Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐԻՆ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐԻՆ

    Ամբողջ կյանքի ընթացքում գոյություն ունի սովորելու հինգ չափորոշիչներ, որոնք հատկապես կարևորում ենք գործունեության վրա հիմնված գնահատման և յուրացման չափանիշների հետ համատեղելիության տեսանկյունից.
    1.Համալիր մտածողության չափորոշիչներ
    2.Տեղեկատվության մշակման չափորոշիչներ
    3.Արդյունավետ հաղորդակցման չափորոշիչներ
    4.Համագործակցության չափորոշիչներ
    5.Մտածողության արդյունավետության առանձնահատկությունների չափորոշիչներ

    Պատմության դասաժամերին հատկապես կարևորում եմ համալիր մտածողության և մտածողության արդյունավետության առանձնահատկությունների չափորոշիչները:

  • #2
    Այո , ճիշտ եք, հարգելի Լաուրա Աթանեսյան:Պատմություն առարկան պետք է նպաստի մտածողության զարգացմանը:Պատմությունը դիվանագիտություն է, որը պետք է սովորեցնենք աշակերտներին:

    Comment


    • #3
      Առավել ճանաչված են համալիր մտածողության հետևյալ տասներեք բաղադրիչները.
      1.Համեմատություն
      2.Դասակարգում
      3.Մակածում/ընդհանրացում
      4.Արտածում/եզրահանգում
      5.Սխալների վերլուծություն
      6.Հիմնավորում
      7.Վերացարկում
      8.Տեսակետների վերլուծություն
      9.Որոշումների կայացում
      10.Հետազոտում
      11.Հարցադրում
      12.Խնդիրների լուծում
      13.Հայտնագործություն
      Համալիր մտածողության այս բաղադրիչները բոլորս էլ կիրառում ենք պատմության ժամերին` նպաստելով սովորողների պատմական մտածելակերպի զարգացմանը:

      Comment


      • #4
        Շնորհակալություն հարգելի Վիոլետտա թեմային արձագանքելու համար:
        Վերջին խմբագրողը՝ Լաուրա Աթանեսյան; 06-04-19, 22:52.

        Comment


        • #5
          Հարգելի ուսուցիչներ ակնկալում եմ Ձեր ակտիվ մասնակցությունը թեմայի քննարկումներին: Ի՞նչ մեթոդներ եք կիրառում սովորողների մտածողությունը, ինչու՞ չէ, նաև պատմական մտածողությունը զարգացնելու համար:

          Comment


          • #6
            Շնորհակալություն,հարգելի Լաուրա, հետաքրքիր և կարևոր թեմա բացելու համար:Մտածողության զարգացումը բոլոր առարկաների գերխնդիրն է :Կարդալու և գրելու օգնությամբ սովորելու հմտությունները կարևոր են ամբողջ կյանքի համար:Ուստի մտածողության զարգացումը կարող է սկսվել մանկապարտեզից` հասնելով մինչեւ բուհական լսարան:Կաշխատեմ քննարկումների ընթացքում կիսվել նաև իմ փորձով և ներկայացնել հայոց լեզվի և գրականության ժամերին իմ կիրառած այն մեթոդները, որոնք նպաստում են հատկապես ստեղծագործական մտածողության զարգացմանը:

            Comment


            • #7
              Շնորհակալ եմ,հարգելի Մարիա, թեմային արձագանքելու համար: Իհարկե', յուրաքանչյուր դասի կարևոր նպատակներից է նաև զարգացնել ստեղծագործական մտածողությունը:

              Comment


              • #8
                Համալիր մտածողության ռազմավարություն 1.
                Համեմատություն
                Համեմատությունն ընդգրկում է մեկ կամ երկու առարկաների միջև առկա նմանությունների ու տարբերությունների նկարագրությունը,որը ներառում է գնահատման ենթակա երեք բաղադրիչ.
                ա)Ընտրում է համեմատության համար համապատասխան առարկաներ:
                բ)Ընտրում է համեմատության համար համապատասխան հատկանիշներ, որոնց վրա պետք է հենվի համեմատությունը:
                գ)Ճշգրտորեն պարզաբանում է առարկաների միջև դրսևորվող տարբերություններն ու նմանությունները` օգտվելով արդեն սահմանված, ճանաչված հատկանիշներից:
                Վերջին խմբագրողը՝ Լաուրա Աթանեսյան; 09-04-19, 00:35.

