Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կոռուպցիան և արդարությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Կոռուպցիան և արդարությունը

    Վերջին տարիներին աշխարհի շատ պետություններ, այդ թվում Հայաստանը, միջազգային մարմիններ և ոչ կառավարական կազմակերպություններ լուրջ պայքար են մղում կոռուպցիայի դեմ: Այս հիմնախնդրի լուծման համար բազմաբնույթ գործողություններ են կիրառում, սակայն վերջնական արդյունքի չեն հասնում: Երբեն արդյունքներն ակնառու են դառնում, սակայն ընդհանուր առմամբ, պայքարը կոռուպցիայի դեմ երկարատև, ծանր ու թերևս անվերջանալի գործընթաց է:
    Կոռուպցիայի դեմ պայքարի կամ կանխարգելման կարևոր նախապայման ենք համարում օրենքի գերակայության վրա հիմնված պետական արդար կառավարման համակարգի ստեղծումը:
    Այսօր մեր երկրում ևս լուրջ քայլեր են կիրառվում կոռուպցիայի վտանգավոր երևույթներից ձերբազատվելու , և մեր վարչապետի յուրաքանչյուր քայլ ընդդեմ կոռուպցիայի ոգևորություն է առաջացնում: Արդյոք մեզանից յուրաքանչյուրը ջանք է գործադրում հանդես գալու կոռուպցիայի վտանգավոր երևույթների և հետևանքների դեմ: Հարգելի կոլեգաներ, եկենք ընդունենք այն հանգամանքը, որ կոռուպցիան անենուր է, այն այնքան խոր արմատներ է գցել մեր ազգային հոգեբանությունում, որ <<մոտիկի>>, <<պաշտոնավորի>> և <<խաթրի>> վրա հիմնված հարաբերությունները հնարավոր չէ միանգամից փոխել: Անգամ բարեկրթությունն էլ չի կարող հաղթել, երբ սուտը աղաղակում է ավելի բարձր, արդարությունը բռնաճնշվում է, ուժեղ գոռացողի մոտ իրեն զսպողն է մեղավոր լինում...
    Կռուպցիան հնարավոր չէ հաղթահարել` առանձին ոլորտներում բարեփոխումներ իրականացնելով և ստորին օղակներում առանձին պաշտոնյաներ ձերբակալելով: Կոռուպցիայի դեմ պայքարում պատասխանատվություն ենք կրում յուրաքանչյուրս: Ամեն անգամ, երբ հանդուրժում ենք` իմանալով, որ սխալ է, անկախ մեզանից հայտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ գերադասում ենք լռել, ինքներս ենք հարված հասցնում արդարությանը և ճիշտ հասարակարգ կերտելուն:
    Կարծում եմ , որ պետք է ազգովին փոխվենք, քաղաքակիրթ դառնանք, ազգասեր լինենք, կարևորենք մարդ- մարդ հարաբերությունը, գնահատենք մարդկանց ըստ արժանիքի, և ոչ թե ըստ սոցիալական դիրքի:

  • #2
    Հարգելի գործընկերնե'ր, առաջարկում եմ ներկայացնենք թմրամոլության , նրա վնասակար հետևանքների դեմ ուղղված մեր միջոցառումների ծրագրերը և քննարկենք...

    Comment


    • #3
      Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է օրգանիմի` թմրանյութերին ընտելանալու պատճառով և դրսևորվում է մարմնական, նյարդային և հոգեկան բազմաթիվ խանգարումներով: Ամենահաճախ կիրառվող թմրանյութերը բժշկության մեջ կիրառվող թմրաբեր ցավարկողներ են:
      Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիակլական անկման/դեգրադացիա/: Պատճառը թմրամիջոցների հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում է հոգեկան և ֆիզիկական թվացյալ հարմարավետության և երջանկության զգացումով...

      Comment

      Sorry, you are not authorized to view this page
      Working...
      X