Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԽՐԱՏԵԼ ԱՌԱԿՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ...

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ԽՐԱՏԵԼ ԱՌԱԿՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ...

    Հարգելի գործընկերներ,հրավիրում եմ Ձեզ բուռն քննարկման,Ձեր կարծիքը շատ կարևոր և հետաքրքիր է:Ինչ եք կարծում, կարող ենք հաջողությունների հասնել,եթե երեխաներին խրատենք,դաստիարակենք առակների լեզվով:

  • #2
    ԱՌԱԿԸ ԽՐԱՏԻ ՄԻՋՈՑ

    ԱՌԱԿԸ ԽՐԱՏԻ ՄԻՋՈՑ…ՆԱԽ՝ԵՐԵԽԱՅԻՆ ՍԻՐԵԼ,ՀԵՏՈ՝ԽՐԱՏԵԼ ,ՈՒՍՈՒՑԱՆԵԼ

    .Երեխային ընդունել այնպիսին ինչպիսին ինքը կա:
    .Ընդունել երեխայի սխալվելու իրավունքը:
    .Օգնել երեխային՝ գործել ինքնուրույն:
    .Այնպես խրատել՝չվիրավորելով նրա անձը:
    .Խրատել առակների լեզվով:
    .Խրատել բարոյական բնույթի առակներով,ճանաչել նրա անձը և կատարելագործել:
    Այս խորագրի ընտրությամբ առաջին հերթին կարևորում եմ մեր մասնագիտական դերակատարումը՝<<ՈՒսուցիչ >>որակավորման բարձրացման համակարգում: Այսօր դպրոցներում սովորողների մի ստվար հատվածի անտարբերությունն ուսման նկատմամբ և,ինչու չէ,նաև աստիճանաբար ավելի շատ աշակերտական զանգվածներ ընդգրկող բացասական վերաբերմունքը լրջորեն անհանգստացնուն են բոլորին:Այս մտահոգիչ երևույթի պատճառները և սոցիալական են,և մանկավարժական:Մենք՝ մանկավարժներս,հիմնականում պետք է զբաղվենք մանկավարժական բնույթի պատճառների բացահայտմամբ և ըստ այդմ՝գտնենք դրանցից ազատվելու ուղիներ:Իմ կարծիքով լավագույն ուղիներից մեկն էլ կարող է հանդիսանալ <<Առակը>>:Բարոյական բնույթի առակների միջոցով մենք կարող ենք խրատել ,դաստիարակել երեխաներին՝չվիրավորելով նրա անձը:Առակը՝պայմանավորված ժողովրդական ծագմամբ և աշխարհիկ կյանքից վերցված պատմություններով,ինչպես նաև հոգևոր-բարոյական ու այլաբանական բացատրություններով,յուրօրինակ կապող օղակ է դառնում մարդկային բարձր որակների և բարոյական արժեքների ձևավորմանը: Բարոյական առակներն անմիջականորեն վերցված են կյանքից,հիմնված են կյանքի այս կամ այն երևույթի ու հատկանիշների վրա:Իրենց պարզությամբ,բնականությամբ առակները ,որպես խրատող լավագույն միջոց են հանդիսացել միջնադարից մինչև մեր օրերը:Առակները բոլոր ժամանակներում սիրելի են եղել փոքրերին և մեծերին :Մինչ օրս մենք մեր գրավոր և բանավոր խոսքում օգտագործում ենք ,առակներից վերցված,արտահայտություններ,որոնք էլ ավելի են խոսքը դարձնում դիպուկ,խրատող և դաստիարակող: Իմ կարծիքով առակների գլխավոր յուրահատկությունն այն է, որ նրանք խարսխված լինելով համամարդկային արժեքների վրա և ծաղրելով այն ամենը,ինչ մերժելի է,երբեք չեն հնանում.նույն ձևով Մխիթար Գոշի ու Վարդան Այգեկցու առակները այսօր ևս չեն կորցրել իրենց այժմեականությունը,ընթերցողներին հաղորդելով հեռու մնալ մեծամտությունից,ագահությունից,չարությունից,ընչաքաղցությունից,նախանձից, անտարբերությունից և մնացյալ բոլոր այն արատներից,որոնք մարդու առջև փակում են դեպի բարին և վեհը տանող ճանապարհները:
    Ուստի եկեք փորձենք երեխաներին խրատել առակներով և անպայման հաջողությունների կհասնենք : Ձեր գործընկեր՝ԱՍՅԱ ԵՐԻՑՅԱՆ

    Comment

    • #3
      ԱՌԱԿԸ ԽՐԱՏԻ ՄԻՋՈՑ. ՆԱԽ՝ ԵՐԵԽԱՅԻՆ ՍԻՐԵԼ, ՀԵՏՈ՝ ԽՐԱՏԵԼ, ՈՒՍՈՒՑԱՆԵԼ

      • #4
        Ասյա ջան, իսկապես կարելի է փորձել: Լինում են դեպքեր, որ այս կամ իրավիճակներում օրինակների միջոցով օգտակար ես լինում: իսկ դու փորձել ես երեխաներին խրատել առակներով:

        Comment

        • #5
          Շնորհակալ եմ ,Ռուզաննա ջան,ուշադրության համար:

          Comment

          • #6
            Այո,շատ եմ աշխատում այդ ուղղությամբ:Նշված հորդորը սկսել եմ ինձանից:

            Comment

            • #7
              Հարգելի Ասյա, առակը խրատական մեծ ուժ է, իմ կարծիքով մեծ ուշադրություն պետք է դարձնել դրանց ուսուցմանը՝ այն դարձնելով հետաքրքիր, դրանք ներկայացնել դերային խաղերով , բնութագրել հերոսներին, նրանց արարքները՝ հիմնավորումներով, փաստարկներով, խնդրահարույց իրավիճակներ ստեղծել, առաջադրել՝ հորինելու նմանատիպ առակներ, թեմատիկ խումբն ամփոփելուց հետո կարելի է հանձնարարել ստեղծելու խրատանի:

              Comment

              • #8
                Հարգելի Ֆլորա շնորհակալություն կարծիքի համար:Նախորդ շաբաթ կազմակերպեցի<< Ժողովուրդն իմաստուն է>> խորագրով միջոցառում,որի ընթացքում աշակերտները ներկայացրին Եզոպոսի,Մխիթար Գոշի,Վարդան Այգեկցու,Աթաբեկ Խնկոյանի առակները:Շուտով միջոցառումը ամբողջությամբ կհրապարակեմ:

                Comment

                • #9
                  «ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՄԱՍՏՈՒՆ Է...»

                  Հարգելի գործընկերներ՝շարունակելով «Առակը խրատի միջոց» թեման, Ձեզ եմ ուզում ներկայացնել, իմ կազմակերպած, «Ժողովուրդն իմաստուն է...» խորագրով դաս-միջոցառման նկարները: Նկարները կարող եք դիտել «Կոտայք Կրթություն Մշակույթ» կայքում հետևյալ գրառմամբ՝ Չարենցավանի հ.3 հիմնական դպրոցի 2-րդ «Գ» դասարան, դասվար՝ Ասյա Երիցյան:

                  Comment

                  • #10
                    Հարգելի Ասյա, կարծում եմ, որ այն հետաքրքիր լինելուց բացի կլինի նաև ուսանելի:

                    Comment

                    • #11
                      Հարգելի Ֆլորա միջոցառման նկարները տեղադրված են <<Կոտայք Կրթություն Մշակույթ>> կայքում,կարող եք նայել/Չարենցավանի N3հիմնակլան դպրոց,2-րդ<< Գ>>դասարան:

                      Comment

                      • #12
                        Հարգելի Ասյա,առակները բոլոր ժամանակներում սիրով ու հետաքրքրությամբ են ընկալվել բոլորի կողմից,իսկ առակի խորքում բոլոր ժամանակների մարդն է իր լավ ու վատ արարքներով,որոնք մեկնաբանվում են բարոյախրատական հորդորով։Հետաքրքիր թեմա ես ընտրել, շարունակիր զարգացնել այն, հաջողություն եմ ցանկանում քեզ։
                        Այդ թեմայով ստեղծագործական դասեր եմ վարել դեռևս 90-ական թվականներին,դրանցից մեկը տպագրված է «Գործիմաց մոտեցումներ» մեթոդական ձեռնարկում,որը հրատարակվել է ԿԱԻ Լոռու մասնաճյուղի տարրական կրթության մասնագետ Ա. Դալլաքյանի կողմից։Դասը շատ մանրամասն մշակված է նոր մեթոդներով ու ներկայացված է ձեռնարկում։
                        Բացի այդ ստեղծել եմ առակների և հեքիաթների չափածո շարք «Մեր նորօրյա առակները» վերնագրով,որը պատրաստում եմ հրատարակության։Կարծում եմ,երբեք ավելորդ չէ,ևս մեկ անգամ խրատ ու խորհուրդ տալ։

                        Comment

                        • #13
                          Հարգելի Սվետլանա,անչափ շնորհակալ եմ խորհրդի և կարծիքի համար:Ճիշտն ասած Ձեր նշած մեթոդական ձեռնարկը չեմ կարդացել:Բայց առակների և հեքիաթների չափածո շարքը անպայման ձեռք կբերեմ:Անկեղծ ասած աշխատում եմ թեման զարգացնել,հույս ունեմ ,որ մշակումների ընթացքում Ձեր խորհուրդները շատ կօգնեն:

                          Comment

                          • #14
                            Շատ հետաքրքիր թեմա եք բարձրացրել, հարգելի Ասյա: Ես նույնպես անդրադարձել եմ այդ թեմային , ռուսաց լեզվի դասին՝ վերցնելով Կռիլովի առակները: Երեխաները շատ են սիրում այդպիսի դասեր, որտեղ կարող են ինքնադրսևորվել, մեկը՝ նկարելով, մյուսը՝ ասմունքելով, երրորդը՝ դերասանական խաղով: Իմ դասին կարող եք ծանոթանալ այս հղումով http://lib.armedu.am/resource/14364 : Կուզենայի իմանալ Ձեր կարծիքը:

                            Comment

                            • #15
                              Հարգելի գործընկեր շնորհակալ եմ գնահատանքի համար:Թեմայի հետ կապված տարբեր բնույթի աշխատանքներ ունեմ ՝իմ մտահղացմամբ:Իսկապես թեման խոսուն է, ուսուցանող,դաստիարակող:
                              Հարգելիս սիրով և մեծ հետաքրքրությամբ դիտեցի նյութը և ասեմ,որ տպավորված եմ :
                              Թեմայի հետ կապված դաս-միջոցառման նկարներ եմ տեղադրել<<Պաշարների շտեմարանում>><<ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՄԱՍՏՈՒՆ Է>>խորագրի ներքո,խնդրեմ,դուք էլ կարող եք դիտել:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X