Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Քաղաքացիական որակների ձևավորման գործընթացը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Քաղաքացիական որակների ձևավորման գործընթացը

    Բնության և հասարակության իրականության միասնական հայացքների ձևավորման միջոցով է դրսևորվում սովորողի մոտ քաղաքացիական գրագիտության որակական հիմքը:Այն վերաբերում է կամավոր խմբային գործառույթների ոլորտին` համատեղ հետաքրքրությունների,նպատակների և արժեքների շուրջ,որտեղ մշտապես հարգվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
    Այս թեմայի միջոցով փորձել եմ հիմնավորել տարբեր առարկաների ներքին ընդհանուր և տրամաբանական կապերի անհրաժեշտությունը սովորողների մոտ քաղաքացիական որակներ ձևավորելու գործընթացում:
    Կրթության բովանդակության նկատմամբ ձևական մոտեցման դեպքում կարելի է կարծել, թե ուսուցման բովանդակությունը կազմող տարբեր առարկաները միմյանցից կտրված են և չունեն ներքին տրամաբանություն և փոխկապակցվածություն, սակայն հնարավոր չէ մեկ առարկայի շրջանակում ուսուցանել և ձևավորել բնության ու հասարակության վերաբերյալ ամբողջական գիտելիքներ ու դրանց կիրառման կարողություններ: Պատահական չէ, որ ուսուցման համակարգում, կրթական տարբեր աստիճանի ծրագրերում և ուսումնական պլաններում տարբեր առարկաներ մտցնելու պատճառով ձևավորվել է կրթության բովանդակության յուրացման առարկայական կառուցվածքը: Ահա թե ինչու առարկայական ծրագրերը կազմելիս և նրանցում հանրակրթական ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտությունների ուսուցիչների կողմից կատարված փոփոխությունների ժամանակ հաշվի է առնվում տարբեր առարկաների ներքին ընդհանուր ու տրամաբանական կապերը:

  • #2
    naira1973-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Նաիրա, Քաղաքացիական տարբեր որակներ կան, որոնցից առավել կարևոր եմ համարում բարոյականության ձևավորումը սովորողների մոտ, անշուշտ, ուսումնառության ընթացքում ուսուցիչը կարող է աշակերտներին հարցնել նրանց արժեքային չափանիշների մասին, սակայն ոչ մի դեպքում նա իրավունք չունի նրանց պարտադրել արժեքային համակարգ, որովհետև ուսուցչի կողմից պարտադրված բարոյական արժեքները կարող են ժամանակի ընթացքում վերածվել բացարձակ ճշմարտությունների, որոնք ընդունվում են աներկբա, առանց քննարկման և քննադատության, ինչն էլ իր հերթին ապագայում կարող է հանգեցնել անձի նսեմացման, ենթարկման բոլոր տեսակի իրողություններին(քաղաքական, սոցիալական, կրթական, մշակութային, այլ): Ահա, թե ինչու հասարակագիտություն առարկայի դասավանդումը պետք է կազմակերպել այնպես, որ դաստիարակչական մտքերն ու դատողությունները մեխանիկորեն ազդեն կրթության բովանդակության և հասարակական երևույթների վրա: Այս ամենը նշանակում է, որ բարոյական մոտեցումը դպրոցում պետք է հիմնվի երեխաներին բարոյական և քաղաքացիական արժեքներին ծանոթացնելու վրա: Այս ճանապարհով է դպրոցը և պետությունը սովորողներին պատրաստում որպես ժողովրդավարական հասարակության քաղաքացի և անդամ:
    Վերջին խմբագրողը՝ RudikV; 19-04-19, 11:26.

    Comment

    • #3
      Հասարակագիտություն առարկայի ուսուցումը դժվար է իրականացնել առանց սովորողների մոտ տեղեկատվական նյութերի հետ աշխատանքի հմտություններ ձևավորելու: Օտար լեզուներ ուսումնասիրողներին կհետաքրքրի թե միևնույն բառը ՝ պետություն, երկիր, կառավարման համակարգ և այլն որքան տարբեր նշանակություն ունեն տարբեր լեզուներում: Հանրագիտարաններում և դասագրքերում գործնականում կարելի է գտնել ողջ հիմնական տեղեկատվությունը: Աշխարհագրությունից քարտեզների օգտագործումը ևս կարող է միջառարկայան կապ հաստատել հասարակագիտության հետ, սովորողների մոտ պետական և քաղաքական որակների ձևավորման առնչությամբ: Օրինակ՝ ինչպես կարելի չիմանալ Ռուսաստանի չափերը, աշխարհագրական առանձնահատկությունները, ստրատեգիական դիրքը աշխարհում, քաղաքական ամբողջությունը և այլն, բայց խոսել Ռուսաստանի քաղաքական կառուցվածքի, ղեկավարման և այլնի մասին:

      Comment

      • #4
        Քաղաքացիական որակների ձևավորման գործընթացը

        Կրթական ծրագրերի բովանդակությունը կազմող տարբեր առարկաների իմաստն այն է, որ այդ բովանդակությունն արտացոլում է ամբողջական իրականությունն իր տարբեր կողմերովª փոխկապակցված ձևերով, իսկ միջառարկայական կապերը լայն հնարավորություն են ստեղծում ուսուցման նկատմամբ դրսևորելու համընդհանուր մոտեցումª սովորողների համար հիմք հանդիսանալով իրականության նկատմամբ միասնական հայացքների ձևավորմանը:

        Comment

        • #5
          Հարգելի AidaM կրթական ծրագրերի բովանդակությունը կազմող տարբեր առարկաների իմաստն այն է, որ այդ բովանդակությունն արտացոլում է ամբողջական իրականությունն իր տարբեր կողմերով փոխկապակցված ձևերով, իսկ միջառարկայական կապերը լայն հնարավորություն են ստեղծում ուսուցման նկատմամբ դրսևորելու համընդհանուր մոտեցում սովորողների համար հիմք հանդիսանալով իրականության նկատմամբ միասնական հայացքների ձևավորմանը:

          Comment

          • #6
            Հարգելի Նաիրա կան բազմաթիվ մեթոդներ, որոնք օգնում են աշակերտներին սովորել մտածել, գիտակցել այն իրողությունը, որ «Հասարակագիտություն» առարկայի յուրացումը ենթադրում է ոչ միայն բացատրել և մեկնաբանել առանձնացված հարցերը, այլ ամբողջական պատկերացնել քննարկվող նյութը, մեկնաբանել և վերլուծել միևնույն տեղեկատվությունը տարբեր տեսանկյուններից: Այլ խոսքերով` պատմական-հասարակական երևույթների մեծ մասը, եթե ոչ բոլոր երևույթները, կարող են մեկնաբանվել և վերակառուցվել մտածողության տարբեր ձևերով: Օրինակ՝ «Բազմաբնույթ մտածողության» մեթոդի կիրառման նպատակը «Հասարակագիտություն» առարկայի դասավանդման ժամանակ այն է, որ անցյալում հասարակական- քաղաքական երևույթները հաճախ դասավանդվել է այս կամ այն խավի, սոցիալական կամ կուսակցական խմբի շահերի պաշտպանության նպատակով ՝ ինչի արդյունքում պատմական ճշմարտությունն ու դեպքերի զարգացման օբյեկտիվ իրականությունը մնացել է թյուր ըմբռնելի կամ թերի ժամանակաշրջանի ամբողջական պատկերը հասկանալու համար:

            Comment

            • #7
              Հայ գրողներն ու բանաստեղծները եղել են հասարակական ակտիվ գործիչներ, որոնք եղել են հայրենիքի, հայ մարդու պաշտպանության առաջին դիրքերում, հասարակական կյանքի կիզակետում, պայքարել ազգի միասնության, ազատության և բարօրության համար: Երբ գրականության դասին ուսուցիչը ներկայացնում է այս կամ այն գրողին, ապա անպայման պարտավոր է ընկալել այն ժամանակաշրջանը, որում ինքը աշխատել և ստեղծագործել է:

              Comment

              • #8
                Հարգելի RudikV շնորհակալություն մեկնաբանման համար:Ինչպես հայտնի է Յան Ամոս Կոմենսկին դիդակտիկայի սկզբունքների դասակարգման մեջ առանձնացնում էր համակարգվածության և հաջորդականության սկզբունքը, որի տակ հասկանում էր դպրոցական առարկաների միջև փոխադարձ կապերի ստեղծումը։ Ընդ որում՝ այնպիսի կապերի, որոնց միջոցով այդ առարկաները նպաստեն մեկը մյուսի ըմբռնմանն ու յուրացմանը։ Մեծ մանկավարժը նկատում է, որ ոչ ոքի հնարավոր չէ կրթություն տալ մի որևէ մասնակի գիտության միջոցով՝ անկախ մնացած գիտությունների:

                Comment

                • #9
                  Հարգելի AidaM,դուք ճիշտ եք:Բնականաբար,նույն կերպ սովորողները հայտնվում են տվյալ ժամանակաշրջանում, և կարողանում են հակադրությունների միջոցով գտնել հասարակական խնդիրների իրական պատկերը:
                  Վերջին խմբագրողը՝ naira1973; 22-04-19, 19:36.

