Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԽՐԱՏԵԼ ԱՌԱԿՆԵՐԻ ԼԵԶՎՈՎ...

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Կրտսեր տարիքի երեխաներին առակների լեզվով խրատի համար մեծ նշանակություն ունի նկարազարդ ,պատկերավոր նկարված,դրվագներով գունագեղ ներկայացված գրքերը:Ուսուցումից,առակի հիմնական միտքը հասկանալուց,համապատասխան ասույթով բնութագրելուց հետո երեխան ընդունում է խրատը,հասկանում իր սխալը:

    Comment


    • #32
      Հարգելի գործընկերներ թեման բավականին հուզող է և հետաքրքիր,խնդրում եմ ակտիվ եղեք քննարկումներին:

      Comment


      • #33
        Ուսումնական գործընթացում տարրական դպրոցի հիմնական խնդիրներից է հասկանալով կարդալը:Քանի որ երեխաները շատ շուտ են հոգնում՝ նպատակահարմար է կարդալու տեխնիկան զարգացնել առակներից:Երեխաների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացնում հատկապես գունագեղ նկարներն ու ծավալը:Դասվարի հիմնական նպատակն է՝նպաստել երեխաների՝կարդալու որակական հատկանիշների զարգացման,կապակցված խոսքի կառուցման,պատմություններ հորինելու և համապատասխան լեզվական միջոցներ օգտագործման,անհրաժեշտ գիտելիքները ճիշտ և տեղին կիրառելու,տրամաբանական-ստեղծագործական կարողությունների ու հմտությունների ձևավորմանը:Առակները կարող են լինել երևակայական կամ փաստերի վրա հիմնված:Առակներում նկարագրված իրադարձությունները տրված են հաջորդականությամբ:Գործողություններն ու տեսարաններն ունեն շղթայական կապ: Շատ կարևոր է հասկանալ հիմնական միտքն ու խրատը:Առակներ ուսուցանելիս դասն էլ ավելի հետաքրքիր կլինի,երբ դասվարը կիրառի <<Հիմնավորման ուրվագիծ >>մեթոդը՝ձեռքի տակ ունենալով առակի քարտեզ:Ստորև բերված սխեմայում ներկայացնում եմ առակի կառուցվածքի հիմնական տարրերը:Դասվարը պետք է օգնի երեխաներին,որպեսզի տեսանելի դառնան առակի կառուցվածքն ու իրադարձությունների հաջորդական ընթացքը՝հիմնական շեշտը դնելով խրատի վրա:Տես...http://lib.armedu.am/profile/8029/re...e_created/desc

        Comment


        • #34
          Հարգելի գործընկերներ, վերը նշված հղումը կարող եք դիտել նաև Պաշարների շտեմարանում <<Առակի քարտեզ >>վերնագրով:

          Comment


          • #35
            Յուրաքանչյուր ազի գոյատևման և զարգացման անկյունաքարերից մեկը դպրոցն է,որտեղ կրթվում և զարգանում են մատաղ սերնդի միտքն ու ոգին:Յուրաքանչյուր աշակերտ պետք է ճանաչի իր երկիրը,նրա վարքն ու բարքը:Իսկ դրա համար պետք է սովորել:Դպրոցում է, որ աշակերտի,ապագա քաղաքացու մեջ ձևավորվում են իմացական կարևոր հմտություններ,իմաստալից եզրահանգումներ կատարելու կարողություն և սեփական կարծիք ձևավորելու հաստատակամություն:ՈՒսուցման և դաստիարակության գործընթացում ուսուցիչներն իրենց աշակերտներին հաճախ են հիշեցնում,որ տասնյակ սերունդներ մեծացել ու դաստիարակվել են հեքիաթներով,առակներով,առածներով,ասացվածքներով:

            Comment


            • #36
              Հարգելի Գայանե ջան, լեգենդը անպայման կկարդամ աշակերտներիս և մեկնաբանություններ կկատարենք:

              Comment


              • #37
                Լեզվի հիմնական գործառույթների շնորհիվ է երեխաների մեջ ձևավորվում ազգային արժեքներ:Տեղեկատվական, հաղորդակցական,շփման,հուզական,ազգային- մշակութային գործառույթների միջոցով ձևավորված ազգային արժեքներին հաղորդակցվելը նախնիների ավանդույթները պահպանելու,շարունակելու,դրանց հավատարիմ մնալու համոզմունքն է,ինչպես նաև սեր հայրենի բնօրանի,հարգանք նախնիների,ազգային նկարագրի,հավատքի նկատմամբ:Յուրաքանչյուր անձի համակողմանի ,ազգային արժեքները ձևավորվում են ընտանիքում, մանկապարտեզում և դպրոցում:Հատկապես դպրոցում ինքնուրույն ընթերցանության դասաժամերի ընթացքում ձևավորվում է խոսքային մշակույթ,որը նպաստում է բառապաշարի հարստացմանը,զարգանում է բանավոր խոսքը:Շատ մեծ նշանակություն ունեն ընտրված տեքստերը,որոնք խթան են հանդիսանում բարոյական և գեղագիտական արժեքների զարգացմանը:

                Comment


                • #38
                  Հարգելի ընկերներ, մտածում եմ մյուս շաբաթ էլ ինքնուրույն ընթերցանության դասի ընթացքում կիրառել <<Հիմնավորման ուրվագիծ>> մեթոդը :Նախ աշակերտները կնթերցեն առակներ,կկատարենք վերլուծական աշխատանք,կդիտենք,/տես/armedu.am/resource/16685,դասը կամփոփենք՝լրացնելով առակի քարտեզը/տես/armedu.am/resource/16684:Նշեմ,որ հղումների հեղինակը ես եմ:

                  Comment


                  • #39
                    Հարգելի ընկերներ այսօր շատ հետաքրքիր դաս եմ անցկացրել ինքնուրույն ընթերցանության դասաժամին:Դասին ընդգրկել եմ նաև 2-րդ Ա դասարանի աշակերտներին: <<Առակը խրատի միջոց>>թեմայի շուրջ կազմակերպեցի նախապատրաստական զրույց,երեխաները հիշեցին առակներ և պատմեցին:Մեկնաբանություններից հետո դիտեցինք առակի նկարագիրը http://lib.armedu.am/resource/16685,առակների բեմականացում,ապա կատարվեց վերլուծական աշխատանք:Դասն ամփոփեցի 2-րդ Ա դասարանի դասվար՝Ա.Սահակյանի,աշակերտների ակտիվ մասնակցությամբ՝վերհիշելով խրատներն ու համապատասխան ասացվածքները:
                    Չգիտեմ նկարները արժե տեղադրել?

                    Comment


                    • #40
                      AsyaY-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի գործընկերներ,հրավիրում եմ Ձեզ բուռն քննարկման,Ձեր կարծիքը շատ կարևոր և հետաքրքիր է:Ինչ եք կարծում, կարող ենք հաջողությունների հասնել,եթե երեխաներին խրատենք,դաստիարակենք առակների լեզվով:
                      Միանշանակ կարող ենք և պետք է երեխաներին խրատենք,դաստիարակենք առակների լեզվով:

                      Comment


                      • #41
                        Տարրական դասարաններում աշակերտները ոչ միայն պետք է սովորեն ճիշտ հասկանալ առակները, բացահայտել կամ թափանցել նրանց ներքին բովանդակության մեջ, այլև առակների հիմնական բովանդակությունն արտահայտել համապատասխան առածներով ու ասացվածքներով, հավաքել գործածական առածներն ու ասացվածքները, դասդասել դրանք և ճիշտ ու տեղին օգտագործել իրենց բանավոր խոսքում:

                        Comment


                        • #42
                          Սվետլանա Քոչինյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Ասյա,առակները բոլոր ժամանակներում սիրով ու հետաքրքրությամբ են ընկալվել բոլորի կողմից,իսկ առակի խորքում բոլոր ժամանակների մարդն է իր լավ ու վատ արարքներով,որոնք մեկնաբանվում են բարոյախրատական հորդորով։Հետաքրքիր թեմա ես ընտրել, շարունակիր զարգացնել այն, հաջողություն եմ ցանկանում քեզ։
                          Այդ թեմայով ստեղծագործական դասեր եմ վարել դեռևս 90-ական թվականներին,դրանցից մեկը տպագրված է «Գործիմաց մոտեցումներ» մեթոդական ձեռնարկում,որը հրատարակվել է ԿԱԻ Լոռու մասնաճյուղի տարրական կրթության մասնագետ Ա. Դալլաքյանի կողմից։Դասը շատ մանրամասն մշակված է նոր մեթոդներով ու ներկայացված է ձեռնարկում։
                          Բացի այդ ստեղծել եմ առակների և հեքիաթների չափածո շարք «Մեր նորօրյա առակները» վերնագրով,որը պատրաստում եմ հրատարակության։Կարծում եմ,երբեք ավելորդ չէ,ևս մեկ անգամ խրատ ու խորհուրդ տալ։
                          Հարգելի Սվետլանա, շատ լավ բան եք ձեռնարկել: Կաշխատեմ անպայման ձեռք բերել Ձեր առակների և հեքիաթների չափածո շարքը :Այն լրացուցիչ կօգտագործեմ
                          ինքնուրույն ընթերցանության ժամերին:Շնորհակալություն:

                          Comment


                          • #43
                            Լիանա Ազարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Տարրական դասարաններում աշակերտները ոչ միայն պետք է սովորեն ճիշտ հասկանալ առակները, բացահայտել կամ թափանցել նրանց ներքին բովանդակության մեջ, այլև առակների հիմնական բովանդակությունն արտահայտել համապատասխան առածներով ու ասացվածքներով, հավաքել գործածական առածներն ու ասացվածքները, դասդասել դրանք և ճիշտ ու տեղին օգտագործել իրենց բանավոր խոսքում:
                            Շատ շնորհակալ եմ թեմային անդրադառնալու համար,հարգելի Լիանա:Միանշանակ համաձայն եմ,երեխաների բանավոր խոսքը պետք է համեմված լինի առածներով,ասացվածքներով,դարձվածքներով:

                            Comment


                            • #44
                              AsyaY-ի խոսքերից Նայել գրառումը
                              Շատ շնորհակալ եմ թեմային անդրադառնալու համար,հարգելի Լիանա:Միանշանակ համաձայն եմ,երեխաների բանավոր խոսքը պետք է համեմված լինի առածներով,ասացվածքներով,դարձվածքներով:
                              Մուլտֆիլմ-առակ փոխօգնության մասին

                              https://mediamag.am/arak-multfilm/
                              Լիլիթ Կորյունի Սահակյան

                              https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

                              https://lib.armedu.am/user/profile/2640

                              Comment


                              • #45
                                Լիլ ջան,շատ լավն է,շատ խորը իմաստ ունի,միաժամանակ հուզիչ է...

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X