                Comment


                • #9
                  Պատմական երևույթները, գաղափարները, անձերին միմյանց հակադրելու կամ դրանց ընդհանրությունները ցույց տալու, համեմատելու նպատակով հիմնականում կիրառելի է գծագրական դասակարգիչներից վենի դիագրամը:

                  Comment


                  • #10
                    Հարգելի Լաուրա,շատ հարմար է վենի դիագրամ գծագրական դասակարգիչը կիրառել նաև քիմիայի դասերին՝ տարբեր երևույթները,հասկացությունները,հատկությունները համեմատելու,ընդհանրություններն ու տարբերությունները գտնելու համար:Այն նպաստում է աշակերտների հեշտ յուրացմանը:

                    Comment


                    • #11
                      Շնորհակալություն հարգելի Նարինե թեմային արձագանքելու համար

                      Comment


                      • #12
                        Համեմատություն իր մեջ պարունակում է նաև խորանարդում մեթոդական հնարը, որն օգնում է հարցը դիտարկել տարբեր տեսանկյուններից:Այդ մեթոդը կիրառելու համար անհրաժեշտ է ունենալ ստվարաթղթից կամ որևէ այլ նյութից պատրաստված խորանարդ, որի նիստերից յուրաքանչյուրի վրա գրված են առաջադրանքի կատարման հետևյալ կողմնորոշիչները:
                        Նկարագրիր
                        Համեմատիր
                        Զուգորդիր
                        Վերլուծիր
                        Կիրառիր
                        Թեր և դեմ փաստարկներ բեր
                        Սկզբում անհրաժեշտ է ներկայացնել ուսումնասիրվելիք առարկան, հասկացությունը կամ ձևակերպել առաջադրանքը:Տրված առաջադրանքն ընդհանուր գծերով քննարկելու համար տրամադրվում է 2-4 րոպե ժամանակ:Աշակերտներին ցուցում է տրվում , որ առարկայի կամ հասկացության մասին մտածեն` ըստ խորանարդի նիստերին արված նշումների:
                        Խորանարդումը կիրառելիս գերադասելի է գնալ պարզ մտածողությունից դեպի բարդ մտածոություն տանող ուղղությամբ:Խորանարդման ժամանակ տեղի ունեցող մտավոր աշխատանքը շատ նման է Բլումի հարցման համակարգի ժամանակ տեղի ունեցող մտածողությանը:

                        Comment


                        • #13
                          Բաց դասի պլան
                          Դասարան-6-րդ
                          Առարկա- հայոց պատմություն
                          Դասի թեմա- Արտաշեսյանների թագավորություն
                          Դասի տիպը-ամփոփման դաս
                          Դասի նպատակը
                          Համակարգել և ամրապնդել Արտաշեսյան թագավորների մասին ձեռք բերած գիտելիքները
                          Սովորողները կարողանան կազմել Արտաշեսյան արքաների գահացանկը
                          Վերլուծեն, համեմատեն և գնահատեն թագավորների գործունեությունը
                          Կարողանան քարտեզի վրա ցույց տալ Տիգրան Մեծի գրավված տարածքները
                          Զարգացնել համակարգչային հմտություններ, պատմական և ստեղծագործական մտածողություն