                  Comment

                  • #10
                    Ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ոչ թե ինտեգրացում, այլ ուսումնական առարկաների միջառարկայական կապերի բովանդակային և տրամաբանական մոտեցում, որոնք արտացոլում են բնության և հասարակության մեջ առկա կապերը: Այս տեսանկյունից ելնելով՝ քաղաքացիական կրթությունը սովորողի ուսուցման և դաստիարակության համընդգրկուն գործընթաց է, որը չի սահմանափակվում որևէ մեկ առարկայի կամ դասընթացի շրջանակներում:: Քաղաքացու ձևավորումն իրականացվում է ողջ դպրոցական կյանքի ընթացքում՝ թե դասարանում, թե արտադասարանական միջոցառումների շնորհիվ, թե սովորողների անձնական շփումների ժամանակ:
                    Վերջին խմբագրողը՝ naira1973; 23-04-19, 19:36.

                    Comment

                    • #11
                      Հարգելի գործընկերներ ուզում եմ շնորհակալություն հայտնել թեմային անդրադառնալու և արձագանքելու համար:Սա մի հարթակ է,որտեղ բազմազան մտքեր են փոխանակվում:
                      Այս առումով՝ «Հասարակագիտություն» առարկան իր տարբեր բաղադրիչների շնորհիվ փորձում է իրականացնել իր հիմնական առաքելությունը՝ ժողովրդավարական հասարակության քաղաքացու դաստիարակությունը, այսինքն՝ սովորողների մեջ դրական քաղաքացիական որակների՝ գիտելիքների, հմտությունների, կարողությունների և արժեքային մոտեցումների ձևավորումը: Սակայն ոչ ամբողջական կլինի, եթե պնդենք, որ միայն «Հասարակագիտություն» առարկայի դասավանդումը բավարար կլինի և հնարավորություն կտա լուծել քաղաքացիական կրթության հիմնախնդիրները:
                      Վերջին խմբագրողը՝ naira1973; 27-04-19, 17:10.

                      Comment

                      • #12
                        Հետևաբար,միջառարկայական կապերի անհրաժեշտությունը սովորողների մոտ քաղաքացիական որակներ ձևավորելու գործընթացում ներկայացվում է նաև Պետական չափորոշչում, որտեղ ասվում է. «հետևել և պահպանել հասարակական համակեցության կանոնները, տարբեր իրավիճակներում քաղաքացիական բարձր գիտակցություն դրսևորել, կարևորել և արժևորել իր ազգային ինքնությունը, հասկանալ և հարգել ընտանեկան կյանքի արժեքները, խորապես իմանալ և հարգել մարդու հիմնական իրավունքները և քաղաքացիական ազատությունները, պատասխանատվություն ցուցաբերել առօրյա կյանքում, իմանալ, ընդունել և հարգել ուրիշների իրավունքները, լինել մարդասեր, հանդուրժողական վերաբերմունք ունենալ շրջապատի մարդկանց նկատմամբ, հասկանալ մարդկանց կարիքները և նրանց նկատմամբ դրսևորել հարգալից վարք ցուցաբերել ինքնուրույն որոշումներ ընդունելու, իր գործունեությունը պլանավորելու հմտություն, ունենալ մասնագիտական կողմնորոշման կարողություններ և այլն»:

                        Comment

                        • #13
                          naira1973-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի գործընկերներ ուզում եմ շնորհակալություն հայտնել թեմային անդրադառնալու և արձագանքելու համար:Սա մի հարթակ է,որտեղ բազմազան մտքեր են փոխանակվում:
                          Այս առումով՝ «Հասարակագիտություն» առարկան իր տարբեր բաղադրիչների շնորհիվ փորձում է իրականացնել իր հիմնական առաքելությունը՝ ժողովրդավարական հասարակության քաղաքացու դաստիարակությունը, այսինքն՝ սովորողների մեջ դրական քաղաքացիական որակների՝ գիտելիքների, հմտությունների, կարողությունների և արժեքային մոտեցումների ձևավորումը: Սակայն ոչ ամբողջական կլինի, եթե պնդենք, որ միայն «Հասարակագիտություն» առարկայի դասավանդումը բավարար կլինի և հնարավորություն կտա լուծել քաղաքացիական կրթության հիմնախնդիրները:
                          Գոյություն ունեն այնպիսի տեսակետներ, թե հասարակագիտության հիմնական նպատակը քաղաքացիության կրթությունն է կամ, ինչպես հաճախ են ասում, քաղաքացու կրթությունը(Շապին, 2003թ) : Քաղաքացու կրթության տարբեր մոտեցումներ կան, որոնք Դինեսոնը և Գրոսը(2002թ) ամփոփ նկարագրում են քաղաքացու կրթության ութ մոտեցումների տեսքով:
                          1.Քաղաքացու ձևավորումը որպես համոզում, սոցիալիզացում և կաղապարայնացում:
                          2.Քաղաքացու ձևավորումը որպես արդի հիմնախնդիրների և ընթացիկ իրադարձությունների ուսումնասիրություն:
                          3.Քաղաքացու ձևավորումը որպես պատմության, քաղաքացիական կրթության, աշխարհագրության և հարակից հասարակական գիտությունների ուսուցում:
                          4.Քաղաքացու ձևավորումը որպես քաղաքացիական մասնակցություն և նախաձեռնություն:
                          5.Քաղաքացու ձևավորումը որպես գիտական մտածողություն:
                          6.Քաղաքացու ձևավորումը որպես օրինապահ գործընթաց:
                          7.Քաղաքացու ձևավորումը որպես հումանիստական զարգացում:
                          8. Քաղաքացու ձևավորումը որպես համաշխարհային փոխկախվածությանը նախապատրաստվելու գործընթաց:
                          Վերջին խմբագրողը՝ Լաուրա Աթանեսյան; 30-04-19, 16:53.

                          Comment

                          • #14
                            Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Գոյություն ունեն այնպիսի տեսակետներ, թե հասարակագիտության հիմնական նպատակը քաղաքացիության կրթությունն է կամ, ինչպես հաճախ են ասում, քաղաքացու կրթությունը(Շապին, 2003թ) : Քաղաքացու կրթության տարբեր մոտեցումներ կան, որոնք Դինեսոնը և Գրոսը(2002թ) ամփոփ նկարագրում են քաղաքացու կրթության ութ մոտեցումների տեսքով:
                            1.Քաղաքացու ձևավորումը որպես համոզում, սոցիալիզացում և կաղապարայնացում:
                            2.Քաղաքացու ձևավորումը որպես արդի հիմնախնդիրների և ընթացիկ իրադարձությունների ուսումնասիրություն:
                            3.Քաղաքացու ձևավորումը որպես պատմության, քաղաքացիական կրթության, աշխարհագրության և հարակից հասարակական գիտությունների ուսուցում:
                            4.Քաղաքացու ձևավորումը որպես քաղաքացիական մասնակցություն և նախաձեռնություն:
                            5.Քաղաքացու ձևավորումը որպես գիտական մտածողություն:
                            6.Քաղաքացու ձևավորումը որպես օրինապահ գործընթաց:
                            7.Քաղաքացու ձևավորումը որպես հումանիստական զարգացում:
                            8. Քաղաքացու ձևավորումը որպես համաշխարհային փոխկախվածությանը նախապատրաստվելու գործընթաց:
                            Այո,այս և նման այլ խնդիրներ լուծելուն մեծապես նպաստում են «Գրականություն», «Պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» և այլ առարկաներին անդրադառնալը: Շատ հաճախ այսօրվա կյանքում առկա հասարակական իրողությունները թվում են մշտական, իսկ տիրապետող բարքերը ՝ բացարձակ, սակայն տարբեր դարաշրջաններում գրված գրական գործերին անդրադառնալով և դրանցում ներկայացված հասարակությունների վարքն ու բարքը տեսնելով, սովորողները հնարավորություն են ստանում ձևավորելու ավելի լայն աշխարհայացք նկատելու հասարակական հարաբերությունների զարգացումը:

                            Comment

                            • #15
                              Քաղաքացիական որակների ձևավորման գործընթացը

                              Նման գոյություն ունեցող դատապարտելի ու արատավոր երևույթները կարող են լինել ժամանակավոր, եթե հասարակությունը պայքարի նման երևույթների դեմ: Նման պատմական էքսկուրսներ կարելի է կատարել ուսումնասիրելով կանանց, երեխաների իրավունքները՝ վերլուծելով հասարակական հարաբերությունների մակարդակը քաղաքացիական մի շարք որակների տեսանկյունից:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X