Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԵՐԻՆ

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • Կարինե Զիլֆիմյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտածողության զարգացման արդյունավետ և հետաքրքիր միջոց է սկզբնաղբյուրների հետ աշխատանքը: Սկզբնաղբյուրում մշտապես առկա են տարաձայնություններ, հակասություններ տարբեր խնդիրների և իրողությունների շուրջ: Այս հանգամանքը սկզբնաղբյուրը դարձնում է ուսուցման գործընթացը խթանող միջոց: Սկզբնաղբյուրի հետ աշխատանքը հնարավորություն է տալիս աշակերտներին ոչ միայն տեղեկանալ հակասություններին, այլև մասնակցել դրանց քննարկմանը և ամբաղջական պատկերացում կազմել այդ հարցի շուրջ: Սկզբնաղբյուրները կարևոր դեր ունենալ աշակերտների գիտելիքների, վերլուծական կարողությունների և հմտությունների զարգացման գործում: Ուղղակիորեն առնչվելով սկզբնաղբյուրի նյութին՝ աշակերտը ստանում է զարմանալու, հարցադրումներ անելու, բացատրելու և մեկնաբանելու հնարավորություն: Սկզբնաղբյուրները հետաքրքիր գաղափարների շտեմարան են, որի նյութերը կաղապարված և հարմարեցված չեն:
    Դասարանում սկզբնաղբյուրի հետ աշխատանք կատարելու համար անհրաժեշտ է հաշվի առնել աշխատանքի կազմակերպման ձևը, այսինքն՝ ինչպես օգտագործել սկզբնաղբյուրը (քննարկում կազմակերպել նրա շուրջ, գրավոր աշխատանք հանձնարարել, բանավոր ներկայացնել, թե՞ դարձնել դերային խաղի թեմա), ինչպես աշխատել (անհատական կամ փոքր խմբերով), ինչպես ներկայացնել կատարված աշխատանքը (հարցաթերթիկ, ակնարկ, նկար, ցուցապաստառ, բանավոր խոսք), ինչպես գնահատել աշակերտներին (թեստ, ռուբրիկ և այլն):
    Այո', մտածոության զարգացման լավագույն խթան է սկզբնաղբյուրների հետ աշխատանքը, որը շատ կիրառելի է պտմության ժամերին: Սկզբնաղբյուրներ են համարվում նամակները, լուսանկարները, նկարները, թերթային կամ գիտական հոդվածները, իրերը, պատմական, իրավական փաստաթղթերը, գրական ստեղծագործությունները և այլն:

    Comment


    • Սկզբնաղբյուրների օգտագործումն ուսումնական գործընթացում

      Ընտրության չափանիշները
      Սկզբնաղբյուրներն ուսուցման գործընթացում արդյունավետ օգտագործելու համար շատ կարևոր է ընտրության չափանիշներ սահմանելը:Սկզբնաղբյուրի ընտրության չափանիշներ են համարվում.
      .Հետաքրքրության աստիճանը
      .Սկզբնաղբյուրի բարդության աստիճանը
      .Ծավալը
      .Տեսակետների բազմազանություն
      .Հասանելիություն

      Comment


      • Ստորև ներկայացնում եմ սկզբնաղբյուրի հետ աշխատանքի օրինակ համաշխարհային պատմությունից

        Ուսումնասիրել փաստաթուղթը և պատասխանել հարցերին:
        «Մարդը ծնվում է ազատ, մինչդեռ ամենուր նա կապանքների մեջ է...
        ...Մինչ ժողովուրդը, հարկադրված լինելով հնազանդվել, հնազանդվում է, նա վարվում է լավ. բայց երբ, հնարավորություն ունենալով իր վրայից թոթափելու լուծը, ժողովուրդը դա թոթափում է, նա վարվում է ավելի լավ, որովհետև ժողովուրդն, իրեն վերադարձնելով իր ազատությունը հենց այն իրավունքով, ինչ իրավունքով, որ այն իրենից խլվել էր, իրավունք ուներ վերադարձնելու այն իրեն, կամ էլ չկար ոչ մի հիմք այն նրանից խլելու համար: Բայց հասարակական կառուցվածքը սրբազան իրավունք է , որը հիմք է ծառայում բոլոր մյուս իրավունքների համար: Սակայն իրավունքը չի տրված բնությամբ. այն հետևաբար հիմնված է համաձայնությունների վրա: Հարցը միայն այն է, թե ինչպիսին են այդ համաձայնությունները»:

        Հարցեր
        1.Ո՞վ է աշխատության հեղինակը, ի՞նչ գիտեք նրա մասին:
        2.Ո՞ր աշխատությունից է մեջբերված հատվածը:
        3.Ի՞նչ տեսություն է զարգացրել և ի՞նչ գաղափարներ ու սկզբունքներ է պաշտպանել այդ աշխատության մեջ:

        Comment


        • Մտածողության ռազմավարություն 5.
          Սխալների վերլուծություն

          Սխալների վերլուծությունը ներառում է տեղեկատվության կամ գործողությունների մեջ յուրահատուկ սխալների պարզումն ու նկարագրությունը: Այն ընդգրկում է գնահատման ենթակա հետևյալ բաղադրիչները.
          ա) Պարզում և ներկայացնում է տեղեկատվության կամ գործողությունների մեջ հանդիպող ակնառու սխալները:
          բ)Ճշտորեն մեկնաբանում է տեղեկատվության կամ գործողությունների մեջ հանդիպող ախալների հետևանքները:
          գ)Ճշգրիտ կերպով նկարագրում է , թե ինչպես կարելի է ուղղել սխալները:
          Last edited by Լաուրա Աթանեսյան; d.m.Y, H:i.

          Comment


          • Սխալվելու իրավունք
            Բոլոր խոշոր մտածողները համարժեք հաջողթյունների են հասել, քանի որ իրենց և գործընկերներին համարձակ քայլեր անելու և սխալվելու իրավունք են վերապահել: Հաճախ, ուսուցիչներս, խիստ զայրանում ենք, երբ աշակերտները սխալ են պատասխանում և դա հանգեցնում է նրան, որ նրանք վախենում են ինքնուրույն մտածել` երկյուղելով սխալվելուց: Մինչդեռ` թեկուզ և սխալներով, բայց ինքնուրույն մտածելը կտանի դեպի ստեղծագործական մտածողության:Խրախուսելով աշակերտների ստեղծագործական մտածողությունը` նախ և առաջ նշանակում է վստահություն ներշնչել, որ իրենք ունակ են բազմաթիվ նոր ու հետաքրքիր գաղափարներ հղանալու: Իսկ ով նոր գաղափարներ է հղանում, անպայմանորեն կունենա նաև որոշ անաջող մտահղացումներ և սխալներ:
            Երբ աշակերտները սխալվում են, պետք է խնդրել վերլուծել և քննարկել իրենց սխալները: Հաճախ սխալների կամ թույլ գաղափարների մեջ ճիշտ պատասխանների կամ լավ գաղափարների սերմեր են լինում: Սխալների հետազոտությունը ուսուցչին կարող է սովորելու և աճի լավ հնարավորություն ընձեռել:
            Last edited by Լաուրա Աթանեսյան; d.m.Y, H:i.