                          Մեթոդներ և հնարներ –խորանարդում, կարուսել, դերային խաղ, զրույց
                          Դասի ընթացքը
                          Կազմակերպչական մաս-խմբերի կազմավորում/ստեղծել 3 խումբ ըստ նախօրոք պատրաստված պատմական իրադարձությունների թերթիկներով/
                          Օրինակ.
                          Այս թագավորի օրոք Ք ա 66թ-ին կնքվել է Արտաշատի պայմանագիրը
                          Այս թագավորը կառավարել է Ք ա 160-115թթ.
                          Այս թագավորի օրոք Ք ա 54թ-ին արևելք ուղարկվեց Կրասոսը
                          Այս թագավորը կառավարել է Ք. Ա 30-20թթ
                          Այս թագավորը պարթևներից ստացավ <<արքայից արքա >> տիտղոսը:
                          Ըստ Մովսես Խորենացու այս թագավորի օրոք Հայոց աշխարհում անմշակ հող չմնաց:
                          Այս թագավորին մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով:
                          Այս թագավորը պարթևներից ստացավ <<արքայից արքա >> տիտղոսը:
                          Ըստ Մովսես Խորենացու այս թագավորի օրոք Հայոց աշխարհում անմշակ հող չմնաց:
                          Այս թագավորին մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով:

                          1-ն խումբ-Արտաշես Ա, Արտաշես Բ
                          2-րդ խումբ _Տիգրան Ա, Տիգրան Բ, Տիգրան Գ, Տիգրան Դ
                          3-րդ խումբ-Արտավազդ Ա, Արտավազդ Բ, Արտավազդ Գ


                          Առաջադրանք 1.Խմբերին հանձնարարել խորանարդում մեթոդական հնարի միջոցով ներկայացնել թագավորներին./մտածելու համար տրամադրել 3-4 րոպե, այդ ընթացքում ունկնդրել Ալեքսանդր Սկարլատիի՝ <<Տիգրան Մեծ>> օպերան
                          1-ին խումբ –Արտաշես Ա
                          2-րդ խումբ-Տիգրան Բ մեծ
                          3-րդ խումբ-Արտավազդ Բ
                          Նկարագրիր-ներկայացնել թագավորի մասին տեղեկություններ
                          Համեմատիր-համեմատել այլ թագավորների հետ
                          Զուգորդիր-ուսումնասիրելով նրա գործունեությունը ինչի մասին է ստիպում մտածել
                          Վերլուծիր-ինչ արդյունքներ ունեցավ նրա գործունեությունը
                          Կիրառիր-ինչ կընդօրինակեիր կամ ինչով կուզեիր նմանվել այդ թագավորին
                          Թեր և կողմ փաստարկներ-դրական և բացասական կողմեր
                          Խմբերից յուրաքանչյուրը նետելով խորանարդը պատասխանում է այն նիստի գրված հանձնարարությունը,որը ցույց կտա խորանարդը, իսկ հաջորդը ըստ ուսուցչի ցուցումի: Մտածողությունը զարգացնելու համար նախընտրելի է անդրադառնալ զուգորդիր և վերլուծիր նիստերին:
                          Ամփոփել պատասխանները՝ աշակերտներին մաղթելով,որ Արտաշես Ա-ի նման լինեն բարի, օգնող/խմբային աշխատանքի ժամանակ միմյանց օգնեն/, Արտավազդ Բ-ի նման հմուտ դիվանագետ /կողմնորոշվող/ և ստողծագործող, Տիգրան Մեծի նման նպատակասլաց և խելացի:
                          Առաջադրանք 2-Խմբերին հանձնարարել քարտային աշխատանք դասավորել Արտաշեսյան թագավորներին ըստ կառավարման ժամանակագրական հաջորդականության և փակցնել գրատախտակին: Յուրաքանչյուր խմբից մեկ աշակերտ էլ թեստային աշխատանք կատարի համակարգչի մոտ:
                          Առաջադրանք 3-Խմբերը հերթականությամբ թվեն Արտաշես Ա-ի բարեփոխումները:
                          Յուրաքանչյուր խմբից 1-ական աշակերտ կատարի թեստային աշխատանք համակարգչի մոտ:
                          Ֆիզկուլտդադար-աշակերտները ներկայացնեն <<Արտաշես և Սաթենիկ >> առասպելը:
                          Ամփոփել –1.Ինչ սովորույթներ կան առասպելում ներկայացված, որոնք պահպանվել են:
                          2.Ուրիշ ինչ առասպելներ գիտեք

