Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կրտսեր դպրոցի խնդիրներն ու պահանջները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Կրտսեր դպրոցի խնդիրներն ու պահանջները

    Հարգելի գործընկերներ, հրավիրում եմ Ձեզ քննարկման` կրտսեր դպրոցի խնդիրների և պահանջների վերաբերյալ:Թեման շատ արդիական է և հմուտ մանկավարժների մտահոգության ու նրանց առաջարկների կարիքն ունի:

  • #2
    Կրտսեր դպրոցի առաջնահերթ խնդիրնեը բազմաբնույթ ու բազմաթիվ են:Դրանք սկսվում են դեռ երեխայի դպրոց հաճախելուց առաջ և ամեն օր հարցեր են առաջացնում ուսուցչի և ծնողի համար: Որպես նախաբան ներկայացնում եմ յուրաքանչյուր փոքրիկին տեսնելու իմ տեսանկյուն-մոտեցումը:
    Ամեն մի փոքրիկ մի տիեզերք է
    Ու քայլող երգ է,տուն կանչող ձեռք է,
    Նոր վարած հերկ է ու շռայլ բերք է,
    Աստվածն է վկա`ոսկեգիր երկ է:
    Կարկաչուն մեներգ, հնչուն զուգերգ է,
    Կայտառ քայլերգ է,նաև համերգ է:
    Գարնան կանաչ է ու հոգու կանչ է,
    Առվակի զվարթ ու ջինջ կարկաչ է:
    Թռչող թիթեռ է, երգող ծիծեռ է,
    Մեր երազների ոսկեփայլ թևն է:
    Բախտ է ու գալիք, ուրախ խաղալիք,
    Աշխարհի վրա ամեն մի բալիկ:

    Comment


    • #3
      Ես այս թեմայի շուրջ կիսել եմ իմ մտորումներն ու մտահոգությունները դեռևս ամիսներ առաջ,<<Խոհեր և նկատառումներ տարրական դպրոցի առաջնահերթ խնդիրների և պահանջների վերաբերյալ>>Հեղինակ՝ Սվետլանա Քոչինյան ,որը տեղադրված է Պաշարների շտեմարանում, օրինակ եմ բերել ֆիննական կրթության համակարգը, որն այսօր աշխարհում առաջատարների շարքում է:Ինչու մենք չենք կարող հասնել նման հաջողության`ունենալով հզոր գենոֆոնդ և նվիրյալ ուսուցիչների մի հզոր բանակ:Արդյոք միայն մեր երկրի աղքատ վիճակով է պայմանավորված, թե պետական ոչ հոգածու մոտեցմամբ` մեր դպրոցի աղետալի վիճակը...

      Comment


      • #4
        Svetlana Qochinyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի գործընկերներ, հրավիրում եմ Ձեզ քննարկման` կրտսեր դպրոցի խնդիրների և պահանջների վերաբերյալ::
        Ինչ խոսք հարցը տեղին է և ինձ թվում է բուռն քննարկում կլինի:Բայց մի բան կխնդրեմ ինձ պատասխանեն նրանք ,ովքեր կրտսեր դպրեցի հետ կապ ունեն:
        Հարցս հետևյալն է,առաջին դասարանում չկա միավորային գնահատական,միավորի փոխարեն երեխաները գնահատվում են Ծաղիկով,Աստղիկով և այլն...
        Հաջորդ դասարանում երեխան առնչվում է միավորային գնահատականի հետ,հոգեբանորեն ինչպես է ընդունում միավորի գաղափարը,այդ միավորներից ո՞րն է համապատասխանեցնում իր ստացած Ծաղիկին,Աստղիկին:Չի կարոտու՞մ այդ< նվերներին>:Ես ուզում եմ հոգեբանական անցումը իմանամ:

        Comment


        • #5
          Svetlana Qochinyan-ի խոսքերից Նայել գրառումը
          Արդյոք միայն մեր երկրի աղքատ վիճակով է պայմանավորված, թե պետական ոչ հոգածու մոտեցմամբ` մեր դպրոցի աղետալի վիճակը...
          Իմ կարծիքով երկուսն էլ, բայց ավելի շատ պետության կողմից դպրոցին ոչ անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերելուց, զանազան փորձարկումներից դպրոցի կառավարման նկատմամբ, որոնք ի վերջո ձախողվում են:Դպրոցի նկատմամբ պետությունը վարում է ջայլամի քաղաքականություն:

          Comment


          • #6
            Svetlana Qochinyan-ի խոսքերից Նայել գրառումը
            Ես այս թեմայի շուրջ կիսել եմ իմ մտորումներն ու մտահոգությունները դեռևս ամիսներ առաջ,<<Խոհեր և նկատառումներ տարրական դպրոցի առաջնահերթ խնդիրների և պահանջների վերաբերյալ>>Հեղինակ՝ Սվետլանա Քոչինյան ,որը տեղադրված է Պաշարների շտեմարանում, օրինակ եմ բերել ֆիննական կրթության համակարգը, որն այսօր աշխարհում առաջատարների շարքում է:Ինչու մենք չենք կարող հասնել նման հաջողության`ունենալով հզոր գենոֆոնդ և նվիրյալ ուսուցիչների մի հզոր բանակ:Արդյոք միայն մեր երկրի աղքատ վիճակով է պայմանավորված, թե պետական ոչ հոգածու մոտեցմամբ` մեր դպրոցի աղետալի վիճակը...
            Հարգելի տիկին Քոչինյան, Ձեր պաշարի հղումը հետևյալն է՝ http://lib.armedu.am/resource/3343
            Վերջին խմբագրողը՝ manush; 22-10-14, 13:26.
            Մանուշակ Ավետիսյան
            Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
            ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

