Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Էկոլոգիական կրթությունը և բնապահպանությունը տարրական դասարաններում

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Էկոլոգիական կրթությունը և բնապահպանությունը տարրական դասարաններում

    Ժամանակակից աշխարհում, երբ օրեցօր մեծանում է հասարակության ներգործությունը շրջակա միջավայրի վրա, այժմ առավել քան արդիական է դառնում հասարակության էկոլոգիական կրթության անհրաժեշտությունը: Քեոփսի բուրգի մակագրությունը զգուշացնում է. <<Մարդիկ կկործանվեն բնության ուժերն օգտագործել չկարողանալու և իրական աշխարհը չճանաչելու պատճառով>>:
    Լիլիթ Խառատյան, Ազնվաձորի միջնակարգ դպրոցի դասվար
    <<Հարմոնիա>> հիմնադրամ, Cisco Ցանցային ակադեմիայի շրջանավարտ

  • #2
    Էկոլոգիական կրթության հիմքը պետք է դրվի դեռևս նախադպրոցական տարիքից: Իսկ դպրոցում բնապահպանական կրթությունն ու դաստիարակությունը պետք է վերաբերի տարիքային բոլոր խմբերին: Այն պետք է իրականացվի հիմք ընդունելով`
    • էկոլոգիական կրթության անընդհատությունը,
    • մարդասիրությունը,
    • գիտականությունը,
    • համակարգվածությունն ու ամբողջականությունը:
    Լիլիթ Խառատյան, Ազնվաձորի միջնակարգ դպրոցի դասվար
    <<Հարմոնիա>> հիմնադրամ, Cisco Ցանցային ակադեմիայի շրջանավարտ

    Comment

    • #3
      Էկոլոգիական կրթությունը հանրակրթության մեջ պետք է իրականացնի հետևյալ գործառույթները.
      • սովորողների գիտակցության մեջ ամբողջացնի աշխարհի միասնականությունը,
      • երեխային զգալ տա բնության մի մասնիկը լինելու իրողությունը,
      • սովորողների մեջ ձևավորի հուզական, հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ,
      • ձևավորի և զարգացնի սովորողների ճանաչողական ընդունակությունները և բնապահպանական տարրական գիտելիքները:
      Լիլիթ Խառատյան, Ազնվաձորի միջնակարգ դպրոցի դասվար
      <<Հարմոնիա>> հիմնադրամ, Cisco Ցանցային ակադեմիայի շրջանավարտ

      Comment

      • #4
        Կրտսեր դպրոցում բնապահպանական կրթությունն ու դաստիարակությունը իրականացվում է ոչ միայն տարբեր առարկաների դասաժամերին, այլև արտադասարանական պարապմունքների, գործնական աշխատանքների, խաղերի, էքսկուսիաների, բնապահպանական ցերեկույթների, բեմադրությունների և շատ այլ միջոցառումների ժամանակ: Նշված միջոցառումները իրենց ձևի մեջ ավելի ազատ են և մղում են ստեղծագործական գործունեության:

        Հարգելի գործընկերներ, կցանկանայի լսել ձեր կարծիքները` ինչպես եք անցկացնում էկոլոգիական կրթությունը և բնապահպանությունը տարրական դասարաններում:
        Լիլիթ Խառատյան, Ազնվաձորի միջնակարգ դպրոցի դասվար
        <<Հարմոնիա>> հիմնադրամ, Cisco Ցանցային ակադեմիայի շրջանավարտ

        Comment

        • #5
          Հարգելի Լիլիթ,շատ կարևոր թեմա եք առաջարկել: Բնապահպանական հիմնախնդիրների իմացությունը և դրանց համար պատասխանատվության ստանձնումը յուրաքանչյուրիս պարտքն է, և շատ ավելի լավ է,որ բնապահպանական դաստիարակությունը սկսենք մանկապարտեզից, տարրական դասարաններից:

          Comment

          • #6
            Բելա Ջիվանշիրյան-ի խոսքերից Նայել գրառումը

            Հարգելի Բելա, շնորհակալություն գրառման համար: Այժմ ավելի քան անհրաժեշտ է թեմայի քննարկումը և այս հիմնախնդրի լուծմանը մանկավարժների մասնակցությունը:
            Լիլիթ Խառատյան, Ազնվաձորի միջնակարգ դպրոցի դասվար
            <<Հարմոնիա>> հիմնադրամ, Cisco Ցանցային ակադեմիայի շրջանավարտ

