Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Էլեկտրոնային ուսումնական նյութերի կիրառումը տարրական դասարաններում

Collapse
This is a sticky topic.
X
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Էլեկտրոնային ուսումնական նյութերի կիրառումը տարրական դասարաններում

    Վերջին ժամանակներում շատ է կարևորվում ուսուցման գործընթացում համակարգչի՝ որպես ուսումնառության հիմնական միջոցներից մեկի ներդրումը: Առաջարկում եմ այս թեմայում տեղադրել էլեկտրոնային բովանդակությամբ դասեր 1-4-րդ դասարանների համար, ինչպես նաև կազմակերպել քննարկումներ այդպիսի դասերի կազմակերպման և անցկացման մասին:
    Նոր նյութի հաղորդման դաս «Երկնիշ թվերի գումարումն ու հանումը սյունակով՝ առանց կարգային անցման»/մաթեմատիկա 2-րդ դաս./
    Հեղինակ՝ Գեղեցիկ Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
    http://lib.armedu.am/resource/2445
    Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 19-11-17, 21:20.
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
    https://lib.armedu.am/user/profile/462

  • #2
    Թվի բազմապատկումը 10-ով և 100-ով /մաթեմատիկա 3-րդ դաս./

    Նոր նյութի հաղորդման դասի ցուցադրում:
    Հեղինակ՝ Գեղեցիկ Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
    http://lib.armedu.am/resource/3572
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
    https://lib.armedu.am/user/profile/462

    Comment

    • #3
      Մայրենի 3: «Ասք լավաշի մասին»

      Դաս-միջոցառման ցուցադրում, պլան, խաչբառներ:
      Հեղինակ՝ Գեղեցիկ Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
      http://lib.armedu.am/resource/4697
      Դասի ժամանակ ցուցադրել «Կախարդական լավաշ» մուլտֆիլմը, որը կարելի է բեռնել այստեղից՝ https://www.youtube.com/watch?v=DV2_zTCQqcA
      Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
      https://lib.armedu.am/user/profile/462

      Comment

      • #4
        Ճանապարհ, արագություն, ժամանակ /մաթեմատիկա 4-րդ դաս./

        Անրապնդման և ընդհանրացման դաս:
        Հեղինակ՝ Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
        http://lib.armedu.am/resource/2941
        Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
        https://lib.armedu.am/user/profile/462

        Comment

        • #5
          Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Անրապնդման և ընդհանրացման դաս:
          Հեղինակ՝ Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
          http://lib.armedu.am/resource/2941
          Այս ցուցադրումը կարելի է օգտագործել նաև 5-րդ դասարանում՝ «Արագություն: Արագության չափման միավորները» թեման ուսուցանելիս: Բավականին արդյունավետ է:
          Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
          https://lib.armedu.am/user/profile/462

          Comment

          • #6
            Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Վերջին ժամանակներում շատ է կարևորվում ուսուցման գործընթացում համակարգչի՝ որպես ուսումնառության հիմնական միջոցներից մեկի ներդրումը: Առաջարկում եմ այս թեմայում տեղադրել էլեկտրոնային բովանդակությամբ դասեր 1-4-րդ դասարանների համար, ինչպես նաև կազմակերպել քննարկումներ այդպիսի դասերի կազմակերպման և անցկացման մասին:
            Նոր նյութի հաղորդման դաս «Երկնիշ թվերի գումարումն ու հանումը սյունակով՝ առանց կարգային անցման»/մաթեմատիկա 2-րդ դաս./
            Հեղինակ՝ Գեղեցիկ Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
            http://lib.armedu.am/resource/2445
            Վերը նշված նյութի կիրառմամբ դասն անցկացվեց 2013թ. դեկտեմբերի 20-ին՝ Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոցում: Դասին, որպես դասալսողներ, ներկա էին դպրոցի տնօրենը, փոխտնօրենները, տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչները և մաթեմատիկայի ուսուցիչներ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ ներգրավվեցին դասապրոցեսին /այս դասարանում առաջին անգամ էր անցկացվում էլեկտրոնային բովանդակությամբ դաս/:Ցուցադրման կիրառումն ապահովեց դիտողականության բարձր մակարդակ:
            Կցված ֆայլեր
            Վերջին խմբագրողը՝ Գեղեցիկ; 11-06-15, 21:26.
            Գեղեցիկ Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