            Comment


            • #7
              Շնորհակալություն, հարգելի Մանուշակ:
              Թեմայի մասին Պաշարների շտեմարանի հղումն է`http://lib.armedu.am/resource/3343

              Comment


              • #8
                Ծաղիկը կամ մյուս խրախուսման միջոցները մեթոդաբանորեն ընդունելի չեն համարվում:Դրանք շատ դասվարների կողմից ընդունված ձև է, որն, այսպես ասած`գովաբանում է երեխայի կատարած աշխատանքը:Իրականում պիտի օգտագործել համապատասխան գնահատանիշին բնութագրող բառային արտահայտություններ` նշելով կատարածի նախ դրական կողմերը և նոր միայն` թերությունները:Երբեմն երեխան գնահատանիշն ստանում է ծնողներին ուրախացնելու կամ նրանցից որևէ նվեր ստանալու ակնկալիքով...

                Comment


                • #9
                  Վեց տարեկան երեխային դպրոց բերելով պիտի գոնե փոքր ինչ ապահովել նվազագույն պայմաններ,ստեղծել երեխային գրավող,սիրելի միջավայր,թեթևացնել նրա քաշից ավելի ծանր պայուսակը, ստեղծել նրա տարիքին համապատասխան դասագրքեր...

                  Comment


                  • #10
                    Հարգելի գործընկերներ, կարծում էի, որ այս թեման բոլորին հուզող առաջնահերթ խնդիրներից մեկը պիտի լինի ,որովհետև դպրոցում դրված առաջին ճիշտ քայլերից է ձևավորվում հետագա սահուն ճանապարհը:Մտածել եմ դասագրքերի ստեղծման ուղղությամբ և իմ գաղափարը ներկայացրել << Այբ>> տարրական դպրոցի ուսմասվար Սիլվի Հակոբեանին, որը շատ ջերմորեն ընդունեց այդ միտքը,բայց շարունակություն չեմ տեսնում...

                    Comment


                    • #11
                      Շատ եմ ցավում մեր ուսուցիչների հոգնած և հարմարված վիճակի համար, ովքեր կորցրել են հավատը որոնումների ճանապարհին` օրեցօր ընկղմվելով համատարած անտարբերության և լճացման մեջ:Շնորհակալություն այն ուսուցիչներին,ովքեր դեռ հավատում են լուսավոր գաղափարների և գտնում են, որ դեռ կարելի է փոխել այս ամենը...

                      Comment


                      • #12
                        Կարծում եմ <<Կրթության գերազանցության ազգային ծրագիրը>> պիտի կյանքի կոչել կրտսեր դպրոցից, սկսել արմատական բարեփոխումներից և առաջին հերթին դպրոցները վերազինել ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով:Կարծում եմ, համաձայն կլինեք <<մի ծաղկով գարուն չի գա>> իմաստախոսության հետ, մի ուսուցիչը քիչ է կրթահամակարգը վերափոխելու համար,որքան էլ նա զարգացած ու խելացի լինի...

                        Comment


                        • #13
                          Svetlana Qochinyan-ի խոսքերից Նայել գրառումը
                          Կարծում եմ <<Կրթության գերազանցության ազգային ծրագիրը>> պիտի կյանքի կոչել կրտսեր դպրոցից, սկսել արմատական բարեփոխումներից և առաջին հերթին դպրոցները վերազինել ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով:Կարծում եմ, համաձայն կլինեք <<մի ծաղկով գարուն չի գա>> իմաստախոսության հետ, մի ուսուցիչը քիչ է կրթահամակարգը վերափոխելու համար,որքան էլ նա զարգացած ու խելացի լինի...
                          Ճիշտ է, նորագույն տեխնոլոգիաները շատ կարևոր են դպրոցում, առանց որոնց այսօրվա պայմաններում դժվար է հետաքրքիր ու արդյունավետ դաս անցկացնելը: Բայց ամենից առաջ ես կարևորում եմ ուսուցչի մասնագիտական պատրաստվածությունը և մարդկային որոկները: այսօր շատ դպրոցներում ուսուցչի մրցույթով ընդունելը ձևական բնույթ է կրում և չի կարող վերը նշածս չափանիշները ապահովել:

                          Comment


                          • #14
                            Ուսուցչի մասնագիտության պատրաստվածության և մարդկային որակը խիստ կարևորելով`պիտի անվիճելիորեն ավելացնել տեխնիկական հագեցվածությունը,որը կօգնի ավելի տեսանելի ևազդեցիկ դարձնել նյութի ուսումնասիրությունը:Այդ ձևով կազմակերպված դասապրոցեսը խիստ կհետաքրքրի երեխային և կդառնա իրական գիտելիք`հոգեհարազատ և անջնջելի ձևով կտպավորվի ուղեղում:

                            Comment


                            • #15
                              Հարգելի Լիլյա, ցավալին այն է,որ ձևական մոտեցումը դարձել է կենսաձև,գործունեության հիմնական ոլորտ և լավ ուսուցիչներին թևաթափ անելու պարզագույն միջոց:Եթե թացն ու չորը նույն կերպ են գնահատվում,բնականաբար առաջընթաց չի կարող լինել:Յուրաքանչյուր ուսուցիչ պիտի արժանի լինի իր վաստակին,ոչ թե ...

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X