                          Առաջադրանք 4-<<Արշավանքներ Տիգրան Մեծի հետ >>-Քարտեզի վրա ցույց տալ Տիգրան Մեծի նվաճած տարածքները,որը հերթականությամբ գրեն բոլոր խմբերը, ավարտելուց հետո ստուգել նախօրոք պաստառի վրա գրված պատասխաններով:
                          Օրինակ.
                          Տիգրան Մեծը Ք ա 94թ-ին Մեծ Հայքին վերամիավորեց ------------ը, այնուհետև ըստ հայ-պպոնտական դաշինքի Ք ա 93թ-ին նվաճեցին ------------------ն:Ք Ա 87թ-ին արշավեց Պարթևստան և պաշարեց մայրաքաղաք --------------ը: Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը և հայոց պետությանը միացրին ---------------------------, ---------------,------------------ և ----------------: Ք ա 84թ-ին բազմեց ---------------------------------------------գահին: Շարունակելով հաղթարշավը տերությանը միացրեց -------------------------------- ---------------
                          Պատասխաններ.
                          1.Ծոփք
                          2.Կապադովկիա
                          3.Էքբատան
                          4.Կորդուք, Միգդոնիա,Օսրոենե ,Հայոց Միջագետք
                          5.Սելևկյան տերություն
                          6.Կոմմագենե, Կիլիկիա, Փյունիկիա

                          Ամփոփում-Դասը ամփոփել կարուսել մեթոդի միջոցով /հանձնարարությունները կազմել ըստ ժամանակագրական հերթականության/
                          Գնահատում-յուրաքանչյուր խմբային և անհատական աշխատանքներից հետո առաջինը ավարտող աշակերտներին տալ համապատասխան քարտեր 1-ին տեղ, 2-րդ, 3-րդ, սխալ պատասխանի դեպքում տուգանային քարտ: Այն խումբը, որն ավելի շատ ունի 1-ին տեղ և քիչ տուգանային քարտ պարգևատրվում է <<Տիգրան Մեծ >> շքանշանով, իսկ խմբի անդամները ըստ իրենց անհատական աշխատանքների /համակարգչի մոտ կատարած թեստային աշխատանքի և խմբում ըստ իր մասնակցության/
                          https://learningapps.org/display?v=p69wvmwp319
                          https://learningapps.org/display?v=paeabsgdc19
                          https://learningapps.org/display?v=p2n0dbdv319
                          https://learningapps.org/display?v=p7u3o99x219
                          https://learningapps.org/display?v=pcd4e5vjc19
                          https://learningapps.org/display?v=p69u4vpuc18
                          https://learningapps.org/display?v=pq1w1p7z319
                          Վերջին խմբագրողը՝ Լաուրա Աթանեսյան; 11-04-19, 13:52.

                          Comment


                          • #14
                            Հարգելի Լաուրա Աթանեսյան աշակերտների մոտ մտածողության զարգացումը արդիական թեմաներից է:Մտածողությունը խթանելու համար նախ պետք է հետաքրքիր լինի դասը,ինչպես նաև հետաքրքիր մատուցվի բերելով` հետաքրքիր փաստեր,դեպքեր ,պատմություններ:Ֆիզիկայի ժամերին աշակերտների մտածողությունը զարգացնելու համար ես օգտագործում եմ գիտափորձի մեթոդը:

                            Comment


                            • #15
                              Հարգելի Լիլիթ բնագիտական առարկաների առանձնահատկություններից ելնելով դասաժամերին գիտափորձի կիրառումը մտածողությունը զարգացնելու լայն հնարավորություններ է տալիս, քանի որ սովորողները տեսնելով փորձը եզրակացություններ են կատարում: Իսկ պատմության դասաժամերին, աշակերտները ուսումնասիրելով պատմական երևույթները և իրադարձությունները`հասկանում են, որ անցյալի դեպքերը կարող են ազդել ներկայի վրա:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X