            Comment

            • #7
              Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Դաս-միջոցառման ցուցադրում, պլան, խաչբառներ:
              Հեղինակ՝ Գեղեցիկ Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
              http://lib.armedu.am/resource/4697
              Դասի ժամանակ ցուցադրել «Կախարդական լավաշ» մուլտֆիլմը, որը կարելի է բեռնել այստեղից՝ https://www.youtube.com/watch?v=DV2_zTCQqcA
              Այս սահիկահանդեսը կարելի է օգտագործել նաև դասղեկի ժամերին՝ սովորողների ճանաչողական գիտելիքների և հետաքրքրությունների շրջանակն ընդլայնելու, ազգային մշակույթի և արվեստների նկատմամբ բարոյական-գեղագիտական զգայունության դրսևորումներ զարգացնելու և մշակութային արժեքների նկատմամբ հարգալից վերաբերմունք արմատավորելու նպատակով:
              Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 01-07-15, 15:06.
              Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
              https://lib.armedu.am/user/profile/462

              Comment

              • #8
                Համամիտ եմ, Գայանե ջան, հրաշալի նյութ է դասղեկի ժամի համար:

                Comment

                • #9
                  Երաժշտություն 4: Արամ Խաչատրյան

                  Դաս-միջոցառման ցուցադրում և պլան: Դասն անցկացվեց 2015թ. հոկտեմբերի 21-ին՝ Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոցում: Աշակերտները կատարեցին երգերը ուսուցչի՝ Գեղեցիկ Սիմոնյանի նվագակցությամբ: Ստեղծվեց շատ հետաքրքիր երաժշտական մթնոլորտ: Դաս-միջոցառումն արժանացավ բազմաթիվ դասալսողների հավանությանը:
                  http://lib.armedu.am/resource/8292
                  Կցված ֆայլեր
                  Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 30-03-18, 09:03.
                  Գեղեցիկ Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

                  Comment

                  • #10
                    Գեղեցիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                    Դաս-միջոցառման ցուցադրում և պլան: Դասն անցկացվեց 2015թ. հոկտեմբերի 21-ին՝ Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոցում: Աշակերտները կատարեցին երգերը ուսուցչի՝ Գեղեցիկ Սիմոնյանի նվագակցությամբ: Ստեղծվեց շատ հետաքրքիր երաժշտական մթնոլորտ: Դաս-միջոցառումն արժանացավ բազմաթիվ դասալսողների հավանությանը:
                    http://lib.armedu.am/resource/8292
                    Հարգելի գործընկերներ, գուցե կրկնվում եմ, բայց հարկ եմ համարում ասել, որ այս պաշարում ներկայացված դաս-միջոցառման Արամ Խաչատրյանին նվիրված հատվածը, որն ուղեկցվում է սլայդների և տեսանյութերի ցուցադրմամբ, նույնպես կարելի է օգտագործել դասղեկի ժամերին: Այն հնարավորություն կտա աշակերտներին ճանաչել և տարբերել Խաչատրյանի հանրահայտ ստեղծագործությունները, իմանալ համաշխարհային արվեստում կոմպոզիտորի կարևոր դերի մասին, նրա ստեղծագործությունների միջոցով սովորողներին հաղորդակից դարձնել համաշխարհային արվեստի նմուշներին և նրանց մեջ սերմանել հետաքրքրություն, սեր և հարգանք հայ դասական երաժշտության հանդեպ:
                    Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 26-01-16, 01:47.
                    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                    https://lib.armedu.am/user/profile/462

