Հայտարարություն

Collapse
No announcement yet.

<<Հեքիաթի ուսուցումը տարրական դասարանում>>

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • <<Հեքիաթի ուսուցումը տարրական դասարանում>>

    Հարգելի՛ ուսուցիչներ, սիրով Ձեզ ներկայացնում եմ իմ թեման՝ <<Հեքիաթի ուսուցումը տարրական դասարանում>>: Ինչպես ցանկացած գիտություն, մանկավարժությունը ևս զարգանում է՝ օգտագործելով ազգային և համաշխարհային գիտական փորձը: Ուսուցիչը իր ուսերին մեծ պատասխանատվություն է կրում. աշակերտի մոտ սերմանել ընթերցասիրություն, նպատսել աշակերտի մտավոր ներուժի զարգացմանը: Սիրով և հարգանքով սպասում եմ Ձեր քննարկումներին, արձագանքներին ու խորհուրդներին: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում «Հայկական կրթական միջավայր ֆորում» հարթակի աշխատակազմին` ուսուցիչներին նման հնարավորություն ընձեռելու համար: Հեքիաթի ուսուցումը նպատում է երեխայի հոգեկերտվածքի ձևավորմանը, երեխայի մեջ ձևավորվում է մարդկային բացասական գծերի նկատմամբ մերժելու ընդունակությունը, որը անչափ կարևոր է երեխայի դրական հոգեկերտվածքի ձևավորման գործում: Հեքիաթը հայ ժողովրդական բանահյուսության ամենահին, ամենատարածված և ամենահարուստ ժանրերից մեկն է: Հեքիաթի ստեղծողն ու պահպանողը միայն ժողովուրդն է: Այն բանավոր, էպիկական-գեղարվեստական արձակ պատմվող հրաշապատում ստեղծագործություն է, հիմնված երևակայական հնարքների վրա:

  • #2
    Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը: Հաճախ էլ իրար են խառնված իրականն ու երեվակայականն: Հեքիաթները հիմնականում արձակ են ստեղծվել: Պատահում են նաև չափածո հեքիաթներ: Հեքիաթների մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը, ինչպես՝ «Լինում է, չի լինում», «Կար չկար», «Ժուկով ժամանակով», «Ժամանակով», «Չգիտեմ ո՛ր երկրում, ո՛ր թագավորության մեջ»: Իմանալով հեքիաթի սկզբնաձևերը՝ երեխան արագ ճանաչում է ստեղծագործության տեսակը: Հեքիաթի ուսուցումը հետապնդում է հետևյալ նպատակները՝ բառապաշարի զարգացում, կապակցված խոսքի զարգացում, կարդալու կարողության զարգացում, պատկերավոր խոսքի զարգացում, արժեհամակարգի ձևավորում, պատմելու կարողության զարգացում, արտահայտիչ խոսքի ձևավորում:

    Comment


    • #3
      «Հեքիաթներում անդունդներ են՝ խորը՝ անծայր, անվերջ .... Հեքիաթը հարուստ ու շքեղ աշխարհ է: Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է. նույնիսկ հանճարները հեքիաթ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում ...»: Հովհ. Թումանյան Հայ ժողովրդական հեքիաթները աշխարհի մյուս բոլոր ժողովուրդների հեքիաթների նման իրենց նկարագրով և իրականության արտացոլման եղանակներով միասեռ չեն: Նրանք բաժանվում են հիմնականում երեք տեսակի, որոնցից առաջինը կենդանական հեքիաթներն են, երկրորդը՝ հրաշապատում հեքիաթներ, իսկ երրորդը՝ իրապատում կամ կենցաղային, երգիծական հեքիաթներ:

      Comment


      • #4
        Հետաքրքիր թեմա ես ընտրել, Խաչատրյան ջան, հեքիաթը մանկության այն վառ կանթեղներից է, որը լուսավորում է երեխայի աշխարհընկալումը։ Հեքիաթի ուսուցումը պետք է ծառայի նաև գիրք սիրելու կարևոր գործոնին ։ Բոլոր հեքիաթների մեջ չարի և բարու պայքար կա, և այդ պայքարը միշտ ավարտվում է բարի ուժերի հաղթանակով: Հեքիաթի միջոցով պետք է սերմանել բարին ու լուսավորը։