            Comment


            • Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Սխալվելու իրավունք
              Բոլոր խոշոր մտածողները համարժեք հաջողթյունների են հասել, քանի որ իրենց և գործընկերներին համարձակ քայլեր անելու և սխալվելու իրավունք են վերապահել: Հաճախ, ուսուցիչներս, խիստ զայրանում ենք, երբ աշակերտները սխալ են պատասխանում և դա հանգեցնում է նրան, որ նրանք վախենում են ինքնուրույն մտածել` երկյուղելով սխալվելուց: Մինչդեռ` թեկուզ և սխալներով, բայց ինքնուրույն մտածելը կտանի դեպի ստեղծագործական մտածողության:Խրախուսելով աշակերտների ստեղծագործական մտածողությունը` նախ և առաջ նշանակում է վստահություն ներշնչել, որ իրենք ունակ են բազմաթիվ նոր ու հետաքրքիր գաղափարներ հղանալու: Իսկ ով նոր գաղափարներ է հղանում, անպայմանորեն կունենա նաև որոշ անաջող մտահղացումներ և սխալներ:
              Երբ աշակերտները սխալվում են, պետք է խնդրել վերլուծել և քննարկել իրենց սխալները: Հաճախ սխալների կամ թույլ գաղափարների մեջ ճիշտ պատասխանների կամ լավ գաղափարների սերմեր են լինում: Սխալների հետազոտությունը ուսուցչին կարող է սովորելու և աճի լավ հնարավորություն ընձեռել:
              Սխալվելու, այն ուղղելու կամ թողնելու, բայց ոչ անտեսելու մասին:
              Խոսում եք սխալի՝ որպես տրամաբանության և մտածողության միջոցի մասին: Ըստ որում՝ ամենից հաճախ կիրառելի և միշտ «ձեռնհաս» միջոցի:
              Աշակերտի սխալվելու դեպքում կարելի է զայրանալ, որն աշակերտին վախից բացի ոչինչ չի տալիս, կամ պարզապես ուղղել սխալը: Սխալն ուղղել կարելի է.
              ա) պատրաստի ճիշտ պատասխանը հրամցնելով. այս դեպքում այն միշտ չէ, որ մտապահվում է, և երեխային զրկում է ինքնուրույն մտածելու հնարավորությունից.
              բ) սխալը կրկնելով և՛ որպես հարցական, և՛ որպես պատմողական նախադասություն՝ վերջին դեպքում հնչերանգի ընդգծումով: Երկու դեպքում էլ ուսուցիչն աշակերտի ուշադրությունը հրավիրում է այն բանի վրա, որ նա սխալ է թույլ տվել: Ուշիմ աշակերտն անմիջապես դա զգում է և ուղղում: Հաջորդ անգամ նա ավելի ուշադիր է լինում՝ խուսափելով նույն սխալն անելուց:
              գ) Կարելի է կրկնել ասված սխալը և հարցնել, թե ինչու այդպես ասաց: Այս դեպքում սովորողը ինքն է հետևում իր մտքերի ընթացքին և պատճառաբանում, թե ինչի արդյունքում է ծագել սխալ միտքը: Ուղղորդող հարցերով ուսուցիչը քայլ առ քայլ երեխայի համար բացում է դեպի ճիշտ պատասխանը տանող ուղին: Սա նախորդներից փոքր-ինչ երկարատև, բայց արդյունավետ միջոց է, քանի որ աշակերտին հնարավորություն է տալիս պատասխանների ընթացքում հետևել սեփական մտածողությանը, տրամաբանել, մտքից միտք ծնել, հաղորդում է հավատ սեփական ուժերի նկատմամբ և ինքնավստահություն, ու քանի որ ճիշտ պատասխանն աշակերտը ինքն է «գտել», այն «գամվում է» հիշողության մեջ և դառնում հիմնական գիտելիք: Այս ճանապարհին կարող է թեկուզև փոքր, բայց հետաքրքիր բացահայտում լինել ինչպես աշակերտի, այնպես էլ ուսուցչի համար, քանի որ որքան հարցը բարդ, ու երեխան խելացի է լինում, այնքան երկուսի միտքն էլ խորն է աշխատում ( միևնույնն է, նու՞յն, թե՞ տարբեր ուղղությամբ):
              Սխալվելու իրավունք ունի նաև ուսուցիչը (հասկանալի է՝ ոչ թե նոր նյութի հաղորդման, այլ անցնող նյութի հարցման ժամանակ): Եթե հարցեր տալիս կամ մտքեր արտահայտելիս ուսուցիչը անհրաժեշտ տեղում սխալվում է, ապա նրա սխալն ուղղելով կամ լռության մատնելով աշակերտներից յուրաքանչյուրը խոսում է իր կենտրոնացվածության, պատրաստականության, արագ մտածելու և կողմնորոշվելու կարողությունների մասին:
              Ուշագրավ միտք եք արտահայտում վերջին պարբերությամբ: Այստեղ արդեն բացահայտելի են ուսուցչի ստեղծագործական կարողություններն ու հետազոտական հմտությունները:

              Comment


              • Ճապոնիայում ուսուցիչները հատուկ դասեր են անցկացնում երեխաներին խնդրելով վերլուծել իրենց մաթեմատիկական մտածողության մեջ տեղ գտած սխալները:
                Ճիշտ եք հարգելի Կարինե, պետք է ուղղենք սխալները աշակերտների, սովորեցնենք ճիշտը: Հնարավորության դեպքում գովենք և քաջալերենք աշակերտներին` իրենց ձեռքբերումների, ինչպես նաև ջանքերի համար:

                Comment


                • Շվեյցարացի հոգեբան Ժան Պիաժեն, դիտարկելով երեխաներին ծննդյան պահից մինչև դեռահասություն, գտնում էր, որ ժամանակի ընթացքում երեխայի մտածողությունն աճում ու բարդանում է` վերջինիս ներքին կառույցների ծավալման և նյարդային համակարգում տեղի ունեցող հասունացման փոփոխությունների շնորհիվ: Ժամանակի ընթացքում նրան առավել հետաքրքրում են երեխաների սխալ, քան ճիշտ պատասխանները: Դրանք օգնում էին բացահայտելու, թե ինչպես են մտածում երեխաները: Նա հասկացավ, որ երեխաների ու մեծահասակների միջև տարբերությունը ոչ միայն այնէ, թե ինչ, այլև ինչպես գիտեն երեխաները:
                  Զարգացման տարբեր փուլերում երեխաների կողմից իրականության ընկալման և կառուցման որպիսությունը բացատրելու համար Պիաժեն նրանց մտածողության ձևերը դասակարգեց ըստ 4 որակական փուլերի.
                  1.զգայաշարժողական-0-2 տարեկան
                  2.մինչկատարողական-2-7 տարեկան
                  3.կոնկրետ կատարողական-7-11 տարեկան
                  4.ձևական կատարողական11-16 տարեկան
                  Ըստ Պիաժեի` թեև երեխաները տարբեր փուլերում տարբեր տեմպերով են զարգանում, սակայն հերթագայությունը բոլոր դեպքերում մնում է անփոփոխ:

                  Comment


                  • Մտածողության ռազմավարություն 6.
                    Հիմնավորում

                    Հիմնավորումն ընդգրկում է որոշակի պնդման համար լավ կշռադատված կողմ կամ դեմ փաստարկների մշակում: Այս գործընթացը ներառում է գնահատման ենթակա հետևյալ երեք բաղադրիչները.
                    ա)Ճշգրիտ կերպով պարզում է այն պնդումը, որը հարկավոր է ապացուցել, և ոչ թե փաստեր, որոնք ապացուցման կարիք չունեն:
                    բ)Պնդման համար բավականաչափ և համապատասխան փաստեր է ապահովում:
                    գ)Համապատասխան ձևով որակավորում/գնահատում կամ սահմանափակում է պնդումը:

                    Comment


                    • Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Մտածողության ռազմավարություն 6.
                      Հիմնավորում

                      Հիմնավորումն ընդգրկում է որոշակի պնդման համար լավ կշռադատված կողմ կամ դեմ փաստարկների մշակում: Այս գործընթացը ներառում է գնահատման ենթակա հետևյալ երեք բաղադրիչները.
                      ա)Ճշգրիտ կերպով պարզում է այն պնդումը, որը հարկավոր է ապացուցել, և ոչ թե փաստեր, որոնք ապացուցման կարիք չունեն:
                      բ)Պնդման համար բավականաչափ և համապատասխան փաստեր է ապահովում:
                      գ)Համապատասխան ձևով որակավորում/գնահատում կամ սահմանափակում է պնդումը:
                      Ստորև ներկայացնում եմ օրինակ հայոց պատմությունից:
                      Առաջադրանք-Ինչպես գիտենք, երկար տասնամյակներ հայագիտության մեջ համառ և անզիջում բանավեճի առարկա է դարձել նախամաշտոցյան հայոց գրի և դպրության հարցը. այն է` արդյո՞ք մինչև Մաշտոցը հայերն ունեցել են սեփական գիր,թե՞ առաջինը մաշտոցյան գիրն է եղել: Հարցի վերաբերյալ առաջ են քաշվել 2 հակադիր տեսակետներ: Հայագետների մի խումբ պնդում էր, թե գոյություն է ունեցել նախամաշտոցյան հայերեն գիր, նրանով ստեղծվել է ինքնուրույն դպրություն, բայց այս դպրությունը, գրավոր մյուս հուշարձանների հետ միասին, ոչնչացվել է քրիստոնեության հաստատման համար մղված պայքարում: Մյուս խումբը, անհիմն համարելով վերը նշված պնդումը, գտնում էր, որ մինչև Մաշտոցը հայերը չեն ունեցել սեփական գիր ու դպրութուն:
                      Հարց
                      1.Ուրիշ ի՞նչ գիտեք այդ բանավեճի մասին:
                      2.Ձեր կարծիքով այդ տեսակետներից ո՞րն էավելի գիտական ու հիմնավոր:
                      3.Բերել փաստարկներ, որոնք կարող են հիմնավորել ձեր կողմից ընդունելի տեսակետը:

                      Comment


                      • Մտածողության ռազմավարություն 7.
                        Վերացարկում

                        Վերացարկումն ընդգրկում է այն բացահայտումը և բացատրությունը, թե մի իրավիճակի կամ տվյալների շարքի համար կատարված վերացարկման նմուշը (կաղապարը) որքանով է նման կամ տարբեր մեկ այլ իրավիճակի կամ տվյալների շարքի համար կիրառվող վերացարկման նմուշից(կաղապարից): Այս գործընթացը ներառում է գնահատման ենթակա հետևյալ երեք բաղադրիչները.
                        ա)Գտնում, ճանաչում է նշանակալի իրավիճակ կամ իմաստալից տեղեկատվություն, որը հարմար կարող է լինել վերացարկման համար:
                        բ)Իրավիճակի կամ տեղեկատվության համար գտնվում է մի տիպական ընդհանրացված կամ վերացարկման նմուշ (կաղապար)
                        գ)Ճշգրիտ ներկայացնում է ընդհանրացված կամ վերացարկման նմուշի և մեկ այլ իրավիճակի կամ տեղեկատվության շարքի միջև առկա հարաբերությունը:

                        Comment


                        • Պատմության դասավանդման տեսության և պրակտիկայի մեջ ընդունված է ներքին կանոններ ունեցող խաղի դասակարգումն ըստ հետահայաց և գործնական սկզբունքի: Գործնական խաղը, պատմականի հետ համեմատած, մոդելավորում է առավել ժամանակակից իրավիճակ, երբ աշակերտն ստանում է մեր ժամանակակցի դեր, որն ուսումնասիրում է պատմական իրադարձությունը:Գոյություն ունի այդպիսի խաղի երկու ենթատեսակ,որոնցից մեկը խաղ-քննարկումն է, երբ ստեղծվում է երևակայական իրավիճակ` համապատասխան բանավեճերով և քննարկումներով: Բարձրակարգ մտածողություն զարգացնելու տեսանկյունից քննարկումը ինքնարտահայտվեկլու բացառիկ հնարավորություն է տալիս աշակերտներին:
                          Last edited by Լաուրա Աթանեսյան; d.m.Y, H:i.

                          Comment


                          • Քննարկում

                            Քննարկումը ինտերակտիվ , նպատակային, հուզական և հիմնարար մեթոդ է: Քննարկումը ինտերակտիվ է, որովհետև շատ գաղափարներ ու փաստարկներ ձևավորվում ու հիմնավորվում են մասնակիցների հաղորդակցման ընթացքում: Քննարկումը նպատակային է, քանի որ աշակերտներին կենտրոնացնում է որոշակի խնդրի լուծման վրա: Քննարկումը հուզական է, որովհետև այն արդյունավետ չի լինի , եթե քննարկվող թեմայի նկամամբ աշակերտները անտարբերություն են դրսևորում: Քննարկումը հիմնարար է, որովհետև այն աշակերտներին ուսուցանում է ոչ թե խոսել, այլ արտահայտել փաստարկված ու հիմնավորված մքեր:
                            Քննարկման մեթոդը մեծ դեր ունի կրթության հիմնարար չափորոշիչները բավարարելու գործընթացում: Օրինակ, կրթության հայտնի տեսաբաններ Նյումենն ու Վեհլագեն առանձնացրել են ուսուցման հինգ չափորոշիչներ, որոնցից երկուսը` «բարձրակարգ մտածողությունը» և «իմաստալից հաղորդակցում»-ն, ուղղակիորեն առնչվում են քննարկմանը: Քննարկումը նոր մտքեր ձևավորելու հրաշալի միջավայր է, բացի այդ, քննարկման նյութը աշակերտի մտածողության զարգացման նախահիմք կարող է լինել:

                            Comment


                            • Քննարկման հտությունները

                              Քննարկումներին աւդյունավետ մասնակցելու համար անհրաժեշտ են տարբեր հտություններ, որոնցից շատերի ձեռքբերումը պահանջում է վերացնել առօրյա խոսակցությունների ընթացքում արմատացած արդյունավետ սովորույթները: Աշակերտները պետք է յուրացնեն կարգապահ քննարկման տեխնիկաները, որոնք ներառում են.
                              1.զգայուն ուշադրություն ուրիշների ասածների նկատմամբ,
                              2.տարաձայնության առարկա խնդրի հստակեցում,
                              3.օրակարգի ու ընթացակարգի մշակում և կիրառում,
                              4.քննարկման ընթացքում անցումների ու փոփոխությունների նշում,
                              5.հնարավոր խոչընդոտների վերացում,
                              6.անդրադարձ քննարկման գործընթացին և կշռադատում:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X