                    Comment

                    • #11
                      Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Վերջին ժամանակներում շատ է կարևորվում ուսուցման գործընթացում համակարգչի՝ որպես ուսումնառության հիմնական միջոցներից մեկի ներդրումը: Առաջարկում եմ այս թեմայում տեղադրել էլեկտրոնային բովանդակությամբ դասեր 1-4-րդ դասարանների համար, ինչպես նաև կազմակերպել քննարկումներ այդպիսի դասերի կազմակերպման և անցկացման մասին:
                      Նոր նյութի հաղորդման դաս «Երկնիշ թվերի գումարումն ու հանումը սյունակով՝ առանց կարգային անցման»/մաթեմատիկա 2-րդ դաս./
                      Հեղինակ՝ Գեղեցիկ Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                      http://lib.armedu.am/resource/2445
                      Գայանե ջան, ՏՀՏ-ների կիրառմամբ դասերը ուսուցման գործընթացում դարձել են անխուսափելի, ինչու չէ նաև պահանջված: Նման դասերի անցկացումը դասն ավելի կազմակերպված է դարձնում. սովորողներն ուշադրությամբ հետևում են էկրանին և փորձում հասկանալ ու առաջինը պատասխանել էկրանին երևացող հարցերին: Դիտելու և դասին մասնակցելու ցանկությամբ վարակվում են նաև ամենաշարժուն և ոչ այնքան ուշադիր աշակերտները, այնինչ, անգամ ամենահմուտ ուսուցչի դաս պատմելու, բացատրելու ընթացքում որոշ աշակերտներ կարող են չլսել և չմասնակցել դասին՝ զրկվելով գիտելիք ստանալու հնարավորությունից:
                      Ես տարրական դպրոցում չեմ դասավանդում, սակայն վերջին տարիներին առիթ եմ ունեցել մաթեմատիկա դասավանդելու չորրորդ դասարանում: «Ճանապարհ, արագություն, ժամանակ» թեման ուսուցանելիս նոր նյութի հաղորդման համար առաջին անգամ կազմակերպեցի ՏՀՏ-ների կիրառմամբ դաս՝ օգտագործելով «Պաշարների շտեմարանում» քո տեղադրած համանուն պաշարի ցուցադրությունը: Դասարանը մեծաթիվ էր, բայց երեխաները ուշադիր և կենտրոնացած դիտում էին սլայդները, լսում ինձ, պատասխանում առաջարկված հարցերին, մեծ ոգևորությամբ լուծում խնդիրները: Իսկ ամենահաճելի պահն այն էր, որ, չզգալով, թե դասն ինչպես անցավ, երեխաները շատ ափսոսեցին, որ զանգը շուտ հնչեց, ու դասն ավարտվեց:
                      Ահա սա է ՏՀՏ-ների կիրառմամբ անցկացված դասերի գրավչության, նպատակայնության, արդյունավետության ապացույցը և կատարված աշխատանքի իսկական գնահատականը՝ աշակերտի ափսոսանքը, որ դասաժամը շուտ ավարտվեց:
                      Շնորհակալություն:

                      Comment

                      • #12
                        MVXACH-ի խոսքերից Նայել գրառումը

                        Մարինե ջան, ի դեպ, «Ճանապարհ, արագություն, ժամանակ» թեմայի ցուցադրությունը /http://lib.armedu.am/resource/2941/ ես օգտագործել եմ նաև 5-րդ դասարանում՝ «Արագություն» թեման ուսուցանելիս: Պետք է նշեմ, որ այս ցուցադրության կիրառումը աշակերտներին հնարավորություն տվեց վերհիշել, կրկնել, ընդհանրացնել և ամրապնդել 4-րդ դասարանում անցած նյութը և նպաստեց նոր նյութի համակողմանի ընկալմանը: Այնպես որ, ՏՀՏ-ների և, մասնավորապես, էլեկտրոնային ուսումնական նյութերի կիրառմամբ դասերի անցկացման առավելությունները կասկածից դուրս են: Այս մասին կարող են վկայել այն ուսուցիչները, ովքեր ունեն դասապրոցեսը ՏՀՏ-ների կիրառմամբ կազմակերպելու և անցկացնելու բավարար փորձ:
                        Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 18-04-16, 20:05.
                        Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                        https://lib.armedu.am/user/profile/462