        Comment


        • #5
          Ելիզավետա Ղուկասյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հետաքրքիր թեմա ես ընտրել, Խաչատրյան ջան, հեքիաթը մանկության այն վառ կանթեղներից է, որը լուսավորում է երեխայի աշխարհընկալումը։ Հեքիաթի ուսուցումը պետք է ծառայի նաև գիրք սիրելու կարևոր գործոնին ։ Բոլոր հեքիաթների մեջ չարի և բարու պայքար կա, և այդ պայքարը միշտ ավարտվում է բարի ուժերի հաղթանակով: Հեքիաթի միջոցով պետք է սերմանել բարին ու լուսավորը։
          Սիրելի՛ Ե. Ղուկասյան, շնորհակալ եմ թեմայի քննարկմանը մասնակցելու համար, Դուք իրավացի եք՝ հեքիաթի ուսուցման նպատակներից մեկն էլ ընթերցասիրության զարգացումն է: Հեքիաթի ընթերցումը նպաստում է մայրենիից աշակերտների ձեռք բերած բառապաշարի ամրակայմանը, հարստացմանն ու գործնական կիրառմանը, ընդլայնում է նրանց մտահորիզոնը, զարգացնում ինքնուրույնությունը, բեմական խոսքը, արտահայտիչ ընթերցելու ձիրքերն ու հակումները, բավարարում՝ հետաքրքրություններն ու հարցասիրությունը:

          Comment


          • #6
            Բոլոր երեխաները սիրում են հեքիաթներ լսել և կարդալ: Հեքիաթի բովանդակության հետաքրքրաշարժությունը, դեպքերի զարգացման հաջորդականությունը, հերոսների բնավորության գծերի հստակությունը, պարզությունը, հաճախակի կրկնվող սկիզբն ու բազմաթիվ արտահայտությունները, հաճելի ավարտը, մատչելի գաղափարն ու ենթատեքստը հեշտացնում են նրա ընթերցումն ու դարձնում ցանկալի: Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով: Հեքիաթների հեղինակը հիմնականում ժողովուրդն է: Այն, ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են տեսնել հեքիաթներում: Ավելի ուշ հեքիաթներ ստեղծել են առանձին հեղինակներ՝ ժողովրդական պատումների մշակմամբ կամ ինքնուրույն: Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների: Տարրական դպրոցում աշակերտը պետք է տարբերակի հեքիաթի տեսակներն ու ենթատեսակները: Տարածված են հրաշապատում կամ կախարդական, իրապատում, կենդանական, արկածային, հերոսական-պատմական, կենցաղային-առօրեական հեքիաթները: Հրաշապատում հեքիաթներում պատկերվում է բարի ուժերը մարմնավորող հերոսների պայքարը չար ուժերի՝ դևերի, կախարդների, վհուկների, վիշապների դեմ: Դեպքերը տեղի են ունենում ստորերկրյա թագավորությունում, երևակայական աշխարհներում, որտեղ անհավատալին դառնում է իրական: Հերոսներին օգնում են ձին, թռչունը, բարի պառավը կամ իմաստուն ծերունին: Հեքիաթներում չարի և բարու պայքարը մեծ մասամբ ավարտվում է բարու հաղթանակով: Իրապատում հեքիաթներն արտացոլում են ժողովրդի կյանքը, մարդկային վսեմ ձգտումները, հալածվածների և ճնշվածների ճակատագիրը, ծաղրվում են ժողովրդին կեղեքողները, մարդկային զանազան արատներ: Կենդանական հեքիաթներում անձնավորվում են տարբեր կենդանիներ, պատկերվում են նրանց առանձին հատկություններն ու վարքը: Կենդանիների (օրինակ՝ գայլի, աղվեսի, արջի, կկվի, բվի, օձի, առյուծի և այլն) միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային որոշակի հատկանիշներ՝ ինչպես չարությունը, խորամանկությունը, նախանձը, ագահությունը, ժլատությունը, մեծամտությունը, այնպես էլ բարությունը, անձնազոհությունը, վեհանձնությունը, ազնվությունը, հավատարմությունը, իմաստնությունը և այլն: Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը: Հեքիաթներում հաճախ են իրար խառնվում իրականն ու երևակայականը: Հեքիաթները հիմնականում արձակ են, հազվադեպ՝ նաև չափածո: Դրանց մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը՝ «Լինում է, չի լինում», «Կար, չկար», «Ժուկով-ժամանակով», «Չգիտեմ՝ որ երկրում, որ թագավորությունում», ինչպես նաև նույն վերջաբանը՝ «Երկնքից երեք խնձոր է ընկնում...», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին» և այլն: Աշխարհի ժողովուրդների հեքիաթների շարքում իրենց տեղն ունեն նաև հայկական ժողովրդական հեքիաթները, որոնք նույնպես վաղնջական ժամանակների ծնունդ են. բանասացների շնորհիվ փոխանցվել են մեզ՝ որպես զարմանալի, անգին ավանդներ: Հայ բանահավաքներն ու բանագետները գրառել և կորստից փրկել են դրանք: Հայկական հեքիաթների հավաքման ու հրատարակման աշխատանքներին մեծապես նպաստել են Գարեգին Սրվանձտյանցը, Սարգիս Հայկունին, Տիգրան Նավասարդյանը, Երվանդ Լալայանը, Սահակ Մովսիսյանը (Բենսե) և ուրիշներ: Հրատարակվել են բազմաթիվ ժողովածուներ, որոնցից հատկապես արժեքավոր է «Հայ ժողովրդական հեքիաթների» բազմահատորյակը (1958–85 թթ.): Յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր հեքիաթները, որոնք հաճախ նույն հեքիաթների տեղային տարբերակներն են: Ուշագրավ է նաև 1980 թ-ին լույս տեսած «Արև հեքիաթ» ժողովածուն, որտեղ զետեղված են մի շարք հեքիաթներ՝ ասմունքող Սուրեն Քոչարյանի մշակմամբ: 1981 թ-ին լույս է տեսել «Հրեղեն ձին» ժողովածուն, որտեղ ընդգրկված են հարյուրավոր հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առածներ և ասացվածքներ. իրենց պապիկներից ու տատիկներից, ուրիշ տարեցներից լսելով ու գրառելով՝ դրանք «Պիոներ կանչ» (այժմ՝ «Կանչ») թերթին էին ուղարկել Հայաստանի տարբեր շրջաններից, Այսրկովկասի հայաշատ վայրերից՝ 2–10-րդ դասարանների աշակերտները: Կուտակված նյութն այնքան առատ էր, որ 2003 թ-ին լույս է տեսել նույն ժողովածուի երկրորդ գիրքը՝ «Թագավորի երազները» խորագրով (հավաքող՝ Սերգեյ Վարդանյան): Աշխարհի լավագույն հեքիաթագիրներից են՝ գերմանական գրականության մեջ՝ Գրիմ եղբայրները («Հենզելն ու Գրետելը»), ֆրանսիականում՝ Շառլ Պեռոն («Մոխրոտիկը»), ռուսականում՝ Ալեքսանդր Պուշկինը («Ոսկե ձկնիկը»), Նիկոլայ Նոսովը («Անգետիկի արկածները»), Պավել Բաժովը («Մալաքիտե զարդատուփ»), Յուրի Օլեշան («Երեք հաստլիկներ»), դանիականում՝ Հանս Քրիստիան Անդերսենը («Ջրահարսը»), շվեդականում՝ Աստրիդ Լինդգրենը («Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը»), իտալականում՝ Ջանի Ռոդարին («Չիպոլինոյի արկածները»), անգլո-ամերիկյանում՝ Ռեդյարդ Կիպլինգը («Ջունգլիների գիրքը. Մաուգլի»), Օսկար Ուայլդը («Եսասեր հսկան»), Ռոուել Թոլքիենը («Մատանիների տիրակալը»), հայ գրականության մեջ՝ Հովհաննես Թումանյանը («Կռնատ աղջիկը», «Չախչախ թագավորը»), Ղազարոս Աղայանը («Անահիտ», «Զանգի-զրանգի») և ուրիշներ: Ե՛վ հայկական ժողովրդական, և՛ աշխարհի ժողովուրդների հեքիաթները մշտապես գրավել են Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ստեփան Զորյանի, Խնկո Ապոր, Հայրապետ Հայրապետյանի և այլ գրողների ուշադրությունը, որոնք իրենց գրած, մշակած ու փոխադրած հեքիաթներով հայ գեղարվեստական գրականությունը հարստացրել են նոր, ինքնատիպ ստեղծագործություններով:

