Հայտարարություն

Collapse
No announcement yet.

<<Հեքիաթի ուսուցումը տարրական դասարանում>>

Collapse
X
  •  
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Կարելի է ընթերցել հայ ու արտասահմանյան հեղինակների ,քննարկել հեքիաթը։
    Վերջին խմբագրողը՝ Կարինե Վրույրի Գրիգորյան; 24-12-19, 21:55.

    Comment


    • Հարգելի ուսուցիչներ կարող եք ներկայացնել Ձեր փորձը։
      Վերջին խմբագրողը՝ Կարինե Վրույրի Գրիգորյան; 24-12-19, 21:56.

      Comment


      •  

        Comment


        • Comment


          •  

            Comment


            • Կարինե Վրույրի Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Մարիամ, հեքիաթի պատմումը կամ դերասանների կատարմամբ ունկնդրումը աչքի է ընկնում իր զգացմունքայնությամբ, խոսքի հստակությամբ և պատմողի դիմախաղերի պայծառությամբ : Պատմողի հեքիաթային ոճը , ձայնը, դիմախաղերն օգնում են , երեխաների տպավորություններն ավելի պայծառ ու կենդանի լինեն: Առավել շահեկան է հեքիաթը պատմել ոչ սովորական պայմաններում ՝ գորգի վրա շրջանաձև նստած, բարձերի վրա թիկնած, կոճղերի շուրջ հավաքված, խորհրդավոր դեկորների և լույսերի առկայության պայմաններում:
              Հարգելի Գրիգորյան, հեքիաթ պատմելն էլ ունի իր գեղեցիկ հնարները, լեզվի և ոճի արտահայտչաձևերը: Պատահական չէ, որ ամեն մի բնակավայրում ճանաչվել են մի ծերուկ՝ հեքիաթասաց, Գյուլնազ տատն ու այլ հեքիաթասացներ; Ամեն մեկին չէ բախտ վիճակված լինել հեքիաթասաց և վայելել ունկնդրողների սերն ու համակրանքը: Ժողովրդի հանճարը արտացոլվում է նրա ստեղծած հեքիաթների մեջ։ Քանի որ հեքիաթ ստեղծող ժողովուրդը անմահ է, հեքիաթն էլ մնում է նրա հետ անմահ։ Ի՞նչ խոսք, որ հեքիաթը կերպարանափոխվում և իր դարաշրջանի, իր ժամանակի կնիքն է կրում։ Որ շատ չիջնենք հազարամյակների խորքը, հիշենք թեկուղ՝ «Ի սկզբանե էր բանն, և բանն էր առ աստված, և աստված էր առ բանն»։ Այս սքանչելի հեքիաթը իրապես գովերգն է ոչ թե աստծո, այլ բառ ու բանի։ Բիբլիական առասպելներից սկսած մինչև մեր օրերը ավանդը, առասպելը, հեքիաթը կենդանի են ժողովրդի մեջ։ Հեքիաթն էլ ունի իր «կյանքի պատմությունը». ի՞նչ պայմաններում է ծնվել, ի՞նչ առիթով է կրկնվել, ո՞րն է նրա կենսական, այժմեական նշանակությունը ու ազդեցությունը։ Հին հեքիաթը բերնեբերան անցնելով կարող է կոկվել, հղկվել, նոր լիցք ստանալ, և՝ ընդհակառակը։ Որակը կախված է այն «բերաններից», որոնք կամ ըմբոշխնում են հեքիաթը կամ էլ ծամում-ծամծմում։ «Երեկոյան հեքիաթներ եմ լսում, դրանով վարձահատույց լինում անիծյալ դաստիարակությանս պակասին, ի՜նչ հիանալի են այդ հեքիաթները»—գրել է Պուշկինը իր եղբորը։ Բիբլիական «Երգ-երգոցը» սնել ու ծնունդ է տվել նոր ու նոր երգերի՝ համայն աշխարհին քնարերգության մեջ։ «Ոդիսականը» իր գրի առնման երեք հազար տարվա ընթացքում ծնել է նոր ու նոր, բյուր ու հազար վերանայված ու վերափոխված գործեր։ Երրորդ դարում սկիզբ առած «Հազար ու մի գիշերներից» բեղմնավորված ու ծնված ստեղծագործությունները անթիվ ու անհամար են։

              Comment


              •  

                Comment


                • Ուսանելի, հետաքրքիր դասեր եք վարում, Մարիամ ջան, ասածիս վկայությունը Ձեր տեսանյութերն են, որը դիտեցի մեծ հետաքրքրությամբ։ Այս դասերից երևում է, որ ջանք ու եռանդ չեք խնայել։ Տարրական դպրոցի հիմնական նպատակը աշակերտի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների, լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումն է: Տարրական դպրոցն ապահովում է ուսումնառության անհրաժեշտ պայմաններ և միջին դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող մակարդակ:

                  Comment


                  • Anna muradyan-ի խոսքերից Նայել գրառումը

                    Ուսանելի, հետաքրքիր դասեր եք վարում, Մարիամ ջան, ասածիս վկայությունը Ձեր տեսանյութերն են, որը դիտեցի մեծ հետաքրքրությամբ։ Այս դասերից երևում է, որ ջանք ու եռանդ չեք խնայել։ Տարրական դպրոցի հիմնական նպատակը աշակերտի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների, լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումն է: Տարրական դպրոցն ապահովում է ուսումնառության անհրաժեշտ պայմաններ և միջին դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող մակարդակ:
                    Տիկին Մուրադյան, շնորհակալ եմ պարտավորեցնող խոսքերի համար։ Դուք իրավացի եք՝ տարրական դպրոցի հիմնական նպատակը աշակերտի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների, լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումն է: Ուսուցման ճանապարհը պետք է աշակերտի համար լինի հետաքրքիր, գրավիչ՝ դուրս միատեսակ ձևաչափից։