            Comment

            • #7
              Հարգելի Լիլիթ, որպես ֆիզիկայի ուսուցչուհի կարող եմ փաստել, որ դպրոցական ֆիզիկան ընդգծված դերակատարում ունի սովորողների էկոլոգիական կրթության բարելավման համակարգում, շատ թեմաներ կան, որոնք պարունակում են էկոլոգիական բաղադրիչներ:

              Comment

              • #8
                Բելա Ջիվանշիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Լիլիթ, որպես ֆիզիկայի ուսուցչուհի կարող եմ փաստել, որ դպրոցական ֆիզիկան ընդգծված դերակատարում ունի սովորողների էկոլոգիական կրթության բարելավման համակարգում, շատ թեմաներ կան, որոնք պարունակում են էկոլոգիական բաղադրիչներ:
                Հարգելի Բելա, շատ ուրախ եմ դրա համար, կարևոր է, որ եթե տարրական դասարաններում ինչ-որ բաց լինի, կլրանա միջին կամ ավագ դպրոցում:
                Լիլիթ Խառատյան, Ազնվաձորի միջնակարգ դպրոցի դասվար
                <<Հարմոնիա>> հիմնադրամ, Cisco Ցանցային ակադեմիայի շրջանավարտ

                Comment

                • #9
                  Լիլիթ ջան, կարևոր թեմա եք առաջադրել: էկոլոգիական կրթության անհրաժեշտությունը այսօր շատ զգալի է և այն պիտի բարձր հիմքերի վրա դրվի:

                  Comment

                  • #10
                    Հարգելի Լիլիթ,իսկապես կարևոր թեմա եք ընտրել:Ես որպես քիմիա առարկայի ուսուցչուհի ասեմ ,որ մեր դասընթացում համարյա բոլոր դասաժամերին առընչվում ենք էկոլոգիական խնդիրների հետ,որովհետը քիմիան, որպես գիտություն, նպաստում է մարդու բարոյական վարքի դաստիրակմանը շրջակա միջավայրի նկատմամբ, տալիս անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ առօրյայում կիրառելու համար:Եվ շատ կարևոր է,որ երեխայի մոտ վաղ հասակում ձևավորվի էկոլոգիական մշակույթ:Դրան կնպաստեն տարրական դպրոցում բաց դասերը, էքսկուրսիաները, միջոցառումները, խաղերը բնության գրկում և այլն:

                    Comment

                    • #11
                      Հարգելի Լիլիթ, իրավացի եք, էկոլոգիական կրթությունն էլ անհրաժտ է իրականացնել հաշվի առնելով աշակերտի տարիքային առանձնահատկությունները:

                      Comment

                      • #12
                        Հարգելի Լիլիթ, թեման շատ արդիական է և կարևոր: Այո, դեռևս տարրական դասարաններից երեխայի մոտ պետք է արթնացնել սեր դեպւ բնությունը, հողը, ջուրը, ծառերը, կենդանիները... Երեխան պետք է գիտակցի, որ այսօր շատ ու շատ խնդիրներ առաջանում են բնության նկատմամբ մարդկանց ոչ ճիշտ ու պատշաճ վերաբերմունքի պատճառով:

                        Comment

                        • #13
                          Հարգելի Լիլիթ անդրադարձել եք կարևոր խնդրի: Ես՝ որպես քիմիայի ուսուցչուհի կարծում եմ , որ յուրաքանչյուրս մեր առարկայի շրջանակներում պետք է նպաստենք էկոլոգիապես գիտակից քաղաքացիների ձևավորմանը:

                          Comment

                          • #14
                            Հարգելի Լիլիիթ,մենք տարրական դասարաններում անընդհատ տալիս ենք այդ գիտելիքները,սկսած առաջին դասարանից,երբ մայրենիի դասաժամերին խոսում ենք բնության մասին,երբ լուծում ենք խնդիրները,երբ տեխնոլոգիա առարկայի դասաժամին ստանում ենք բնապատկերներ,վերջապես այս ամենը ավելի խորացված՝ <<Ես և շրջակա աշխարհը>>առարկայի դասաժամերին:

                            Comment

                            • #15
                              Բնությունը կատակներ չի ճանաչում, այն միշտ ճիշտ է,միշտ լուրջ,միշտ խիստ է .սխալներն ու թյուրիմացությունները գալիս են մարդուց :

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X