենց լեզվով, կյանքի, կենցաղի, բնության նկարագրով և հերոսների հոգեկան կերտվածքով։ Դրանցում արտացոլված են հայ ժողովրդի պատմական զարգացման ընթացքը, նրա աշխարհայացքն ու աշխարհզգացումը։ Այս տեսակետից հայ ժողովրդական գրեթե բոլոր հեքիաթներում դրսևորված են բարու մշտական հաղթանակը չարի, լույսի հաղթանակը խավարի նկատմամբ և ընդհանրապես կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ։ Հայ ժողովրդական հեքիաթները աշխարհի մյուս բոլոր ժողովուրդների հեքիաթների նման իրենց նկարագրով և իրականության արտացոլման եղանակներով միասեռ չեն։

                            Comment


                            • #29
                              Երեխաները հիմնականում նախընտրում եմ կենդանական հեքիաթներ և գեղեցիկ ներկայացնում ու վերարտադրում են դրանք։ Կենդանական հեքիաթներում անձնավորում են տարբեր կենդանիներ, պատկերվում են նրանց այլևայլ հատկությունները, վարքը: Նրանց միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային որոշակի հատկանիշներ: Մի կողմից՝ չարություն, նախանձ, ագահություն, ժլատություն, մեծամտություն, մյուս կողմից՝ բարություն, անձնազոհություն, վեհանձնություն, ազնվություն, արդարամտություն, հավատարմություն, իմաստություն:

                              Comment


                              • #30
                                Լեզվի ուսուցումը բարդ գործընթաց է, այդ իսկ պատճառով այն պետք է կատարվի տարբեր մեթոդներով և ձևերով։ Մենք՝ ուսուցիչներս, պետք է անդընդհատ գտնենք և մշակենք նոր և հետաքրքիր մեթոդներ, ուսումնական պրոցեսում կիրառենք նոր տեխնոլոգիաներ, համակարգչային զանազան ծրագրեր, որոնք խթանում են սովորողների մոտ սերը ընթերցանության նկատմամբ, նոր շունչ են տալիս ուսումնական պրոցեսին` այն դարձնելով ավելի հետաքրքիր և արդյունավետ: Հեքիաթի ուսուցումը սովորություն ձևավորելու մի գործընթաց է, որքան հաճախ է որևէ բան կրկնվում, այնքան հիմնավոր է դառնում ուսուցումը: Արդյունավետ է հեքիաթի ուսուցման արդի մեթոդները։ Վիդեո հեքիաթներն օգնում են սովորողներին ձեռք բերել հետևյալ հմտությունները՝ լսելու, խոսելու, ընկալելու , գրելու և կարդալու:Կարդալու և գրելու հմտությունները ձևավորվում են Վիդեո հեքիաթների ստեղծման վրա աշխատելու փուլում.սովորողը կարդում է, եթե հարկավոր է` մշակում տեքստը, սովորում նոր բառեր,այնուհետև ձայնագրվում: Իսկ վիդեո հեքիաթները նպաստում են լսելու և ընկալելու հմտությունների ձևավորմանը:

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X