                        Comment

                        • #13
                          Մաթեմատիկա 4: Կոտորակ

                          Հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ ևս մեկ ցուցադրություն, որը 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասընթացում դասավանդվող «Կոտորակ» թեմայի էլէկտրոնային մշակումն է:
                          Նշեմ, որ համակարգչային տեխնիկայի կիրառմամբ անցկացված ցանկացած դաս ավելի հետաքրքիր է, արդյունավետ և գրեթե միշտ տալիս է սպասված արդյունքը:
                          Նյութի հղումը՝
                          http://lib.armedu.am/resource/10638
                          Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 20-04-16, 00:53.
                          Գեղեցիկ Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

                          Comment

                          • #14
                            Գեղեցիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ ևս մեկ ցուցադրություն, որը 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասընթացում դասավանդվող «Կոտորակ» թեմայի էլէկտրոնային մշակումն է:
                            Նշեմ, որ համակարգչային տեխնիկայի կիրառմամբ անցկացված ցանկացած դաս ավելի հետաքրքիր է, արդյունավետ և գրեթե միշտ տալիս է սպասված արդյունքը:
                            Նյութի հղումը՝
                            http://lib.armedu.am/resource/10638
                            Հարգելի Գեղեցիկ, Ձեր կողմից ներկայացված ցուցադրությունը, որը 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասընթացում դասավանդվող «Կոտորակ» թեմայի էլէկտրոնային տարբերակն է, մեթոդապես շատ օգտակար է: Այն հնարավորություն կտա աշակերտներին լիարժեք ըմբռնել նյութը` գաղափար կազմել «կոտորակ», «համարիչ», «հայտարար» հասկացությունների մասին, կարողանալ ամբողջը բաժանել մասերի և դրանք արտահայտել կոտորակի միջոցով: Ինչպես նաև պարզ խնդիրներ լուծել թվի մասը գտնելու կամ մասով թիվը գտնելու վերաբերյալ:
                            Ցուցադրության մեջ ընդգրկված խնդիրները և առաջադրանքները շա~տ վարպետորեն են կազմված:
                            Ինձ դեպքեր են հանդիպել, երբ նույն տիպի խնդիրը կազմված է եղել բնական թվերով` աշակերտներն արագ կողմնորոշվել ու լուծել են, իսկ կոտորակային թվերով խնդիրների դեպքում դանդաղել են ու անհամարձակություն ցուցաբերել: Իմ կարծիքով այս օրինակ մեթոդով դասի մատուցման դեպքում, իմ նշած դեպքերը համեմատաբար քիչ կլինեն, քանի որ ինչպես ասում են ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՏԵՍՆԵԼ, ՔԱՆ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԼՍԵԼ:
                            Շնորհակալություն:
                            Աստղիկ Կարապետյան, Ակունքի միջնակարգ դպրոց

                            Comment

                            • #15
                              Գեղեցիկ-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ ևս մեկ ցուցադրություն, որը 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասընթացում դասավանդվող «Կոտորակ» թեմայի էլէկտրոնային մշակումն է:
                              Նշեմ, որ համակարգչային տեխնիկայի կիրառմամբ անցկացված ցանկացած դաս ավելի հետաքրքիր է, արդյունավետ և գրեթե միշտ տալիս է սպասված արդյունքը:
                              Նյութի հղումը՝
                              http://lib.armedu.am/resource/10638
                              Հարգելի Գեղեցիկ, պատկերացնում եմ , թե ինչ հրաշալի դաս եք մատուցել կրտսեր դպրոցականներին: Դասի ցուցադրությունը շատ ճաշակով է արված, իսկ ընտրված ու օգտագործված գույները մանկական են ու նուրբ: Նման ցուցադրությամբ անցկացված դասը լավ արդյունք կտա, իսկ այդ դասարանում նոր ուսումնական տարում մաթեմատիկա պարապող ուսուցիչը ավելի հեշտությամբ կսովորեցնի կոտորակների հետ գործողություններ կատարել:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X