                    Comment


                    • Խաչատրյան Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի՛ ուսուցիչներ, սիրով Ձեզ ներկայացնում եմ իմ թեման՝ <<Հեքիաթի ուսուցումը տարրական դասարանում>>: Ինչպես ցանկացած գիտություն, մանկավարժությունը ևս զարգանում է՝ օգտագործելով ազգային և համաշխարհային գիտական փորձը: Ուսուցիչը իր ուսերին մեծ պատասխանատվություն է կրում. աշակերտի մոտ սերմանել ընթերցասիրություն, նպատսել աշակերտի մտավոր ներուժի զարգացմանը: Սիրով և հարգանքով սպասում եմ Ձեր քննարկումներին, արձագանքներին ու խորհուրդներին: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում «Հայկական կրթական միջավայր ֆորում» հարթակի աշխատակազմին` ուսուցիչներին նման հնարավորություն ընձեռելու համար: Հեքիաթի ուսուցումը նպատում է երեխայի հոգեկերտվածքի ձևավորմանը, երեխայի մեջ ձևավորվում է մարդկային բացասական գծերի նկատմամբ մերժելու ընդունակությունը, որը անչափ կարևոր է երեխայի դրական հոգեկերտվածքի ձևավորման գործում: Հեքիաթը հայ ժողովրդական բանահյուսության ամենահին, ամենատարածված և ամենահարուստ ժանրերից մեկն է: Հեքիաթի ստեղծողն ու պահպանողը միայն ժողովուրդն է: Այն բանավոր, էպիկական-գեղարվեստական արձակ պատմվող հրաշապատում ստեղծագործություն է, հիմնված երևակայական հնարքների վրա:
                      Հարգելի Մարիամ Խաչատրյան, բավականին հետաքրքիր և արդիական թեմա եք ընտրել:
                      ԿԱԻ Լոռու մասնաճյուղի կենսաբանության մասնագետ

                      Comment


                      • Խաչատրյան Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի՛ ուսուցիչներ, սիրով Ձեզ ներկայացնում եմ իմ թեման՝ <<Հեքիաթի ուսուցումը տարրական դասարանում>>: Ինչպես ցանկացած գիտություն, մանկավարժությունը ևս զարգանում է՝ օգտագործելով ազգային և համաշխարհային գիտական փորձը: Ուսուցիչը իր ուսերին մեծ պատասխանատվություն է կրում. աշակերտի մոտ սերմանել ընթերցասիրություն, նպատսել աշակերտի մտավոր ներուժի զարգացմանը: Սիրով և հարգանքով սպասում եմ Ձեր քննարկումներին, արձագանքներին ու խորհուրդներին: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում «Հայկական կրթական միջավայր ֆորում» հարթակի աշխատակազմին` ուսուցիչներին նման հնարավորություն ընձեռելու համար: Հեքիաթի ուսուցումը նպատում է երեխայի հոգեկերտվածքի ձևավորմանը, երեխայի մեջ ձևավորվում է մարդկային բացասական գծերի նկատմամբ մերժելու ընդունակությունը, որը անչափ կարևոր է երեխայի դրական հոգեկերտվածքի ձևավորման գործում: Հեքիաթը հայ ժողովրդական բանահյուսության ամենահին, ամենատարածված և ամենահարուստ ժանրերից մեկն է: Հեքիաթի ստեղծողն ու պահպանողը միայն ժողովուրդն է: Այն բանավոր, էպիկական-գեղարվեստական արձակ պատմվող հրաշապատում ստեղծագործություն է, հիմնված երևակայական հնարքների վրա:
                        Հարգելի Մարիամ, գեղեցիկ ,բովանդակալից թեմա եք ծավալել, վստահ եմ, որ հեքիաթում առկա բարությունը, պարզությունն ու բարին հաղթելու մեծ ուժը մեր երեխաների կդաստիարակի բարին կերտելու, արարելու ձգտումով:

                        Comment


                        • Հարգելի՛ Մարիամ, շատ հետաքրքիր թեմա եք ընտրել:Երեխաների դաստիարակության մեջ հեքիաթների դերը բազմազան է:Հեքիաթները մատչելի լեզվով մանուկներին սովորեցնում են կյանքը՝ պատմելով նրանց չարի ու բարու մասին:Համամիտ եմ այն մտքի հետ, որ երեխաները ավելի հեշտ են ընկալում հեքիաթը, քան մեծերի դաստիարակչական քարոզները:
                          Հեքիաթները հարստացնում են երեխայի բառապաշարը և օգնում են, որ ճիշտ և տրամաբանական ձևով արտահայտվի:

                          Comment


                          • Հարգելի՛ Կոշկարյան, շնորհակալ եմ ջերմ ու դրական կարծիք հայտնելու համար։ Դուք իրավացի եք՝ հեքիաթը ավելին է քան քարոզն ու խրատը և պատահական չէ, որ երեխայի խնդիրները երբեմն լուծվում են հեքիաթի միջոցով։ Ես թեմայի շրջանակներում խոսել եմ հեքիաթաթերապիայի մասին։

                            Comment

                            Sorry, you are not authorized to view this page
                            Working...
                            X