            Comment


            • #7

              Հեքիաթները խթանում են աշակերտների բանավոր խոսքի զարգացմանը։ Նրանք հաճույքով են մասնակցում այդ աշխատանքներին: Ուսուցիչը կարող է հեքիաթի ուսուցման ժամանակ իր առջև դնել հետևյալ նպատակները։

              Նպատակները՝
              1. Զարգացնել աշակերտի ստեղծագործական ունակությունները։
              2. Աշակերտների մոտ ձևավորել տեսական և գործնական այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն նրանց շարունակելու տանը հեքիաթի ընթերցումը։
              3. Սովորեցնել աշխատել բնագրի հետ։

              Կարելի է մշակել հեքիաթի ուսուցման մի քանի ձևեր, որոնք շատ արդյունավետ են։
              1. Խաղի, հեքիաթի, միջոցով երեխային մատուցել դասը, կամ ստուգել մատուցվածը։
              2. Աշխատանքը դասի ժամանակ դառնում է կենդանի գործողություններ, որը երեխայի մոտ մեծ հետաքրքրություն է առաջացնում
              3. Երեխան ոչ միայն տեսնում և ընդունում է, այլ նաև վերապրում է այդ ամենը

              Խաղի, հեքիաթի գեղեցկության, երաժշտության, երևակայութան աշխարհը պետք է շրջապատի երեխային նաև այն ժամանակ, երբ մենք նրան սովորեցնում ենք գրել և կարդալ: Ավանդական միջոցների ներդաշնակ զուգորդումը ինտերակտիվ գրատախտակի հնարավորությունների հետ, թույլ է տալիս էականորեն բարձրացնել երեխաների հետաքրքրությունը հեքիաթի ուսուցման նկատմամբ։

              Comment


              • #8
                Հեքիաթի ուսուցումը կազմակերպելի կարելի կիրառել բազմաթիվ մեթոդներ, հնարներ, որպեսզի թեման դառնա ոչ միայն բովանդակալից ՝այլև հետաքրքիր ու երեխաների մոտ առաջացնի հեքիաթ ընթերցելու ցանկություն: Կարելի է դասարանը բաժանել մի քանի խմբերի, յուրաքանչյուր խմբի հանձնարարել իրենց կարդացած հեքիաթը ներկայացնել դասարանի ուշադրությանը: Հուշել աշակերտներին ավելի հետաքրքիր ներկայացնելու ճանապարհներ: Կարելի է պատրաստել պաստառներ, նյութը դասարանին պատմել համապատասխան նկարազարդումներով, համակարգչային շնոհանդեսի ձևով, երգի կամ երաժշտության զուգորդումով, մնջախաղով կամ էլ դերային խաղերի կամ բեմականացումների ձևով: Սովորողը կարդացածի բովանդակությունը գրավոր համառոտ շարադրում է կամ էլ գրում են կարծիք տվյալ ստեղծագործության մասին: Կարելի է դերայի խաղ կազմակերպել. սովորղներից մեկին հանձնարարվում է տեղեկություններ հավաքել տվյալ հեքիաթի հեղինակի, մասին, կերպարանավորել նրան:

                Comment


                • #9
                  Հեքիաթի ուսուցումը հետաքրքիր է և բովանդակալից; Այն կարելի է կազմակերպել տարբեր հնարներով, մեթոդներով ու ստեղծագործական մոտեցմամբ: Հեքիաթի ուսուցւոմը երեխայի համար պետք է դառնա ամենասիրված զբաղմունքներից մեկը: Կարելի է դասարանը բաժանել մի քանի խմբերի, յուրաքանչյուր խմբի հանձնարարել իրենց արած առաջադրանքը ներկայացնել դասարանի ուշադրությանը: Հուշել աշակերտներին ավելի հետաքրքիր ներկայացնելու ճանապարհներ: Կարելի է պատրաստել պաստառներ, նյութը դասարանին պատմել համապատասխան նկարազարդումներով, համակարգչային շնոհանդեսի ձևով, երգի կամ երաժշտության զուգորդումով, մնջախաղով կամ էլ դերային խաղերի կամ բեմականացումների ձևով: Սովորողը կարդացածի բովանդակությունը գրավոր համառոտ շարադրում է կամ էլ գրում են կարծիք տվյալ ստեղծագործության մասին: Կարելի է դերայի խաղ կազմակերպել. սովորղներից մեկին հանձնարարվում է տեղեկություններ հավաքել տվյալ հեքիաթի հեղինակի մասին, կերպարանավորել նրան:

                  Comment


                  • #10
                    Հետաքրքիր թեմա է, այն հետաքրքրում է երեխային՝ անկախ նրա մտավոր ներուժից և կարողություններից: Մանկավարժության մեջ կա հեքիաթաթերապիա հասկացությունը, որի միջոցով երեխային սովորեցնում են բազմապիսի կարողություններ և հմտություններ: Հեքիաթը երեխայի առաջին շփումն ու պատկերացումն է իր շրջապատող աշխարհի ու մարդկանց, երևույթների, բնության հանդեպ, հեքիաթներում է նա տեսնում ու լսում չարի ու բարու, պայքարի, հաղթանակի մասին, լսում է գեղեցիկի ու տգեղի մասին, սկսում տարբերակել լավն ու վատը, երևակայություն է զարգացնում: Ու հենց այստեղ էլ ձևավորվում է երեխան որպես անհատ ու ձևավորվում են նրա հայացքներն ամեն ինչի հանդեպ: Դրանից ծնվում է քաղաքացին ու հենց այդտեղ է ծնվում սերը հայրենիքի հանդեպ: Հեքիաթներ հիմնականում ժողովուրդներն են հորինել, հետո արդեն դրանք փոխանցվել են սերնդեսերունդ ու ապրել բանավոր կյանքում, բայց հետո` ավելի ուշ հեքիաթներ ստեղծել են առանձին հեղինակներ: Այն հեքիաթները, որոնք ստեղծել է ժողովորւդը, հիմնականում արտացոլել են այն գաղափարներն ու երազանքները, որոնք իրական կյանքում հնարավոր չի եղել իրականացնել: Այս հեքիաթներում մարդիկ արտացոլել են իրանց կյանքը, ձգտումները, ծաղրել են հարուստ և անսիրտ մարդկանց, գովերգել աշխատանքը: Հեքիաթների մեծ մասում կա պայքար` չարի ու բարու, վիշապները, դևերը, կախարդներն ու վհուկները մշտապես փորձում են հալածել, թալանել, տիրանալ բարի կերպարների ունեցվածքին, սպանել, չարը սփռել, բայց բարի կերպարները միշտ ավելի հզոր են ու ուժեղ և հենց նրանց է պատկանում վերջնական ու կատարյալ հաղթանակը:

                    Comment


                    • #11
                      Աղավնի Երիցյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հետաքրքիր թեմա է, այն հետաքրքրում է երեխային՝ անկախ նրա մտավոր ներուժից և կարողություններից: Մանկավարժության մեջ կա հեքիաթաթերապիա հասկացությունը, որի միջոցով երեխային սովորեցնում են բազմապիսի կարողություններ և հմտություններ: Հեքիաթը երեխայի առաջին շփումն ու պատկերացումն է իր շրջապատող աշխարհի ու մարդկանց, երևույթների, բնության հանդեպ, հեքիաթներում է նա տեսնում ու լսում չարի ու բարու, պայքարի, հաղթանակի մասին, լսում է գեղեցիկի ու տգեղի մասին, սկսում տարբերակել լավն ու վատը, երևակայություն է զարգացնում: Ու հենց այստեղ էլ ձևավորվում է երեխան որպես անհատ ու ձևավորվում են նրա հայացքներն ամեն ինչի հանդեպ: Դրանից ծնվում է քաղաքացին ու հենց այդտեղ է ծնվում սերը հայրենիքի հանդեպ: Հեքիաթներ հիմնականում ժողովուրդներն են հորինել, հետո արդեն դրանք փոխանցվել են սերնդեսերունդ ու ապրել բանավոր կյանքում, բայց հետո` ավելի ուշ հեքիաթներ ստեղծել են առանձին հեղինակներ: Այն հեքիաթները, որոնք ստեղծել է ժողովորւդը, հիմնականում արտացոլել են այն գաղափարներն ու երազանքները, որոնք իրական կյանքում հնարավոր չի եղել իրականացնել: Այս հեքիաթներում մարդիկ արտացոլել են իրանց կյանքը, ձգտումները, ծաղրել են հարուստ և անսիրտ մարդկանց, գովերգել աշխատանքը: Հեքիաթների մեծ մասում կա պայքար` չարի ու բարու, վիշապները, դևերը, կախարդներն ու վհուկները մշտապես փորձում են հալածել, թալանել, տիրանալ բարի կերպարների ունեցվածքին, սպանել, չարը սփռել, բայց բարի կերպարները միշտ ավելի հզոր են ու ուժեղ և հենց նրանց է պատկանում վերջնական ու կատարյալ հաղթանակը:
                      Հեքիաթի միջոցով մանկավարժը կարող է հասնել մեծ հաջողությունների, ուսման մեջ առաջընթացի: Բոլորիս մանկությունից մինչև ծերություն ուղեկցում են հեքիաթները: Սկզբում հեքիաթում ենք կարդում, հետո արդեն իրական կյանքում փնտրում գտնում Քաջ Նազարին, Փանոսին, Հուռուն, Անխելք մարդուն և այսպես շարունակ: Հեքիաթի բարի հերոսի հետ պայքարում ենք ու անպայման ցանկանում հաղթել 7 գլխանի վիշապին ու արքայադստերն ազատել նրա ձեռքից, կամ էլ պատժել խորթ մորն ու Մոխրոտիկի համար երջանկություն գտնել, փնտրել, գետնի տակից էլ գտնել կախարդի գավազանն ու ազատել քարացած քույրերին և այսպես շարունակ: Հայ մեծագույն հեքիաթագիր Թումանյանը գիտեր, որ հենց հեքիաթն է ամենակարճ ճանապարհը մարդու մեջ սերմանելու բարություն ու հոգատարություն, սրտացավություն, սեր ու հարգանք բնության ու շրջապատի հանդեպ, իսկ այդ հատկություններով օժտված մարդը հայրենիքը չսիրել պարզապես չի կարող: Այսօր էլ գրվում են բազմաթիվ հեքիաթներ, որոնք թեև արդեն ժամանակից հերոսներ ու շունչ ունեն, բայց առանցքը նույնն է` բարին ինչպես հին ու նոր բոլոր հեքիաթներում, էլի հաղթում է, ու հեքիաթներում ծնվող, ապրող ու փոքրիկին փոխանցվող այդ հավերժական արժեքներում էլ հենց այն սերմերն են, որոնք հետո արդեն պետք է երեխային դարձնեն հայրենասեր ու հայրենատեր քաղաքացի:

                      Comment


                      • #12
                        Հեքիաթի շուրջ աշխատանքի կարևոր բաղադրիչներից է հեքիաթի վերարտադրումը: Կրտսեր դպրոցականների ուսուցման հարցում դժվար է գերագնահատել վերարտադրելու գործընթացի դերը: Տարրական դպրոցի բոլոր չորս տարիների համար էլ վերարտադրումը համարվում է գեղարվեստական տեքստի շուրջ տարվող աշխատանքներից ամենակարևորը: Եվ դա պատահական չէ, քանի որ կրտսեր դպրոցական տարիքում վերարտադրումը համարվում է մենախոսական խոսք կազմելու առաջին փորձը: Հեղինակային տեքստի շնորհիվ երեխան կարողանում է գիտակցված խոսել կարդացածի հեքիաթի մասին, հաղորդել շարադրանքի տրամաբանությունը, բացահայտել հանգույցը, բնութագրել գործող անձանց, նկարագրել բնության տեսարանները և այլն: Աշակերտների ուսումնական գործունեության կազմակերպման հարցում հնարավոր կաղապարից խուսափելու համար նպատակահարմար է կիրառել պատմելու տարբեր ձևեր, որոնք հնարավորություն կստեղծեն բովանդակության փոխադրման եղանակների մեջ տարբերակում մտցնելու և դրանով խթանելու աշակերտների ստեղծագործական կարողությունների ակտիվացման գործը: Հեքիաթի շուրջ տարվող աշխատանքների շարքում պատմելը կարևորվում է նաև դաստիարակչական առումով: Բովանդակությունը վերարտադրող աշակերտն իր առաջադրանքը այն դեպքում ճիշտ կկատարի, երբ ոչ միայն մանրամասն կվերարտադրի կարդացածը հեքիաթը, այլև կկարողանա իր վերաբերմունքն արտահայտել կարդացածի մասին: Այսպիսով, վերարտադրումը անհրաժեշտաբար թելադրում է հեքիաթի գաղափարի ընկալում, հերոսների արարքների դրդապատճառների մեկնաբանում: Վերջնարդյունքում այս ամենը աշակերտին օգնում է գիտակցել շարադրանքի բարոյական կողմը և ձևավորել անհրաժեշտ բարոյական համոզմունքներ: Վերարտադրումը օգնում է նաև գեղագիտական զգացումների ձևավորմանը, աշակերտի գեղագիտական ճաշակի զարգացմանը: վերարտադրության ձևերի մեծ բազմազանություն: Դիտարկումները ցույց են տալիս, որ ուսուցիչների պրակտիկայում առավել գործածական են տեքստի բովանդակության վերարտադրման հետևյալ տեսակները՝ ընդարձակ, համառոտ և ստեղծագործաբար:

                        Comment


                        • #13
                          Անհրաժեշտ է խրախուսել, որ աշակերտները ունենա հեքիաթի ընթերցանության համար հատուկ տետր կամ աշխատանքային թղթապանակ, որտեղ նրանք դուրս կգրեն թե՛ անծանոթ բառերն ու արտահայտությունները, թե՛ դուր եկած տողերը, պատկերները ու մտքերը: Ուսուցիչը ևս իր առանձին տետրում, համակարգչում պետք է նշի հանձնարարված հեքիաթի նյութը և ունկնդրման ժամկետը, հետևի ընթերցանության օրացույցին:

                          Comment


                          • #14
                            Մայրենիի դասագրքերում հանձնարարելի են կենդանական , իրապատում հեքիաթները: Արտադասարանական ընթերցանությամբ պետք է ուսումնասիրել նաև հրաշապատում հեքիաթները: Հեքիաթի դասավանդումն իրականացվում է չորս քայլով. 1.հեքիաթի ընթերցում՝ բովանդակության ամբողջական ընկալման նպատակով 2. հեքիաթի երևակայական կողմի բացահայտում 3. հեքիաթի բարոյախոսական իմաստի , դաստիարակչական արժեքի վերհանում 4. հեքիաթի լեզվի և ոճի վերլուծություն Հեքիաթը ուսուցանվում է որպես գեղարվեստական ստեղծագործություն : Սա նշանակում է՝ դասը պիտի իրականացվի բացատրական ընթերցանության մեթոդի բոլոր բաղադրամասերի կիրառմամբ:

                            Comment


                            • #15
                              Հեքիաթին ծանոթանալու եղանակի ընտրությունը հիմնականում կախված է աշակերտների ընթերցողական կարողություններից: Ցանկալի է, որ բոլոր դեպքերում (եթե ուժերը ներում են) աշակերտներն ինքնուրույն ծանոթանան ստեղծագործությանը:Հեքիաթին ծանոթանալու եղանակներից առավել նախընտրելի են՝ աշակերտների բարձրաձայն ընթերցանություն՝ ամբողջական բովանդակային հատվածներով, լուռ ընթերցանություն, մեկնողական ընթերցանություն, երբ առավել բարդություն ներկայացնող հատվածներն ընթերցում է ուսուցիչը: Չի բացառվում նաև հեքիաթի ընթեցումը ուսուցչի կողմից (երբ ցանկություն կա խաղալիք-կերպարների կամ գրքի նկարազարդումների ցուցադրության, ինչպես նաև լսատեսողական միջոցների օգտագործման): Անխոս, երբ հեքիաթի սկզբնական ծանոթությունը կատարվում է միջնորդավորված՝ ուսուցչի միջոցով, անհրաժեշտ է աշակերտներին առաջադրել հեքիաթի ինքնուրույն ընթերցանություն, որը սովորաբար կազմակերպվում է հեքիաթին կից առաջադրանքների կատարման կամ հար-ցուպատասխանի նպատակով: Հեքիաթի սկզբնական ընկալման կազմակերպման համար չպետք է խուսափել հեքիաթի հատվածաբար ընթերցանությունից և առանձին հատվածների կապակցությամբ քննարկումներ անցկացնելուց: Դա չի խաթարի ամբողջական ընկալման հնարավորությունը: Կարևորն այն է, որ հատվածները բովանդակային ամբողջություն ունենան: Պետք չէ նաև վախենալ երբեմն աշակերտներին հանձնարարել հեքիաթի շարունակությունը կարդալ տանը, եթե աշխատանքը դասի ընթացքում չի ավարտվել, բայց որոշակի հատվածի կապակցությամբ հիմնարար աշխատանք է տարվել, և երեխաները յուրացրել են հեքիաթի առանցքային հարցերը:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X