Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Էկոլոգիական կրթությունը և բնապահպանությունը տարրական դասարաններում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Լիլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ջ. Գրիգորյան, հետաքրքիր մոտեցում եք ցուցաբերել, շնորհակալություն Ձեզ:
    Հարգելի Լիլիթ, իմ աշխատանքներից մեկում ես անդրադարձել եմ ՞Շրջակա միջավայրի պահպանությանը՞: Եթե կհետաքրքրի, կարող եք դիտել՝ https://lib.armedu.am/resource/21725

    Comment


    • #32
      Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Լիլիթ, իմ աշխատանքներից մեկում ես անդրադարձել եմ ՞Շրջակա միջավայրի պահպանությանը՞: Եթե կհետաքրքրի, կարող եք դիտել՝ https://lib.armedu.am/resource/21725
      Հարգելի Ջ. Գրիգորյան, հետաքրքիր և ուսանելի դա եք վարել, շնորհակալություն Ձեզ, նաև շնորհավորում եմ պարգևատրվելու համար:
      Լիլիթ Խառատյան, Ազնվաձորի միջնակարգ դպրոցի դասվար
      <<Հարմոնիա>> հիմնադրամ, Cisco Ցանցային ակադեմիայի շրջանավարտ

      Comment


      • #33
        Լիլ-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Ջ. Գրիգորյան, հետաքրքիր և ուսանելի դա եք վարել, շնորհակալություն Ձեզ, նաև շնորհավորում եմ պարգևատրվելու համար:
        Հարգելի Լիլ, շնորհակալ եմ իմ կատարած աշխատանքը դիտելու, շնորհավորանքի համար:

        Comment


        • #34
          Լիլ-ի խոսքերից Նայել գրառումը
          Էկոլոգիական կրթությունը հանրակրթության մեջ պետք է իրականացնի հետևյալ գործառույթները.
          • սովորողների գիտակցության մեջ ամբողջացնի աշխարհի միասնականությունը,
          • երեխային զգալ տա բնության մի մասնիկը լինելու իրողությունը,
          • սովորողների մեջ ձևավորի հուզական, հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ,
          • ձևավորի և զարգացնի սովորողների ճանաչողական ընդունակությունները և բնապահպանական տարրական գիտելիքները:
          Երեխաները կգիտակցեն, որ էկոլոգիական հիմնախնդիրները շատ տարաբնույթ են և առնչվում են հասարակության տարբեր խմբերի շահերին; Դրանց լուծումը պահանջում է տարբեր խմբերի ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացին՝ բնությունը պահպանելու և միաժամանակ որևէ խմբի շահերը չանտեսելու համար:

          Comment


          • #35
            ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
            Երեխաները կգիտակցեն, որ էկոլոգիական հիմնախնդիրները շատ տարաբնույթ են և առնչվում են հասարակության տարբեր խմբերի շահերին; Դրանց լուծումը պահանջում է տարբեր խմբերի ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացին՝ բնությունը պահպանելու և միաժամանակ որևէ խմբի շահերը չանտեսելու համար:
            Շնորհակալություն, հարգելի Անահիտ, գրառման համար: Համամիտ եմ Ձեր հետ, շատ կարևոր է երեխաների մեջ այդ գիտակցության ձևավորումը:
            Լիլիթ Խառատյան, Ազնվաձորի միջնակարգ դպրոցի դասվար
            <<Հարմոնիա>> հիմնադրամ, Cisco Ցանցային ակադեմիայի շրջանավարտ

            Comment


            • #36
              Հարգելի Լիլիթ, ձեր ընտրած թեմայի կարևորությունը շատ մեծ է: Բնության նկատմամբ հոգատարությունը և սերը սկսվում է ավելի վաղ :
              Առավոտյան երբ արթնանաս, լվացվես ու կարգի բերես քեզ, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը ...

              Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
              Նարինե Գալստյան
              Աշխարհագրության , բնագիտության ուսուցչուհի
              Ուսուցչի որակավորման II աստիճանի տարակարգ

              Comment


              • #37
                Լիլ ջան, դրա համար էլ այսօր լուրջ ու պատասխանատու վերաբերմունք պետք է դրսևորել <<Ես և շրջակա աշխարհ>>-ը առարկայի նկատմամբ: Իսկապես հենց տարրական օղակից սկիզբը դնել էկոլոգիական դաստիարակության:

                Comment


                • #38
                  Հարգելի տիկին Բելա ջան, եկեք չանտեսենք նաև ընտանիքում ստացած դաստիարակությաունը կապված էկոխնդիրների ուղղությամբ: Մեծ աշխատանք ունի անելու նաև ծնողն այդ գործում:

                  Comment


                  • #39
                    Լիլիթ ջան էկոլոգիական դաստիարակության թեման մշտապես եղել ու մնում է բոլոր Ժամանակների ուսումնասիրությունների ուշադրության կենտրոնում:Ի՞նչ ենք անում մենք՝ բնագետներս սովորողների էկոդաստիարակությանը նպաստելու առումով: Պատասխանին կսպասեմ ու ակտիվորեն կմասնակցեմ քննարկմանը:

                    Comment


                    • #40
                      Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Լիլիթ ջան էկոլոգիական դաստիարակության թեման մշտապես եղել ու մնում է բոլոր Ժամանակների ուսումնասիրությունների ուշադրության կենտրոնում:Ի՞նչ ենք անում մենք՝ բնագետներս սովորողների էկոդաստիարակությանը նպաստելու առումով: Պատասխանին կսպասեմ ու ակտիվորեն կմասնակցեմ քննարկմանը:
                      Հարգելի Վ. Հովհաննիսյան, իհարկե անց ենք կացնում գործնական աշխատանքներ, դասղեկական ժամեր` էկոլոգիական դաստիարակությանը վերաբերող ամենատարբեր թեմաներով:
                      Մենք աշակերտների հետ այցելել ենք նաև Մարգահովիտի ATP բնապահպանական կենտրոն, մասնակցել Գայանե Մարգարյանի վարած շատ տպավորիչ և ուսանելի դասին:
                      Լիլիթ Խառատյան, Ազնվաձորի միջնակարգ դպրոցի դասվար
                      <<Հարմոնիա>> հիմնադրամ, Cisco Ցանցային ակադեմիայի շրջանավարտ

                      Comment


                      • #41
                        Ձեզ եմ ներկայացնում <<Էկոլոգիական կրթությունը և բնապահպանությունը որպես գործնական աշխատանքներ>> հեղինակային աշխատանքը: Ակնկալում եմ կարծիքներ լսել նյութի վերաբերյալ:

                        https://lib.armedu.am/resource/27687
                        Լիլիթ Խառատյան, Ազնվաձորի միջնակարգ դպրոցի դասվար
                        <<Հարմոնիա>> հիմնադրամ, Cisco Ցանցային ակադեմիայի շրջանավարտ

                        Comment


                        • #42
                          Հարգելի Լիլիթ, շատ ուսանելի և օգտակար դաս-միջոցառում եք կազմակերպել: Այն անշուշտ իր ազդեցությունը կունենա թե աշակերտների, թե ծնողների և թե բոլոր ներկաների վրա: Նմանատիպ աշխատանքները ողջունելի են և արժանի մեծ գնահատանքի: Շնորհավորում եմ Ձեզ, այս լուրջ և հետաքրքիր աշխատանքի համար:

                          Comment


                          • #43
                            Ջ.Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Լիլիթ, շատ ուսանելի և օգտակար դաս-միջոցառում եք կազմակերպել: Այն անշուշտ իր ազդեցությունը կունենա թե աշակերտների, թե ծնողների և թե բոլոր ներկաների վրա: Նմանատիպ աշխատանքները ողջունելի են և արժանի մեծ գնահատանքի: Շնորհավորում եմ Ձեզ, այս լուրջ և հետաքրքիր աշխատանքի համար:
                            Հարգելի Ջ. Գրիգորյան, շատ շնորհակալ եմ:
                            Լիլիթ Խառատյան, Ազնվաձորի միջնակարգ դպրոցի դասվար
                            <<Հարմոնիա>> հիմնադրամ, Cisco Ցանցային ակադեմիայի շրջանավարտ

                            Comment


                            • #44
                              Հարգելիՙ Լիլիթ, շատ արդիական թեմա եք ընտրել: Կարծում եմ էկոլոգիական դաստիարակությունը երեխաներին պետք է մատուցել գործնական պարապմունքների միջոցով:
                              Երբ երեխան տեսնում է,թե ինչ վնաս է կրում բնությունը պոլիէթիլենային տոպրակների պատժառով,կամ իր գցած մաստակը ինչ հետևանք կարող է ունենալ ,եթե որևէ թռչնակ կտցի այն, ապա ինքը կդառնա բնության պահապանն ու այդ բնության համար պատասխանատվություն կրողը:

                              Comment


                              • #45
                                Հարգելի՛ Լիլիթ, շատ կարևոր և առաջնային թեմա եք բարցրաձայնել:
                                էկոլոգիական կրթության և դաստիարակության նպատակն է աճող սերնդին ծանոթացնել բնության, շրջակա միջավայրի առանձնահատկություններին, պարզաբանել բնության կարևորագույն օրենքները և այն ուղիները, որոնց միջոցով կարելի Է պահպանել ու վերարտադրել բնությունը: Անհրաժեշտ է մանկական տարիքից նպատակաուղդված ձևով դաստիարակել պատւսսխւսնատվություն մեզ շրջապատոդ միջավայրի նկատմամբ:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information